ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 24.06.2017, 05:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [423]
Կրթություն և գիտություն [31]
Մարզային [13]
Պաշտոնական [325]
Մշակույթ [12]
Հասարակություն [611]
Սպորտ [1]
Տեսակետ [34]
Տարածաշրջան [65]
Զանազան [123]
Քաղաքականություն [472]
Համայնք [37]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 ... 220 221 »

Նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը։
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ—տաջիկական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը։
Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ—տաջիկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Հայաստանի վարչապետն ու Տաջիկստանի նախագահն ընդգծել են, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ տնտեսական հարաբերություններն ավելի ակտիվացնելու, առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելու եւ համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Այդ առումով, կողմերը կարեւորել են Երեւանում հայ—տաջիկական գործարար համաժողովի անցկացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի գործարար կապերի ընդլայնմանը։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս տարի լրանում է (հուլիսի 29) հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակը։ Այդ առիթով դեռեւս նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու։
Հայաստանի ազգային պատկերասրահը ծովանկարչի 200—ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես եւ գիտաժողով։ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանել է «Panorama.am»—ի հարցերին՝ կապված մշակութային այդ միջոցառումների հետ։
«Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200—ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու ազգային պատկերասրահի կողմից։ Ե՞րբ են լինելու այդ միջոցառումները» հարցին նա պատասխանել է. «Ինչպես գիտեք, նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահն էր կազմակերպել աննախադեպ ցուցադրություն, որին իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահը։
Ազգային պատկերասրահը եւս այս տարի, սեպտեմբեր ամսին կազմակերպելու է ցուցահանդես։ Ամսաթիվն ավելի ուշ կբարձրաձայնենք։ Սա եւս մոտեցման մի ձեւ է հանրությանը անակնկալ մատուցելու համար։ Բացի ցուցահանդեսից, կկայանա միջազգային կարգի գիտաժողով, որը կնախորդի ցուցահանդեսի բացմանը»։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու, եւ հնարավո՞ր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը ասել է. «Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում տեղի ունեցավ ուկրաինացի հանրաճանաչ պոետ, ազատ Ուկրաինայի մարտիկ, իրավապաշտպան Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն եւ ուկրաիներեն գրքի շնորհանդեսը։ 
Ստուսի պոեզիան հայ ընթերցողին հասու դարձնելու գաղափարը նրա ճամբարային ընկերոջն է՝ այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ Ռազմիկ Մարկոսյանինը։ Շատ տարիներ առաջ, Մորդովիայի ճամբարից դուրս հանելով՝ Ռազմիկ Մարկոսյանը փրկել է Ստուսի բանաստեղծություններից հիսունութը։ Մի տարի առաջ նրա ջանքերով այդ բանաստեղծությունները մի քանի տասնյակ այլ ստեղծագործությունների հետ միասին հանձնվել են հայ ընթերցողին։
Շեւչենկոյի անվան ազգային թանգարանում կայացած շնորհանդեսում ներկայացվեց ոչ միայն Ստուսի «Հանգիստ տուր ինձ, Տե՛ր» գիրքը, որի երկրորդ հրատարակությանն աջակցել է Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, այլեւ գրքի առաջին հրատարակության երեւանյան շնորհանդեսի նյութերից եւ միջոցառման արձագանքներից ծնունդ առած «Մտորումներ Ստուսի մասին» գիրքը, որում տեղ գտած գրականագիտական վերլուծությունները բարձր գնահատականի արժանացան ուկրաինացի մասնագետների կողմից, որակվեցին որպես Ստուսի պոեզիայի հանդեպ բարձրակարգ վերաբերմունքի դրսեւորում։ Ի դեպ, «Մտորումներ Ստուսի մասին» գրքի հրատարակության համար հոգացել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրա աջակցությամբ էլ կայացավ այս կարեւոր միջոցառումը։
Շնորհանդեսի պատվավոր հյուրերն էին հրատարակությունների նախաձեռնող Ռազմիկ Մարկոսյանը եւ Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ղեկավար Ֆելիքս Բախչինյանը։ Ներկա էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, կինոռե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ Հայաստան նրա այցի արդյունքում կծնվեն հայ—ճապոնական փոխգործակցությանն ուղղված նոր ծրագրեր ու գաղափարներ, որոնք կհարստացնեն միջպետական հարաբերությունների օրակարգը։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկկողմ հարաբերությունները հաջողությամբ են զարգացել՝ վերջին տարիներին արձանագրելով դրական դինամիկա, որին, նախագահի համոզմամբ, զգալիորեն նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության եւ 2015թ. Երեւանում Ճապոնիայի դեսպանության բացումը։
Հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012թ. հունիսին Ճապոնիա կատարած իր այցը եւ Ճապոնիայի կայսեր ու վարչապետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումները։
Ընդգծելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիան իր պետական ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել այդ երկրի կառավարությանը եւ բարձր գնահատել վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը, որտեղ մեծ է հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության դերը։
Սերժ Սարգսյանը եւ Շինիչի Կիտաոկան գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին եւ երկուստեք պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը։
Շին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին։ 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ֆեյսբուքյան էջում շնորահավորել է Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը։
«Շատերի համար իրենց կյանքի երջանիկ օրերից մեկն էլ այն էր, երբ առիթ են ունեցել ծանոթանալու Անդրանիկ Մարգարյանի հետ, եւ ապա՝ տխուր օրերից մեկն էլ այն էր, երբ լսել են նրա մահվան լուրը։
Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի եւ մտքի անվրեպ թելադրանքով։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճուերկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր եւ այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ՝ անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ։
Շնորհավոր ծննդյանդ տոնը, երջանկահիշատակ ՄԱՐԴ»,–գրել է ԱԺ նախագահը։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող գործիչ էր։
«Մարդ, որն ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարեւորությունը, բացառիկությունը, ամբողջության մեջ գիտակցում էր պետական գործչի պատասխանատվությունը եւ ծառայությունը սեփական ազգին, սեփական պետականությանը»,–երեկ լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը շատ լավ գիտակցում էր, որ գրեթե բոլոր դժվարությունները ժամանակավոր են. «Մնայունը ազգն ու պետությունն է, ես էլ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխարհը մտել է այնպիսի փուլ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլեւս չի գործում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով անկախությունների մասին հանրաքվեներին՝ Իսպանական Կատալոնիայի հոկտեմբերի 1—ին նախատեսվող անկախության հանրաքվե, սեպտեմբերի 25—ին՝ Իրաքի տարածքում Քրդական պետության անկախության հանրաքվե եւ այլն։
Խոսելով այն մասին, թե ինչ զուգահեռներ կարող ենք անել նման հանրաքվեների ֆոնին ԼՂ հակամարտության հարցում, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե աշխարհակարգն այլեւս չի կարող ապահովել այն ստատուս քվոն, որին ինքը ձգտում էր։ Իսկ հիմնական քաղաքական վեկտորները, ըստ նրա, երեքն են՝ ԱՄՆ—ն է, Չինաստանը եւ Ռուսաստանը։
«Ի տարբերություն «սառը պատերազմի» ժամանակ, երբ ուժի երկու կենտրոնները լիովին իշխում էին աշխարհը, հիմա դա հնարավոր չէ, եւ փոքր ու միջին պետություններն ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում»,–ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դա բերում է նաեւ նրան, որ փոքր պետություններն ազգային խնդիրներ են դնում եւ կարողանում են համախմբվել այդ խնդիրների շուրջը եւ հնարավորություն են ստանում հասնել իրենց նպատակներին. «Այս առումով Արցախի պայքարն անկախության համար ստրատեգիական առումով ունի մեծ հնարավորություններ՝ հասնելու աշխարհի կողմից ճանաչման»։
Հարցին, թե Հայաստանի անվտանգության տեսանկյունից ինչ զարգացումներ կարելի է տեսնել Մերձավոր Արեւելքի փոփոխությանը զուգահեռ, քաղաքագետը պատասխանեց, որ մեզ նման պետություններն ստանում են ե՛ւ վտանգներ, ե՛ւ հնարավորություններ։
Ըստ նրա՝ Թուրքիայի եւ Իրանի հակասությունները մեծանում են, եւ հիմնական պատճառն այն է, թե ով է ստանալու տարածաշրջանում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 8 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ առաջընթաց են արձանագրում։ Դա փաստում են երկու կողմն էլ։ Հատկապես ոգեւորիչ է Կոսովոյում եւ Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի առկայությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող է։
«Հայաստանը եւ ՆԱՏՕ—ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, եւ առաջընթացը նշանակալի է,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։–Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար։ Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»։
Նա հավելել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունն ամրագրված է լայն շրջանակային համաձայնագրով։ Ապատուրայը նկատել է, որ ՆԱՏՕ—ն ակտիվորեն կրթում է հայ զինծառայողներին իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում. «Հայաստանի պաշտպանության նախարարի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում նա իր պատրաստակամությունն ու նվիրումն է հայտնել այս հարցերին»։
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ նա ասել է, որ ՆԱՏՕ—ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ «Մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից։ Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 5 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երեկ Երեւանում մեկնարկեց 10—րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ միջոցառումը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով՝ ՏՀՏ եւ տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջեւ։
Համաժողովի մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը։
«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008—ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Այս տարի եւս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»,–ասված էր ողջույնի խոսքում։ Վարչապետը կարեւորել է նաեւ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում։ «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման եւ աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորվելու առումով»,–նշել է վարչապետը։ 
Նախարար Վահան Մարտիրոսյանն էլ հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ։ Համաժողովին մասնակցում էր նաեւ օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն։ Երեւանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019—ի (WCIT) քննարկումը միջոցառման հիմնական ուղղությունն էր։ Հայտարարվեց «wcit2019.org» կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»—ի հոլովակը։ Մասնակիցներին ներկայացվեց նաեւ համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը մեկն է՝ աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 6 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի՝ Բելգիայի եւ Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների եւ գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարի, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության առջեւ ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը եւ կարեւորել միջազգային ֆինանսական այդ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունից ի վեր անցած 25 տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաեւ իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում եւ դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը։
Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը ՀԲ—ի եւ ԱՄՀ—ի հետ։
Հանդիպման մասնակիցները եւս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 3 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Իսլամական պետության» ձեռքերն արդեն հասել են Իրան։ Ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում կատարված կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը։ Երեկ մի խումբ զինված անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքում, մյուսներն էլ՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի այցելուների ուղղությամբ։ Հարձակումների հետեւանքով, ըստ Իրանի ՆԳՆ—ի, 12 մարդ է զոհվել, 42 վիրավոր կա։ Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները խորհրդարան են մտել կնոջ հագուստներով։
Խորհրդարան ներխուժած չորս ահաբեկիչներից մեկը շենքի չորրորդ հարկում պայթեցրել է իրեն, մնացյալները սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցների կողմից։
Պաշտոնական տվյալներով՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում հարձակումն իրականացրել է երկու զինյալ։ Նրանք զինված են եղել հրազենով, նաեւ մահապարտի գոտիներ են կրել։
Փոխհրաձգության ընթացքում կին ահաբեկիչը պայթեցրել է մահապարտի գոտին, երկրորդը փորձել է փախուստի դիմել, բայց ոստիկանները կարողացել են չեզոքացնել նրան ու խանգարել են պայթեցնել ռումբը։
Ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակվողները երեքն են եղել, որոնցից մեկը թույն է ընդունել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։
Իրավապահներն ահաբեկիչների երրորդ խումբն են ձերբակալել, որը եւս հարձակում էր նախապատրաստում։ Ոչ ձերբակալվածների քանակը, ոչ ենթադրյալ թիրախը չի նշվում։
Իրանի հետախուզության նախարարությունը Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ է տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց։
ԻԻՀ—ում ՀՀ դեսպանությունն էլ հորդորել է Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին՝ զերծ մնալ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների տարածքներ, մասնավորապես՝ Թեհրանի հարավային շրջաններ եւ մարդաշատ վայրեր (մետրո, շուկա եւ այլն) այցելությունների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 4 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017