ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 14:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 214 215 216 217 218 ... 312 313 »

Օրերս ԱՄՆ—ի Կալիֆորնիա նահանգը միացավ ամերիկյան 4 այլ նահանգներին՝ Լուիզիանային, Մեյնին, Մասաչուսեթսին եւ Ռոդ Այլենդին՝ ընդունելով Արցախ պետության կայացմանը սատարող բանաձեւ։ 
Սա բնականաբար Ադրբեջանին դուր չեկավ, եւ ԱԳՆ—ն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին բանաձեւի ընդունման համար, իսկ խոսնակ Էլման Աբդուլլաեւը արհամարհեց Արցախի բանաձեւը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»։ Սակայն «թղթի կտորից» այդպես չէին նեղսրտի։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրել է, որ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատել է տեղի հայ համայնքին, Կալիֆորնիա նահանգը եւ AJR 32—ը։ Բանաձեւը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդել է, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»՝ մոռանալով, որ ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»։
Սասունյանը ընդգծում է, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ ներկայացնելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձեւի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում երեկ կայացավ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական համաժողովը՝ ատոմակայանին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգման վերաբերյալ։ Համաժողովին մասնակցեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԱՄՆ—ի, ՀԱԷԿ—ում ԵՄ օժանդակության ծրագրի, Ռուսաստանի եւ Չեխիայի ներկայացուցիչներ։
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է ընտրված ձեւաչափը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ—ի) համակարգման ներքո գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի եւ միջոցառումների քննարկման, դասակարգման, ֆինանսավորման գործընթացների կազմակերպման նպատակով։ «Մասնակից բոլոր երկրները՝ ԱՄՆ—ն, ՌԴ—ն, ԵՄ—ն, Չեխիան, Սլովակիան մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահպանման հարցում։ Ձեռքբերումներն այս ոլորտում զգալի են, սակայն դեռեւս անելիքներ կան։ Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը երախտապարտ կլինի ԱԷՄԳ—ին եւ մասնակից բոլոր երկրներին այդ գործընթացը նման ձեւաչափով շարունակական դարձնելու համար, մինչեւ 2026թ. էներգաբլոկի կանգառը»,–նշեց Ե. Զախարյանը։
Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ ՀԱԷԿ—ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6—րդ տեխնիկական այս խորհրդակցություններն իրականացվում են ԱԷՄԳ—ի համակարգմամբ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն։
Հանրապետության նախագահը կմասնակցի Նյուպորտում այսօր կայանալիք ՆԱՏՕ—ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում։ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով։
ՆԱՏՕ—Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները եւ կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները։
Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից եւ միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչեւ 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին եւ հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում։
Այսօր երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից եւ ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների։

Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա և գիտելիքի օրվա կապակցությամբ: Սրտանց շնորհավորում եմ առաջին դասարանցիներին և ուսանող դարձած պատանիներին ու աղջիկներին, միանում եմ Ձեր ուրախությանն ու հրճվանքին: 
Դպրոցական տարիները աշակերտների համար կյանքի ամենանշանակալից շրջանն է, ուր գիտելիքների հետ մեկտեղ սերմանվում է անհրաժեշտ կարողություններ ու ճանաչողություն` շարունակելու համար ծնողների ու մեր նախնիների ձեռքբերումները: Դպրոցը հասունացման, կրթվածության, հայրենիքին և հասարակայնությանը արժանի քաղաքացիների կոփման դարբնոց լինելով հանդերձ, Ձեր հոգիներում սերմանում է սեր մայրենիի և մեր փառապանձ պատմության հանդեպ: Ստեղծում հայրենասերների և վաղվա ապագան կերտող գիտակից վճռական սերունդ, որը կհանդիսանա հայրենիքի լուսավոր ուղու շարունակողը:
Թանկագին ուսուցիչներ, Ձեր անմանացորդ հետևողական ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ևս մեկ սերունդ ոտք դրեց դպրության օջախ: Ընդուն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 837 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
«Հայաստանը դիվանագիտական առումով շատ ճիշտ քայլ է կատարել, եւ երկու պարագայում էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը գա Հայաստան 2015թ. ապրիլի 24—ին, թե՛ մերժի հրավերը, Հայաստանը թե՛ դիվանագիտական, թե՛ բարոյական տեսանկյունից ավելի բարձր մակարդակի վրա կգտնվի»,–այս կարծիքին են եւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քաղաքական գործիչները դրական են գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին հաջորդ տարի Երեւան հրավիրելն ու նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից նամակ—հրավերը փոխանցելը։ Ըստ նրանց, Թուրքիան կհայտնվի բարդ վիճակում, քանի որ Հայաստանը նախաձեռնողական քաղաքականություն է վարում եւ հարեւան երկրի ղեկավարին դժվար կլինի բացատրել, թե ինչու է մերժում Հայաստանի հրավերը։ Ազատ Արշակյանը չի բացառել, որ գուցե Թուրքիայի նախագահը չգա, սակայն գուցե այլ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյա ապրիլի 24—ին կայցելի Երեւան։
«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր—նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Նալբանդյանի այցից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Վերլուծաբանի համոզմամբ՝ Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ պաշտոնական Երեւանը միանում է Թու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերջին դեպքերի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի շուրջ «Panorama.am»—ը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդի հետ։
Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որը նա անձամբ բարձրացրել էր Անգլիայի խորհրդարանում, Ստեֆան Փաունդն ասաց, որ ցեղասպանության ճանաչման հիմնական քաղաքական խոչընդոտները մի կողմից թուրք—բրրիտանական կապերն են՝ այն, որ Թուրքիան եւ Անգլիան ՆԱՏՕ—ի անդամ երկրներ են, եւ որ Թուրքիայի դերը գնալով ավելի է մեծանում, հատկապես աշխարհում տիրող հակամարտությունների մեջ։ Մյուս կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Անգլիան ստիպված պետք է լինի նաեւ ճանաչել դարասկզբի այլ ցեղասպանությունները, ինչպիսին է օրինակ իռլանդացիների ցեղասպանությունը։ Իսկ այն իրավական փաստարկը, որ ցեղասպանություն տերմինը սահմանվել է միայն 1946թ. եւ որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, Փաունդը համարում է զուտ անհեթեթ պատրվակ։ Սակայն ըստ նրա՝ որոշակի հույս այնուամենայնիվ կա, եւ նա շարունակելու է պայքարել, մինչեւ ցեղասպանությունը ճանաչվի Անգլիայի կողմից։
Խոսելով Ադրբեջանի կողմից վերջերս ավելի ագրեսիվ դարձած կեցվածքի ու հրադադարի խախտման դեպքերի մասին՝ Փաունդն ասաց. «Ադրբեջանը ձախողված պետություն է (failed state)՝ կաշառակերությամբ լի պետություն առանց քաղաքական լեգիտիմության, որը լիովին կոռումպացված է բոլոր մակարդակներում։ Այս պարագայում այն ամենը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ ներկուսակցական հարցեր։ Ըստ այդմ, որոշվել է, որ սեպտեմբերի 6—ին տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։
ՀՀԿ խորհրդի նիստում, ըստ նրա, կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ քաղաքական սեզոնի աշխատանքը։ «Լրիվ բնական է քաղաքական աշնանից առաջ հանդիպում կազմակերպել, որտեղ մտադիր ենք մատնանշել առաջիկա աշխատանքները եւ ամփոփել կատարվածի արդյունքները»,–նշել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
ԱԺ փոխնախագահը համաձայն է փորձագետների տեսակետի հետ, որ ՀՀ իշխանությունների կողմից Թուրքիայի նորընտիր նախագահին Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի օրը Հայաստան հրավիրելու քայլն արդարացված է։ «Այս քայլով Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակիցն է եւ ակնկալում է Թուրքիայի առերեսումը պատմության հետ։ Եթե նման բան լինի, եւ Թուրքիայի նախագահը գա Հայաստան, ապա սա կխոսի այն մասին, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը ընդունում է եղեռնագործությունը, որը տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, եւ հրաժարվում է ժխտողական քաղաքականությունից։ Եթե Թուրքիայի նախագահը մերժի հրավերը եւ չգա, ապա դա կխոսի այն մասին, որ Թուրքիան չի ցանկանում հրաժարվել ժխտողական քաղաքականությունից եւ շարունակում է առաջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.09.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը ձայնը տվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով կառավարությանը զեկուցել է, թե ինչպես է Հայաստանը դիմավորում նոր ուսումնական տարին։
2014թ. «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական ավտոմեքենայով պարգեւատրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 12 մլն 700 հազար դրամ։ Պարգեւները շնորհվելու են Ուսուցչի օրը։ 


Առաջնություն է տրվում կենսական նշանակություն ունեցող ներդրումներին
 

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Նիվեկոտրանս Էյ Էմ» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել երեք տարով։
«Կորսան–կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղն իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Անկարայում՝ Ազգային մեծ ժողովի լիագումար նիստերի դահլիճում Թուրքիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ համընդհանուր ընտրությանը հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը։ 
Սակայն երդմնակալությունը զերծ չէր արտակարգ միջադեպերից։ Թուրքական խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները արարողության մեկնարկից րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը՝ Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Էրդողանը, նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո չհրաժարվելով վարչապետի պաշտոնից, ոտնահարել է Սահմանադրության հիմնարար՝ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքը։
«Մայր օրենքի խախտման պայմաններում մենք չենք կարող մասնակցել այս արարողությանը»,–հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները՝ լքելով նիստերի դահլիճը։ Ըստ «Haberler»—ի՝ Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա—հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն հայտնել է, որ չի մասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը։ 
Հիշեցնելով Գեզի այգու իրադարձությունները՝ Քըլըչթարօղլուն ասել է. «Որոշումներ ընդունելուց դրանք մի՛ մոռացեք։ Մեր կուսակցությունը նրան չի կարող ընդունել։ Պարոնն այսօր երդվում է։ Սահմանադրության բոլոր կետերը խախտած մեկի երդմանը որքանո՞վ կարելի է հավատալ։ Նա սուտ երդում է տալու, եւ ես դրան ականատես չեմ լին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազատ, անկախ եւ զարգացման ժողովրդավարական ուղի բռնած Արցախի հանրապետությունն աշխարհում ամրապնդում է դիրքերը։ ԱՄՆ—ի ամենաազդեցիկ նահանգներից մեկի՝ Կալիֆորնիայի սենատը նախօրեին ձայների 23/0 հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող «AJR 32» բանաձեւը։ Այն սենատին ներկայացրեց սենատոր Քեւին դե—Լեոնը՝ նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է եւ մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով։ 
«Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, եւ նրանց տառապանքները շարունակվում են նաեւ այս դարում։ Նրանք արժանի են ունենալ ազատ—անկախ հայրենիք՝ չգտնվելով հալածանքների վտանգի տակ։ Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, եւ մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,–նշեց սենատորը։ Բանաձեւի օգտին ելույթ ունեցան նաեւ սենատորներ Թոմ Բերիհիլը եւ Ռիկարդո Լարան։
Մինչ այդ, 2014 թվականի մայիսի 8—ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում եւ աջակցում է որպես ազատ—անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին եւ կոչ անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը։ Բանաձեւի հեղինակն է ամերիկացի կոնգրեսական Մայք Գատոն։
Հայկակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024