ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 10:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 215 216 217 218 219 ... 312 313 »

Աշխարհն աստիճանաբար ճանաչում է Արցախը որպես ժողովրդավարական պետություն
Ադրբեջանի իսկական դեմքն արդեն բոլորին հայտնի է։ Այս գործը գլուխ բերելու հարցում հիմնական դերակատարը Հայաստանն էր։ «Հայաստանը ցույց է տվել, որ բանակցելու ադրբեջանական «բարի ցանկությունը» օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանն էլ ցույց տվեց, որ չի ցանկանում կոնֆլիկտը լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,–երեկ նկատել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ընդգծելով, որ Բաքուն ցույց տվեց այն ոչ արդյունավետ մոտեցումը, որն ունի կոնֆլիկտի ամբողջ հետպատերազմական բանակցային գործընթացի ժամանակ։
Սակայն Ադրբեջանի «բացահայտման» հարցում ադրբեջանական իշխանական օղակները չցանկացան մեզնից «ետ մնալ»։ Չնայած երկրի ներսում մարդու իրավունքների իրացման հարցում խոչընդոտներ չստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության զգուշացումներին՝ Բաքուն շարունակում է նույն գործելաոճով առաջ շարժվել։ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հերթական ընդդիմադիր գործչին։ Այս անգամ ոստիկանական բաժանմունք է տարվել «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամ Սուբութայ Գուլուզադեն։ Այդ մասին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականին տեղեկացրել է կուսակցության մեկ այլ անդամ՝ Թուրքալ Աբբասլին։ Երեկ երեկոյան էլ հայտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ—փրկարարական ջոկատում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից ԱԻՆ—ին տրամադրված փրկարարական մեքենաների ցուցադրությունը։ Նվիրաբերվել են 4 հրշեջ, 1 փրկարարական, 1 շտապօգնության, 1 կապի կառավարման մեքենաներ։
Ցուցադրությանը ներկա ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ Ֆրանսիայի «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նվիրած փրկարարական մեքենաները Հայաստանի ԱԻՆ—ը կուղարկի լեռնային շրջաններ։
«Կարծում եմ՝ մեքենաները կուղարկվեն սահմանամերձ շրջաններ, որտեղ անտառային հրդեհները շատ են»,–ասաց նախարարը։
Նախարարը նաեւ հայտնեց, որ մարզերում փրկարարական 300 մեքենա կա, որոնք հին են, եւ նորերով փոխարինելու անհրաժեշտություն կա։
Նշենք, որ Ֆրանսիայից Հայաստան փրկարարական մեքենաների տեղափոխման ծախսը հոգացել է «Փյունիկ» հիմնադրամը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը, ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանության հատուկ ներկայացուցիչ Իզաբել Գինելը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը եւ հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջամբարջին։
Արմեն Երիցյանը շնորհակալագրեր հանձնեց Գաբրիել Ջամբարջիին եւ Բեռնար Ժանենենին։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 24—ին Իտալիայի Ռիմինի քաղաքում՝ Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ եւ նրա հովանու ներքո կազմակերպվեց «Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արեւելքի՝ հազարամյակների արմատներ ունեցող քրիստոնյա համայնքների վիճակի վրա, որոնց գոյությունը վտանգի տակ է, ինչպես նաեւ՝ տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա։
Ցուցահանդեսում ընդգրկված են Միջին Արեւելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը։
Առաջին իսկ օրվանից ցուցահանդեսն առաջացրել է հասարակության տարբեր շերտերի մեծ հետաքրքրությունը. բացման օրը ներկա են եղել Սուրբ Աթոռի բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ՝ գրանցվելով ութ հազար այցելու։
«Արեւելքի առակ. քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջեւ» ցուցահանդեսը Ռիմինիում այցելուների համար բաց է մինչեւ օգոստոսի 30—ը, որից հետո այն կշրջի այլ քաղաքներում եւս, այդ թվում՝ Հռոմում։ Հռոմում ցուցահանդեսի բացումը նախատեսված է ս.թ. սեպտեմբերի 18—ին։
Նախօրեին Սուրբ Աթոռի տնտեսական հարցերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Մաքսային միության (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի, Նուրսուլթան Նազարբաեւի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը։ Բանակցություններին մասնակցել են նաեւ Եվրամիության ներկայացուցիչները՝ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, առեւտրի եւ էներգետիկայի հանձնակատարներ Կարլ դե Գյուխտը եւ Գյունտեր Էտինգերը։
Օրակարգում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման, ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո կողմերի ապագա տնտեսական հարաբերությունների, էներգետիկ համագործակցության հարցերը։
Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։ Նա հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն անհնար է կարգավորել ռազմական ճանապարհով եւ առանց երկխոսելու Ուկրաինայի հարավ—արեւելյան շրջանների ներկայացուցիչների հետ։ ՌԴ նախագահը մանրամասն անդրադարձել է Ուկրաինայի հետ տնտեսական հարաբերություններին եւ ընդգծել, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը բացասական է ազդելու Մաքսային միության հետ Ուկրաինայի տնտեսական փոխգործակցության վրա։
«Ամենահամեստ հաշվարկներով՝ միայն Ռուսաստանի տնտեսության կորուստները կկազմեն 100 միլիարդ ռուբլի։ Հարվածի տակ կհայտնվեն մեր արդյունաբերության եւ գյուղատնտեսության ողջ ոլորտներ»,–նշել է Պուտինը։
Նա փաստել է, որ ԵՄ կողմից ուկրաինական ապրանքների համար մաքսա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 400 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքը լուրջ վտանգի տակ է։ Սիրիայում եւ Իրաքում քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքների նկատմամբ հատկապես զգայուն է հայկական համայնքը, որի՝ ցեղասպանությունից մնացած սպիները դեռ չեն ամոքվել։ Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի 24—30—ը կայանալիք հանդիպման շրջանակներում Վատիկանում ՀՀ դեսպանատան եւ Սուրբ աթոռի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիսավոր ցուցադրություն՝ նվիրված արեւելայն քրիստոնյաներին։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Սուրբ աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը այս եւ հայերին առնչվող այլ խնդիրների մասին զրուցել է իտալական «Zenit» կայքի հետ։
–Պարո՛ն դեսպան, Ձեր ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել հալածանքների դառնությունը։ Ի՞նչ ուղերձ են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների նահատակությունները փոխանցում աշխարհին։
–Քրիստոնյաների սպանությունները Մերձավոր Արեւելքում նոր երեւույթ չեն։ Ավելի քան հարյուր տարի մենք փորձել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել գործընթացների եւ երեւույթների վրա, որոնք չեն ենթարկվում փաստերի տրամաբանական վերլուծության։ Այս մեծ տարածաշրջանում ընթացող արդիականացման գործընթացներն ավելի ու ավելի են դուրս գալիս մեր վերահսկողությունից։ Հարյուր տարի առաջ հայերի էթնիկ զտումներ են տեղի ունեցել Անատոլիայից մինչեւ Կովկաս, իսկ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը մեկն էր այն նշաններից, իհարկե, ամենախորհրդանշականը, որ եկել է պատմական փաստերի բոլորովին այլ զարգացման ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուղիղ 24 տարի առաջ` օգոստոսի 23-ին, ընդունվել է Հայաստանի Անկախության հռչակագիրը

 24 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հայ–վրացական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ողջունելով Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։ «Մեր երկու երկրների բարեկամությունն անցել է ժամանակի փորձության միջով, եւ այսօր այն կայուն հիմք է համագործակցության եւ փոխվստահության ոգով մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար։ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը մեր քաղաքական օրակարգի հիմնական առաջնահերթություններից է, եւ Հայաստանի կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդվեն»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ ընդգծել, որ Վրաստանը եւս շահագրգռված է Հայաստանի հետ կապերի խորացման եւ ընդլայնման գործում։ Վրաստանի վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով երեկ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Այնուհետեւ վարչապետներ Հովիկ Աբրահամյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ։
Ներկայացվում է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ.
–Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ վերահաստատելով երկու երկրների միջեւ առկա ամուր բարեկամական կապերը եւ առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առեւտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ։
Հատուկ ընդգծվեց հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է։
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 731 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում էին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ էր։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան եւ հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։
Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են եւ լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, եւ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024