ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 216 217 218 219 220 ... 312 313 »

Միասնությունը քարոզելով գրեթե չի լինում, որովհետեւ եթե մարդու, հասարակության, ժողովրդի ներաշխարհում, հոգու մեջ միասնության գաղափարի սերմ չկա, որեւէ քարոզ օգնել չի կարող։
Մեր միասնության լավագույն դրսեւորումներից պիտի համարել արձագանքները հայ—ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Միասնություն թե՛ զենքով, թե՛ առանց զենքի։ Մեր բանակի շնորհիվ վերստին հավաստիացանք, որ հուսալիորեն պաշտպանված ենք, որ երեսներս պարզ անող ու իր կյանքը չխնայող, պատրաստված ու խիզախ զինվոր ունենք, հաղթանակող զինուժ։ Միաժամանակ, համոզվեցինք, որ հուսալի վահանը, ի դեմս մեր բանակի, ինքն էլ հուսալի թիկունք պետք է ունենա, որ սահմանին կանգնած զինվորն իր հետեւում զգա հասարակության պաշտպանիչ շնչառությունը։ Եվ սահմանապահին ու դիրքապահին այցելած, նրանց զենքով ու երգով սատարած վետերան ազատամարտիկներին հետեւեցին մշակույթի գործիչներ, քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ՝ գործադիրից մինչեւ օրենսդիր, նախարարից մինչեւ պատգամավոր, վարչապետից մինչեւ խորհրդարանի նախագահ՝ երկրի նախագահի մշտական ու ամենժամյա չդադարող ուշադրության, բարձրաձայնվող ու բարձրաձայնման ոչ ենթակա գործողությունների ու քայլերի ուղեկցությամբ։
Հերթական ամառվա ավարտին կարելի է արձանագրել, որ այն քաղաքական առումով բնավ էլ թեժ չէ, թեեւ նախկինում էլ ամառը քաղաքական դադարի ժամանակահատված է եղել։ 
Սակայն նույն ամառն արձանագրեց մի կարեւոր փաստ. քաղաքականությունը նաեւ համախմբող տարր ունի այն իմաստով, որ տարբեր դիրքորոշումների ու հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արդեն ինը տարի Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի լճամերձ մի հատվածից, որտեղ ջրառի խողովակ կար, դիտարկում եմ, թե ինչ վիճակում է Սեւանը։
Սեւանի լավն ու վատը ես ամեն տարի տեսնում եմ լուսանկարչական ապարատիս միջոցով, որ հիմա իմ առջեւ Սեւանի տարիներն է ի ցույց դնում։ Ընթերցողը տարիներ առաջ տեսել է, որ ջրի մակարդակն այնքան էր իջած, որ ջրառի խողովակի կողքով համարյա հարյուր մետր ջրի մեջ քայլում էինք, որ հետո միայն լողալ կարողանայինք։ Երբեմն այնքան էինք հոգնում քայլելիս, որ լողալ էլ չէինք ուզում։ Խողովակը դարձավ իմ դիտակետի օբյեկտը, որ սկզբում ցավ, հետո անսահման ուրախություն պատճառեց՝ տարեցտարի ջրում ավելի ու ավելի կորչելով։ Նախորդ տարի խողովակն ընդհանրապես չգտա, տարածքն էլ անճանաչելի էր դարձել. ափը ջուրն էր մտել, «նորաստեղծ» ափում դեռ մամուռն ու գորտերն էին իշխում։ Այս տարի այդ նոր ափն արդեն հնացել էր, իսկ թարմ նորն էլ հասել էր անտառային տնակին։ Ծովինարցիներն էլ փոխել էին իրենց լողալու ափը ու գնում էին «Կոճղեր»։ Այդ տարածքը գյուղացիներն այդպես էին կոչել լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում մնացած ծառարմատների «պատվին»։
Հերթական դիտարկումս կոճղերի տարածքից է։ Նախ ասեմ, որ ընդհանրապես կոճղերի՝ ջրում թողնել—չթողնելու հարցը մասնագետներին երկու խմբի է բաժանել։ Մի մասն ասում է, թե կոճղերն անհրաժեշտ է թողնել, որպեսզի ջուրը բարձրանա, կոճղը մնա ջրի մեջ, հետո քայքայվի եւ ձկների համար օրգանական կեր դառնա։ Մյուսն էլ պնդում է, թե կոճղերը հարկ է արմատախիլ անել, որովհետեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը գերակայություն է, որի նկատմամբ տարեցտարի ակտիվանում է պետական քաղաքականությունը։ Այս համատեքստում պետությունը կարեւորում է նաեւ հողերի խոշորացման ու կոոպերացիայի զարգացման գործընթացը։ 2—3 տարի առաջ մարզերում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնց արդյունավետությունը գնահատելու համար թերեւս ժամանակ է պետք։ Նախ փորձենք հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է հողերի խոշորացումը, որին վերջին ժամանակներս շատ է անդրադարձ արվում։
Նախ նշենք, որ գյուղատնտեսությունը տնտեսության առաջատար ոլորտներից է, որի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ—ում, վերջին հինգ տարիների տվյալներով (2005—2010թթ.), կազմել է 17.2, իսկ գյուղատնտեսական մթերքի (հումքի) վերամշակող արդյունաբերության հետ միասին՝ 23.7 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության տեսակարար կշիռը կազմում է հանրապետությունում ընդհանուր զբաղվածների շուրջ 44 տոկոսը։ Այդուհանդերձ, գյուղատնտեսության բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռեւս գոհացնող չէ եւ պատճառներից մեկը թերեւս գյուղացիական տնտեսությունների փոքր չափսերն են եւ չվերամշակված հողատարածքների առկայությունը։
Երկրում հողատարածքների մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում։ Ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների՝ մշակելի հողերի մակերեսը 2013 թ., նախորդ տարվա համեմատ, մեծացել է 14 հազար հեկտարով՝ կազմելով ավելի քան 318 հազար հա։ Ըստ գնահատականների, գյուղատնտեսության ոլորտի կայուն ու համաչափ զարգացման բնագավառում ծառացած խնդիրների լուծման, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանությունից համարյա հարյուր տարի անց աշխարհում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կրկին ականատես ենք լինում զանգվածային բռնությունների։ Այս անգամ տուժողները Իրաքի հյուսիսում ապրող եզդիներն են։  
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքերով՝ Իրաքի հյուսիսում բնակվում է 1 մլն 300 հազար եզդի, սակայն այսօր նրանք ստիպված լքել են իրենց բնակավայրերը, մի մասին հաջողվել է փրկվել՝ հասնելով սարերը, իսկ մյուս մասը սպանվել է։ Դաժանաբար սպանում են կանանց, երեխաներին, ծերերին. «Սարսափելի վիճակ է։ Չնայած ինձ ասացին, որ ԱՄՆ զինուժը օգնություն է ցուցաբերում, սակայն դա բավարար չէ։ Եթե ԱՄՆ—ը ցանկանա, ապա միանգամից այս հարցին լուծում կտա»։
Թամոյանի խոսքով, մուսուլմանների նպատակն է այդ տարածքում վերացնել ազգային փոքրամասնություններին եւ Քուրդիստան ստեղծել։
Եզդիների միության նախագահը դիմեց բոլոր ազգերին ու գերտերություններին, որպեսզի ուշադրություն դարձնեն իրենց խնդրին։ Ազիզ Թամոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների՝ եզդիների խնդրին արձագանքելու համար։
Եզդիների հոգեւոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ այսօր եզդիների նկատմամբ ցեղասպանություն է կատարվում միայն նրա համար, որ նրանք արեւապաշտ են։ Նրա խոսքերով՝ եզդիները դարձել են մի քանի մարդկանց քաղաքական եւ տարածքային շահի զոհ, եւ ամենը Իրաքի, Թուրքիայի նախագահների կողմից է ծրագրված։
Ինչ վերաբերում է փախստականներին տարածք տրամադրելուն, ապա Իրաքից ոչ մի եզդի Հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ-ի դրոշը

Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը պահանջում է ՆԱՏՕ-ն դարձնել առավել արդիական կառույց։ Նման համոզմունք են հայտնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատար, Եվրոպայում տեղակայված ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլովը «ՆԱՏՕ-ն վտանգավոր աշխարհում» վերնագրված հոդվածում, որ հրապարակել է The Wall Street Journal հանդեսը:

«Մենք երկուսս ծնվել ենք «սառը պատերազմի» ստվերի տակ` Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին, մենք հիշում ենք Բեռլինի պատը քանդելու արտառոց օրը։ Մինչ այդ օրը ՆԱՏՕ-ն ամեն բան արեց, որ «սառը պատերազմը» «չտաքանա»։ Այդ օրից հետո պատերազմը Եվրոպայում աներևակայելի էր թվում», - գրում են Ռասմուսենը և Բրիդլովը:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի բյուջեն մի’ լցրեք, Վրաստանի, Հունաստանի բյուջեն լցրե’ք

Ամեն ամառ՝ հանգստի սեզոնին, մեր երկրում Թուրքիայի հանգստավայրերը` մասնավորապես` Անթալիան, բոյկոտելու կոչեր են հնչում: «Անթալիայում ծախսված գումարները գնում է նրանց սպառազինությանը, Ադրբեջանի բանակին, իսկ այդ զենքով մեր զինվորների վրա են կրակում»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Պարադիզ տուր» ընկերության տուր մենեջեր Արսեն Ջոմարդյանը: Մեր այն դիտարկումը,  թե նույն հաջողությամբ Ռուսաստանն էլ պետք է բոյկոտել, քանի որ Ադրբեջանին զենք է վաճառում, անարձագանք մնաց: Այս տուրընկերությունն, ինչպես մենեջերն է ասում, իրեն թույլ չի տալիս դեպի Թուրքիա տուրիզմ կազմակերպել եւ Թուրքիայի բյուջեն լցնել: Չնայած դրան, Արսեն Ջոմարդյանն ասաց, որ հայերի ամենանախընտրելի հանգստի վայրերից մեկը հենց Անթալիան է: Տուր մենեջերը ծովային հանգստի կողմնակիցներին խորհուրդ է տալիս Անթալիան փոխարինել Հունաստանով, որտեղ գրեթե նույն գնային առաջարկներն են: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հունաստանը շենգեն գոտի է, եւ ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները կարող են հեշտությամբ շենգեն վիզա ստանալ, չհաշված շենգեն վիզայի հետ կապված հազար ու մի փաստաթղթային քաշքշուկները, Արսեն Ջոմարդյանը որեւէ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ Անթալիան կարող են Վրաստանով փոխարինել, եթե զբոսաշրջիկն ուզում է անպայման ծովում հանգստանալ: Մեր այն դիտարկմանն էլ, թե Անթալիայի եւ Վրաստանի հանգստավայրերի սերվիսն անհամեմատելի է, Արսեն Ջոմարդյանը ոչինչ չասաց: Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Ազգային արժեքների պահպանման ճակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժիկ Սրապիոնյան. «Իսլամացած հայերի մոտ գենետիկ հիշողությունը շատ բարձր է»

«Կամաց-կամաց ձեւավորվում է համայնք, նույնիսկ առաջարկ եղավ մշակույթի կենտրոն ստեղծել Դիարբեքիրում, որը, կարծում եմ, լավագույն միջոցն է հայությանը ի հայտ բերելու եւ իրար գլուխ հավաքելու համար»,- այսօր` օգոստոսի 15-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Նրա խոսքերով` եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ Թուրքիայում կա 2-4 միլիոն իսլամացած հայություն, շատերը թերահավատորեն էին վերաբերում այդ թվերին, բայց անցած տարվա ընթացքում Ստամբուլում կազմակերպված ծպտյալ հայության ֆորումի ժամանակ թուրքական մասնագետները խոստովանել են, որ իսկապես այդքան հայեր են բնակվում Թուրքիայում. «Պետք չէ սահմանագծել 1915 թվականից հետո կատարված ողբերգության հետեւանքով իսլամացված հայությանը, այլ պետք է եւս 300 տարի հետ գնալ, եւ տեսնել, թե պատմության ընթացքում ինչքա՞ն են այդ գործընթացները կատարվել, եւ ի՞նչ է եղել»: Սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ չէին սպասում, որ Դիարբեքիրից կունենան նման արձագանք: Նա նշեց, որ նախարարությունը գիտակցել է, որ ծնողները չեն վստահի պատանիներին, եւ այդպիսով որոշել են վերացնել ծրագրում առկա տարիքային սահմանափակումը: Արդյունքում` «Արի տուն» ծրագրի միջոցով 48 իսլամացած կամ ծպտյալ հայեր այցելել են Հայաստան. «Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը բավական հակասական տպավորություն թողեց, հեգնանք, թերահավատություն, անգամ քննադ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ-ն քննարկում է ՌԴ պատժամիջոցների հետևանքները, Դանիան հուսով է, որ «պատժամիջոցների պատերազմը» կավարտվի 3 ամսից

PanARMENIAN.Net - Ֆինլանդիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ Եվրամիության մի շարք երկրներից մսի, մրգերի ու բանջարեղենի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի ու կաթնամթերքի ՌԴ ներկրման արգելքին ի պատասխան: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբը:

Նա պարզաբանել է, որ այս դիրքորոշումը ներկայացվել է ԵՄ ղեկավարությանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Իմ ուղերձը երկու կետից էր բաղկացած: Առաջինը` մենք պատասխան պատժամիջոցներ չենք կիրառելու: Երկրորդը` մեր ագրարային հատվածին օգնություն է պետք»,-ասել է վարչապետը:

Ստուբբը բնութագրել է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները` որպես բարի ու փոխշահավետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, անշուշտ, մենք դա ի շահ մեզ կօգտագործենք»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, Դանիայի խոշորագույն Danske Bank-ի փորձագետները եկել են այն եզրակացության, որ Եվրամիության պատժամիջոցները ու Ռուսաստանի հակամիջոցները առավելագույնը երեք ամսից չեղյալ կհայտարարվեն: «Առևտրային պատերազմի սրացումը անտանելի է ինչպես ԵՄ, այնպես էլ Ռուսաստանի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում նոր գազային էլեկտրակայան կկառուցվի. Պահանջվում է 600 մլն դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանում «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ն 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կկառուցի, որը մոտ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի:

Այս մասին կառավարության օգոստոսի 14-ի նիստում հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

 

Նախարարի խոսքով` հիշյալ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում:

«Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարման ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև` կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ներկայացրել էնախարարը:

Ըստ Զախարյանի` ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են, այնպես որ «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Սոչիում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին, որում ամփոփել է բանակցությունների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել մի շարք այլ կարևոր հարցերի: Նախագահի մամուլի գրասենյակը տարածել է հարցազրույցի ամբողջական տեքստը, որը ներկայացված է ստորև: 

-Պարոն նախագահ, տևական ընդմիջումից, ըստ էության, տասն ամիս դադարից հետո, Դուք հանդիպեցիք Ադրբեջանի Ձեր գործընկերոջ հետ: Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները:

- Մենք, ընդհանրապես, ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Եվ եթե այդպես է, ապա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Ուստի մենք մշտապես, առանց որևէ ձևականությունների, ինչպես ասում են̀ «առանց նազ ծախելու», մշտապես համաձայնվում ենք հանդիպումների, առավել ևս̀ բարձր մակարդակով հանդիպումների, և այս դեպքն էլ բացառություն չէր: Մենք անմիջապես արձագանքեցինք Ռուսաստանի նախագահի հրավերին̀ հանդիպելու Սոչիում, և ինչպես տեսաք՝ հանդիպումը կայացավ:

– Արդյո՞ք ձեռքբերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն հրադադարը պահպանելու համար: Ընդհանրապ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.08.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024