ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 218 219 220 221 222 ... 312 313 »

Վերջերս Ադրբեջանում հակահայկական հռետորաբանության սրում է նկատվում, իսկ սահմանին էլ իրավիճակը լարված է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ լարվածության թուլացմանը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այս առումով նկատել է. «Այդ հանդիպումն ու տասնյակ նախորդ հանդիպումները միայն մեկ խնդիր են հետապնդում՝ պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը»։
Նա նաեւ անդրադարձել է ԼՂ հակամարտության եւ ԵՏՄ մտնելու միջեւ եղած կապին եւ նշել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները որեւէ կապ չունեն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացի հետ, քանի որ դրանք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ երեք համանախագահների շրջանում։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությունը միակ ձեւաչափն է, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան՝ այսինքն Եվրամիությունը, ԱՄՆ—ն համագործակցում են։
Իսկ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերջնականացումը տեխնիկական խնդիրների հետ է կապված եւ ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի։ «Առավել եւս Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է այն պատճառով, որ տվյալ կազմակերպության համահիմնադիրներն իրար հետ ունեն լուրջ խնդիրներ, եւ շատ հաճախ Հայաստանի անդամակցության հարցը լծակ է դառնում, որը Բելառուսն ու Ղազախստանն օգտագործում են Ռուսաստանի հետ բանակցություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանը ձգտում է այնպես անել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի իր համար հարմարավետ պայմաններով։ Սակայն այս պահին առայժմ ոչ ոք չի կարող ասել, թե հստակ երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ—ին, քանի որ Ռուսաստանը միակողմանիորեն չի կարող ազդել միությունում որոշումների ընդունման գործընթացի վրա։
Երեկ կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ԵվրԱզԷՍ—ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի եվրասիական ինտեգրման, արդիականացման, մրցունակության եւ կայուն զարգացման գիտական խորհրդի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
«Ռուսաստանը ցանկություն ունի, որպեսզի դա Հայաստանի համար հնարավորինս հարմարավետ լինի նաեւ Եվրասիական միության բոլոր երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից։ ԵՏՄ—ին անդամակցելու գործընթացում Հայաստանի իշխանությունների կատարած գործողությունները դրական եմ գնահատում։ Խոսքը հատկապես վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ տնտեսական համագործակցությանը եւ ապրանքատեսակների նկատմամբ ցածր մաքսատուրքերի պահպանմանը»,–ասաց բանախոսը։
Նրա կարծիքով՝ ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը բացարձակապես ճիշտ է, եւ այս հարցում պայմանագրի ստորագրման գործընթացում Հայաստանը որոշ հարցեր շատ խիստ կերպով է բարձրացնում։ Դրա հետ մեկտեղ՝ մասնագետն անդրադարձավ Ղազախստանի նախագահի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանի մաքսային սահմանների հետ, ինչն էլ ազդեց ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցության ժամկետների վրա. «Կարծում եմ՝ ոչ մի ողբերգություն տեղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բուենոս Այրեսում կայացել է Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությունը
Երեկ՝ Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը, նախագահ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետայի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հիմնարկեքի հուշատախտակի օրհնությունից հետո Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի նախագահ Օռասիո Լառետան եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը բացել են այն։ Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնարկեքի կապակցությամբ նախագահն արարողության մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախարարների խորհրդի հարգելի՛ նախագահ,
Սրբազան հայրե՛ր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր առանձնակի պատիվ է ինձ համար գտնվել այստեղ՝ Բուենոս Այրեսի սրտում, եւ ձեզ հետ միասին առաջին աղյուսը դնել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմքում։
Այս թանգարանը ստեղծվում է՝ լրացնելու Հայոց ցեղասպանությանը նվիրված այն բազմաթիվ հուշակոթողների շարքը, որ սփռված են արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ՝ որպես խոսուն վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին՝ գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին՝ մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3–ին կառավարության նիստում քննարկելու համար։
Այս ձեռնարկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում միաձայն որոշում կայացվեց Հայաստանում էլեկտրաէներգիայի նոր սակագնի մասին։ Հանձնաժողովը սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետեւյալ սակագները. 
1) 35 կՎ եւ բարձր լարմամբ սնվող սպառողների համար՝ 
ա. ցերեկային սակագին՝ 32.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 
ա. ցերեկային սակագին՝ 38.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին՝ 28.85 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաքուն փչացնում է Եվրոպայի էներգետիկական քաղաքականությունը։ Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը։ Նմանատիպ ձեւակերպումներով հրապարակումներ վերջերս հաճախ են հանդիպում արտերկրի մամուլում։ Արդյո՞ք երկրորդը շաղկապված է առաջինին։ Միջազգային անկախ փորձագետները երկու կարծիք ունեն՝ միանշանակ այո եւ մասամբ այո։ «ՀՀ»—ն ներկայացրել է (այս տարվա հունիսի 19—ին) այն հնարավոր պատճառները, որից ելնելով միջազգային հայտնի էներգետիկական ընկերությունները հեռանում են Ադրբեջանից՝ առանց բացատրություն տալու։ Բայց կա եւ մեկ այլ պատճառ, որը գուցե հետագայում դառնա ամենահիմնականը։ Խոսքը Ալիեւների ընտանիքի օֆշորային գործերի մասին է։
Բանն այն է, որ հետաքննական մի հրապարակում է վերջերս շրջանառվում, ըստ որի բացահայտվել է այն կապը, որ կապում է Ալիեւներին «Ազերսուն հոլդինգի» (Azersun Holding) հետ։ Առաջին հայացքից կարող է հասկանալի չդառնալ, թե դա ինչու պետք է վիրավորի եվրոպական էներգետիկ ընկերություններին, չէ որ «Ազերսուն հոլդինգը» հիմնականում սննդարդյունաբերության եւ զբոսաշրջային ոլորտներում է իշխում։ Բայց, ասացինք, այսպես է միայն առաջին հայացքից։ Իրականում պետք է հասկանանք, թե ինչ է կապում Ալիեւներին «Ազերսուն հոլդինգին»։ Ավելի ստույգ՝ ինչ գործունեություն ծավալող ընկերություններ են կապում այս երկուսին։ 
Համացանցում տարածված տեղեկատվությունը, որ գազազացրեց Ալիեւների ընտանիքին եւ լռեցրեց նրա «ընտանիքի սազանդարներին», Հետաքննո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքի մասնատումը կարելի է ասել իրականություն է դառնում։ Թեեւ կառավարական զինված ուժերը ջանքեր են գործադրում ազատագրել գրավյալ տարածքները, «Իրաքի եւ Շամի իսլամական Էմիրությունն» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) այդ տարածքներում «Իսլամական խալիֆայության» հիմնադրումն է հայտարարել՝ խալիֆ հռչակելով ԴԱԻՇ—ի առաջնորդ Աբուբաքր Ալ Բաղդադիին։ 
ԴԱԻՇ—ի խոսնակը հայտարարել է, թե իրենք իրականացնում են ալահի եւ մարգարեի կամքը եւ այսուհետ խոսելու են «Իսլամական խալիֆայության» անունից, ոչ թե ԴԱԻՇ—ի։ Նա ընդգծել է, որ Ալ Բաղդադին ողջ մահմեդական աշխարհի խալիֆն է, հավելելով, թե ԴԱԻՇ—ի բոլոր հրամանատարներն ու անդամները խալիֆին հավատարիմ հպատակության երդում են տվել։ Այլ կերպ ասած՝ կառավարական ուժերի ջանքերն ըստ երեւույթին ուղղված կլինեն շիաբնակ տարածքների պաշտպանությանը, եւ հազիվ թե նրանց հաջողվի ազատագրել գրավյալ տարածքները։ 
Մյուս կողմից Քրդստանի ինքնավարությունը հայտարարում է, թե արդեն անկախություն հռչակելու ժամանակն է, ինչի մասին ինքնավարության նախագահ Մասուդ Բարազանին հայտնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն եւս կողմ է արտահայտվել Քրդստանի անկախությանը, ինչը թերեւս բնական է, հաշվի առնելով, որ դեռեւս անցյալ դարի 90—ականներին Իսրայելը հայտարարում էր, թե քրդերը եւս հրեաների նման տառապյալ ազգ են եւ պետք է իրենց անկախ երկիրը ունենան հենց Իրաքի Քրդստանի տարածքում։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում եւ անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող զարգացումներին։
Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա խնդիրները, դրանց հանգուցալուծման ուղիները եւ այդ գործընթացներում ԵԱՀԿ դերակատարությունը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Երեկ Երեւանում տեղի է ունեցել «ՄԱԿ—ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական–քաղաքական ֆորումը։
Կազմակերպիչներն էին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ—ի քարտուղարությունը, ՀԱՊԿ—ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ—ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։
Ֆորումին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ—ի քարտուղարությունից, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհրդից։ Ֆորումում զեկուցումներով հանդես եկան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ—ից, ԵԱՀԿ—ից, ԵՄ—ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից։
Ֆորումի աշխատանքներին ներգրավված էին մասնակիցներ ՌԴ—ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից։ 
Մաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում երեկ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96—րդ տարեդարձին։ Նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը։
Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ նախագահի ուղերձն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ դատախազներ, դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության դատախազությունը երկար ճանապարհ է անցել եւ այսօր էլ ընթանում է արդիականացման ճանապարհով։ Գոհունակությամբ պետք է նկատել, որ դուք ինքներդ եք բացահայտում համակարգում առկա թերություններն ու բացթողումները եւ հրապարակայնորեն խոսում դրանց վերացման անհրաժեշտության մասին։
Դատախազությունը համալրվում է նոր մտածողությամբ օժտված, բանիմաց ու գիտակ երիտասարդ իրավաբաններով, ովքեր, ավագ սերնդից փոխառելով փորձ ու հմտություն, ի զորու են կենսագործելու Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները եւ հաջողությամբ դիմագրավելու արդի մարտահրավերներին։
Անհրաժ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 379 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.07.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը երեկ վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական, ինչպես նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով, հանրապետության նախագահը ներկայացրել է նաեւ Վրաստան կատարած այցի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները։
Ըստ Է. Շարմազանովի՝ ՀՀ նախագահի Վրաստան կատարած այցն արդյունավետ էր հայ—վրացական հարաբերություններում տնտեսական համագործակցության եւ քաղաքական երկխոսության առումով։ «Պետք է նշեմ նաեւ, որ հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը եղել է կառուցողական»,—ասել է Շարմազանովը։
Լրագրողներին հետաքրքրում էր ՀՀԿ—ի գնահատականը ԵԽԽՎ—ում հայաստանյան պատվիրակության միասնական որոշմանը՝ ԵԽԽՎ նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարց չտալու առնչությամբ։
Է. Շարմազանովը նկատել է. «Եթե պատվիրակության անդամները միասնական որոշում են կայացրել, նշանակում է այդ պահին այդպես է պետք եղել, այդպես են նպատակահարմար գտել։ Մենք Երեւանից չենք կարող որոշել, ինչն է ճիշտ, ինչը սխալ, ուստի, ես մեր պատվիրակությանը քննադատողներին խորհուրդ եմ տալիս չկասկածել, որ մեր պավիրակության անդամները հայրենասեր եւ պրոֆեսիոնալ մարդիկ են»։
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024