ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 219 220 221 222 223 ... 312 313 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ եւ սադրիչ եղանակներով։ Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու եւ ճնշելու փորձերը։ Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը։ Թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ։
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն։ Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին։ Ոչ միայն կողմ եմ, այլեւ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները։ Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները։ Նման դեպքում դա այլեւս ազատություն չէ, այլ ամենաթողություն։ Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է։ Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը։ Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 424 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ԵԽԽՎ—ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը հարթ չանցավ։ Ընթացքում ներս խուժեցին սեւ ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցրած մի խումբ երիտասարդներ։ Սակայն Ալիեւի համար դրանով ամեն ինչ չավարտվեց։ 
Ելույթից հետո ԵԽԽՎ պատգամավորները Բաքվի համար անցանկալի հարցեր հնչեցրին՝ Ալիեւին դնելով դժվար իրավիճակի մեջ, որտեղ նա կորցրեց դիվանագիտական վերջին կարողությունները՝ տալով պատվիրակներին լկտի պատասխաններ։ Սակայն տարբեր պատվիրակներ Ֆրանսիայից, Լատվիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Դանիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, ինչպես նաեւ Հայաստանի պատվիարկության ութ անդամները չհանդուրժեցին Ալիեւի պահվածքը եւ որոշեցին նրան իր տեղը ցույց տալ։
Նրանք ստորագրել են Նիդերլանդների ներկայացուցիչ Օմտցիգթ Պիտերի հեղինակած՝ Ադրբեջանի վերաբերյալ հայտարարության տակ, որում խստորեն քննադատվում է ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պարտավորությունները եւ խոստումները կատարելու ցանկության բացակայությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում խոսքի, հավաքների ազատության իրավիճակի վատթարացման, շարունակական հետապնդումների, կամայական կալանքների եւ բանտարկությունների անհանգստացնող զեկույցները հաշվի առնելով, որոնք Ադրբեջանի իշխանությունները կիրառում են՝ լռեցնելու ընդդիմադիրներին եւ անկախ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակումներն եւ քաղաքացիական հասարակո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ադրբեջանն ունի ժողովրդավարական Սահմանադրություն, երկրում ապահովված են քաղաքական ազատությունների գերակայությունը, ազատ հանրահավաքները, խոսքի ազատությունը։ Երկրում գործում են ժողովրդավարական բազմաթիվ ինստիտուտներ, ՀԿ—ներ, կուսակցություններ, ազատ ԶԼՄ—ներ»,–ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերով, այդպիսին է ներկայիս Ադրբեջանը։ Սակայն նման հեքիաթներին միայն ադրբեջանցի պատվիրակները կարող են հավատալ։ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց անհամաձայնությունը ցույց տվեցին հարցերի միջոցով։
Առաջին հարցը Ալիեւին Սոցիալիստների խմբի անունից ուղղել է Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարան, որը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին՝ մասնավորապես Իլգար Մամմադովին եւ Անար Մամմադլիին։
ՄաքՆամարայի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը տվել է քաղաքական բանտարկյալի սահմանումը, սակայն զեկուցողի մուտքը Ադրբեջան մերժել են. «Չե՞ք կարծում, որ այս ամենը նվազեցնում է ձեր լեգիտիմությունը՝ նախագահելու այս կառույցում, եւ բաց կթողնեք արդյո՞ք այս բանտարկյալներին»։
Ալիեւը բովանդակային պատասխան տալու փոխարեն բորբոքվել է եւ հայտարարել, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ չկան, ու պատգամավորին մեղադրել կողմնակալության եւ կեղծ տեղեկատվության համար։
«Դուք փորձում եք վիրավորել Ադրբեջանին՝ առանց տեսանելի հաջողության։ Ինչի մասին է վկայում նաեւ ձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը եւ միջանկյալ արդյունքները։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի եւ բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր։ Նա նաեւ բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ—ԱՅ—ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը։
Գագիկ Հարությունյանը հայտնել է նաեւ, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաեւ քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ։
Հանձնաժողովի անդամները եւս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձեւաչափը եւ աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին։ Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) երկրում հեղինակություն վայելող քաղաքական այն ուժերից է, որը ծնունդ է առել անկախության հռչակումից հետո՝ պետության համար բախտորոշ ու դժվարին ժամանակներում, ու այսօր էլ շարունակում է նշանակալի դերակատարություն ունենալ քաղաքական, հասարակական ու տնտեսական կյանքում։ 
Հունիսի 21—ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԱԺԿ չորրորդ համագումարը, որին, պատվիրակներից բացի, մասնակցում էին Եվրոպայի ազատ դաշինք կուսակցությունների միավորման ներկայացուցիչները՝ կազմակերպության փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ։
Ինչպես նշվեց կուսակցության կենտրոնական խորհրդի՝ 2012—2014 թվականների գործունեության եւ կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին հաշվետվության մեջ, ԱԺԿ նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի խոսքով, ԱԺԿ—ին հաջողվել է ձեւավորել ու անխաթար պահել սեփական դիմագիծը։ Հատկանշական է, որ համագումարը տեղի է ունենում ադրբեջանա—ղարաբաղյան պատերազմում զինադադարի կնքման 20—ամյակի նշանավորման տարում, ինչը նշանակում է, որ այդ տարիներին հանրապետությունում շարունակվել են պետականաշինության ժողովրդավարական գործընթացները, եւ ապահովվել է խաղաղ պայմաններում ժողովրդի կենսագործունեությունը։
«Վերջին երկու տարիներին մեր կուսակցությունը բավական արդյունավետ կապեր է նախաձեռնել արտաքին աշխարհի հետ։ Դրա հաստատումն այսօր եվրոպացի գործընկերների ներկայությունն է ԱԺԿ համագումարին,–նշեց Ա.Ղուլյանը։&nda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով հունիսի 22—24—ը Հայաստանում է գտնվում շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Նրան ուղեկցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարներ։
Հունիսի 22—ին նորվեգացի շախմատիստն այցելեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ծաղիկներ դրեց շախմատի աշխարհի եւ օլիմպիական բազմակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին։ Այնուհետեւ շախմատի գործող չեմպիոնը կայծակնային շախմատի միաժամանակյա խաղ անցկացրեց Հայաստանի շախմատի ակադեմիայի մինչեւ 12 տարեկան սաների հետ։ «Ակրոնիս» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը ընկերության ծրագրային փաթեթներ նվիրեց շախմատի ակադեմիային։
Երեկ շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, նորվեգացի գրոսմայստերը եւ շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Լեւոն Արոնյանը, ում գլխավորությամբ Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ օլիմպիական եռակի չեմպիոն, այցելեցին Տաթեւի վանք, որտեղ ծանոթացան միջնադարյան վանական համալիրի պատմությանն ու ճարտարապետությանը, ինչպես նաեւ այն ծրագրերին, որոնք «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն իրականացնում է Տաթեւում։ Այնուհետեւ գրոսմայստերները տեղի բնակչության եւ հոգեւորականների հետ անցկացրեցին շախմատի միաժամանակյա խաղ՝ 10 խաղատախտակի վրա։
Տաթեւում աշխարհի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 21—ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Քվեարկությամբ խորհրդարանը որոշեց՝ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 49—րդ հոդվածի 1—ին մասի բ կետի համաձայն՝ հունիսի 18—ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները հունիսի 21—ին շարունակել մինչեւ օրակարգային հարցերի սպառումը։
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ եզրակացությունը։ Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչեւ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ հունիսի 18—ին ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգից հանվել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենսդրական նախաձեռնությունն երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Երկրորդ ընթե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ՝ ԵԽ ԽՎ—ում հայկական պատվիրակությունը մասնակցում է նստաշրջանին։ Նշենք, որ ԵԽ ԽՎ—ում ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն անցել է Ադրբեջանին։
Նիստում քննադատական գնահատականներ են հնչել Ադրբեջանի հասցեին։ Հակահայկական նախաձեռնությունների հեղինակ Ադրբեջանը ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում սեփական անհանդուրժող գործողությունների պատճառով։ Եվրոպական երկրների պատվիրակները դատապարտել են այդ երկրի պահվածքը՝ որպես ԵԽ ԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնող պետություն, որը խտրական վերաբերմունք էր ցուցաբերել եւ արգելել վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Բաքու։ Ինչպես «Արմենպրեսին» Ստրասբուրգից հայտնել է ԵԽ ԽՎ—ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, լիագումար նիստում գնահատականներ են հնչել տարբեր քաղաքական խմբերի եւ երկրների պատվիրակությունների կողմից։ Ադրբեջանի վարքագիծը համարվել է աննախադեպ։ «Եվրոպական պատվիրակներն անընդունելի համարեցին նման պահվածքը, եւ շեշտվեց՝ երբեւիցե նման բան չի եղել, որ նախագահող երկիրը թույլ տա նման դիսկրիմինացիոն պահվածք»,–ասաց Նաղդալյանը։
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ԵԽ ԽՎ մեկնարկած նստաշրջանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտում էր գտնվում Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը։
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպմանը, ուր քննարկվել են Արցախ—Եվրոպա կապերին, անդրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցեր, ԼՂՀ ղեկավարն ընդգծել է. «Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին»։
Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի փոխնախագահը մասնավորապես նշել է, թե ինքը տպավորված է Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից, ուր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անկեղծ ու անմիջական երկխոսություն է ծավալվել, եւ իր համար, տեղեկատվության իրազեկվածության տեսանկյունից, այն անչափ օգտակար էր։
Պարոն Պրոտասեւիչն ասաց, որ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել են «Մադրիդյան սկզբունքները», Արցախի մոտեցումներն այդ սկզբունքներին, ինչպես նաեւ անդրադարձ է եղել այն մասին, թե ինչ ձեւով կարելի է այդ սկզբունքների «իրացմամբ» վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նրա վկայությամբ՝ քննարկումների առանցքում է գտնվել այն հարցը, թե Եվրոպան ինչպես պիտի աջակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գտնվի ժողովրդի համար ընդունելի տարբերակ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ֆրանսիայի նախագահի առաջարկով հանդիպում կազմակերպելու հարցի առնչությամբ խոսել էր ինչ—որ այլ հավելյալ «կոնկրետության» անհրաժեշտության մասին։
«Այս կոնկրետությունն այնքան էլ Բաքվի սրտով չէ»,–ՀՀ արտգործնախարարությունում, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ 
Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս Բաքվի սրտով չեն համանախագահների կողմից հնչող առաջարկությունները, այդ թվում այնպիսի հարցերում, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Համանախագահների առաջարկները, որոնք արտացոլված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, նույնպես հավանության չեն արժանանում Բաքվում։ 
Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած գործողության, որը կմոտեցնի խնդրի կարգավորումը. «Ելնում ենք նրանից, որ մեր ֆրանսիացի գործընկերներն առաջ են քաշում այն գաղափարները, որոնք թույլ կտան նախկինում առաջարկված սկզբունքները բերել գործնական դաշտ»։ Ռուսաստանը համարում է, որ որքան պարբերական լինեն նախագահների հանդիպումները, այնքան բանակցային գործընթացն ավելի դինամիկ կդառնա. «Մենք դրա կողմնակիցն ենք»։
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվել է նաեւ Նալբանդյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024