ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 19:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 220 221 222 223 224 ... 312 313 »

Շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ փոխանցելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները՝ ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ նախագահ Վլ. Պուտինը հանձնառու է այն պայմանավորվածություններին, որոնք Սերժ Սարգսյանի հետ ձեռք է բերել անցյալ տարեվերջին Հայաստան Ռուսաստանի նախագահի պետական այցի ընթացքում, ինչպես նաեւ Մոսկվայում մայիսի 8—ին կայացած հանդիպման ժամանակ։ Սերգեյ Լավրովը հանրապետության նախագահին տեղեկացրել է իր այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, բարձր մակարդակի պայմանավորվածությունների տեսանկյունից քննարկվել է հայ—ռուսական հարաբերությունների օրակարգի հարցերի ամբողջ համալիրը, ընդգծվել է բոլոր ուղղություններով դինամիկ աշխատանքը ե՛ւ երկկողմ ձեւաչափով՝ օրակարգի առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում, ե՛ւ հայ—ռուսական բազմապլան համագործակցության առումով՝ առաջին հերթին ՀԱՊԿ—ի, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են եւ հուսալի բարեկամներ, ինչպես նաեւ ԱՊՀ շրջանակներում։ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հայ գործընկերոջ հետ այդ ամենի հետ միասին քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ։ ՌԴ արտգործնախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հուլիսի 1—ից 10 օրը մեկ հաշվետվություն է ներկայացնելու, թե որ հարկատուի մոտ ինչպիսի միտում է նկատվում ստվերի կրճատման գործում։ 
Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ստվերի կրճատման ուղղությամբ կատարվող քայլերին։ «Բոլորը, այդ թվում մամուլը, տեղյակ են լինելու հաշվետվությանը։ Մենք լինելու ենք հետեւողական, եւ կառավարությունն իր պայմանավորվածությունները պահելու է։ Այն հարկատուների նկատմամբ, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք մեր դիրքորոշումը շատ կոշտ կցուցաբերենք»,–ասաց Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի խոսքով, կառավարությունն այժմ ձեռնամուխ է եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տրամադրելուն։ Միաժամանակ կառավարությունն աշխատելու է խոշոր հարկատուների մոտ ստվերը հասցնել նվազագույնի։ «Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք՝ կապված ՓՄՁ—ների հետ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը ստվերով աշխատելու ուղղությամբ։ ՓՄՁ—ն մենք չենք դիտարկում որպես հարկատու, մեր նպատակն է, որ բոլորն աշխատեն հարկային դաշտում»,–ասաց վարչապետը։
Հովիկ Աբրահամյանը լուրջ խոսակցություն է ունեցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ՝ Գառնու հեթանոսական տաճարի եւ Զվարթնոցի շուրջ ծավալված դեպքերի հետ կապված։ Վարչապետը նշեց, որ նախարարից պահանջել է քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար։  ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի՝ Բաքվում կայացած «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով «Rose—Roth» 86—րդ սեմինարի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ։
Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ, Ռիչարդ Կիրակոսյանը հրավիրվել էր որպես բանախոս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը» թեմայով։ Նշելով սեմինարին մասնակցության դրդապատճառները, նա նկատեց, որ հայկական պատվիրակության մասնակցությունը չափազանց կարեւոր էր, քանի որ եթե չկայացվեր մասնակցության վերաբերյալ որոշում, ապա ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովին վակուում կստեղծվեր, եւ ադրբեջանցիները, օգտվելով այդ հնարավորությունից՝ թյուր պատկերացում կստեղծեին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ չհանդիպելով ոչ մի հակազդեցության։
Սեմինարն ընթացել է խիստ լարված մթնոլորտում. ադրբեջանցի պատվիրակներն անընդհատ տարածել են հայատյացություն, հակահայկական քարոզչություն եւ ապատեղեկատվություն, որին հայկական պատվիրակությունը հակազդել է՝ ներկայացնելով իրականությունը թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման, թե՛ քննարկվող այլ հարցերի վերաբերյալ։ Սեմինարին ներկա ՆԱ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սուքիաս Ավետիսյանը։
Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացում հասկացությունը եւ այն մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։ Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, օրենքը վերաբերելու է խոշոր հարկ վճարողներին, մասնավորապես՝ նրանց, ում նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փախստականներն այսօր ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մի շարք ծրագրերի առանցքում են։ Իսկ այս օրերին Երեւանում նրանց վերաբերող բազմաթիվ նախաձեռնություններ են իրականացվում։ Եվ քանի որ փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները շատ են, դրանք մի քանի օր շուտ էին մեկնարկել։ Երեկ ՄԱԿ—ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում լրագրողների եւ պատկան մարմինների հանդիպումը եւս այդ միջոցառումների շարքից էր։
Հանդիպման ժամանակ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը խոսելով աշխարհում միլիոնավոր փախստականների գոյության մասին՝ անդրադարձավ նաեւ սիրիահայերի խնդրին։
Այսպես, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Սիրիայի հակամարտության սկզբից մինչեւ 2014թ. գարուն շուրջ 16.000 տեղահանված մարդ ապաստան է հայցել Հայաստանում։
Կառավարությունն էլ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել պաշտպանություն եւ օժանդակություն ցուցաբերելու Սիրիայից տեղահանված անձանց. անվճար կամ գրեթե անվճար ուսուցում բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետպատվերի շրջանակում ցուցաբերվող առաջնային բուժօգնություն, աջակցություն զբաղվածության հարցում, ժամանակավոր կացարանների տրամադրում։ Տեղահանված սիրիացիների մեծ մասի համար, ովքեր արմատներով հայ են, Հայաստանի կառավարությունը պարզեցրել է քաղաքացիություն ստանալու գործընթացը, արագացրել է ապաստան տրամադրելու աշխատանքները, կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ բնակության թույլտվության արտոնյալ տրամադրումը։
Իշխանությունների եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Բանակցությունները դեռ չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել՝ արդյոք հուլիսի 1—ին Հայաստանը կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նրա խոսքով, այս պահին բանակցային փուլում է գտնվում եւ դժվար է կանխատեսումներ անել, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ո՛ր ապրանքները չեն թանկանալու Հայաստանում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան։
Իսկ թե ո՞ր ապրանքներն են թանկանալու հարցին ի պատասխան, նախարարն ասել է. «Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ։ Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են։ Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը»։
Կարեն Ճշմարտիրյանը որեւէ կասկած չունի, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի եվրոպական շուկան. «Ո՛չ, եվրոպական շուկան կորցնելու խնդիր մենք այսօր չունենք՝ որպես մեր արտահանման շուկա, որովհետեւ եվրոպական շուկայում մենք ունենք GSP+ համակարգը՝ արտոնությունների համակարգ, որը թույլ է տալիս մեր 6000 անուն ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծել եվրոպական շուկա»։
Ըստ նրա, եվրոպական շուկայի հետ Հայաստանն այլ խնդիր ունի՝ կան որոշակի պահանջներ, որոնց հայկական արտադրանքը դե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ—վրացական հարաբերություններին եւ հատկապես այդ հարաբերություններում կարեւոր տեղ զբաղեցնող տնտեսական բաղադրիչի մեծ ներուժին վերաբերող հարցեր, անդրադարձել ի շահ երկու երկրների այդ ներուժի լիարժեք օգտագործման հնարավորություններին։ Հայաստանի նախագահը եւ Վրաստանի վարչապետը համոզվածություն են հայտնել, որ երկկողմ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել ընդլայնել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շրջանակները։
Սերժ Սարգսյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանը եւ Վրաստանը վերջին ժամանակահատվածում ձեռքբերումներ են ունեցել առեւտրատնտեսական համագործակցության զարգացման գործում՝ ամուր հիմք ստեղծելով այն ավելի բարձր մակարդակի տեղափոխելու համար։ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության ուղղությամբ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը նոր խթան կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու կնպաստի առեւտրաշրջանառության աճն ավելի համակարգված դարձնելուն։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահի եւ Վրաստանի վարչապետի ներկայությամբ ստորագրվել են հայ—վրացական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեռ 1994թ. երբ Հեյդար Ալիեւը պատրաստվում էր արեւմտյան նավթագազային ընկերությունների հետ կնքել այսպես կոչված «Դարի պայմանագիրը», մերձավոր շրջապատում հույս էր հայտնել, որ այդ պայմանագիրը քաղաքական դեր կխաղա եւ կգա լուծելու «ղարաբաղյան խնդիրը հօգուտ Ադրբեջանի»։ Ցայսօր ոչինչ չի փոխվել, հիմա էլ այդ հույսը տածում է Իլհամ Ալիեւը։ Բայց փոխվել է «Դարի պայմանագրի» ազդեցությունը, այն առաջվա պես ուժգին չէ։ Եվ այս մասին խոստովանում է Իլհամ Ալիեւը, բայց ի տարբերություն հոր, արդեն ոչ թե մերձավոր շրջապատում, այլ՝ հրապարակավ, մամուլում, սեփական ժողովրդին՝ պնդելով, թե նավթադոլարներն են զինում իրենց, ինչը թույլ կտա «հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել»։
Թեեւ նավթադոլարների հարցում էլ շուտով կարող են խնդիրներ ծագել։ Բանն այն է, որ եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը։
Ամեն ինչ սկսվեց 2012թ., երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության արտահերթ նիստի ժամանակ քննադատեց «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությանը՝ նավթարդյունահանման ծավալների անկման համար։ Այս ընկերության տվյալները ցույց էին տալիս, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթարդյունահանման ծավալները դեռ 2010թ. էին նվազում, ուրմեն ինչու Ալիեւը այդ մասին նշեց միայն երկու տարի անց։ Պատճառները դարձյալ քաղաքական էին, ավելի ստույգ՝ ընտրական։ Փոխարենը «Բրիթիշ փեթրոլիումը» տվյալներ հրապարակեց՝ կասկածի տակ դնելով ադրբեջանական այս պաշարի մասին լեգենդը։ Հետո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16–18–ը գտնվում էին Հայաստանում, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է ԵԽ ԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում եւ շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար։ «Մենք կարեւորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ ՀՀ–ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է եւ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլեւ պատիվ է ունեցել 2013 թ. մայիս–նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ»,–նշել է կառավարության ղեկավարը։
ԵԽ ԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել եւ փոխանցել Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները։ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները եւ ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը։ «Հայաստա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, գերմանական KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
Վարչապետը կարեւորել է հայ–գերմանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը եւ նշել, որ Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում։ «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»,–նշել է Հովիկ Աբրահամյանը։ Միաժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ անկախությունից ի վեր Հայաստանին լայնածավալ տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար։
Դեսպան Ռայներ Մորելը եւս բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ–գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր։
Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը եւ Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW–ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024