ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 04:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 223 224 225 226 227 ... 312 313 »

Մասնագետն առաջարկում է տեխնոլոգիական  նվաճումները կիրառել բանակում

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում աշխատող ձեռնարկություններն առաջարկում են երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման նոր, ամենաժամանակակից լուծումներ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Հայաստանը տարիներ առաջ արտադրել է Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը, սակայն Միության փլուզումից հետո մեզ մոտ այդ ներուժը ոչնչացվեց։ Արցախյան պատերազմից հետո մենք հասկացանք, որ պետք է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն, եւ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, սակայն մեր ողջ ներուժը չօգտագործվեց։ Հիմա, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, մենք կարող ենք օգտագործել նաեւ մեր ներուժը եւ նորագույն տեխնոլոգիաներով թարմացնել մեր պաշտպանության համակարգը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ բանակում կարելի է ներդնել զորքերի, մարդկանց շարժը, ապրանքների հոսքերը, կադրերի եւ ռեսուրսների կառավարման ծրագիրը, ինչը զգալիորեն կնվազեցնի ծախսերը, կբարձրացնի արդյունավետությունը։ «Սակայն այս դեպքում մենք նաեւ կապի անվտանգության ապահովման խնդիր ունենք, որպեսզի հակառակորդը չկարողանա հետեւել մեր գործողություններին։ Սակայն պետք է ասեմ, որ մենք ունենք ձեռնարկություն, որը կկարողանա համապատասխան լուծում առաջարկել նաեւ այս դեպքի համար»,–ասաց նա։
Վարդանյանն ընդգծեց, որ սահմանային հենակետերում կարելի է կիրառել օպտիկական տիրույթում, ինֆ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի պաշտոնական այցը Երեւան
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի՝ նեղ կազմով բանակցությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետեւ մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ եւ վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության նախագահը ու միաժամանակ նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը։ «Մենք մեծ հաճույքով եւ պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները։ Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եւ սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին եւ լսելու նրանց կարծիքները։ Բարով եք եկել Հայաստան»,— Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական տարածք են, հետեւաբար՝ նրանց միջեւ չի կարող մաքսակետ լինել։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամենն ու ամենատարբեր եղանակներով փորձում է խոչընդոտել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունը։
Երեկ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Միաժամանակ, ըստ պատգամավորի, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական լայն հեռանկարներ է բացում Լեռնային Ղարաբաղի համար։
«ԼՂՀ—ն, «դե յուրե» չդառնալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնում է Եվրասիական տնտեսական տարածքի մի մասը։ Այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն միության անդամ մյուս երկրներում արտադրվող ապրանքները։ Սա եւս պատճառ է այն բանի, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է խաթարել գործընթացը»,–ասաց Գ. Մինասյանը։
Բանախոսը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու միակ չճանաչված հանրապետությունը, որ, չհանդիսանալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագրերը, որոնցով վերացվել են մաքսային սահմանները Ռուսաստանի եւ Աբխազիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ։
«Ինչ վերաբերում է Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

18 ամսվա ընթացքում 949 670 եվրո կնվիրվի Հայաստանում ժողովրդավար կառավարմանն աջակցությանը։ Դա կիրականացվի «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարվեց երեկ։
Այն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝ գործընկերներ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի, «Գրանտ Թորոնթոնի» եւ «Թոմսոն» հիմնադրամի հետ համատեղ։ 
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի՝ Եվրոպական միությանը մերձեցման գործընթացը եւ նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը՝ ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության եւ ԵՄ—Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով։
«Ծրագիրն ուղղված է դեպի հասարակական կազմակերպություններն ու դրանց ռեսուրսների ամրապնդումը։ Այն բաղադրիչ ունի նաեւ լրատվական դաշտի կարգավորումներով պայմանավորված։ 
Ծրագիրն էականորեն կարեւորվում է, քանի որ բարձրացնում եւ կարեւորում է հասարակական ներկայությունը որոշումների կայացման հարցում։ Մենք փորձելու ենք հանրությանն ավելի շատ մասնակից դարձնել պետության քաղաքականությանը, պետության ծրագրերի քննարկմանը, նաեւ որոշումների կայացմանը»,—լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
«Աջակցություն Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին։ Նորանշանակ նախարարի եւ դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում։
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ—իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարեւոր են Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում։
Զրուցակիցները քննարկել են հայ—իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը։ Առանձնակի կարեւորվել է Հայաստան—Իրան բարձրավոլտ 3—րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ընդլայնման համատեքստում։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ—ի շինարարության խնդիրները։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ—իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք՝ ՀՀ եւ ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12—րդ նիստի ժամանակ։

Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն հարցերի մասին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու եւ խոսելու։ Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող եւ նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին։
Ցավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում։ Աճում են լարվածությունն ու անորոշությունը։ Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում։ Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել եւ գնահատել իրավիճակը, տալ զարգաց ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.06.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 20—21—ը Երեւանում կանցկացվի 7–րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը, որն այս տարի կկրի «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» խորագիրը։ Գործարար այս համաժողովը ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո եւ նպատակ ունի աջակցել բիզնես ոլորտներին՝ գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումներ։ Սա այն միջոցառումն է, ուր մեկ հարկի ներքո տեխնոլոգիական ընկերությունները հանդիպում ու ներկայացնում են իրենց գործունեությունը պոտենցիալ հաճախորդներին, իրականացնում փորձի փոխանակում, ամրապնդում գործարար կապերը։ Ուստի միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ «ԴիջիԹեք»—ի աշխատանքներին, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան կիրառել հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները եւ փորձ ձեռք կբերեն բարձրորակ ծառայությունների ներդրման եւ բիզնես գործընթացների բարելավման գործընթացներում։
Գործարար համաժողովի կազմակերպիչներն ու աջակից ընկերությունները երեկ մամլո ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելով միջոցառման կազմակերպման աշխատանքների մասին։ Նրանք վստահ են, որ համաժողովը այս տարի եւս բարեհաջող ընթացք կունենա, որը կանցկացվի գործարար համայնքի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ փորձագետների մասնակցությամբ եւ բիզնեսում տեխնոլոգիաների ներդրման տեղական եւ միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ։
Նախատեսվում է, որ «ԴիջիԹեք»&mdas ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոմիությունը 25 մլն եվրո կտրամադրի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, որից 20 միլիոնը կտրամադրվի որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 միլիոնը՝ տեխնիկական աջակցություն։ Այս մասին «Կայունությունից դեպի զարգացում» խորագրով աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշեց Եվրամիության հայաստանյան առաքելության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։ Նա հույս հայտնեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերից մեկն է։ Դրա համար ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը որդեգրեց գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը։ Հատկապես կարեւոր է կանանց դերը ոլորտի զարգացման մեջ, քանի որ գյուղական բնակավայրերից տղամարդիկ հաճախ են մեկնում արտասահմանում աշխատելու, իսկ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց Հրիստեան։
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւս շեշտեց գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկրի բարեկեցությունն ու առաջընթացն անհնարին են առանց զարգացած գոյւղատնտեսության։ «Դրա համար առաջիկա տարիներին մենք ներդնելու ենք մեր գիտելիքները, որ տեսանելի առաջընթացի հասնենք այս ոլորտում։ Գյուղատնտեսությունը մեզ համար միայն տնտեսության ճյուղ չէ, այլեւ բնակչության համաչափ զարգացման, զբաղվածության ապահովման եւ այլ կարեւոր գործառույթներ ունի»,–ասաց Գեւորգյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի ղեկավար Նորսուլթան Նազարբաեւի՝ ԼՂՀ—ի հետ կապված հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների առիթ է դարձել հայաստանյան քաղաքական շրջանակներում։
«Հայաստանի Հանրապետությունն եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է»,–լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 
Նրա վստահեցմամբ, Աստանայում Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջը անդամակցել ԵՏՄ—ին։
«Մնացել են մի քանի հարցեր, որոնք տեխնիկական ոլորտից են եւ վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը։ Դրանց շարքում սահմանային որեւէ հարց չկա։ Չկա, որովհետեւ Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր։ Մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ։ Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ, որը զբաղվում է այդ հարցով, եւ այդ կազմակերպությունները որեւէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը թափանցիկ է, եւ կարիք չկա իրարանցում ստեղծել մայիսի 29—ին կայացած հանդիպումից հետո։
& ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ—ին, ով, որպես նաեւ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, օրերս մասնակցել է Երեւանում կայացած հանձնաժողովի չորրորդ նիստին, ինչպես նաեւ հանրապետության նախագահի հրավերով ներկա է գտնվել Սարդարապատում Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին։
Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս—պատրիարքը եւ ՀՀ նախագահը երկուստեք կարեւորել են ի բարօրություն հայ ժողովրդի ջանքերի համատեղումը, համազգային խնդիրների լուծման գործում պետության եւ հայոց եկեղեցիների փոխգործակցությունն ու միասնականությունը, սփյուռքում հայապահպանությանն ուղղված աշխատանքը եւ հայրենիք—սփյուռք կապերի ամրապնդումը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024