ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 15:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 231 232 233 234 235 ... 312 313 »

Իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի եւ կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո հանրապետության նախագահը երեկ ՀՀ կառավարության ձեւավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ներկա են եղել նաեւ խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ նախագահի հետ հանդիպմանը։
Հայ հեղափոխական դաշնակցությունից ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հանրապետության նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։
«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը երեկ գործադիրի նիստում ներկայացրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» եւ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերի փաթեթները, որոնք հավանության արժանացան եւ սահմանված կարգով կուղարկվեն ԱԺ։

Առաջին օրենքում փոփոխություններից մեկն այն է, որ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ստուգումները կպլանավորվեն եւ կիրականացվեն ՀՀ միջազգային պայմանագրերով, այդ թվում նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտներով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով (ԱԷՄԳ—ի հետ կապված հարցը հատկապես հիմա շատ է կարեւորվում ՀԱԷԿ—ի գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համապատկերում, բայց այս թեմային «ՀՀ»—ն առանձին է անդրադառնում)։
Մյուս՝ «ՀՀ—ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններից մեկը վերաբերում է այն բանին, որ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ստուգումները պլանավորում եւ իրականացնում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով։
Փոփոխությունների հիմնավորումը բանախոսը հետեւյալ ձեւով պարզաբանեց։ Համաձայն «Խաղաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակի նախագիծը ներկայացնելուց հետո հանդիպեցին լրագրողների հետ։ 
Սահմանադարական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովն ունեցել է 18 նիստ, քննարկումներ է կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի կողմից կազմված փորձագիտական խմբի հետ։ Փաստաթուղթը մշակելիս հանձնաժողովը որդեգրել է հետեւյալ կարգը՝ նախ փորձել համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը մեր երկրում եւ վեր հանել հիմնախնդիրները։ Հանձնաժողովը նաեւ իր առջեւ խնդիր է դրել հստակեցնելու բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքները, թե ինչի հիման վրա պետք է բարեփոխումներն իրականացվեն։
«Հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարեւոր է կարողանալ իրատեսական գնահատականներ տալ, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում, եւ նաեւ միջազգային զարգացումներն ինչ են թելադրում»,–ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր շատ հիմնախնդիրներ պայմանավորված են սահմանադրական ոչ լիարժեք լուծումներով։ Հանձնաժողովը այս հարցը բացարձակապես անկաշկանդ ձեւով փորձել է քննարկել՝ վեր հանելով խնդիրները։ Փորձ է արվել ներկայացնել ամենաառանցքային խնդիրները։ Այդ խնդիրները բաժանվել են մի քանի խմբերի. «Սկզբում մամուլին ներկայացվեց 14 խնդիր, այնուհետեւ քննարկման ժ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակիցներին է ներկայացրել ՀՀ վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ապրիլի 14—ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որի արդյունքներով էլ կհայտարարվի նոր վարչապետի անունը»,–ասել է Շարմազանովը։ 
ՀՀԿ խոսնակը նշել է, որ կոռեկտ չի համարում ասել, թե ով կլինի վարչապետը կամ ում անուններն են քննարկվում, քանի դեռ չկա կուսակցության պաշտոնական տեսակետը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է հանրապետության նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է եւ տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում։ Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հայեցակարգի հիմնական դրույթները եւ դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները։
Նկատի ունենալով, որ հայեցակարգի նախագիծը նախնական է եւ պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձեւավորել միասնական եւ վերջնական դիրքորոշումներ։ Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային եւ ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաեւ պետության կառավարման ձեւին եւ ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին եւ անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար եւ իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 356 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ասել, որ ինքը այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ Նախագահ և չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջազգային հարթակում շարունակում են տեղ գտնել անդրադարձներ, հրապարակումներ, հայտարարություններ հայաբնակ Քեսաբի դեպքերի վերաբերյալ։
ԵԽ ԽՎ—ն երեկ գրավոր հռչակագիր է ընդունել, որով դատապարտվում են Սիրիայի Քեսաբ քաղաքում խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված ահաբեկչական գործողությունները, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
Փաստաթղթի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Նաիրա Կարապետյանը, Մհեր Շահգելդյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Փաստաթուղթը ստորագրել է վեհաժողովի 22 պատգամավոր, այն բաց է ստորագրելու համար։ Հռչակագրում նշված է, որ վեհաժողովի՝ փաստաթուղթը ստորագրած անդամները խոր մտահոգություն են հայտնում Սիրիայի հյուսիս—արեւմուտքում գտնվող հինավուրց եւ գլխավորապես հայաբնակ Քեսաբ քաղաքում ծավալված իրադարձությունների կապակցությամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ հարձակումներն իրագործվել են «Ալ—Կաիդային» կից գործող ահաբեկչական խմբավորումներց կողմից, որոնք Սիրիայի տարածք են ներխուժել թուրքական սահմանից։ Նաեւ նշվում է, որ գլխավորապես բնակավայրի խաղաղ բնակչության հանդեպ կիրառված վայրենությունները ստիպել են տեղացիներին լքել իրենց տները։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիներն ու նշանակալի վնաս պատճառել բնակիչների ունեցվածքին։ «Սա շարունակական հումանիտար ճգնաժամ է։ Հաշվի առնելով Սիրիայում առկա զինված հակամարտության պայմաններում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում նաեւ՝ հայերի պաշտպանությունն ապահովելու խիստ անհրաժեշտությունը, մենք խստորեն դատապարտում ենք եւ անընդունելի համարում ուժի նմանատիպ կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։
Մենք հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մի հետաքրքիր, արդեն թեւավոր դարձած խոսք կա, որը թվում է, թե վերաբերում է շախմատի սիրահարներին, բայց իրականում ավելի ընդգրկուն է՝ «Ցայտնոտի մեջ ընկնում է ոչ թե նա, ով շատ է մտածում, այլ նա, ով մտածում է ոչ այն ուղղությամբ»։ Եթե հետեւենք մեր որոշ քաղաքացիական գործիչների հայտարարություններին, այնպիսի տպավորություն կստացվի, թե նրանք բոլորը երկրի վիճակն արագորեն բարելավող միջոցառումների դեղատոմսերի տրցակները գրպանները դրած՝ պարզապես պահ են փնտրում, որ այդ միջոցառումներն իրականացնեն։ Ընդ որում, այդ ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք ցայտնոտի մեջ են ընկել, որովհետեւ դեղատոմսերի գործողության ժամկետներն անցնում են, իսկ դրանք իրացնել ու իրականացնել այդպես էլ չի ստացվում։
Ահա հենց այս ցայտնոտի մասին է վերոհիշյալ խոսքը, երբ այդ մարդիկ մտածում են ոչ անհրաժեշտ ուղղությամբ ու ընկնում են ցայտնոտի մեջ, արդյունքում՝ պարտվում։ Մինչդեռ իշխանությունը ժամանակի պակաս չի զգում եւ համբերատար ու հետեողականորեն ձեռնամուխ է եղել իր ծրագրերի, իր միջոցառումների իրականացմանը, որոնք կոչված են միասին կառուցելու ավելի ապահով, ավելի բարեկեցիկ Հայաստան։ «Տնտեսական վերելք, օրենքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։ «Հայաստան» անունը առաջին հերթին պետք է զուգորդվի սրա՛նց հետ»,—անցյալ տարի երկրի նախագահի պաշտոնը վերստանձնելիս նշեց Սերժ Սարգսյանը։
Այս նպատակակետին ուղղված քայլերին, դրանց մի մասի հրատապությամբ հանդերձ, հակացուցված են շտապողականությունն ու չհիմնավորվածությունը։ Սերժ Սարգսյանն իրեն բնորոշ հանդարտությամբ ու միաժամանակ հետեւողականությամբ շարունակում է առաջնորդվել այն քաղաքականությամբ, որի մասին հայտարարել էր դեռ վեց տարի առաջ՝ առաջին անգամ երդվելով որպես Հայաստանի Հանրապետության նախագահ. «Իմ ջանքերն ուղղվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքմենստանի նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները։ Ստորագրվել են Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Այնուհետեւ նախագահները ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ—թուրքմենական համատեղ հայտարարություն։ Իսկ հանդիպման արդյունքները ներկայացրել են համատեղ մամուլի ասուլիսում։
Սերժ Սարգսյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ եւ Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան։ Հայաստանի նախագահը ծաղկեպսակներ է դրել Թուրքմենբաշու դամբարանում եւ Սահմանադրության հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել։ Սահմանադրության հուշարձանի պատվավոր հյուրերի արահետում Սերժ Սարգսյանը նաեւ ծառ է տնկել։
Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն։
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մամուլում եւ քաղաքագիտական շրջանակներում համառորեն շարունակում են շրջանառել վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուների անունները։
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս համբերել, քանի դեռ չկա քաղաքական մեծամասնության վերջնական որոշումը։
«Tert.am»—ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հայտնածը, որ «Հովիկ Աբրահամյանը ընդունելի է բոլորի համար» (որպես վարչապետի թեկնածու), արդյո՞ք կուսակցական ընդհանրական տեսակետ է», ասել է. «Ես կուսակցության խոսնակն եմ եւ ԱԺ փոխնախագահը ու ունեմ հստակ սկզբունք՝ մինչեւ կուսակցությունը քաղաքական հարցերի վերաբերյալ չունի վերջնական քաղաքական որոշում, ես կոռեկտ չեմ համարում որպես կուսակցության խոսնակ իմ կարծիքն արտահայտել մամուլի էջերում։ Կուսակցության նախագահը ինչ որոշում կկայացնի, կուսակցությունում կքննարկվի, եւ ես մեծամասնության որոշումը կներկայացնեմ օրենքի սահմաններում»։
Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի անունը ակտիվ կերպով շրջանառվում է վարչապետի թեկնածուների շարքում։ Ծաղկաձորում «Երիտասարդական քաղաքականության հիմնախնդիրներից մինչեւ լուսաբանում» համաժողովի ժամանակ լրագրողները փորձեցին ստանալ հարցի պատասխանը, թե արդյո՞ք հնարավոր է՝ Սեյրան Օհանյանը գլխավորի կառավարությունը։ Ի պատասխան նա ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է, եւ հպարտ եմ, որ որոշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024