ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 05:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 233 234 235 236 237 ... 312 313 »

Թուրք—սիրիական սահմանի վրա գտնվող հայաբնակ Քեսաբի վրա հարձակումը աշխարհասփյուռ հայությանն անտարբեր չթողեց, քանի որ կենսաբանական հիշողության մեջ դեռեւս պահպանվում են ցեղասպանության ոճիրները, եւ նոր «1915 թվականի» կրկնության սպառնալիք կա։ Դրանից խուսափելու համար հարկավոր է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Քեսաբի խնդրի վրա եւ բնակավայրի պահպանման հարցում հասնել արդյունքների։
Հայաստանում Քեսաբի խնդրի առնչությամբ կատարվում է աշխատանք թե՛ պետական, թե՛ հասարակական հատվածի մակարդակներով։ Օրերս հայ պատգամավորների խումբը ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հովանավորությամբ Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով մեկնել էր Սիրիա։ Մարտի 29—ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է խմբի անդամներ Արման Սահակյանի, Սամվել Ֆարմանյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թեւան Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ։ ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները։ Նրանք տեղեկացրել են, որ երեք օրերի ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում հանդիպել են հայ համայնքի, հոգեւոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաեւ Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում անցկացված՝ «Հայաստան—Մաքսային միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով Հայաստանի հանրապետական կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովին ներկա էին տնտեսական փորձագետներ, հյուրեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ։
Երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի ուղերձում, որ ընթերցեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, մասնավորապես նշված էր, որ ՄՄ—ին անդամակցության ճանապարհին պարտավորությունների ավելի քան 70%—ը կատարված է. «Ակնհայտ է, որ ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծապես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով։ Համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացի կարեւոր փուլում։ Այսօր առկա է անդամակցության ճանապարհային քարտեզ, որից բխող քայլերն իրականացման ընթացքում են։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ՌԴ, Ղազախստանի ու Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին, եւ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացյալներն իրականացման ընթացքում են»։ 
Ուղերձում կարեւորված էր այն, որ հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստորագրումն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ ամերիկյան հեղինակավոր «The Independent» թերթի թղթակիցը զրուցել է անցած դարի առաջին ցեղասպանության վերջին ականատեսներից մեկի՝ 100—ամյա Եվնիգ Սալիբյանի հետ։ «Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստերը հստակ եւ իրական են, ինչպես ավելի ուշ տեղի ունեցած հրեական հոլոքոստինը։ Բայց ցեղասպանությունը դատապարտված է նորից կրկնվելու, քանզի թուրքական պետությունը շարունակում է հերքել այն՝ պնդելով, որ Օսմանյան կառավարությունը չի իրականացրել մոտ մեկ հարյուր տարի առաջ միլիոնավոր հայ քրիստոնյաների ոչնչացման պատճառ դարձած ցեղասպանությունը։ Իրենց ոճրագործություններն իրականացնելու համար թուրքերն օգտագործել են գնացքներ եւ գազային կամերաներ. դաս, որն ապագայում յուրացրեցին գերմանացիները… Ամեն օր չէ, որ մեզ հնարավորություն է ընձեռվում հանդիպել մարդկության պատմության անմիջական դիտորդի։ Ցավոք, շուտով այլեւս չեն լինի Եվնիգներ, որ պատմեն մեզ իրենց պատմությունը»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ, գրում է թերթը։
Հարյուր տարին բոլորած Եվնիգ Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14—ին, միջին խավի հայ վաճառական Աբոշ Աբոշյանի ընտանիքում։ Այժմ նա բնակվում է Կալիֆորնիայում, որին բնորոշ տաք զեփյուռը եւ արմավենիները խորթ են իր ծննդավայր Այնթապ քաղաքին։ Չնայած տարիքին՝ Եվնիգ մայրիկը սուր հիշողություն ունի, եւ նրա հիշողության մեջ վառ կերպով մտապահվել են Հայոց ցեղասպանության արհավիրքները, թեեւ այդ ժամանակ նա ընդ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.04.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախ, նա անդրադարձել է հասարակությանը հուզող մի հարցի. «Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով։ Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթեւեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է։ Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչա՞փ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը եւ տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են։ Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, եւ մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երեկ ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը՝ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։ 
Պատվիրակության անդամները Սիրիայի նախագահին են փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով իր եւ հայ ժողովրդի անունից դատապարտել էր Թուրքիայի կողմից սատարված ահաբեկչական հարձակումները Լաթաքիայի Քեսաբ գյուղաքաղաքի վրա։ Նախագահ Բաշար ալ Ասադն իր հերթին երախտագիտություն է հայտնել Սերժ Սարգսյանին իր օբյեկտիվ դիրքորոշման եւ Սիրիայի կայունությանը սատարելու համար։ Նա նաեւ նախազգուշացրել է Արեւմուտքի եւ տարածաշրջանի մի շարք երկրների կողմից սատարվող ծայրահեղական գաղափարախոսության եւ ահաբեկչության վտանգների մասին, որ սպառնում են մասնատել պատմականորեն բազմամշակութային եւ սոցիալական տարբեր շերտեր ունեցող տարածաշրջանը։ Ասադը նաեւ ընդգծել է խորհրդարանականների դերկատարությունը այս վտանգները միջազգային հարթակներում ներկայացնելու եւ նրանց դեմ պայքարելու միասնական ջանքերում։
Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հաստատել են, որ աջակցություն կցուցաբերեն Սիրիայում անվտանգություն եւ կայունություն վերահաստատելու եւ Քեսաբի բնակիչներին իրենց տներ վերադարձնելու համար։ Նրանք նաեւ նշել են, որ Սիրիան կմնա համակեցության եւ ազգային միաբանության օրինակ բոլորի համար։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը նաեւ հարցազրույց է տվել Սիրիայի պետական «Սուրիյա» հեռուստաալիքին։ «Կարծում եմ՝ ոչ միայն որպես ազգությամբ հայ, կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության՝ Հայաստանի մասին հրապարակված զեկույցում ընդգծված են 2013թ. կարեւորագույն զարգացումները, բարեփոխումների իրականացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ հանձնարարականներն այս տարվա համար։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան երեկ ներկայացրեց զեկույցի մանրամասները։
Նա ընդգծեց, որ 2013թ. խորացել է ՀՀ կառավարության հետ քաղաքական երկխոսությունը։ Նախորդ տարի ԵՄ—ն եւ Հայաստանն ավարտեցին Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները, սակայն հաջորդ քայլերը հնարավոր չեղավ իրականացնել՝ ելնելով Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումից։
«Այնուամենայնիվ, Հայաստանն եւ ԵՄ—ն պարտավորվել են շարունակել հետագա համագործակցությունը, եւ այդ մասին երկուստեք նշվել է Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում։ Երկու կողմերը միասին կդիտարկեն իրենց պայմանագրային հարաբերությունների ապագա հիմքերը՝ հաշվի առնելով նաեւ հետագայում Հայաստանի՝ ՄՄ անդամակցությունից բխող սահմանափակումները»,–ասաց դեսպանը։
Տ. Հրիսթեան տեղեկացրեց, որ 2013թ. վավերացվել եւ 2014թ. հունվարի 1—ից ուժի մեջ են մտել վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը։ Թեեւ Հայաստանը շարունակում է անդրադառնալ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված խնդիրներին՝ դեռ լրացուցիչ աշխատանք կա կատարելու հատկապես օ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական ատոմային էլեկտրակայանը կշարունակի գործել։ Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց ատոմակայանի թիվ 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրին։
Բանն այն է, որ ՀՀ—ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, եւ միեւնույն ժամանակ ավարտվում է հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։ «Բայց մեր երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,—ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Հայկական ԱԷԿ—ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների համար կարճ ժամանակ է մնացել, գործն արագացնել է պետք, ուստի ընդունվեց համապատասխան որոշումը։
Հայկական ԱԷԿ—ի 2—րդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989—1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, հետեւաբար շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը։ Բայց քանի որ մենք չունենք համարժեք հզորություն, այն է՝ դեռ չենք կառուցել նոր ատոմակայանը, ուստի երկարացնում ենք գործողի ժամկետը։ Ի դեպ, աշխարհում ատոմակայանների վերաթողարկման հաջողված օրինակներ կան։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ մեր գործող ԱԷԿ—ում վերաթողարկումից ցայսօր էներգաբլո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ—ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին եւ մտահոգություններին, ինչպես նաեւ քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ—ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, նախագահի խոսքով, հանդիսանում է դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարեւոր մասը։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաեւ այլ կարեւոր միջոցառումների, ինչպիսին է, օրինակ, «Ռոզ—Ռոթ» սեմինարների շարքը։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեւավորված արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում։ ՆԱՏՕ—ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ—ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ&m ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6.1 կետի, Ձեզ է ուղարկվում 2014 թվականի մարտ ամսվա ընտանեկան նպաստ, հրատապ օգնություն և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների ցուցակները

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ Ռ ՄԵԾԱՄՈՐ   11 30 910 16000 0
ՂԱԶԱՐՅԱՆ ԳՐԵՏԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   22 31 910 16000 0
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՖԼՈՐԱ Խ ՄԵԾԱՄՈՐ   4ԹԱՂ 44Ա 910 16000 0
ՂՈՒԼՅԱՆ ԼԵԼԻԿ Խ ՄԵԾԱՄՈՐ   20 7 910 16000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՓԱՌԱՆՁԵՄ Հ ՄԵԾԱՄՈՐ   27 64 910 16000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ Ա ՄԵԾԱՄՈՐ   25 201 910 16000 0
ՍԱՐԳՍՅԱՆ ՌԻՄԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   13 70 910 16000 0
ԳԵՂԱՄՅԱՆ ԶԵՆՖԻՐԱ Կ ՄԵԾԱՄՈՐ 2 ԹԱՂ 4 36 910 16000 0
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԿԱԴԻ Պ ՄԵԾԱՄՈՐ   16 47 910 27000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԹԱՆԴԻԼ Ս ՄԵԾԱՄՈՐ   6 10 910 27000 0
ՄԱՑԱԿՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ Տ ՄԵԾԱՄՈՐ   6 20 910 28000 0
ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺԱՆՆԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   11 65 910 32500 0
ՍԱՐԿԻՍՅԱՆ ԻԼՈՆԱ Վ ՄԵԾԱՄՈՐ   9 34 910 21500 0
ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ Ս ՄԵԾԱՄՈՐ   25 112 910 28000 0
ՀԱԿՈԲՅԱՆ ԶՈՅԱ Պ ՄԵԾԱՄՈՐ   33 12 910 22500 0
ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՍՈՆԻԿ Հ ՄԵԾԱՄՈՐ   24 4 910 22000 0
ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ Ժ ՄԵԾԱՄՈՐ   4Բ1 23 910 27000 0
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԼՄԻՐԱ Գ ՄԵԾԱՄՈՐ   9 49 910 29000 0
ՍԱՀԱԿՅԱՆ ՄԵԼԻՆԵ Յ ՄԵԾԱՄՈՐ   37 26 910 34000 0
ԵՂՈՅԱՆ ԲՈՒՐԱՍՏԱՆ Շ ՄԵԾԱՄՈՐ   6Գ 9 910 22000 0
ՕՀԱՆՅԱՆ ՋԵՄՄԱ Ս ՄԵԾԱՄՈՐ   28 21 910 22000 0
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՇԽԵՆ Ա ՄԵԾԱՄՈՐ   12 21 910 29000 0
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆԱԶԻԿ Վ ՄԵԾԱՄՈՐ   13Ա 10 9 ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 553 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանամերձ համայնքների խնդիրներին ոչ ոք գործող իշխանությունների չափ չի տիրապետում.
Ազգային ժողովի հերթական քառօրյայի նիստից հետո  կառավարության անդամները երեկ պատասխանեցին պատգամավորների հարցերին։
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանի հարցը վերաբերում էր հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ այն գործողություններին, որ իրականացնում է պաշտոնական Երեւանն իր հայրենակիցներին աջակցելու նպատակով։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Քեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների խորին մտահոգության վկայությունն է։
«ՀՀ նախագահը հանձնարարականներ է տվել, եւ մենք անում ենք հնարավորինը, որպեսզի անհրաժեշտ օգնություն ցուցաբերենք քեսաբահայությանը։ Բացի այդ՝ Նյու Յորքում եւ Ժնեւում, ՄԱԿ—ի կառույցներում եւ միջազգային այլ կազմակերպություններում մեր ներկայացուցչությունները ձեռնարկում են համապատասխան քայլեր։ Մեր մտահոգությունը բարձրաձայնվել է նաեւ երկկողմ հարթակում, մոտ 30 երկրների հետ երկկողմ ուղղակի շփումներում։ Դամասկոսում մեր դեսպանատունն ունի հանձնարարականներ եւ համապատասխան աշխատանք է տանում»,–ասաց նախարարը։
Արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ մինչ Քեսաբում տեղի ունեցած վերջին հարձակումները այստեղի բնակչության մոտ 70 տոկոս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024