Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
Օրը Չարենցինն էր։ Բանաստեղծի հուշարձանի մոտ էին հավաքվել պաշտոնյաներ, գրողներ, գրականագետներ, ուսուցիչներ եւ աշակերտներ, նրա պոեզիայի սիրահարներ։ Չարենցն իր ժամանակի շունչն էր, ոգին։ Անցել է ավելի քան մեկ դար, էլի նույն երիտասարդն է, մեր ժամանակակիցը, մեր օրերի շեփորահարը։ Միասնության նրա պատգամը անկախության տարիների մեր աղոթքն է դարձել։ Նա գիտեր՝ ով է ինքը, գիտեր, որ իր անունը «պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՛րձր ու մեծ»։ Եվ հրաշալի է, որ այսօրվա սերունդը եւս գիտի իր Մեծին եւ նորովի ապրեցնում է նրա պոեզիան։ Չարենցի մասին անհնար է չխոսել։ Նա ուսուցիչ է, եւ շատ կարեւոր է ճիշտ սերտել նրա դասերը, չշեղվել հայրենասիրության ու մարդասիրության նրա նախանշած ճանապարհներից։ Եվ պետք է հավատալ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։
Գալիքը Չարենցինն է։
|
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է‘
|
Ինտերնետ ծառայություններ մատուցող կապի երեք օպերատորները՝ «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները, պայմանագրային բաժանորդներից գանձել են վճարներ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել։ Այդ վարքագծով ընկերությունները խախտել են օրենքը, համաձայն որի՝ ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաեւ բաժանորդների՝ վճարումներ կատարելու պարտավորությունը։ Մարտի 14—ին կայացած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցը դրվեց քննարկման։ Հանձնաժողովի իրավաբանական վարչության աշխատակից Արսեն Հովհաննիսյանը ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացել են դիմում—բողոքներ, որոնց հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում։ «Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ—Տելեկոմ», «ԱրմենՏել» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է առողջապահության նախարարություն, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանրապետության նախագահը շրջել է աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներում, այդ թվում՝ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնում, մոր եւ մանկան առողջության պահպանման վարչությունում, արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնում։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց գործառույթների, իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների մասին, հետաքրքրվել դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ եւ դյուրին կազմակերպելու նպատակով պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրված «մեկ պատուհան» համակարգի արդյունքներով։ Շրջայցն ավարտելուց հետո, հանրապետության նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ։ Առողջապահության նախարարը, նախարարի տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի մասին։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է նախարարության 2012—2014 թվականների գործունեության հիմնական արդյունքները։ Նախարարն առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների, ձեռքբերումների մասին խոսելուց բացի, անդրադարձել է նաեւ առկա խնդիրներին, դրանց լուծմանը միտված միջոցառումներին՝ այդ համատեքստում կա
...
Կարդալ շարունակությունը »
|
Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։ Եթե ԱԺ—ն դրանք հաստատի, ապա ՀՀ—ում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր կլինի մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ (այս պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա)։ Բանն այն է, որ մեր երկրում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը։ Եվ դրա պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչեւ սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ։ 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը։ Օրենսդրական նախաձեռնության միջոցով, ըստ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի։ «Նոր համակարգը նաեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները եւ աջակցության համակարգի ձեւավորման եւ կիրառման հետ կապված հարաբերությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեռեւս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2008–2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ։ Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաեւ «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը։ Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձեւավորմանը, աշխատատեղերի ավելացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկո
...
Կարդալ շարունակությունը »
|
Կիեւում լարվածությունը հետզհետե նվազում է, եւ խորհրդարանի կողմից նշանակված նոր պաշտոնյաները փորձում են կարգի գցել կազմալուծված կառավարման համակարգը։ Սակայն լարված իրավիճակ է ստեղծվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում։ Մասնավորապես երեկ Գերագույն խորհրդի շենքի մոտ զանգվածային երկու հանրահավաք էր ընթանում։ Ակցիաներից մեկի մասնակիցները վանկարկում էին «Ղրիմը Ռուսաստան չէ», «Ուկրաինա, Ուկրաինա», մյուսի մասնակիցները, որն անցկացվում էր Ղրիմի ու Ռուսաստանի դրոշների ներքո, վանկարկում էին՝ «Ռուսաստան, Ռուսաստան»։ Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել։ Խորհրդարանի շենքի մոտ նաեւ բախումներ են տեղի ունեցել ռուսամետ եւ ղրիմա—թաթարական հանրահավաքների մասնակիցների միջեւ։ Ցուցարարների մի խումբ ներխուժել է խորհրդարանի շենք, որտեղ օրենսդիրները պատրաստվել են ներքաղաքական իրավիճակի քննարկմանը։
...
Կարդալ շարունակությունը »
|
1988 թվականի մարտի 2—ի վաղ առավոտյան Հայաստանի կոմկուսի կենտկոմ հրավիրեցին «մտավորականության մի քանի ներկայացուցիչների»։ Հեռախոսով հայտնեցին, թե մեզ հետ ցանկանում են հանդիպել իր՝ Գորբաչովի կողմից գործուղված Վ. Ի. Դոլգիխը եւ Ա. Ի. Լուկյանովը։ Հանդիպումը կայացավ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Դեմիրճյանի աշխատասենյակում։ Աշխույժ, առանց որեւէ նախերգանքների սկսեց Վլադիմիր Իվանովիչ Դոլգիխը. «Դե, ի՛նչ, ա՞յս էիք ուզում»։ Հավանաբար՝ մենք առաջինն էինք, ովքեր իմացան «սումգայիթի» մասին։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր թվեր։ Ես մտածեցի այն մասին, որ ոչ մի կերպ չեմ կարողանում խորանալ այդ տեղեկատվության իմաստի ու էության մեջ։ Առանձնապես՝ «ա՞յս էիք ուզում» լկտի հարցի իմաստի ու էության։ Սակայն շփոթմունքս վայրկյանից էլ քիչ տեւեց։ Չէ՞ որ մեզ հետ խոսում էր ոչ թե ինչ—որ պատահական մեկը, այլ՝ քաղբյուրոյի անդամության թեկնածուն, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղարը. «Երեկ չէ առաջին օրը,— ասաց նա,—Սումգայիթում, որ Բաքվի արվարձան է, սկսվել են անկարգություններ, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր։ Մոտ քսան մարդ սպանված է, տասներկուսը՝ բռնաբարված։ Հրկիզվել, ավերվել, թալանվել են ավելի քան երկու հարյուր բնակարաններ։ Այրվել են հարյուրավոր ավտոմեքենաներ, խանութներ, կրպակներ»։ Եվ զայրույթի, կարեկցանքի, ցավ
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց քննարկված հարցերը։ Նա տեղեկացրեց, որ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը։ «Անվտանգության խորհրդում ձեւավորվել է միջգերատեսչական խումբ այս հայեցակարգը մշակելու համար։ Այդ խումբն աշխատել է ավելի քան 2 տարի. մենք հրավիրել ենք բազմաթիվ փորձագետների։ Մեր 2 տարվա աշխատանքից հետո այն ԱԱԽ—ում հավանության արժանացավ»,–ասաց ԱԱԽ քարտուղարը։ Դրանով Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր տեսլական, որը հնարավորություն կտա նվազ վտանգ պարունակող արարքների համար այլեւս ազատազրկման չդատապարտվելու։ Այդ համակարգը բազմաթիվ զարգացած երկրներում ապացուցել է իր կենսունակությունը։ «Դրա ներդրումը մեր երկրում, համոզված եմ՝ կունենա կարեւոր քաղաքական, իրավական, սոցիալական նշանակություն»,–ասաց նա պարզաբանելով, որ այն հնարավորություն կստեղծի, որպեսզի մարդիկ չկտրվեն իրենց ընտանիքներից, որովհետեւ շատ դեպքերում դատապարտված մարդն ուղղիչ աշխատանքային հաստատությունում ամենեւին չի վերադաստիարակվ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետի պատասխանները ԱԺ—ում հավատարմագրված լրագրողներին ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ –Պարոն վարչապետ, ԱԺ չորս խմբակցություններ Ձեր հրաժարականի նախագիծ են ներկայացնում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին ու նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ այդ առթիվ հնչեցրած մտքին։ –Դա քաղաքական ուժերի իրավունքն է ու քաղաքական պայքարի գործիք է՝ ընդունված շատ երկրներում։ Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Եվ բնական է, որ այն միշտ մեր ընդդիմախոսների զինանոցում է, եւ երբ նրանք նպատակահարմար են գտնում այն օգտագործել՝ իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, ապա կարող են այդ գործիքից օգտվել։ Դա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է։ Ինչ վերաբերում է նախարարի արտահայտությանը, ապա կարծում եմ՝ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա քաղաքական դեբատներ կառուցել, նախապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել։ Կարծում եմ՝ մենք պետք է արդեն հարթված համարենք այս միջադեպը եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում։ –Ընդդիմությունը դժգոհ է Ձեր աշխատանքից։ Որքանո՞վ է դա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Ապրիլ 2024 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|