ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 240 241 242 243 244 ... 312 313 »

Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած կուսակցության հանրապետական խորհրդի նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության եւ դրա հետեւանքների վերաբերյալ հարցը եւ ընդունվել է հայտարարություն, որով ՄՄ—ին միանալու որոշումը որակվում է որպես միանգամայն ճիշտ։ Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, հավատարիմ իր ծրագրային սկզբունքներին, գնահատելով Հայաստանի Հանրապետության խոր եւ համապարփակ, բազմաբովանդակ կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, բացարձակ ձեռքբերում համարելով ազգային—պետական անվտանգության համակարգի գոյությունը, կառուցված Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ միասին, միանգամայն ճիշտ եւ վստահելի դաշնակցին համազոր որոշում է համարում մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Մաքսային միության շրջանակներում համագործակցության խորացումը բխում է մեր երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական զարգացման շահերից, հնարավորություն ընձեռելով հիմնադիրներից մեկը դառնալու ապագա Եվրասիական միության կազմավորման գործընթացում»։
Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ մաքսային միությանը միանալը ամենեւին էլ չի խոչընդոտում մյուս երկրների եւ միությունների հետ համագործակցությանը. «Եթե Եվրամիության ներկայացուցիչները անկեղծ են իրենց հայտարարություններում, ապա Հայաստանը կարող է շարունակել համագործակցությունը ասոցացման պայմանագրի շրջանակներում եւ յուրահատուկ կամուրջ հանդիսանալ ԵՄ եւ մաքսային միության եւ ապագա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում, որը վարել է Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 
ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցերին։ Նա ասել է, որ առաջիկա ամիսներին այդ կառույցին անդամակցելու շուրջ ակտիվ քննարկումներ կծավալվեն Հայաստանում։ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության գործընկերների հետ շարունակել երկխոսությունը՝ բարեփոխումները շարունակելու համար։ «Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ ես դեմ եմ վերջակետերով խոսելուն, ես դեմ եմ այս հարցում վերջակետ դնելուն, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում, եւ ես լավատես եմ ու կարծում եմ, որ թե Եվրամիության, թե Հայաստանի շահերից է բխում քաղաքական երկխոսության շարունակումը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Նրա բնորոշմամբ՝ մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը բացառապես բխում է երկրի պետական շահերից։ Շարմազանովն անհիմն է որակել խոսակցություններն այն մասին, թե իբր, Հայաստանը ճնշումների ազդեցության տակ է մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունել։ ՀՀԿ մամուլի խոսնակը տնտեսապես շահավետ է համարում անդամակցությունը ՄՄ—ին։ Նա ասել է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ողջ կազմը կողմ է եղել մաքսային միությանը մեր երկրի անդամակցությանը։ Իսկ Հայաստանի անդ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի իշխանությունները կողմնակից են ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը Եվրամիության հետ, շարունակելու ենք Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումների գործընթացը»։
Նա հերքեց Ռուսաստանի կողմից ճնշումների մասին դիտարկումները։ «Որեւիցե մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը։ Մենք անկախ երկիր ենք, իշխանություն, որը որոշում է իր արտաքին քաղաքականությունը»,–շեշտեց ԱԺ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ մաքսային միությանը միանալուց հետո կսկսվի մեծ գործընթաց, պետք է քննարկվեն պայմանագրերը, ձեւաչափերը, փաստաթղթերը, ամեն ինչի հիմքում պետք է լինի Հայաստանի շահը։
«Երբ փաստաթուղթը կունենանք հիմնավոր, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք։ Սակայն նորից եմ կրկնում՝ դա ՀՀ նախագահի մտադրությունն է, որը իր լիազորությունների շրջանակում է, ինքը տվել է համաձայնություն մաքսային միության հետ անդամակցելու։ Իսկ երբ փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ էլ կխոսենք ըստ էության»,–հայտարարեց ԱԺ նախագահը։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանը նախանձախնդիր եղավ հանգստյան գոտում շինարարական աշխատանքներ կատարելու գործում, որի արդյունքում մեծամորցիները իրենց հանգիստը կանցկացնեն թարմ տեսք ստացած այգում: Հիմնովին վերանորոգվեցին նստաթոռները, կանաչապ տարածքը, լուսավորության, շատրվանների և այլ հանգույցների աշխատանքը:
Շինարարական աշխատանքները հիմնովին կատարեցին Վահրամ Հակոբյանի գլխավորած ""Մեծամորի բարեկարգում" կազմակերպության աշխատակիցները, լավ նվեր մատուցելով քաղաքի բնակիչներին:

Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.08.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միջպետական ռազմակրթական փոխհամագործակցության ծրագրերի շրջանակներում ազգային բանակի տասնյակ սպաներ ուսանում եւ վերապատրաստվում են արտերկրյա բարձրագույն զինվորական հաստատություններում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երեկ Ռուսաստանի Դաշնության ակադեմիաներում, ԱՄՆ—ի եւ Բալթյան քոլեջներում ուսանած շրջանավարտներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ուսման ավարտի կապակցությամբ իր եւ պաշտպանության նախարարության ղեկավարության անունից սրտանց շնորհավորելով նրանց՝ նախարարը նշեց, որ ծառայողական առաջխաղացման համար պարտադիր նախապայման հանդիսացող լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման արդյունքում ազգային բանակը տարեցտարի համալրվում է ռազմավարական օպերատիվ—մարտավարական մակարդակի գիտելիքներ ստացած բանիմաց եւ իրենց վստահված գործին գիտակ տասնյակ սպաներով, որը էապես բարձրացնում է մեր ԶՈւ մարտական պատրաստության աստիճանը։
Ս. Օհանյանը ընդգծեց, որ ձեռք բերած գիտելիքները պետք է գործնականում ամրապնդվեն առօրյա մասնագիտական ծառայության ընթացքում։
Նախարարը շրջանավարտներին հորդորեց նաեւ ծառայողական առօրյայում առաջնորդվել լավատեսության սկզբունքով՝ մեր ԶՈւ—ի մարտունակությունը տարեցտարի միասնական ուժերով եւ եռանդով ամրապնդելու համար։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.08.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաշվետու տարվա հունվար–հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը։
Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների եւ աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 20—ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը հասարակական լուրջ դիմադրության արժանացավ։ Օրեր շարունակ ակտիվիստները կանգառներում քարոզում էին վճարել միայն 100 դրամ եւ բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Նրանց միացան նաեւ հանրությանը հայտնի դեմքեր՝ դերասաններ, երգիչներ, քաղաքացիներ, ովքեր սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում էին քաղաքացիներին տարբեր ուղղություններով։
Երեկ արդեն կառավարության նիստում ՀՀ վարչապետը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ «Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս եւ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձեւավորման բոլոր խնդիրների նկատմամբ»։ Նա հորդորեց, որ նման որոշումներ կայացնելիս քաղաքապետարանն անպայման հանրային քննարկումներ ու լսումներ կազմակերպի, քանի որ սոցիալական խնդիրները հասարակության համար դեռեւս դժվար հաղթահարելի են։
Օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Երեւանի ավագանու խմբակցությունների, բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ՝ պարզաբանելու հասարակական տրանսպորտի ոլորտը զարգացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 21—ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԱՄՆ պաշտպանական տեղեկատվության կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Շուդը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայի ընդդիմության շարքերում ծայրահեղ իսլմականների թվի աճի եւ ընդդիմության տարբեր թեւերի միջեւ առկա տարաձայնությունների առնչությամբ։ Քեմերոնը, նշելով, որ նախագահ Բաշար Ասադի դիրքերն ամրապնդվել են, նախազգուշացրել է զինված ընդդիմությանը աջակցելու հարցում հաշվի առնել, որ ծայրահեղականներն արդեն զգալի թիվ են կազմում։ Նա նաեւ կարեւորել է ժողովրդավարության ու բազմակարծության ձգտող ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։ Շուդն անվտանգության հարցերին նվիրված «Սփեն» համաժողովին շեշտել է, որ սիրիական պատերազմը հզորացրել է «Ալ Կաիդային» եւ ծայրահեղականներին, մտահոգություն հայտնելով Սիրիայի շիա—սունի հակամարտություններն Իրաքում տարածվելու վերաբերյալ։ Նա վկայակոչել է վերջին ամիսներին Իրաքում ահաբեկչությունների ակնհայտ աճի իրողությունը, նշել, որ այն կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Շուդը հավելել է նաեւ, որ եթե Ասադը մնա իշխանության ղեկին, ապա նա նախկին ուժը կորցրած կլինի, իսկ եթե ապստամբները գան իշխանության, շիա—սունի բախումները տարիներ կշարունակվեն։ Այլ կերպ ասած, վերջինս անուղղակիորեն նշում է, թե դեմ չի լինելու թույլ Ասադի իշխանության մնալուն։ Նա նույնպես կարեւորել է ժողովրադավար եւ բազմակարծության կողմնակից ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։
Ստեղծված իրավիճակում Սիրիայի քրդական Ժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը։
Այնուհետեւ Տարոն Մարգարյանը ուղերձով դիմել է երեւանցիներին.
«Սիրելի՛ երեւանցիներ,
Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ՝ թերեւս ամենածանր որոշումն էր։ Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց։ Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար։
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը։ Անկեղծ ասած՝ ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք։ 
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երեւանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը, վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից եւ ունի սոցիալական բնույթ։ Տիգրան Սարգսյանը նաեւ շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ (տե՛ս առանձին)։
Այնուհետեւ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։
Գործադիրը հաստատել է հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը եւ այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները։ «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, եւ այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երեւանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել։ Կարեւոր է նաեւ այն, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024