ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 244 245 246 247 248 ... 312 313 »

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռ ինտեգրումը

Հայաստանը պետք է շարունակի զուգահեռաբար ընթացող ինտեգրման գործընթացները միջազգային տարբեր կառույցների հետ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ 
«Մեզ համար ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ձեռնտու է բոլոր առումներով, ուստի մեր կառավարությունը պետք է շարունակի բանակցությունները կողմերի հետ»,–նշեց նա։ Ապա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէ Եվրամիությունից կամ մաքսային միությունից որեւէ մեկին առավելություն տալն ու գնալն այդ ուղղությամբ։
Անդրադառնալով հարցին, թե չե՞ն խանգարի արդյոք այդ գործընթացին երկու կողմերից Հայաստանի վրա հնարավոր ճնշումները, քաղաքագետը նշեց, որ ինքն այս պահին որեւէ կողմից Հայաստանի վրա ճնշումներ չի նկատում։ Դիտարկմանը, թե արդյո՞ք գազի գնի բարձրացումը Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշում չէր մաքսային միությանն անդամագրվելու համար, քաղաքագետը բացասական պատասխան տվեց։ «Գազի գնի բարձրացումը չի կարելի Հայաստանի վրա գործադրվող ճնշում համարել՝ Եվրամիության հետ համագործակցելու համար»,–ասաց նա՝ ընդգծելով, որ դե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 478 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում երեկ Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը կազմակերպել է հանդիպում ռուս անվանի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Հանրային խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀԽ անդամ Հայրապետ Գալստյանը, Հանրային խորհրդի անդամներ, բազմաթիվ բժիշկ—մանկաբույժներ։
Վազգեն Մանուկյանը, ներկայացնելով Լեոնիդ Ռոշալի հարուստ կենսագրությունը, բարձր է գնահատել նրա մասնագիտական գործունեությունը՝ նշելով, որ այն մեծ դեր է կատարել Ռուսաստանի առողջապահության ոլորտի զարգացման եւ բարելավման գործում։ Նա կարեւորել է նաեւ Ռոշալի գործունեությունը նաեւ հայ ժողովրդի համար ծանր մի ժամանակաշրջանում՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Արա Բաբլոյանը ներկայացրել է Հայաստանում մանկաբուժության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները՝ նշելով, որ ոլորտը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։
Ելույթի ժամանակ Լեոնիդ Ռոշալն ընդգծել է, որ չունենալով նավթ, ծով, բաց սահմաններ որոշ հարեւանների հետ՝ այնուամենայնիվ Հայաստանը կարողանում է առաջ գնալ եւ զարգանալ։
Անդրադառնալով առողջապահության ոլորտի խնդիրներին՝ Ռոշալն ասել է, որ ցանկացած պետություն պետք է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽ ԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ—ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները եւ դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության միջեւ համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։ 
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերները, եւ նրանցում կարեւոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին՝ մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարությանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների եւ օրեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 561 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք հետեւել ենք «Նաբուկո» նախագծի շուրջ գրեթե բոլոր ծավալումներին՝ հենց սկզբից եզրահանգելով, որ այդ նախագիծն առավելապես թյուրքական խաղ է՝ Եվրոպա—Ռուսաստան առանցքում խաղացող դառնալու համար՝ Հայաստանի համար բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Այս եզրակացությունից հետո շատ տնտեսական ու քաղաքական վերլուծաբաններ իմ դիրքորոշումը համարեցին «նախնական ու զգացմունքային»։ Այսօր նույն՝ «նախնական ու զգացմունքային» տեսակետն ունեն նաեւ նրանք։
Ինչեւէ, նախնական տեսակետի ժամանակ ասել էինք, որ «Նաբուկո» նախագիծը մեռած է ի ծնե, ու ցայսօր այդ նախագծից խոսում են՝ առանց կիրառական որեւէ քայլի։ Հայտնի անեկդոտի նման է ստացվում՝ մահը շարունակվում է։ Այս օրերին միջազգային մամուլը գրում է, թե «Նաբուկո»—ն մեռավ վերջնականապես», «Նաբուկո»—ի խողովակները վառվեցին», «Նաբուկո»—ն հոգեվարքի մեջ է», «Նաբուկո»—ն վերջին շունչն է փչում»։ «Նաբուկո» կոնսորցիումի պաշտոնական կայքէջը լուռ է, միայն խոսում է իրենց «կառավարման բարձր ստանդարտներ ունենալու» մասին։ Իսկ «Նաբուկո»—ի մեռնելու խոսակցությունները թարմացան ճիշտ այն ժամանակ, երբ վերստին արծարծվեց Հնդկաստանի կողմից թուրքմենական գազ գնելու պատրաստակամությունը։ Հիշեցնենք, որ Եվրոպան «Նաբուկո»—ի խողովակները լցվելիք ադրբեջանական գազից վաղուց է ձեռք քաշել, որովհետեւ Բաքուն հազիվ հասցնում է ռուսական կողմի պահանջարկը բավարարել (Մոսկվան Բաքվից շուկայականից թանկ գազ է գնում)։ Դրանից հետո Եվրոպայի հույսը մնացել էր Թուրքմենստանը (իմիջիայլոց, Թուրքմենստանը երբեք «Նաբուկո»—ի հետ կապված հստակ դիրքորոշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուքիայում բողոքի ցույցերը վերսկսվել են։ Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի տվյալների համաձայն, այդ օրը շուրջ 10 հազար ցուցարարներ էին հավաքվել Թաքսիմ հրապարակում, որոնց ցրելու նպատակով ոստիկանությունը նախ բարձր ճնշումով ջրաշիթեր է օգտագործել, ապա հրապարակամերձ փողոցներում՝ նաեւ արցունքաբեր գազ։ Ոստիկանությունն իր քայլն արադարացրել է նրանով, որ հավաքը խցանումների պատճառ է դարձել։ Ըստ «Հուրիեթի», ոստիկանությունն Անկարայի ցուցարարներին ցրելու նպատակով նույնպես արցունքաբեր գազ է կիրառել, նաեւ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ «Թաքսիմի համերաշխություն» նախաձեռնող խմբի առաջարկությամբ ցուցարարները հրապարակ էին եկել ձեռքներին մեխակ բռնած, ինչը, թերեւս, նշանակում է, որ Թուրքիայի հնարավոր հեղափոխությունը հավանաբար «մեխակների հեղափոխություն» է կոչվելու։ Նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամսուն քաղաքում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով, նշել է, որ վերջին երեք շաբաթների ցույցերը հարվածել են երկրի հեղինակությանը եւ տնտեսության որոշ ոլորտների։ Նա կրկին շեշտել է, թե դրանք ղեկավարվում են արտերկրից, մեղադրելով արտերկրյա ԶԼՄ—ներին ու Թուրքիայի թշնամիներին, անգամ չակնարկելով, թե ում նկատի ունի։ Ըստ երեւույթին այս հարցում ապավինում է սեփական փորձին, երբ Եգիպտոսում, Լիբիայում եւ Սիրիայում կանգնել է իսլամիստական շարժումների՝ «Մուսուլման եղբայրների» կողքին։ Հետաքրքիր է, որ Էրդողանը միաժամանակ ձգտել է նույնացնել Բրազիլիայի եւ Թուրքիայի բողոքի ցույցերը՝ շեշտելով, թե Թու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, ում Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Գոնսալո Գուարչի եռագրությունը՝ «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» եւ «Սպիտակ լեռը», ներկայացնում է ոչ միայն 1915թ. ողբերգական իրադարձությունները, այլ նաեւ քաղաքական այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանության։
Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ երախտագիտություն հայտնել Գոնսալո Գուարչին՝ իր գրական գործունեության ընթացքում մեր ժողովրդի պատմությանն անաչառորեն անդրադառնալու եւ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճրագործությունը իսպաներեն, այնուհետեւ ռուսերեն լեզուներով գեղարվեստորեն ներկայացնելու համար։ Հայ ժողովրդի համար, ըստ հանրապետության նախագահի, դա իսկական բարեկամության, սիրո եւ պատմական արդարության վերականգնման գործում աջակցության օրինակ է, որը չափազանց գնահատելի է։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը վստահաբար նույնպիսի զգացումներ է տածում Գոնսալո Գուարչի նկատմամբ։ Բարձր գնահատելով գրողի գործունեությունը՝ նախագահը պարգեւատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով եւ նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների եւ քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է։
Իսպանացի գրողը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պարգեւի ու ջերմ խոսքերի համար եւ ընդգծել, որ հպարտությամբ ու պատվով կկրի մեդալը՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 392 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա։ Հանրապետության նախագահը Վիեննայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Օրակարգում, մասնավորապես, ներառված էին տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական եւ մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները։ Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ ԵՄ արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ ՀՀ—ում օտարերկրյա դեսպանությունների համագործակցությունն արդեն ավանդական է դարձել։ Կինոփառատոնի մի շարք ծրագրեր աջակցություն են ստանում ՀՀ—ում ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանությունների կողմից։
Ֆրանսիական համագործակցության առանցքում այս տարի միանշանակ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին եւ նրա դերակատարմամբ ֆիլմերի՝ Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեյի «Թոբրուկ գնացող տաքսին» եւ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում։ ՀՀ—ում Ֆրանսիայի մշակութային կցորդ Ֆաբիեն Նեռան երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իր ուրախությունը հայտնեց, որ հոբելյանական կինոփառատոնը մեկնարկելու եւ ավարտվելու է ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությամբ, համապատասխանաբար մեկնարկը կազդարարվի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմով, իսկ փակումը կնշանավորվի ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմով, ով անձամբ ներկա կլինի փառատոնին։
Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության շնորհիվ փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք անվանի ֆրանսիացի կինոգործիչներ, նրանց թվում՝ ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին, պրոդյուսեր Էդիտա Յանչակ—Հիրիարտը։ Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջեւ» վավերագրական ֆիլմը կներկայացնի հեղինակը՝ Լորանս Պերիգոն։
Մրցութային ծրագրում ընդգրկված են նաեւ ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ներքաղաքական զարգացումները եւ տնտեսական իրողությունները ներկայումս սերտորեն շաղկապված են։ Իսկ այն մասին, թե ինչպիսի ազդեցություն ունեն դրանք հանրային կյանքում, երեկ ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանը, ով ներքաղաքական վերջին զարգացումների մեջ հուսադրող երեւույթ է նկատել։ 
«Այն, որ քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել իր իսկ կառավարության գործունեության մեջ տեղ գտած արատների դեմ պայքարելու խնդրին, եւ այս նպատակով օգտագործվում է սահմանադրական այնպիսի ինստիտուտ, ինչպիսին Վերահսկիչ պալատն է, սա միայն ողջունելի է»,—ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ Վերահսկիչ պալատի վերջին քննարկումները մեր Ազգային ժողովի պատմության մեջ ամենահաջողված քննարկումներն էին, իսկ դրանց համար շատ կարեւոր ազդակ էին դեռեւս սեպտեմբերին կառավարության նիստում հանրապետության նախագահի կողմից հնչեցված գնահատականները։ 
Այս քննարկումները նաեւ հանրության շրջանում սպասելիքներ ձեւավորեցին՝ թե ինչ կլինի հետագայում։ Իսկ տրված քաղաքական գնահատականների մասին ասաց, որ տարօրինակ ոչինչ չի տեսնում այդտեղ, քանի որ քննարկվող խնդիրը լուրջ է։ Իսկ քննարկումների արդյունքում հաջողվեց երկու կարեւոր թեզ զարգացնել. առաջինը, որ պետական միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել պատժի անխուսափելիության ինստիտուտ, եւ երկրորդ՝ այնպիսի օրենսդրական լուծումներ, որպեսզի տարբեր մակարդակներում գտնվող պետական պաշտոնյաներից ցանկացածի մոտ խախտում կատարելու գայթակղու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Օդեսայում տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ—երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28—րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչեւ դեկտեմբերի 31—ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Նախարարական հանդիպմանը իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թեւակոխում է իր գործունեության 22—րդ տարին՝ տնտեսական համագործակցության նոր օրակարգով։
Նախարար Նալբանդյանն արձանագրեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու եւ տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական նախագծի երկրորդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024