ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 245 246 247 248 249 ... 312 313 »

Որպեսզի մեր երկիրը հնարավորինս զերծ մնա էներգակիրների մատակարարման զուտ տեխնիկական խափանումների կամ արտաքին քաղաքական շահարկումների գործոններից, հարկ է, որ մեր էներգահամակարգը տարազանված լինի։ Սա նշանակում է, որ ատոմային էներգետիկային զուգահեռ պետք է զարգացնենք վերականգնվող էներգետիկան։ Այս պահի դրությամբ մենք վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործում ենք ջրային ներուժը։
Լավ է, որ հիդրոէներգետիկայի ոլորտին հատկապես վերջերս սեւեռված է հանրության ուշադրությունը։ Ու ոչ մի վատ բան չկա այն բանում, որ բնապահպանները դեմ են այս կամ այն ՀԷԿ—ի կառուցմանը, որովհետեւ գաղտնիք չէ, որ շինարարություն անողները մշտապես խախտում են էկոհամակարգը, անխնա են վերաբերվում բնությանը ու նրա պաշարներին՝ «չմտածելով», որ իրենց սխալը վաղը բոլորիս քթից է դուրս գալու։ Բնապահպանական հարցերին ուշադիր լինելը, սակայն, բնավ չի ենթադրում, թե մեր երկրում ՀԷԿ—եր չպետք է կառուցվեն։ Բայց դրանց շինարարությունը պետք է արվի մեծագույն զգուշությամբ ու պետական խիստ հսկողության ներքո։ Բնականաբար, քանի որ վիճակը գոհացուցիչ չէ, բնապահպաններն ու կառուցողները երբեք ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Մինչդեռ այդ հայտարարը կա, եւ դրա մասին խոսել է «ՀՀ»—ն։ Ուսումնասիրել եմ մի երկրի փորձ, որտեղ զարկ են տալիս հիդրաէներգետիկայի զարգացմանը, բայց եւ որտեղ բավականին գործուն են բնապահպանները։ Խոսքս Նորվեգիայի մասին է։ Բանն այն է, որ այս երկրում չի կարող կառուցվել ՀԷԿ, եթե դրան դեմ է տվյալ տարածքի համայնքը։ Ավելին՝ որոշ համայնքներ դառնում են իրենց տարած ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեց «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով այն՝ հանձնաժողովը սահմանեց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.25 դրամ/խմ՝ գործող 174 դրամ/խմ փոխարեն։ 
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 21—ից։
ՀԾԿՀ     սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր տարի վերանայվում է՝ ելնելով չորս հիմնական գործոններից։ Ընդհանուր առմամբ ներկայացված են 10 տարվա բազիսային սակագներ, որոնք յուրաքանչյուր տարի այդ չորս գործոններով ճշգրտման են ենթարկվում՝ համաձայն գործող մեթոդաբանության։
«Այդ չորս հիմնական գործոններն են՝ մանրածախ ջրամատակարարման ծավալը, որը համեմատվում է բազիսայինի սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո—դրամ փոխարժեքի փոփոխությունը՝ համեմատած առաջին տարում ներկայացված փոխարժեքի հետ, էլեկտրաէներգիայի սակագնի աճը՝ կրկին համեմատած առաջին տարվա հետ, եւ սղաճը։ Այս չորս գործոնների համաձայն իրականացվել է ճշգրտում, եւ գործող սակագինը նվազել է 3.8 դրամով»,— ասաց նա։
Համաձայն 2005թ. կնքված վարձակալության պայմանագրի՝ բազիսային սակագինը յուրաքանչյուր տարի աստիճանական նվա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնակցությունը միջազգային համաժողովին։ Նա բարձր գնահատեց կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու։ Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը։
Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, եւ խրախուսվեն արտաքին ներդրումները։ «Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին եւ շահագրգիռ կողմերին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել»,–իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հանրապետության օժտված երեխաները նույնպես կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն» եւ «ՀԱԿ» խմբակցությունները։
«Ժառանգություն» խմբակց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԽ—ի անդամ հանդիսացող մեր երկրում վերջին տարիներին քաղաքացիական հասարակության դերն էապես մեծացել է։ Բազմաթիվ օրինակները վկայում են, որ վերջինս ցանկություն ունի իր մասնակցությունը ցուցաբերել տեղական հարցերի լուծմանը, եւ անհրաժեշտ է, որ տեղական իշխանությունները նրան այդ հնարավորությունը ընձեռեն։
ԵԽ—ի անդամ պետություններում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները քննարկելու, ինչպես նաեւ ԵԽ–ի անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը ներկայացնելու համար երեկ, ԵԽ—ում Հայաստանի նախագահության շրջանակներում, Մատենադարանի նոր մասնաշենքում անցկացվեց «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ողջունելով մասնակիցներին, ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարեւորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է։
Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 432 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի ողջ տարածքում բռնկված հակակառավարական ցույցերը, զանգվածային անկարգություններն ու բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ շարունակվում են։ Իշխանությունները չեն պատրաստվում զիջումների գնալ, ինչի հետեւանքով հասարակական դժգոհությունը գնալով ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում, իսկ բախումներն ավելի արյունալի են դառնում։ Արդեն իսկ զոհվել է հինգ մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, հարյուրավորները՝ ձերբակալվել։ Չնայած դրան, ցուցարարները շարունակում են դիմադրություն ցույց տալ ոստիկանական ուժերին։
Նախօրեին գիշերը հատկապես կատաղի բախումներ են տեղի ունեցել Էսքիշեհիր քաղաքում, փողոցային մարտերը շարունակվել են մինչեւ լուսադեմ։ Բախումների հետեւանքով եղել են վիրավորներ, այդ թվում՝ մեկ լրագրող եւ մեկ ոստիկան, ով գլխի վնասվածք է ստացել ցուցարարների նետած քարից։ Էսքիբաղլար թաղամասում շուրջ 5 հազար ցուցարարաներ բողոքի քայլերթ են կազմակերպել՝ վանկարկելով «Ամենուր Թաքսիմ է, ամենուր՝ դիմադրություն», «Կառավարություն, հրաժարական տուր» կարգախոսներ։ Նրանք նույնպես հանդիպել են ոստիկանական ուժերի դիմադրությանը։
Ցուցարարներից մոտ հինգ հարյուրը փակել են «Էսփարք» առեւտրի կենտրոնին հարակից փողոցը՝ կանգնեցնելով երթեւեկությունը։ Ոստիկանական ուժերը կրկին արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել, ինչից հետո որոշ ժամանակ անց ցուցարարները ցրվել են։
Ներկայումս արդեն թուրքական ոստիկանությունը չի բավարարվում միայն ցուցարարներին ցրելով, սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Նախորդ գիշերվա ընթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 456 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա—Մարգալյոյի հետ էր։
Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ—իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու եւ խորացնելու նպատակով։
Նախարարներ Նալբանդյանն ու Գարսիա—Մարգալյոն բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առեւտրատնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների խթանման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների շ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քանի որ մեր պետությունը հստակ որոշել է, որ զարգացնելու է միջուկային էներգետիկան եւ կառուցելու է միջուկային նոր էներգաբլոկ, չի դադարեցնում դրա հետ կապված մանրամասն ամեն մի ուսումնասիրություն, ինչին պարբերաբար անդրադառնում ենք։ Նոր ատոմակայանը բնապահպանական, շինարարական ու շահագործման ազդեցություններից զատ, հասկանալի է, ունենալու է նաեւ սոցիալ—տնտեսական ազդեցություն։ Իսկ սա գնահատելու համար նախ հարկ է շինարարական աշխատուժի վերաբերյալ որոշ ենթադրություններ անել։
Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, շինարարության ամենաթեժ պահին նոր ատոմակայանի շահագործման եւ տեխնիկական սպասարկման անձնակազմը կկազմի մոտ 523 մարդ։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի ներկայիս՝ գործող ատոմակայանի անձնակազմի վայրում։ Շինարարության ամենաթեժ պահին, հաշվարկներին համաձայն, շինարարների թիվը կկազմի մոտ 6300 մարդ (շինարարության ամենաթեժ պահը համարվում էր 2015—ը, բայց շինարարության մեկնարկն առայժմ ձգձգվում է՝ ֆինանսական խնդրով պայմանավորված, այդ իսկ պատճառով ամենաթեժ պահ ասվածը 2015—ին չի լինի, սակայն դա աշխատատեղերի թվի հետ կապված ոչինչ չի փոխում)։ Շինարարական աշխատուժը բնակություն կհաստատի՝ Արմավիր քաղաքում՝ 10%, Մեծամոր քաղաքում՝ 10%, Երեւանում՝ 80%։ Շինարարության թեժ պահին անհրաժեշտ կլինի ունենալ 4800—ից 8400 աշխատող։ Նոր ատոմակայանի շինարարական աշխատուժը կկազմի 6300 մարդ։ Նախատեսվում է, որ շինարարության աշխատուժի եւ վերահսկող աշխատողների մեծ մասը կլինեն Հայաստ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագիրն իրականացվում է 2009 թվականից։ Այդ ժամանակ Հայաստան են այցելել 14—25 տարեկան 317 պատանի ու երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից։ Մինչդեռ այս տարի ունենք 900—1000 սփյուռքահայ մասնակից՝ ավելի քան 30 երկրից։ Ընդ որում՝ մասնակիցներից մեկը Թուրքիայից է։ Ծրագիրն իրականացվելու է հունիսի 16—ից օգոստոսի 31—ը՝ 8 փուլով։ Առաջին անգամ մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, որոնք անցկացվելու են Երեւանի Ստ. Շահումյանի անվան դպրոցում։
Նախորդ տարիների պես այս տարի էլ կա 4—օրյա ճամբարային փուլ։ Այն կկազմակերպվի Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում։ Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգիստ։ Կկազմակերպվեն ժամանցի, ճանաչողական միջոցառումների, պետական այրերի, մշակութային անվանի գործիչների հետ հանդիպումներ, ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր եւ, որ նորույթ է, մարզումների, մարզական միջոցառումների ընդգրկուն ծրագիր։
«Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցության հայտ է ներկայացրել 92 երիտասարդ՝ 10 երկրից։
Մինչեւ եկող ամսվա վերջը Հայաստանում շատերի կրծքին ու մեջքին կկարդանք՝ «Արի տուն»։ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն—2013» ծրագրի առաջին փուլի մեկնարկը տրված է, «Արի տուն» գրությամբ եւ համապատասխան տարբերանշանով շապիկներն էլ արդեն մասնակիցները հագել են։ Ծրագրի մեկնարկի մասին ազդարարվեց երեկ՝ ամենափոքր մասնակցին՝ Էրիկին, «մենաշնորհային» շապիկը հագցնելու ավանդական գործընթացով։ Բայց քանի որ սփյուռքի նախարար Հրանուշ Հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 453 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ԱՄՆ—ի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Վրաստանի փորձագետները երեկ մեկ հարկի տակ էին համախմբվել։ Առիթը «Բաց կառավարման գործընկերություն—Հայաստան» առաջին միջազգային համաժողովն էր։ 
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ կառավարությունը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ—ն՝ ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանը համաժողովն անցկացրեց որպես բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության անդամ երկիր։ Այդ նախաձեռնության նպատակն է ապահովել ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում ստանձնած հանձնառությունների իրականացումը, նաեւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը հանրային կառավարման բարելավման գործընթացում։
Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշեց. «Կարեւորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջեւ ծառացած են կարեւորագույն եւ սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել։ Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում եւ սկսվում են իրականացվել։ Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024