ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 247 248 249 250 251 ... 312 313 »

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Բացելով նիստը՝ վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, եւ գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։
Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ եւ Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.
Առաջին՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, եւ համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, եւ եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարեւոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։
Երկրորդ՝ հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, եւ այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաեւ հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, եւ շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետեւանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին հանդիպեց Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկու հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը եւ Լատվիայի վարչապետը քննարկեցին երկու երկրների տնտեսական կապերի զարգացման հարցերը, երկուստեք նշվեց տնտեսական մեծ ներուժը, որը հնարավորությունների սահմաններում չի օգտագործվում, եւ կարեւորվեց ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը։ Երկկողմ տնտեսական հարաբերությունները խթանելու առումով Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց հայ—լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին, Ռիգայում եւ բարձր գնահատեց երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը զարգացնելու տնտեսական համագործակցությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովի անդրանիկ նիստը հիմք կստեղծի տարբեր ոլորտներում երկարաժամկետ, բ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին եւ դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին։
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9—ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը։ Այնուհետեւ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ՝ դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ։
Դիլիջանի միջազգային դպրոցն իր առաջին աշակերտներին կընդունի 2014 թվականի սեպտեմբերին։ Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի եւ 60 ուսուցչի համար։ Լրագրողների հետ զրույցում DIS նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը կարեւորեց նման կրթական հաստատության գործունեությունը Հայաստանում, քանի որ այն հանդիսանալու է United World Colleges (UWC) հանրության մի մաս, ինչը կերաշխավորի բարձր հեղինակություն եւ միջազգային չափանիշների որակ։ Դասավանդումն իրականացվելու է անգլերեն լեզվո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ.
Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը։

Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միայն այդ կերպ արհմիությունները կկարողանան կատարել իրենց իրական գործառույթները.
Աշխարհի զարգացած երկրներում աշխատաշուկայի կառավարման համակարգի կարեւորագույն մարմին են արհեստակցական միությունները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այս կառույցներն այնքան զարգացած են, ունեն այնպիսի մեծ ազդեցություն երկրի կառավարման բոլոր ոլորտներում, որ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին հաշվի է նստում հենց նրանց կարծիքի հետ։ Արհմիություններն ուժ են, որոնք մշտապես կանգնած են աշխատողի թիկունքին, կատաղաբար պաշտպանում են նրա շահերը, ունեն մեծ լծակներ եւ ազդեցություն։
Նորանկախ Հայաստանում, ցավոք, այս ինստիտուտն առայժմ գտնվում է զարգացման սաղմնային վիճակում։ Մեր երկրում գործող արհմիությունների գործառույթները շատ չեն տարբերվում Խորհրդային Միության ժամանակ գործող նմանատիպ կառույցներից։ Բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, հասարակական կառույցները, նույնիսկ՝ գործատուները, հրաշալի գիտակցում են, որ առանց ամուր եւ գործող արհմիություններ ունենալու մեր երկրի աշխատաշուկան չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում։ Քայլեր ձեռնարկվում են, սակայն խնդիրը ոչ այնքան օրենսդրությունն է, որքան մարդկանց գիտակցությունը։
«Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով երեկ կայացած խորհրդարանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի 9—րդ հարկի նախասրահը, նիստերի դահլիճը եւ ցուցասրահը այնքան էին ծանրաբեռնված այցելուներով, պաշտոնատարներով ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որ «ասեղ գցելու տեղ» չունեցած այդ հարկը ճռռում էր նրանց ծանրությունից։ Այստեղ հայազգի մեծագույն վարպետ լուսանկարիչ Արա Գյուլերի 100 մեծադիր լուսանկարներից բաղկացած «Բարեւ ձեզ» անվանակիր ցուցահանդեսն է, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Դիմելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ստամբուլաբնակ մեր հայրենակիցն, իրոք, կենդանի լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ ու տեսակով։ Իր լուսանկարչական սարքով ավելի քան կես դար նա հետեւում է աշխարհին՝ փորձելով բաց չթողնել կարեւորը, հետաքրքրականն ու գեղեցիկը։
Այսօր ոչ միայն ես, այլեւ հայ արվեստասեր ամբողջ հասարակայնությունը անսահման ոգեւորված է, որ մեզ հետ է աշխարհում լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Արա Գյուլերը, որ այսօր մեզ մոտ բացվում է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը»։
Ուրախությամբ ընդունվեց  նախարարի այն հայտարարությունը, որ ամբողջ ցուցահանդեսը եւ եւս 30 աշխատանք, որոնք տեղ չլինելու պատճառով չեն ցուցադրվում, հեղինակը նվիրում է հայրենիքին։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը վերհիշեց այն տարիները, երբ ինքն ու Արա Գյուլերը Կ. Պոլսում դպրոց էին հաճախում որպես համադասարանցիներ, միասին ընկերություն անում եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչը (նստավայրը՝ Աթենք)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ—խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, եւ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ բազմաբնույթ դարձնելու։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում։
Դեսպան Ստարչեւիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ—խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերն ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում եւ ֆինանսական կայունության վրա շոշափելի ազդեցություն չեն կարող ունենալ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Գյուղատնտեսական նպատակներով վարկավորման ծավալները կազմում են շուրջ 115 միլիարդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների մոտ 7 տոկոսը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ 2012թ. տվյալներով՝ «չաշխատող» է եղել գյուղատնտեսական վարկերի մոտ 5%—ը, ինչն, ըստ մասնագետի, շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական գործունեության ռիսկայնությունը։ Նա նշեց, որ ներկայում հողօգտագործներին վարկեր տրամադրած բանկերը բանակցություններ են վարում գյուղացիների հետ վարկերի պայմանները վերանայելու ուղղությամբ։ «Բանկերն ավելի շատ նախընտրում են իրենց տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիների կորուստները»,–ասաց նա՝ նշելով, որ վարկերի սառեցման տարբերակը չի դիտարկվում, քանի որ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մայիսի 12—ին տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի պտղատու ծառերին եւ ցանքատարածությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ անհանգիստ է. այստեղ արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են զանգվածային ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով, որին մեղադրում են հասարակության իսլամացման մեջ։ Հազարավոր ցուցարարներ պարբերաբար ներխուժում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ։ Եթե նախորդ շաբաթվա ավարտին նրանք դա անում էին բնապահպանական լոզունգների ներքո՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել ծառահատումները Գեզի այգում զվարճանքների կենտրոնի կառուցման համար տեղ ազատելու նպատակով, ապա ներկայումս առաջին պլանում են քաղաքական կոչերը։ Նրանք պահանջում են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ—Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ստամբուլի հնագույն Բեշիքթաշ շրջանում գիշերը տեղի ունեցած բախումներն ամենաարյունահեղն էին՝ ակցիաների մեկնարկից ի վեր։ Մզկիթները, խանութները եւ համալսարանը ժամանակավորապես վերածվել են վիրավորներին օգնելու բժշկական կետերի։ Բողոքի միտինգի մասնակիցները գիշերվա ընթացքում բարիկադներ են պատրաստել. գիշերային ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ 
Թուրքիայի մայրաքաղաքում իրավապահ մարմինները մի քանի անգամ կասեցրել են հազարավոր թուրքերի փորձերը՝ ներխուժելու այն տարածքը, որտեղ տեղակայված են կառավարական շինություններն ու Էրդողանի նստավայրը։ Քաղաքի տարբեր մասերում բռնկվում են ուժեղ բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Լրատվական գործակալությունների տվյալներով, Անկարայում ձերբակալվել է մոտ 200 մարդ, իսկ ողջ Թուրքիայում՝ մոտ 2 հազար։
Մայրաքաղաքում ոստիկանական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարությունը պարարտ հող է ստեղծում տարբեր տեսակի չարաշահումների համար։ Այսպես կոչված, «ատկատների» մասին գիտեն բոլորը, դրանց դեմ պայքարի մեխանիզմներն անընդհատ կատարելագործվում են եւ փոփոխվում։ Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ այդ ամենի խորքային պատճառները, օրենսդրական այն խոտանները, որոնք հնարավորություն են տալիս չարաշահողներին անպատիժ կերպով շարունակել պետական բյուջեի միջոցների յուրացումը։
Երեւույթի ծավալների մասին պատկերավոր կերպով հասկանալի է դառնում ՀՀ վերահսկիչ պալատի յուրաքանչյուր ստուգումից հետո։ Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման գործընթացի օրինականության եւ արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կառույցի հիմնական թիրախներից մեկն է։ Մոտ 2 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի նիստի իր ելույթում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշել էր, որ ոլորտում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ՝ ծավալային հավելագրումների, անորակ աշխատանքի, գների արհեստական թանկացումների, արհեստականորեն ուռճացված նախագծերի, ձեւականորեն տրված փորձագիտական եզրակացությունների, թերի իրականացված տեխնիկական հսկողություն, հեղինակային իրավունքի ձեւական պահպանման եւ անհասկանալի եւ արհեստական ուռճացված տոկոսադրույքների տեսքով։
Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՎՊ նախագահը փաստեց՝ հատկապես վերջին երեւույթը պարունակում է լրջագույն ռիսկ եւ հիմք է հանդիսանում, այսպես կոչված, «ատկատների» համար։ Վերահսկիչ պալատը վեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 414 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 04.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024