ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 255 256 257 258 259 ... 312 313 »

Կացնահարող հանրությունը չի կարող լավ պատերազմել

«ՀՀ—ի կողմից ԼՂՀ—ի ճանաչումը չի կարող ավելացնել պատերազմի վտանգը, ամեն ինչ կախված է խնդրի ձեւակերպումից»,–երեկ տեսակետ է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա, սակայն, այն կարծիքին է, որ ճանաչմանը պետք է նախորդի որոշակի գործընթաց։ 
«Ես կողմ չեմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչի որպես անկախ, ինքնիշխան պետություն պարզապես միանգամյա ակտով, ինչպես ամեն անգամ խորհրդարանում օրինագիծ մտցնելը»։ Ազգային Ժողովը համապատասխան դիմում պետք է ներկայացնի կառավարությանը, որպեսզի գործադիրը նախապատրաստի Արցախի ճանաչման համար անհրաժեշտ քաղաքական, իրավական նախադրյալների հիմքեր, ինչպես նաեւ՝ ձեւավորի երկկողմ հանձնաժողով՝ Արցախ—Հայաստան քաղաքական հարթության վրա բոլոր անհրաժեշտ խնդիրները քննելու համար. «Ճանաչումից հետո Հայաստանը պետք է հստակեցնի Արցախի հետ իր պետական սահմանը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանից զորքերի ներկայության իրավական կողմը»։
Ա. Մելիքյանի խոսքով, Հայաստանը տարիներ շարունակ չի գնում ԼՂՀ անկախության ճանաչմանը, քանի որ ճանաչման միայնակ հեղինակը լինելու եւ միջազգային հանրության առջեւ անհարմար վիճակում հայտնվելու ցանկություն չունի։ 
Սակայն թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հիմա Հայաստանը գործում է միջազգային կոնվենցիաներին համապատասխան, հետեւաբար Հայաստանին պիտակավորումից ազատելու հնարավորությունները քիչ չեն։
Ադրբեջանա—հունգարական գործարքին անդրադարձավ «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նա Հունգարիայի վերաբերմունքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նիստին ներկա են եղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։
Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը։ Քննարկմանը ներկա է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդի անդամները քննարկել են նաեւ 2012թ. տեղի ունենալիք «Փոխգործակցություն—2012» ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի եւ հոկտեմբերին տեղի ունենալիք ՀՀ զինված ուժերի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ռազմաքաղաքական փուլի ամփոփմանը վերաբերող հարցեր։
Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը, նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 9—ին հանրապետությունում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ գոհունակությամբ նշելով, որ ընտրություններն անցել են կազմակերպված, առանց լուրջ միջադեպերի, մրցակցային պայմաններում, եւ Կենտրոնական ընտրական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 623 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Ճապոնիայի արտգործնախարար Կոիչիրո Գեմբայի բացառիկ հարցազրույցը «ՀՀ»–ին
—Պարոն նախարար, ինչպե՞ս եք գնահատում հայ—ճապոնական հարաբերությունների մակարդակը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի նախօրեին։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն են դրանք խթանելու եւ ամրապնդելու հնարավորությունները։
— Ես ուրախ եմ, որ սեպտեմբերի 7—ին նշում ենք Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20— ամյա հոբելյանը։ Այդ 20 տարիների ընթացքում մենք հետեւողականորեն խորացրել ենք մեր հարաբերությունները ոլորտների լայն շրջանակում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը եւ մշակույթը։ Ներկայումս մեր երկրները, որպես հուսալի գործընկերներ, երկկողմ համագործակցություն են ծավալում նաեւ միջազգային ասպարեզում։
Անցյալ տարի մարտին Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո Հայաստանում կատարվեց հոգեհանգստի արարողություն աղետի զոհերի հիշատակին, որին ներկա էին նախագահ Սարգսյանը եւ արտգործնախարար Նալբանդյանը։ Բացի այդ, ցավակցության եւ աջակցության ջերմ խոսքեր, օգնություն ստացանք բազմաթիվ մարդկանցից։ Այդ ամենը հնարավորություն տվեց եւս մեկ անգամ զգալ մեր երկրների միջեւ կապերի ամրությունը։
Մասնավորապես, այս տարի տեղի ունեցան այնպիսի կարեւոր իրադարձություններ, ինչպիսիք են Ճապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012—2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության այլ ներկայացուցիչներ։
Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, արձանագրված դրական եւ բացասական միտումները։ Նշվել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Արդարադատության խորհրդի գործունեության մեջ նկատվում է որոշակի դրական միտում, որը նախեւառաջ կապված է կարգապահական քաղաքականության խստացման հետ։ Սակայն, այս փաստի արձանագրման հետ մեկտեղ, հատուկ ընդգծվել է, որ քննարկված քաղաքականության խստացումը ըստ էության կարող է դրական գնահատվել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած են իրավասու մարմնի գործունեության օբյեկտիվ, կանխատեսելի եւ միասնական չ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 30—31—ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16—րդ գագաթնաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ 
Գագաթնաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31—ին հանդես եկավ ելույթով, որը որպես գագաթնաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվեց մասնակից պետությունների պատվիրակություններին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ—ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին, նշեց. «Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթնաժողովի հայտարարության 391—րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը։ Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ։
Այս պարբերությունը հակասում է Լեռնային Ղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 575 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կուսակցություններից պատկառելի է ՀՀԿ—ի ներկայացվածությունը
Տեղական ինքնակառավարման մարմինները ցանկացած ժողովրդավարական կառույցի հիմքերից են։ Առանց խախտումների եւ տարատեսակ միջադեպերի համայնքային ընտրությունները շատ կարեւոր են ՏԻՄ ամրապնդման, զարգացման համար եւ եւս մեկ քայլ են դեպի եվրոպական չափանիշներ։ Սեպտեմբերի 9—ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ՝ ընտրվելու են համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ։ 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վիճակը։ Ըստ այդմ՝ համայնքներում առաջադրվել էր ընդհանուր առմամբ 5201 թեկնածու։ Մինչեւ օգոստոսի 30—ը՝ ինքնաբացարկ ներկայացնելու վերջին ժամկետը, ինքնաբացարկ են ներկայացրել 412 թեկնածու։ ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածու՝ 716—ը համայնքի ղեկավարի եւ 4073–ը ավագանու անդամի։ Սեպտեմբերի 9—ին կայանալիք ընտրություններին ամենամեծ համայնքը Գյումրին է՝ 79 տեղամաս, ամենափոքր համայնքը Սյունիքի մարզի Թաշունին, որն ունի 15 ընտրող, սակայն այնտեղ եւս կանցկացվեն ընտրություններ։ Մուկուչյանի խոսքով, ընդհանուր առմամբ թեկնածուներին գրանցելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Մերժվել է միայն Հայկաձոր համայնքում մեկ ավագանու անդամի թեկնածուի դիմում, ում տարիքը չէր համապատասխանում ՏԻՄ ընտրությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 510 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը եւ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը։ ՀՀ նախագահն ասել է. «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցել՝ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին։ Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները։
Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված է՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը։ Դա անհրաժեշտ պայման է։
Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ՝ հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու։
Երրորդ, ուզում եմ, որպեսզի հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցությանը շեշտել է նախագահ Սերժ Սարգսյանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ—ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության տեսակետն ու ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը 

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.09.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն բխում է դպրոցական երեխաների անվտանգության շահերից

Օգոստոսի 14—ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատկապես կարեւորել էր նոր ուսումնական տարվա սկզբին ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը։ Նախանշել էր ՃՈ անելիքներն այդ ուղղությամբ։ «Զգուշացե՛ք, երեխաներ են» միամսյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են։ Թե ինչ է արվել, ինչպիսի աշխատանք է կատարվելու սեպտեմբերին, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։
Ամեն տարի ուսումնական նոր տարվա սկզբին կազմակերպվել է երթեւեկության անվտանգության 10—օրյակ, սակայն այս տարի ոստիկանապետի հանձնարարականով տասնօրյակը դարձել է միամսյակ, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տասն օրը բավարար չէ երեխաներին ամառային հանգիստ, աշխույժ կյանքից դպրոցական կարգուկանոնին անցնելու, այդ ռեժիմին հարմարվելու համար։ Այդ մասին է խոսում փաստը. եթե անցյալ տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակին հանրապետությունում գրանցվել էր վեց ՃՏՊ՝ վեց վիրավորով, որոնց թվում էին դպրոցական երեխաներ, ապա տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների թիվը միանգամից աճել էր եւ մյուս քսան օրվա ընթացքում գրանցվել էր քսանհինգ ՃՏՊ՝ մեկ զոհով եւ քսանհինգ վիրավորով։ Այս եւ նախորդ տարիների վիճակագրությունը հանգեցրել է հետեւության, որ անվտանգության միամսյակը անհրաժեշտություն է։
Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ, միամսյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսերից։ Ուսու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 477 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024