ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 256 257 258 259 260 ... 312 313 »

Ու լիցենզավորող մարմին կլինի ոստիկանությունը

Գործադիրը երեկ քննարկեց եւ հաստատեց մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1—ից։
Ըստ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի, այդ կարգով կկարգավորվեն մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա տալու կարգի, ժամկետների, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց կողմից լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված հարաբերությունները։ 
Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք։ Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Լիցենզիան, որ տրվում է անժամկետ, ստանալու համար գանձվում է պետական տուրք։
Կարգի համաձայն, լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին ներկայացնում է հայտ, պետտուրքի վճարման անդորրագիրը, պահնորդի կամ թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաեւ այդ անձանց անձնագրերի ու նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները։ Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով։ 
Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10—օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։
Լիցենզավորման ընթացակարգի համաձայն, լիցենզավորող մարմինը լիցենզիան տալիս է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 30 օրվա ընթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի ղեկավար Սերժ Սարգսյանը, քննարկվել են ներկուսակցական հարցեր։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ նիստի քննարկումների առանցքում են եղել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր։

«Մեզ համար կարեւոր է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ»,–ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
Մեկնաբանելով Կապանի դաշնակցական քաղաքապետի ինքնաբացարկի հայտարարությունը, ՀՀԿ մամլո խոսնակն ասել է. «Մեծ հարգանք ունենալով Արթուր Աթայանի հանդեպ, ով նաեւ ազատամարտիկ է եղել, իսկ վերջին տարիներին ղեկավարել է Հայաստանի խոշորագույն համայնքներից մեկը, պիտի ասեմ, որ իր որոշումն է՝ առաջադրվել, այնուհետեւ ինքնաբացարկ հայտնել։ Ես, որպես ՀՀԿ խոսնակ, ընդամենը կարող եմ ասել, որ հանրապետականի գործելաոճի մեջ չեն մտնում քաղաքական ճնշումները»։
Նրա խոսքով՝ հանրապետական կուսակցությունն առաջնորդվում է միայն ազատ մրցապայքարի սկզբունքով։ Անդրադառնալով «ճնշումների» մասին քաղաքապետի հայտարարությանը՝ ՀՀԿ խոսնակը ասել է, որ առանց փաստերի որեւէ խոսք համարում է բամբասանք. եթե կա ճնշում, կա որեւէ խնդիր, դրա համար կան երկրում իրավապահ մարմիններ։ «Ես չեմ ուզում ենթադրություններ անել, ընդամենը կարող եմ ասել՝ հնարավոր է՝ գործող քաղաքապետը իր շանսերը ճիշտ է գնահատել եւ տեսել է, որ շանս չունի հաղթելու հանրապետական թեկնածուին»,–ասել է Շարմազանովը։
Խոսելով այն համայնքների մասին, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ—ն մեկից ավելի թեկնածուների է առաջադրել, Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ—ի այն դիրքորոշումը, որի համաձայն՝ «կուսակցությունը նրանց տալիս է ազատ մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը եւ քաղաքական հնարավոր զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու եւ նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարացնելու համար պետական տուրքի վճարումից։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ. «Եթե ստեղծվում են արտակարգ իրավիճակներ, որոնց համար մեր հայրենակիցները մեղավոր չեն եւ չեն կարողանում պահպանել պաշտոնական ընթացակարգերը, ապա մենք նրանց ազատում ենք տույժ ու տուգանքից, ստեղծում ավելի հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց խնդիրները կարողանան լուծել՝ մնալով հայրենիքում»։

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դամասկոսի արվարձաններում անդադար կրակոցների եւ պայթյունների ձայներ են լսվում։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանը՝ ավելացնելով, որ ամենուրեք սեւ ծուխ է երեւում։ Նրա խոսքով՝ բախումներն ակտիվացել են նաեւ Հալեպի Նոր գյուղ եւ Սուլեյմանիա թաղամասերում։
Սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվել են, մասնավորապես, Հալեպի Սալահ ադ Դին, Աամարիա, Հաշքալ, Թել ազ Զարազիր թաղամասերում, որտեղ մեծ քանակությամբ զենք է առգրավվել։
Սիրիայի հատուկ ծառայության աշխատակիցները բախումներ են ունեցել զինված խմբավորման հետ, որոնք Հալեպ—Ռակկա ճանապարհին քաղաքացիներ են առեւանգել։ Տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման անդամները ձերբակալվել են։
Զինված խմբավորումը Դամասկոսի Զամալկա արվարձանում քաղաքացիների է առեւանգել, որոնց թվում՝ նաեւ կանանց։ Առեւանգվածները սպանվել են քաղաքացիների աչքի առջեւ, դիերը՝ հավաքվել Աշ շեյխ Ասքար մզկիթում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ մզկիթում հայտնաբերվածների թվում հայերի վեց հոգանոց ընտանիքի անդամներ են։ Վահե Շահինյանը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է սիրիական «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությունը։ 
Արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Իդլեբ քաղաքում, որտեղ զինյալներն օգոստոսի 29—ի առավոտյան հարձակվել են ռազմական օդանավակայանի վրա։ Չնայած զինյալների մեծ թվաքանակին՝ զինված ուժերին հաջողվել է հակակարված տալ։ Զինյալներից շատերը ձերբակալվել են։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «Ադ Դունիա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 537 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաքվի հավակնությունները ԼՂ հակամարտության հարցում հնարավոր չէ բավարարել

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնին սեպտեմբերի 7—ին կվերադառնա արցախյան շարժման ակտիվիստ Բակո Սահակյանը։ Առաջին հերթին կցանկանայի անել այն, ինչ բաց է թողել մեր երկրի ղեկավարությունը՝ շնորհավորել Բակո Սահակիչին հերթական նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ»,–ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի «Դժվար ճանապարհ դեպի խաղաղություն» Արցախին նվիրված հոդվածում գրել է «Յաբլոկո» կուսակցության քաղաքական հանձնաժողովի անդամ, պրոֆեսոր Վիկտոր Շեյնիսը։
Հոդվածի հեղինակին վստահվել է հետեւել Լեռնային Ղարաբաղում անկախությունից ի վեր անցկացվող ընտրություններին։ «Այս տարիներին, շրջելով երկրում, ես հասցրել եմ լինել տասնյակ ընտրատեղամասերում եւ մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ թեկնածուների, նախարարների, քաղաքական գործիչների, անգամ ընդդիմադիրների հետ։ Խոսել եմ ընտրատեղամասերի առջեւ հավաքված բնակիչների հետ, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ, հետեւել եմ քվեաթերթիկների հաշվելու գործընթացին։ Եվ այս ամենի արդյունքում կարող եմ վստահ ասել, որ դրանք մշտապես եղել են արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ։ Ամենից շատ կուզենայի, որ Ռուսաստանը երբեւէ մոտենար թափանցիկության եւ թեկնածուներին տրված հավասարության այդ մակարդակին»,–գրում է հեղինակը։
Շեյնիսն անդրադարձել է նաեւ հանրապետությունում տիրող ոչ այնքան հեշտ կյանքին։ Նա գրում, է որ արդեն մեկ քառորդ դար է, ինչ այդ փոքր երկիրը դիմակայում է ադրբեջանական կողմի ագրեսիային եւ սպառնալիքներին։ «1988 թվականից ԼՂՀ—ն ապրում, ամրապնդում է իր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Անցյալ տարվա ընթացքում ԿԳՆ թեժ գիծն ավելի քիչ ահազանգեր է ստացել, քան 2010—ին։ Սակայն սա չի նշանակում, որ հասել ենք ինչ–որ օպտիմալ մակարդակի։ 
Տեսլականում ընդհանրապես չպետք է լինեն նման ահազանգեր։ Անգամ ահազանգերի այս խիստ կրճատված ծավալն ինձ անհանգստացնում է, քանի որ այդ երեւույթները դեռեւս եզակի, բայց, այնուհանդերձ, ներկայացված են մեր կրթական համակարգում։ Խոսքը հատկապես դրամահավաքության մասին է»,–Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, օրենքով եւ կարգերով ծնողական կոմիտեն, հանրույթն իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ օգնում է դպրոցին, թե չի օգնում, իսկ պարտադրել ծնողներին գումար հավաքել՝ անընդունելի է։ Նախարարը նշել է, թե պետք է հասկանալ, որ աշակերտները տարբեր ընտանիքներից են, ու մեկի ծնողներին հեշտ է տալ էքսկուրսիայի համար հավաքվող 3000 դրամը, իսկ մյուսի ընտանիքին՝ ոչ։ «Մենք չպետք է լրացուցիչ սոցիալական բեռ ստեղծենք մեր բնակչության, հասարակության համար»,– ընդգծել է նախարարը։
Նա խոսել է ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին՝ ասելով, որ այս պահին չեն կարող միաժամանակ բոլոր դպրոցներում սկսել բարեկարգման աշխատանքներ։ «Եթե մենք մեկ տարվա ընթացքում բոլոր ավագ դպրոցներում սկսենք բարելավել շենքային պայմաններն ու նյութատեխնիակական ապահովումը, անհարժեշտ է միայն դպրոցաշինության համար հատկացնել 120 միլիոն դոլար։ Ակնհայտ է, որ սա իրատեսական թիվ չէ միանգամից այս հարցերը լուծելու համար» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 496 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անդրադառնալով այն հարցին, որ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետը երկարացվելու է, խոսել էինք նաեւ այն խնդրից, որ ԱԷԿ—ը շահագործումից հանելն էլ երկարատեւ գործընթաց է՝ դրա տարբեր փուլերում ծախսատարությամբ։ Ու որպեսզի ակնհայտ դառնա ծախսվելիք գումարի չափը, նախ պետք է հասկանալ, թե քանի փուլով է լինելու այդ ընթացքը։
Ըստ այդմ, ինչպես տեղեկացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ՀԱԷԿ—ը շահագործումից հանելու գործընթացի տարբեր փուլերում ծախսերը հետեւյալ կերպ են գնահատվում։
1. Շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստման փուլի համար գնահատված ծախսերը 5.7 մլն եվրո են գնահատվում։ Սակայն այս փուլի համար ծախսերի ծավալը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե այդ աշխատանքում քանի միջազգային փորձագետներ են ներգրավվում։
2. Հետշահագործման փուլի համար գնահատված ծախսերը 56 մլն եվրո են, այդ թվում՝ 21 մլն եվրոն՝ աշխատավարձ, 32 մլն եվրոն՝ ներդրումային ծախսեր եւ 3 մլն եվրոն՝ այլ ծախսեր։ Չնախատեսված ծախսերի բաժինը 25 տոկոս է՝ 14 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ կլինի 70 մլն եվրո։ Ցածր եւ միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցումը դիտարկվում է որպես ծախսերի առանձին հոդված։ Մի շարք պայմաններից կախված՝ այդ ծախսերը կարող են զգալիորեն փոփոխվել՝ 30.0—ից մինչեւ 80.0 մլն եվրո։ Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման համար նախատեսվում է 52.5 մլն եվրո։ Եթե ՀԱԷԿ—ի հարթակում կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ, ապա վերջնական թաղման համար պահանջվող միջոցները գնահատելիս հարկի կլինի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 26—31—ը Թեհրանում երեք մակարդակով տեղի է ունենալու Չմիավորված երկրների շարժման (ՉԵՇ–Non—Aligend Movement) 16—րդ գագաթնաժողովը. ավագ փորձագետներինը՝ 28—ին, 29—ին՝ ԱԳ նախարարներինը՝ Իրանի ռադիոհեռուստատեսության համաժողովների սրահում, իսկ 30—31—ին՝ Իսլամական համագումարների սրահում առաջին դեմքերի նիստերը։ 
ՉԵՇ—ի գագաթնաժողովները տեղի են ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ, եւ հյուրընկալող երկիրն ստանձնում է կազմակերպության նախագահությունը, սակայն 15—րդն արտահերթ էր՝ նվիրված շարժման 50—ամյակին եւ տեղի ունեցավ Բելգրադում, չնայած որ 1992թ. Սերբիան հեռացել է այդ կազմակերպությունից։
Գագաթնաժողովի խոսնակ Ֆարաղանին նախօրեին հայտնել է, որ ՉԵՇ—ի 120 անդամ երկրներից 105—ը պաշտոնապես հայտնել են իրենց մասնակցության մասին, ընդ որում՝ 45 երկիր ներկայանալու է առաջին դեմքի մակարդակով, որոնց թիվը մեծ հավանականությամբ ավելանալու է եւս 4—ով, 27—ը՝ ԱԳ նախարարի։ Նա շեշտել է, որ նախորդ գագաթնաժողովների համեմատությամբ սա լուրջ ներկայություն է։ Բացի այդ, նա հավելել է, որ գագաթնաժողովը լուսաբանելու են շուրջ 1000 իրանցի եւ 600 օտարերկրյա լրագրողներ։ 
ՉԵՇ—ը ձեւավորվել է սառը պատերազմի ամենաբուռն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ—ի գլխավորությամբ կապիտալիստական Արեւմուտքի եւ ԽՍՀՄ—ի առաջնորդությամբ սոցիալիստական ճամբարի միջեւ ֆիզիկական բախումների հավանականությունը մեծ էր ավելի, քան երբեւէ։ Արեւմտյան ճամբարի ռազմական գլխավոր դաշինքը ՆԱՏՕ—ն էր, իսկ արեւելյանինը՝ Վարշավայի պայմանագիրը։ Սակայն կային երկրներ, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Caucasian challenge» (Կովկասյան մարտահրավեր) Բուդապեշտ—Երեւան ավտոերթը նախօրեին կրկին Հայաստանում էր։ Օգոստոսի 11—ին մեկնարկած, 6000 կմ ճանապարհ անցած երթի մասնակիցների թվում էին տասներկու երկրների երեսուներկու երիտասարդ ներկայացուցիչներ՝ տղաներ եւ աղջիկներ։ Հետաքրքիր այս նախաձեռնության նպատակը տարբեր երկրների բնությանը, մարդկանց, նրանց պատմությանն ու մշակույթին հենց նրանց տանը ծանոթանալն է։ Առաջին այցը Հայաստան խումբը կատարել է 2008 թվականին։ Հայաստանը ուղեւորության վերջնակետն է։ Մինչ Երեւանում վերջնական հանգիստ տալը, ավտոերթի մասնակիցները եղել էին Ստեփանակերտում։ Ի դեպ, այստեղ էլ խումբն առաջին անգամ չէ, որ լինում է։ Հինգ տարի շարունակ հայաստանյան երթուղու մաս է կազմում Արցախը։ Ի՞նչ նոր բան են նկատել մասնակիցները Ստեփանակերտում։ Խմբի ղեկավար Աթիլլա Բերենին ասաց, որ իր համար դժվար է առանձնացնել որեւէ բան, ինքն ընդհանուր տպավորություն ունի Ղարաբաղի մասին։ Հյուրընկալ են ղարաբաղցիները, ինչպես բոլոր կովկասցիները. «Եթե մեկի տուն ես հրավիրվել մի բաժակ սուրճի, ապա չորս ժամից շուտ այնտեղից դուս չես գա»։ Իսկ Ստեփանակերտի մասին ասում է. «Ամեն տեղ նորակառույցներ են բարձրանում, մարդիկ են փոխվում դեպի ավելի լավը։ Այնտեղ շատ են սիրում իրենց երկիրը»։
Խմբի անդամները սկզբունք են դարձրել իրենց երթերի ընթացքում կողքի դնել քաղաքականությունը, քանի որ այն միայն կարող է խանգարել բազմազգ կոլեկտիվին։ «Երբ տասներկու ազգության ներկայացուցիչներ միասին օրեր շարունակ ճանապարհին են, ամեն առավոտ, ամեն երեկո միասին նստում են խ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետական բյուջեի կատարողականի առումով խնդիր չենք ունենա

«Առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ կունենանք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայուն իրավիճակ, պետական բյուջեի կատարողականի առումով որեւէ խնդիր չենք ունենա»,— ասուլիսում այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
Նման կանխատեսում անելու համար ԱԺ պատգամավորին հիմք են տվել վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ հունվար—հուլիսին արձանագրվել է 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, տնտեսական աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից։
Գ. Մինասյանը նաեւ ասել է, որ առաջին կիսամյակի արդյունքների համաձայն, այսօր առկա է նաեւ պետական բյուջեի մուտքային մասի գերակատարում, իսկ տարեվերջին կունենան պետական բյուջեով նախատեսված գնաճի սահմաններում գնաճ։
Ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի օրերս ԲՀԿ մամուլի խոսնակի այն հայտարարությունը, թե իրենք կողմ են կառավարության ղեկավարի փոփոխությանը, պատգամավորը ասել է, թե որեւէ հիմք չկա պահանջելու Հայաստանի վարչապետի հրաժարականը։ «Իհարկե, փոփոխության համար որեւէ հիմք, անհրաժեշտություն չկա։ Ճգնաժամի տարիների ընթացքում տնտեսության զարգացմանը միտված քայլերը, ուղղությունները, որոնք այսօր էլ իրականացնում ենք, ակնհայտ է, դա կառավարության ու անձամբ վարչապետի ներդրումն են»,— ասել է Գ. Մինասյանը։
Պատասխանելով այն դիտարկմանը, թե 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, որը պետք է հաստատվի ԱԺ աշնանային նստաշրջանում, խոցելի տեղեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024