ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 08:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 258 259 260 261 262 ... 312 313 »

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 25–ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ։
Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, այդ թվում՝ հետընտրական ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները, կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրել, քննարկել նաեւ առաջիկա ծրագրերը։
Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարեւոր եւ արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները։ Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին կյանքին՝ կրթական, սոցիալ—տնտեսական, ներքաղաքական թեմաներին եւ տարածաշրջանային մարտահրավերներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայի զինված ուժերը շարունակում են հետապնդել զինված խմբավորումներին Համայի թաղամասերում եւ մոտակա գյուղերում։ Տեղի բնակիչների հետ համագործակցության շնորհիվ՝ կառավարական ուժերին հաջողվել է ձերբակալել տասնյակ զինյալների, ոչնչացնել նրանց զինապահոցները։ 
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հետապնդումները եւ բախումները շարունակվում են նաեւ Հալեպի թաղամասերում։ Հալեպի ալ Իզաա թաղամասում զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերը, նրանցից շատերը ձերբակալվել են։ Մեծ թվով զինյալներ են ոչնչացվել Կուստուլ Հարամի եւ Սեյֆ ադ Դաուլա թաղամասերում, նաեւ կանխվել է զինված խմբավորման մուտքը Հալեպի ալ Միդան թաղամաս։ Զինյալների խումբ է հայտնաբերվել Շեյխ Խադար թաղամասի դպրոցում եւ ձերբակալվել։
Զինված բախումներ են տեղի ունեցել նաեւ Հալեպի Ադնան, Մարաա, ալ Աթարիբ գյուղերում։ Զինված ուժերը ոչնչացրել են զինյալների զենքերով լի 40 մեքենաներ։ Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա գյուղաքաղաքում, որտեղ հիմնականում սուննիներ են բնակվում, բախումների հետեւանքով զոհվել է 25 մարդ, եւս 200—ը վիրավորվել են։
Երեկ համացանցում տարածվել էր հայտարարություն, թե Սիրիայի «Հեղափոխության գերագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21—ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ—տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Մասնավորապես, սեպտեմբերի 21—ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով։ ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում։
Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը։
Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով եւ սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության կյանքում գյուղատնտեսության դերի մասին պատկերացում կազմելու համար ընդամենը պետք է հիշել, որ մեր երկրում զբաղվածների շուրջ կեսը՝ 44.7 տոկոսը բաժին են ընկնում այս ոլորտին։ Գյուղատնտեսության ոլորտում ներկայումս զբաղված է շուրջ 500 հազար մարդ, եւ դժվար է թերագնահատել ոլորտի նշանակությունն ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ քաղաքացիների բարեկեցության ապահովման առումով։ Փաստացի՝ ոլորտը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, գտնվում է իշխանությունների եւ հասարակության ուշադրության կենտրոնում, եւ այստեղ արձանագրված հաջողություններն անմիջապես զգում ենք յուրաքանչյուրս։
Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսներին արդեն իսկ նկատվում է էական դրական տեղաշարժ ոլորտում՝ բոլոր ուղղություններով։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ասուլիսում նշեց, որ պաշտոնական տվյալներով 2012թ. հունվար—հուլիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 290.5 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 10.2 տոկոսով։ Աննախադեպ այս աճի մեջ առյուծի բաժինն ապահովել է բուսաբուծությունը, սակայն անասնապահության ոլորտում նույնպես որոշակի աճ է գրանցվել։ Այսպես, համաձայն օպերատիվ տվյալների՝ բուսաբուծության ոլորտում աճը կազմել է ավելի քան 20 տոկոս, իսկ անասնապահության ոլորտում ավելի քան 2 տոկոս։ 
«Ներկայումս արդեն գյուղատնտեսության ոլորտը կարեւոր դերակատարում ունի երկրի ՀՆԱ—ի ձեւավորման համար։ Ոլորտի մասնաբաժինը սկսած 2005 թվականից անընդհատ նվազ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական ատոմակայանի 2—րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը սկսվեց ընթացիկ տարվա կառավարության 2012թ. ապրիլի որոշմամբ։ Իսկ երկու օր առաջ գործադիրը հաստատեց շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ էլ կապահովվի մեր կայանի հետագա անվտանգ շահագործումը։
Մինչ ներկայացնելը, թե ինչ պահանջներ են դրանք, հիշեցնենք, որ մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք, թե եթե մինչեւ 2016թ. չհասցնենք ունենալ նոր ԱԷԿ, ապա հարկ է մտածել գործողի ժամկետը երկարացնելու մասին, եւ որ դա ամենեւին էլ վտանգավոր չէ համապատասխան ստանդարտների պահպանման պարագայում։ Ավելին՝ գործող էներգաբլոկի թողարկումը հետաձգելու տարբերակը լիովին իրագործելի է, քանզի, նախեւառաջ, նախկինում ընդունված շահագործման 30 տարվա ժամկետը նախնական էր, եւ հետո՝ միջուկային էներգաբլոկների շահագործման փորձը վկայում է, որ ռեակտորի իրանի մետաղը նեյտրոնային հոսքի տակ, ինչպես ենթադրվում էր, զգալի փոփոխության չի ենթարկվում։ Ու բացի այդ, ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետները երկարացնելու օրինակներ աշխարհում շատ կան. օրինակ՝ 15 տարով ավելացվել է Լովիզայի, Նովովորոնեժի եւ Պակշի ԱԷԿ—ների էներգաբլոկների շահագործումը։
Այսպիսով, ըստ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր մեր երկրի օրենսդրությունը չունի, քանզի գործընթացը նոր է։ Նշված պահանջների մշակման ժամանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



        
իրականության հոգևոր ու բանական ծայրահեղ ծանծաղությունը: Արդի ավելի քան խայտառակ բարոյահոգեբանական իրավիճակում այդ իհարկե բնականոն է: Քանզի տխմարությունը, տմարդությունն ու տկարությունը հորեղբոր տղաներ են և տարաչափորեն հանդես են գալիս միմյանց բորբոքելով: Ուստի, որքան էլ ցավալի` բայց նույնքան բնականոն է, որ կեցական և ինտելեկտուալ բարբաջանքով հեղեղված հայ ԶԼՄ-ները, ազգային ինքնության ու ինքնագիտակցության շուրջ ընթացող դատարկ բանավեճերում նման գերխնդրականը չհրապարակեին:Բազմիցս ենք զգուշացրել, որ «Ազգերը մեռնում են... տխմարությունից», իսկ սովորաբար մեռնում են մեռնելուց առաջ, մարվում են հոգեպես` ինչպես բոլոր զառամյալները: Այսուհանդերձ, բոլոր օրգաններն ու բջիջները միաժամանակ չեն մահանում, իսկ առավել կենսունակները որոշ դեպքերո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 1132 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով եւ արդյունքներով Հայաստանի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է։ Պատահական չէ, որ ըստ վիճակագրական տվյալների՝ 2012թ. հունվար—հունիսին հանրապետություն են ժամանել 281034 զբոսաշրջիկներ, այսինքն՝ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.1%—ով։ Արժե նշել նաեւ, որ վերջին տասը տարում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 15 անգամ։ Սա չի նշանակում, թե ոլորտում բոլոր խնդիրները լուծված են։ Դրանք դեռ շատ են, ուստի երկրի գրավչությունը մեծացնելու նպատակով կառավարությունը մինչեւ 2016 թ. հստակ իրականացվելիք ծրագրերի ցանկ է մշակել։ Դրանց նպատակն է ապակենտրոնացնել զբոսաշրջային գործունեությունը մայրաքաղաքից դեպի մարզեր, բարձրացնել հյուրանոցային եւ ծառայություններ մատուցող այլ օբյեկտների սպասարկման որակը, ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը աշխարհին եւ այլն։ Չպետք է մոռանանք, որ զբոսաշրջային մեծ ներուժ ունի նաեւ Արցախը եւ զբոսաշրջային քարտեզներում անպայման պետք է ներառել արցախյան երթուղիները։


Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ցորենի բերքահավաքի 72—73 տոկոսն արդեն կատարված է։ Այն մոտավորապես կազմում է 165—170 հազար տոննա բերք։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ օգոստոսի 23—ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշել է, որ ընթացիկ տարում հացահատիկի բերքը, յուրաքանչյուր միավոր հեկտարում, նախորդ տարվա համեմատ ցածր կլինի, սակայն լրացուցիչ ցանքատարածությունների հաշվին համախառն ներքին արդյունքը կլրացվի։
Պտուղ—բանջարեղենի բարձր բերքատվության համար ընթացիկ տարում ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Նախորդ տարվա 787 000 տոննա բանջարեղենի փոխարեն այս տարի կհավաքվի 840—845 հազար տոննա։ Այս տարի կաճեն նաեւ ծիրանի մթերման ծավալները. 2011—ին մթերված 40 հազար տոննայի փոխարեն 2012 թ. մթերվել է 70 հազար տոննա բերք, որից 12 հազարն արտահանվել է։ Կարտոֆիլի բերքի հետ եւս խնդիրներ չկան. այն բավարար քանակությամբ է։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս տարվա օգոստոսի 20—ի դրությամբ մթերվել է 235—240 հազար տոննա խաղող։ Հանրապետությունում առատ են նաեւ դեղձի պաշարները։


Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ըստ «Fitch»—ի՝ Սերժ Սարգսյանը կրկին կհաղթի նախագահական ընտրություններում

«Fitch» միջազգային վարկանշային գործակալությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանշային իր կանխատեսումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի տնտեսության երկարաժամկետ կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ BB— կայուն մակարդակում՝ հաշվարկված արտարժույթով եւ տեղական արժույթով։ Միաժամանակ, երկրի՝ թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումն արտարժույթով B մակարդակում է, իսկ առաստաղը՝ BB մակարդակում։
Գործակալությունը փաստել է, որ Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 տոկոսով սպառման եւ արտահանման, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի աճի շնորհիվ։ «Fitch»—ի մասնագետները կանխատեսում են, որ 2012—14 թթ. ՀՆԱ—ի աճը կկազմի 4 տոկոս։ Նշվում է, որ լեռնահանքային ոլորտում արդյունահանման ցուցանիշները հնարավոր է գերազանցվեն, սակայն մետաղների գներից եւ ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելիության աղբյուր են։ Նշվում է նաեւ, որ ներդրումային մթնոլորտի բարելավման դեպքում ոլորտը կարող է ավելի արագ աճ արձանագրել միջնաժամկետ հեռանկարում։
Գործակալությունն, անդրադառնալով Հայաստանի բյուջետային դեֆիցիտին, նշում է, որ հետագա առաջընթացը գերադասելի է հարկահավաքման բարելավման, ոչ թե ծախսերի նվազեցման միջոցով։
«2014—ին նախատեսված կենսաթոշակային բարեփոխումները թեպետ ենթադրում են բյուջետային ուղղակի ծախսեր՝ կարճաժամկետ հեռանկարում, սակայն կարող են նպաստել կապիտալի տեղական շուկաների զարգացմանն ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քսաներկու տարի առաջ՝ օգոստոսի 23—ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին։ Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ—ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։ Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո՝ օգոստոսի 24—ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12—րդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։
Հայաստանի պատմության թանգարանում պահվող ՀՀ անկախության հռչակագրի բնօրինակը երկրի նորագույն պատմության մասին վկայող լավագույն ցուցանմուշներից է։ 
Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է թանգարանի նոր եւ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, 1996 թվականին, երբ նախատեսվում էր «Երեք հանրապետությունները» խորագիրը կրող ցուցահանդեսը, թանգարանին է տրամադրվել հռչակագիրը եւ գրիչը, որով այն ստորագրել էր Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահը։ «Այդ օրից ի վեր մեր սրահում ցուցադրում ենք երրորդ հանրապետության մասին մեր լավագույն նյութերից մեկը, որը բավական մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ, քանի որ այն մեծ արժեք ներկայացնող բնօրինակն է»,–ասել է Գալստյանը։
Հայաստանի անկախության հռչակագիրը ընթերցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։ Անկա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024