ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 07:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 259 260 261 262 263 ... 312 313 »

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը նոր մտածողության հիմքը դրեց, բավական մեծ դեր կատարեց մեր ազգի համար։
Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կարեւորության ու դրա դրույթների կատարման մասին, ԱԻՄ նախագահը նշել է. «Բոլոր անհրաժեշտ քայլերն այդ ժամանակվա իշխանությունների կողմից չարվեցին»։
Իսկ թե այժմ քաղաքական ո՞ր ուժից սպասելիքներ ունի հարցին, նա պատասխանել է. «Ոչ մեկից էլ սպասելիք չունեմ։ Եթե կա մի քաղաքական ուժ, որ էական բան պետք է աներ մեր ժողովրդի կյանքում, արդեն պետք է արած լիներ կամ սկսած լիներ։ Շատ խնդիրներ չկան, հիմնական հարցերն են՝ Հայաստանի ինքնիշխանություն, ազգային միասնություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արժեքային համակարգ։ Այս ուղղությամբ գործող քաղաքական ուժերը որեւէ խնդիր չեն տեսնում»։ Իսկ վերջում ընդգծել է. «Սպասելիք ունեմ միայն ինձնից։ Պատրաստ եմ աշխատել այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ազնիվ, բարեկիրթ, անշահախնդիր են, երբ հարցը վերաբերում է ազգային խնդիրներին։ Նրանք կդառնան իմ դաշնակիցները»։
Պ. Հայրիկյանը հաստատել է, որ մասնակցելու է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։
«Օգոստոսի 23—ի հռչակագրի պատմական արժեքը կարելի է հետեւյալ կերպ ձեւակերպել՝ հայության, Հայաստանի զարգացման հետագա ընթացքը եւ հետագա ուղին վերահաստատվեց։ Վերահաստատվեց, որովհետեւ այդ ուղու հաստատումը իրավական ձեւակերպում ստացել էր արդեն 1918 թվականին, երբ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գտնվող սիրիացի մեր հայրենակիցները երեկ hրավիրվել էին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին։ 
Հրանուշ Հակոբյանը հավաք—խորհրդակցության ընթացքում, խոսելով սիրիահայերի խնդիրների մասին, հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամեն օր աշխատում է սիրիահայերի հետ։ Նրանք նախարարությանն ուղղում են անձնական եւ ընդհանրական բնույթի հարցեր. կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցերը դասակարգվում եւ վերահասցեագրվում են համապատասխան պետական կառավարման մարմիններին, իսկ սփյուռքի նախարարությունն էլ հետամուտ է լինում, որ դրանք հնարավորինս արագ լուծումներ ստանան։
Սփյուռքի նախարարության՝ սիրիահայության հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, սիրիահայության հետ կապված խնդիրները միշտ էլ եղել են նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս պահի դրությամբ Հայաստանում գտնվում է 1700 սիրիահայ՝ չհաշված Հանքավանում հանգստացող երեխաները։ Մինչեւ սեպտեմբեր սիրիահայերի մեծ մասը կվերադառնա Սիրիա, իսկ մոտ 60 ընտանիք կմնա Երեւանում։ Սիրիահայերի կողմից բարձրացվող հիմնական հարցերը երկուսն են՝ աշխատանք եւ ուսում»։ 15 սիրիահայի աշխատանքի հարց լուծված է, նրանցից երկուսն աշխատում են նախարարությունում։ «Մեզ աշխատանքի խնդրանքով դիմած սիրիահայերին աջակցել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսուհետ հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի որպես «Ոսկերչի ազգային օր»։ 
Որոշումը կկայացվի կառավարության այսօրվա նիստում, եւ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Արվեստի այս ճյուղը ցայսօր զարգացած է Հայաստանում, եւ հայերն առաջատար ոսկերիչներ են համարվում ամբողջ աշխարհում։ Դրա վկայությունն են այն պատվելի մրցանակներն ու բարձր գնահատականները, որոնք հայ ոսկերիչները ստանում են այլազգի ներկայացուցիչներից։
Ուստի, արժեւորելով հայ ոսկերիչների ձեռքբերումները ոսկերչության ոլորտում, կառավարությունը հարկ կհամարի սահմանել ոսկերչի ազգային օրը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս տարվա հունվար—հուլիսին արձանագրված 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշին, նշել է, որ մինչ ճգնաժամը եւ այսօր աճի տեմպերի մեջ կա որակական փոփոխություն։ Նա, մասնավորապես, կարեւորել է արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճը։
Վ. Արամյանի խոսքերով՝ քննադատություններ են հնչում, թե արդյունաբերությունը, հիմնականում, կենտրոնացված է հանքարդյունաբերության մեջ, սակայն դա այդպես չէ։ «Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերությունում գրանցվել է 13% աճ, որից միայն 8.1%—ը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ բացի հանքարդյունաբերությունից, աճ է նկատվում նաեւ մնացած ճյուղերում»,–ասել է փոխնախարարը։
Բացի այդ գյուղատնտեսության ոլորտը նույնպես աճի բարձր տեմպ է ապահովում՝ 8%, որից 6%—ը բուսաբուծությունն է ապահովել։ Վ. Արամյանն ընդգծել է, որ 2010 թ. Հայաստանում գրանցվեց գնաճ, եւ կառավարությունը կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնամուխ եղավ գնաճի զսպմանը՝ գյուղատնտեսության ոլորտում հատուկ գործիքակազմ կիրառելով։ Արդյունքում 2011 թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց բարձր աճի տեմպեր, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմում է 8%։ Փոխնախարարը հայտնեց, որ այսօր ունենք բավական «համեստ» գնաճ։
Վարդան Արամյանը նկատել է, որ երբ գյուղատնտեսությունն աճ է արձանագրում, պարենային ապրանքների առաջարկի մեծացումը ճնշում է գների բարձրացումը։ «Համեստ գն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում կարող է բումերանգ դառնալ

Քրդերը Սիրիայում ամենամեծ փոքրամասնությունն են, որոնք երկրի շուրջ 22 միլիոն բնակչության մոտավորապես 11 տոկոսն են կազմում եւ բնակվում են երկրի հյուսիս—արեւելյան՝ Թուրքիայի քրդաբնակ շրջանների հարեւանությամբ։ 
Նրանք Սիրիայում ներմուծված «Արաբական գարնան» հանդեպ ակնհայտորեն պասիվ եւ չեզոք են կամ, ավելի շուտ, հակված են իշխանությանը, քան՝ ընդդիմությանը։ Մանավանդ որ պաշտոնական Դամասկոսը նրանց իր կողքին պահելու նպատակով այդ ընթացքում հօգուտ նրանց որոշ քայլեր կատարել է՝ քաղաքացիություն է տվել եւ զորքերը դուրս է բերել քրդաբնակ շրջաններից։ 
Սակայն վերլուծաբաններից ոմանք քրդերի նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ նրանք ոչ ընդդիմությանն են վստահում եւ ոչ էլ իշխանություններին։ Ավելին, քրդերին խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ Անկարան ամբողջ ուժով պաշտպանում է ընդդիմությանը, ուստի եթե իշխանության գա ընդդիմությունը, ապա Թուրքիայի ազդեցության ներքո գտնվելով՝ հնարավոր է, որ վերջինիս օրինակով եւ հորդորներով հակաքրդական քաղաքականություն որդեգրի։ 
Մյուս կողմից Արեւմուտքը քրդերին ակտիվացնելու նպատակով նրանց իրավիճակի բարելավում է խոստանում։ Դեռեւս հունիսի 10—ին լիբանանյան «Ալ Ախբար» օրաթերթը հայտնել է, թե Սպիտակ տունը քրդերին խոստացել է Ասադի վարչակարգի զինված ընդդիմությանը միանալու դեպքում նրանց աջակցել իրենց իրավիճակը բարելավելու եւ Իրաքի օրինակով Սիրիայում դաշնային կարգեր հաստատելու հարցում։ 
Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքերի մտավախության հարցի առնչությամբ հատկանշական են Սիրիայի քրդերի դեմոկրատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ սկսվել է հանրապետության 370—ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Ըստ գրանցված թեկնածուների մասին ԿԸՀ տեղեկատվության՝ իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ամենաակտիվն են այս ընտրություններում։ Մոտ 400 թեկնածուներ ՀՀԿ—ական են, հինգ տասնյակն էլ ներկայացնում են ԲՀԿ—ն։ Որոշ համայնքներում թեկնածուներ ունի ՀՅԴ–ն, իսկ մնացյալ քաղաքական ուժերը կարծես թե մասնակցելու ցանկություն չունեն։
Ցավոք, հերթական անգամ քաղաքական դաշտի խաղացողների մի մասը դարձյալ իրեն դուրս է դնում երկրի քաղաքական համակարգը վերջնականապես կայացնելու գործընթացից՝ չկարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը։
Չէ՞ որ շատ դեպքերում հենց տեղական իշխանությունների չկայացածությունն ու հրատապ խնդիրներին ժամանակին արձագանքելու անկարողությունն են առաջ բերում մարզերի բնակչության արդարացի դժգոհությունը։ Եթե քաղաքական ուժերն իրենց ակտիվ մասնակցությամբ մրցակցային լուրջ միջավայր ձեւավորեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա կմեծանա այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը, եւ իրենց բակը բարեկարգելու կամ իրենց թաղի ջրագիծը անցկացնելու խնդիրը լուծելու համար մարդիկ հայացքները չեն ուղղի մայրաքաղաք։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ կայացավ սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները, հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի եւ մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են եւ վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին։
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆ. Զաքարյանը։
ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք՝ 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան։
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի պարզաբանմամբ՝ նախարարություն դիմած եւ բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս—հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը։
Այնուհետեւ, անդրադարձ է կատարվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին։ Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին։


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հալեպի մի շարք թաղամասերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նա նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջայդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը։
Երեկ լուր է տարածվել, թե սիրիական զինյալ ընդդիմադիրները գրավել են Կիլիկյան վարժարանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հերքել է այդ լուրը, ինչպես նաեւ շրջանառվող լուրը, իբր, ընդդիմադիրները ցանկացել են գրավել վարժարանը եւ հանդիպել են հայերի դիմադրությանը։ Այնուամենայնիվ, Ռեիսյանի տեղեկացմամբ, օգոստոսի 19—ին եւ 20—ին բախումներ են եղել Ժդիյդե թաղամասի հրապարակում, որը մոտ է գտնվում պատմական հայկական եկեղեցուն, Կիլիկյան վարժարանին, Ազգային առաջնորդարանին։ «Մինչ այս պահը հակամարտությունն ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում է՝ հասնելով քաղաքի կենտրոնական թաղամասեր։ Բախումներ եղել են նաեւ հայաշատ շրջաններից Սուլեյմանիայում։ Վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ հայկական հաստատություն չի վնասվել, ազգությամբ հայ որեւէ մեկը չի զոհվել»,—տեղեկացրել է Ռեիսյանը։ Նա հերքել է նաեւ հայաշատ թաղամասերից մեկում գտնվող Թար Զամարիա ռեստորան—պանդոկի գրավման մասին լուրերը։
«Այն չի գրավվել, ինչպես ներկայացվում է մամուլում։ Պանդոկը, որտեղ ընդդիմադիրները հե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իտալիայի Ռազմավարական բարձր հետազոտությունների եւ հարակից գիտությունների ինստիտուտի կողմից հրատարակվող «Geopolitica» ամսագրում տպագրվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անխուսափելիության մասին» հոդվածը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հոդվածում տրված է հակիրճ պատմական ակնարկ 20—րդ դարում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմների, աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր պետական միավորների առաջացման հիմքում ընկած քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ գործոնների ու այդ ուղղությամբ ընդհանուր պատմական դինամիկայի մասին։
Ռուբեն Կարապետյանը ներկայացրել է խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի մեծամասնությունը կազմող հայ բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող ազգային խտրականության հետեւողական քաղաքականության մասին։ Հեղինակն անդրադարձել է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար անխոցելի իրավական հիմքերի առկայությանը։ ՀՀ դեսպանը անհեռանկարային է համարել ներկայումս ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի կամարտահայտության ու պայքարի արդյունքում ավելի քան 20 տարի առաջ ձեռք բերված անկախության մերժումը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից որդեգրած «հավասարակշռված մոտեցումը» սխալ մեկնաբանությունների հիմք է տալիս Բաքվին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով խուսափելու խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի համապարփակ եւ տեւական հանգուցալուծումից։
Դեսպան Կարապետյանը նշում է, որ ԼՂ անկախության ճանաչումը անխուսափելի է, քանի որ անհնար է մի կողմից հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, իսկ մյուս կողմից՝ պաշտպանել «ստալինյան ժառանգության» ամենազավեշտալի մն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024