ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 03:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 262 263 264 265 266 ... 312 313 »

Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին կայացած հանդիպումից եւ դրան հետեւած հայտարարություններից «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանի համար պարզ է դարձել, որ դեռեւս անորոշ է մնում Երեւանի պատասխանը՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին: Իսկ ավելի ստույգ՝ այս պահին մաքսային միությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի նման կրավորական կեցվածքը մեր զրուցակիցը հետեւյալ կերպ է բացատրում. «Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ խորանալով նման գործընթացների մեջ՝ ինքը կարող է ուղղակի հարվածել իր արտաքին քաղաքականության եվրոպական առանցքին, որովհետեւ նախկինում արդեն իսկ հնչել են հայտարարություններ տարբեր դիվանագետների շուրթերից, որ Եվրասիական միությանը կամ մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ուղղակի հակասության մեջ է եվրոպական ինտեգրման հետ: Եվ եթե Հայաստանն ընտրի Եվրասիական միությունը կամ մաքսային միությունը, ապա չի կարող մտածել խորը եվրոպական ինտեգրման մասին»: Ստեփան Սաֆարյանը սա է համարում պատճառը, որ նախկինում էլ Երեւանը «ոչ» է ասել եւ Եվրոպական միությանը, եւ մաքսային միությանը թեկուզ նախնական ձեւով միանալուն, բայց առաջարկել է ՌԴ-ին մտածել, որ Հայաստանը, որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ պետություն, ինչ-որ գործիքների միջոցով նույնպես կարողանա օգտվել այդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Արցախում քննարկումների գլխավոր թեման, բնականաբար, նախագահական ընտրությունների արդյունքներն էին, որոնց շուրջ իրենց տեսակետներն էին արտահայտում ինչպես հանրապետության քաղաքական—հասարակական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ «շարքային» ընտրողները։
Եվ այսպես, ակնհայտ դարձավ, որ եւս 5 տարի երկրի ղեկը վստահված է Բակո Սահակյանին, ում հնարավորություն է ընձեռվել իրագործելու նախընտրական ծրագիրը եւ, ինչպես ասում են, տրամաբանական ավարտին հասցնելու իր կողմից ձեռնարկվող այն քայլերը, որոնք միտված են պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը՝ տնտեսության առաջանցիկ զարգացմանը, պետականության ամրապնդմանը եւ բնակչության անվտանգության ապահովմանը։ Գաղտնիք չէ, որ այդ համատեքստում առաջնահերթությունների թվում է լինելու իշխանությունների կողմից ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ հակամարտության կարգավորման նպատակով կարեւորելով բանակցային գործընթացին Արցախը ներգրավելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է հիմնահարցի լուծման հետ կապված ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը, ապա գործող եւ ժողովրդի կողմից վերընտրված նախագահ Բ. Սահակյանը բազմիցս է շեշտել, որ «արցախահայությունը վաղուց կայացրել է իր որոշումը՝ նախընտրելով ինքնորոշման ճանապարհը, ու այլեւս այդ թեման սակարկման ենթակա չէ»։ Ասել է թե, Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր վճիռներում եւ շարունակելու է պաշտպանել իր զավակների արյամբ նվաճված ազատությունն ու անկախությունը։
Մինչեւ Արեւմուտքում եւ հարեւան Ադրբեջանում հայտարարություններ էին արվում հուլիսի 19—ին ԼՂՀ—ում կայացած նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն ու տարբեր երկրներից ժամանած խորհրդարանների պատգամավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարության երկարաժամկետ ծրագրում 2012—2017թթ. համար գերակայություններից մեկը տնտեսական մրցակցության խթանումն է, որի նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության հետ տնտեսական գործընկերության ընդլայնմանը եւ միջազգային ինտեգրման գործընթացի խորացմանը։ Եվրամիության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումն այսօր մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար ունի կարեւոր նշանակություն եւ կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես հայ արդյունաբերողների, այնպես էլ արտահանողների համար։
2012թ. փետրվարին ԵՄ առեւտրի քաղաքականության հարցերով զբաղվող կոմիտեն հաստատել է Հայաստանի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 19—20—ը, Բրյուսելում, որին հաջորդել է մայիսի սկզբին կայացած բանակցությունների նախապատրաստական փուլը։ Նշենք, որ Հայաստանում դեռ տարիներ առաջ գնահատվել եւ դիտարկվել են այդ առեւտրի գոտու ստեղծման նախադրյալներն ու իրատեսությունը եւ որպես գերակայություններ ընտրվել են 3 ուղղություններ՝ առեւտրի տեխնիկական խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտները եւ մտավոր սեփականության իրավունքները։ Շոշափելի եւ էական բարեփոխումներ են կատարվել վերոնշյալ ոլորտներում, եւ համաձայնագրերի պահանջների հստակ կատարումը ԵՄ համար հիմք են դարձել բանակցությունների մեկնարկի համար։
Երեկ ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվեցին ԵՄ—Հայաստան խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացի հիմնական տարրերը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Խոր եւ համապարփակ ազատ առեւտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոստիկանությունն ամփոփեց առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունեության արդյունքները։
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ—մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ—մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Լեւոն Երանոսյանը։
Նիստն ամփոփել է ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Մինչ օրակարգին անցնելը նախագահ Սերժ Սարգսյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին։

Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումները ոստիկանության կոլեգիայի նիստում

Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին։ այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության եւ առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար։ Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջեւ դրված խնդիրների եւ զարգացման նպատակների չընկալման։ Այստեղ որեւէ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԴԱՀԿ ծառայության պետն ամփոփեց առաջին կիսամյակի արդյունքները
Հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կրճատման եւ ավարտների վերաբերյալ արդյունքներն արդեն պատրաստ են, որոնք երեկ ամփոփեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը։ Առաջին կիսամյակի տվյալներով, բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանը, հարուցվել է 51, 447 կատարողական վարույթ, նախորդ տարվա 42,761—ի դիմաց՝ կազմելով 120 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 7 մլրդ 123 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված, 6 մլրդ 847 մլն դրամ գումարի դիմաց։ Պետբյուջեի օգտին ծառայությունը բռնագանձել է 1 մլրդ 294 մլն դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 2 մլրդ 877 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 055 մլն դրամ։ Հայցի ապահովումներով վերականգնվել է 846 մլն դրամ։ Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 9,576 կատարողական վարույթների՝ գրանցելով 104 տոկոս աճ։ Այս տարվա ընթացքում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 250 մլն դրամով ավելացել է բռնագանձումների թիվը, աճելով մոտավորապես 3—4 տոկոսով։ Աշխատանքներ են տարվում նաեւ այն ուղղությամբ, որպեսզի հին գործեր ծառայությունում չկուտակվեն։ «Ծառայությունը իր առջեւ դրված աշխատանքները կատարում է հավուր պատշաճի եւ ուշացած կատարողական վարույթներ այսօր չունենք, ինչը բավական մեծ հաղթանակ է կառույցի համար»,–ասաց ԴԱՀԿ պետը, նշելով, որ այս պահին դատախազությունում է գտնվում 14 գործ, որոնց տեսակները եւ չարաշահումները մնում են նույնը՝ կեղծ մաքսազերծում, արգելանքի տակ գույքի իրացում եւ դատական ակտեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքացիական ծառայության ոլորտը տարիների ընթացքում անընդհատ կատարելագործվում է։ Կատարվում են աշխատանքներ այն առավել ճկուն դարձնելու, կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ։ «Քաղաքացիական ծառայության համակարգն իր գործունեության ընթացքում ատեստավորման, վերապատրաստման, մրցույթների կազմակերպման առումով նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի մեջ է մտել»,–երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Սա հաստատելու համար նա ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ այդ տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ, որոնցից 322—ը կայացել են։ 41—ի դեպքում հաղթողներ չեն եղել, ընդ որում, չհամալրված 41 պաշտոններից մեկը՝ բարձրագույն խմբի, 21—ը՝ գլխավոր խմբի եւ 19 առաջատար խմբի պաշտոններ են։
Որպեսզի պարզվի, թե տվյալ քաղաքացիական ծառայողը որքանով է համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, նա երեք տարին մեկ անգամ անցնում է պարտադիր ատեստավորում։ ՔԾԽ նախագահը վստահեցնում է, որ պաշտոնին չհամապատասխանելու ցուցանիշը գնալով նվազում է։ Այժմ 15—20 տոկոսի փոխարեն պաշտոնին չհամապատասխանելու դեպքերը դարձել են 2—3 տոկոս, եւ սա առաջին հերթին պայմանավորված է մարդկանց բարեխղճության, պատասխանատվության եւ անհրաժեշտ գիտելիքներով օժտված լինելու փաստով։
Մ. Բադալյանը, խոսելով ոլորտի նորամուծությունների մասին, առանձնացրեց աշխատանքի կատարողականության ինստիտուտի ստեղծումը, այսինքն՝ ոլորտի յուրաքանչյուր աշխատողի գործունեություն ցանկացած պահի կարող է գնահատվել անմիջական ղեկավարի կողմից։
Մյուսը սոցիալական փաթեթի ներդրումն է, որը թերահավատորեն ընդունվելով քաղաքացիների կողմից, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ մարդիկ օգտվում են դրանից, եւ դրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բնապահպանական պահանջները խստացվել են
«ՀՀ»—ի հուլիսի 6–ի համարում վերականգնվող էներգետիկայի ոլորտից անդրադարձել էինք ջրային ներուժի գործածմանը եւ մինչեւ 2025թ. իրագործվելիք ծրագրերին՝ հիմնականում խոսելով խոշոր ՀԷԿ—երի մասին։ Իսկ փոքր ՀԷԿ—երի մասով միայն նշել էինք, թե հաշվի առնելով այն, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները, ինչպես նաեւ այլ գործոններ, առավել իրատեսական է դիտվում ապագայում ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ (առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—երի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել շուրջ 1,0 մլրդ կՎտժ։
Մինչ ՓՀԷԿ—երի զարգացման ծրագրերից ու ակնկալիքներից խոսելը, հստակեցնենք ու կարեւորենք մեր դիրքորոշումը. այն է՝ ՓՀԷԿ—երը պետք է կառուցվեն առանց բնությանը վնասելու, որովհետեւ եթե նույնիսկ ՓՀԷԿ կառուցողը հաշվարկ է ներկայացնում, թե տվյալ ՓՀԷԿ—ի օգուտները ավելի շատ են, քան բնությանը հասցվելիք վնասները, ապա այդ հաշվարկները, մեղմ ասած, ճիշտ չեն կամ իրական չեն, քանզի բնությանը հասցվող վնասի հետեւանքով հետո տնտեսությանը այնքան վտանգ է սպառնում, որ ՓՀԷԿ—ի տված երբեմնի օգուտն արդեն անիմաստ է դառնում։ Այնպես որ, եթե տվյալ ՓՀԷԿ—ի կառուցումը վնասում է բնությանը եւ դրանից խուսափելու համար այլընտրանքային տարբերակ չկա, ուրեմն ելքը մեկն է՝ ՓՀԷԿ—ը չպետք է կառուցվի։
Անդրադառնանք փոքր ՀԷԿ—երի զարգացման ծրագրերի իրագործումից սպասվող ակնկալիքներին։ Նախ ասենք, որ մեր երկրում փոքր հզորության ՀԷԿ—երի կառուցման գործընթացը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոլորակի բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով. ներկայումս այն հասնում է 6 մլրդ—ի։ Սպառման անընդհատ աճող ծավալներն անդառնալի վնասներ են հասցնում մոլորակի էկոհամակարգին, ինչն, իր հերթին, աշխարհի տարբեր երկրներում հանգեցնում է սովի եւ համաճարակների։ Ներկայումս աշխարհում մոտ 1 մլրդ մարդ անօթեւան է, մոտ 1.4 մլրդ մարդ օրական ստանում է 1.25 ԱՄՆ դոլարից պակաս եկամուտ, իսկ մոտ 1.5 մլրդ մարդ զրկված է էլեկտրաէներգիայից։ Կայուն զարգացման համաշխարհային ավանդական մոդելը այլեւս արդիական չէ, եւ եկել է ժամանակը գտնելու նոր ուղղություններ։
Հայաստանը, որպես ընդհանուրի մասնիկ, անմասն չի մնում համաշխարհային խնդիրներից։ Կայուն զարգացման նոր մոդելի փնտրտուքները շարունակվում են, եւ այս ուղղությամբ իրականացված խոշորագույն քայլը հունիսի 12—ից 24—ը անցկացված ՄԱԿ—ի կայուն զարգացման համաշխարհային «Ռիո+20» գագաթնաժողովն էր, որին մասնակցեց նաեւ Հայաստանի պատվիրակությունը։ Այն վերջին երկու տասնամյակների խոշորագույն միջոցառումն էր՝ կազմակերպված ՄԱԿ—ի կողմից, որին մասնակցում էին շուրջ 40 հազար ներկայացուցիչներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ով ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը, երեկ ասուլիսում նշեց, որ հայկական կողմը հանդես եկավ մի շարք կարեւորագույն նախաձեռնություններով։ Առաջինը՝ «1992—2012 կայուն զարգացման ազգային զեկույցն» էր, որը ներկայացվեց գագաթնաժողովի մասնակիցներին։ Բացի այդ, հունիսի 15—ին հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպվեց կից միջոցառում, որտեղ ներկայացվեց Հայաստանում մշակված «Կայուն զարգացման ինդեքսի մեթոդաբանությունը»։
«Երկար տարիներ աշխարհում մեծ աշխատանքներ են տարվում նման մեթոդաբանություն ստեղծելու համար, սակայն առայժմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Նույնականացման քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ., հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար՝ 445 դիմում։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 434 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության հարցերով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միջազգային ասպարեզում լուրջ դերակատար հանդիսացող Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բավականին խորն են, առկա է համագործակցություն կյանքի տարբեր ոլորտներում։
Այդ հարաբերությունների առավել սերտացմանը եւ Հայաստանին ու հայերին վերաբերող խնդիրների լուծմանը մեծապես նպաստում է նաեւ Ֆրանսիայի կեսմիլիոնանոց հայ համայնքը։ Իսկ նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի կառավարման շրջանում դրանք զարգանալու են դրական ուղղությամբ՝ էլ ավելի են սերտանալու եւ խորանալու։ «Այստեղ Ֆրանսիայի դիրքրորոշումը շատ ամուր եւ հստակ է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Հարաբերությունների խորացման մի հզոր պայման էլ Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումն է։ Դեսպանը, ներկայացնելով ֆրանսիական կողմի դիրքորոշումը, հայտնեց, որ դատապարտման գործընթացը շարունակվելու է։ Հաշվի է առնվելու Սահմանադրական դատարանի օրինագծի վերաբերյալ վճիռը եւ դրա հիման վրա սկսվելու է նոր գործընթաց։
Գործընթացի վերսկսումն իրեն սպասեցնել չտվեց. Ֆրանսուա Օլանդը արդեն ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից հաստատել են նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի հեռախոսազրույցի մասին լուրը։ Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունման առնչությամբ իր հանձնառությունը։ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահը տվել է խոս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024