ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 02:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 263 264 265 266 267 ... 312 313 »

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր։
Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա։ «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր՝ սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ—ից մինչեւ Իրան— Հայաստան երկաթգծի կառուցում։ Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,—նշեց փոխվարչապետը։
Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը՝ Ա. Գեւորգյանը դրական համարեց ձեւավորված փոխգործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ։ «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել»,—նշեց Ա. Գեւորգյանը։
ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները՝ նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ։ Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը վկայում են հայ—իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման եւ գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երեւան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ եւ բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Հանրապետության նախագահը եւ ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ փոխգործակցության ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության եւ դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ—իրանական հարաբերությունները։ Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարեւորել են նաեւ իրանահայ համայնքի դերը։
Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաեւ նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության եւ այլ ոլորտներում կապերի սերտացումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Մեր քաղաքում ապրում են մարդիկ, որոնք իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են հասարակության կարգ ու կանոնի և օրինականության պահպանմանը, մարդիկ որոնք իրենց ծառայությամբ վայելում են համընդհանուր սեր և հարգանք: Նրանցից մեկն էլ ՆԳՆ Մեծամորի ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանն է:
Հունիսի 10-ին տեղատարափ անձրևից հետո Մեծամորի ամառանոցի 4-րդ թաղամասում առաջացավ կործանարար հեղեղ, որը սպառնում էր Մարգարյանների ընտանիքին: Տարեց մարդիկ հողագործական աշխատանքներից հետո գիշերել էին տնակում: Ահագնացող հեղեղը սրբելով ամեն ինչ իր ճանապարհին հասել էր Մարգարյանների տնակին և քշում էր հորձանքի ուղղությամբ, սպառնալով նրանց կյանքին:
00:15-ին Մեծամորի ոստիկանության բաժին ահազանգ ստացվեց: Դեպքի վայր գործուղված ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանը անձնազոհ ու խիզախ որոշում կայացրեց` նետվելով հեղեղատը, հաղթահարելով հորձանքի ուժն ու ջրի սառնությունը, կոտրեց տնակի լուսամուտի ապակին և դուրս հանեց Մարգարյան ընտանիքի երեք անդամներին` փրկելով նրանց կյանքը:
Մարգարյանները իրենց խորին շնորհակալությունն են արտահայտում ՆԳՆ Մեծամորի բաժնի ոստիկանության պետ` գնդապետ Մ. Օհանյանին կազմակերպչական հմուտ գործողություններ դրսևորելու և ճիշտ հրահանգներ տալու համար: Արարատ Մարգարյանը ընտանիքի անունից իրենց երախտագիտությունն է հայտնում նաև ավագ լեյտենանտ Դավիթ Վանեսյանին անձնազոհ ու խիզախ արարքի համար, ավելացնելով, -մեր ընտանիքը պարտական է նրան վճռական որոշման ու աներկյուղ քայլերի համար:
 Մենք ևս մեր հիացմունքն ենք արտահայտում Մեծամորի ոստիկանության աշխատակիցներին անձնազոհ ծառայության համար, ցանկանալով ամենայն բարիք իրենց դժվարին բայց պատվաբեր աշխատանքում:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության  բաժին< ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 578 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Ադրբեջանական համացանցային ագրեսիայի քայլերը սկսել են նվազել։ Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար Մհեր Հովհաննիսյանը։ «Էլեկտրոնային պատերազմում» մենք ադրբեջանցիներից ավելի առաջ ենք. այստեղ մենք տանուլ չենք տվել, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է։ Եթե տարեկան փակվում է չորսից հինգ ադրբեջանական կայք եւ բացվում է երկուսը, ապա հայկական որեւէ կայք չի փակվել, ընդհակառակը, դինամիկ կերպով բացվում են»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նկատել է Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ սփյուռքում եւս այդ գործընթացը բավականին ակտիվ է, ընդ որում՝ հայագիտական բնույթի կայքերը բացվում են ոչ հայերի կողմից։
Փորձագետը հայագիտական կայքերի առկայությունը կարեւորում է, քանի որ թեմային անծանոթ մարդը, համացանցով տեղեկանալով հակամարտության մասին, փորձում է ծանոթանալ նրա արմատներին եւ գտնել այնպիսի ռեսուրս, որտեղ խնդիրը գիտական ձեւով է ներկայացված։
«Նմանատիպ կայքեր ստեղծելը բավականին աշխատատար է։ Հայկական կողմը եւ հայագիտական այլ կառույցներ իրենց տեսակետները ներկայացնում են բավականին լավ՝ փորձելով բացթողումներ չանել»,–տեղեկացրել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է փորձի հասկանալ ադրբեջանցիների գիտական պոտենցիալը։ Նրանց առաջին քայլերից էր, որ Բաքվում բացվեց հայագիտական կենտրոն, որը ապատեղեկատվություն է տարածում հայագիտության վերաբերյալ։ Այս աշխատանքները նրանք փորձում են տարածել ոչ միայն հայկական, այլեւ ռուսական ռեսուրսներով։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ գրատպության 500—ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ս. Մեսրոպ Մաշտոցին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողություն, ներկայացվել է նաեւ հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկման նամականիշների նոր շարքը։
Հայոց այբուբենի տառերը պատկերող նույնատիպ նամականիշներ կթողարկվեն նաեւ առաջիկա տարիներին։ 2012 թ. ընթացքում շրջանառության մեջ դրվող նույնատիպ թողարկման նոր շարքի 7 նամականիշների վրա պատկերված են այբուբենի Այբ—ից Է տառերը։ Դրանք 5—10—րդ դարերի մշակված երկաթագիր տառատիպեր են։ Զարդանախշերը վերցված են հին հայկական մանրանկարներից եւ վերարտադրված են ձեռքով։ Նամականիշների յուրաքանչյուր թերթը զարդարված է տվյալ նամականիշի վրայի զարդանախշերով։ Թերթերի վերեւի հատվածում բերված են տողեր Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ» շարականից։
Ի դեպ, երեկ մեկնարկել է մշակութային եւս մեկ միջոցառում, որն ընդգրկվել է «Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» միջոցառումների շարքում՝ «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Փառատոնի շրջանակում հանրային վայրերում կկազմակերպվի բացօթյա ընթերցանություն։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 1071 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա։
Սենդայ քաղաքում նախագահն այցելել է «Յուրիագե—Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ։
Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին եւ ուշի ուշով հետեւում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար։ «Այդ ժամանակ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց։ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր եւ աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար։
Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը։ Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ»,—ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն, եւ Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները։
«Ճ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:
Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:
«Այդ ժամանակ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքներին միացան հազարավոր հայեր և աղոթեցին բոլոր զոհերի հիշատակի համար:
Մենք գիտակցում և ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 444 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քլինթոնը պետք է հանգստացնի Կովկասին. ԱՄՆ նախկին դեսպաններ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան ճիշտ ժամանակին է: Ինչպես հաղորդում է Inopressa-ն, այս մասին International Herald Tribune-ի էջերում գրում են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Կորբոյը, Ղազախստանում և Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին և Բելառուսում ու Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քեննեթ Յակովիտցը: Նրանք պարզաբանել են, որ Կովկասում առճակատման սպառնալիքը վտանգավոր է ԱՄՆ–ի և ԵՄ–ի շահերի համար:
Հեղինակները թվել են այնպիսի վտանգներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասում ահաբեկչությունները և ապստամբ շարժումները, «Աբխազիայի, Հարավային Օսիայի ռուսական օկուպացիան», հայ-ադրբեջանական պատերազմի աճող հավանականությունը»: «Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին հավելյալ բարդացնող հանգամանք է: Նա ձգտում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ՊՆ-ն հաստատեց. հայկական կողմի գործողության հետևանքով զոհվել է 5 ադրբեջանցի զինծառայող

Ս.թ հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, ԱՀ ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել ՀՀ պետական սահմանը: ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում: 
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները և վիրավորներին:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 433 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55—րդ հոդվածի 4—րդ կետով, հունիսի 2–ին հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին։
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ երեկ նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024