ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 05:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 266 267 268 269 270 ... 312 313 »
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 29-ի նիստում գրանցել է հինգերորդ գումարման Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին:

Հանրապետական կուսակցություն


1. Հովիկ Աբրահամյան
2. Սամվել Նիկոյան
3. Գալուստ Սահակյան
4. Ռազմիկ Զոհրաբյան
5. Գագիկ Մինասյան
6. Գագիկ Բեգլարյան
7. Հերմինե Նաղդալյան
8. Դավիթ Հարությունյան
9. Էդուարդ Շարմազանով
10. Մանվել Գրիգորյան
11. Շուշան Պետրոսյան
12. Արտաշես Գեղամյան
13. Խոսրով Հարությունյան
14. Հայկ Բաբուխանյան
15. Արա Բաբլոյան
16. Կարինե Աճեմյան
17. Կարեն Ավագյան
18. Լևոն Մարտիրոսյան
19. Մարգարիտ Եսայան
20. Վարդան Այվազյան
21. Կարեն Ճշմարիտյան
22. Ռաֆիկ Գրիգորյան
23. Վահրամ Բաղդասարյան
24. Ռուզաննա Մուրադյան
25. Նահապետ Գևորգյան
26. Մարտին Սարգսյան
27. Առաքել Մովսիսյան
28. Համլետ Հարությունյան
29. Նաիրա Կարապետյան
30. Հովհաննես Սոֆոյան
31. Սպարտակ Մելիքյան
32. Շիրակ Թորոսյան
33. Արփինե Հովհաննիսյան
34. Արտակ Զաքարյան
35. Արայիկ Հովհաննիսյան
36. Արմեն Մխիթարյան
37. Արտակ Դավթյան
38. Վոլոդյա Բադալյան
39. Մկրտիչ Մինասյան
40. Տաճատ Վարդապետյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով, աղետներով հանդերձ՝ կարեւոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեեւ խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց։ Եղեռն տեսած եւ ավելի քան իր կեսը կորցրած հայ ժողովուրդը, փաստորեն, իր մեջ ուժ գտավ, որպեսզի կարողանա ձեռնամուխ լինել սեփական պետականության վերականգնմանը»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը։
Նա նշել է, որ շատերն են հայհոյել առաջին հանրապետության ղեկավարներին, բայց փառք նրանց, ովքեր իրենց մեջ ուժ են գտել ու իրենց ուսերի վրա են վերցրել Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ծանր բեռը։
Պատմաբանի խոսքով, հանրապետության ստեղծման համար առաջին հերթին պարտավոր ենք մայիսյան հերոսամարտերին. «Մենք հաղթանակի հասանք մեր միասնականության շնորհիվ. ոտքի էին կանգնել մտավորականները, հոգեւորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արեւելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները»։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն էլ նշել է, որ առաջին հանրապետության առաջին ու ամենակարեւոր դասն է՝ համազգային միասնության շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության, հաղթանակի, նաեւ՝ ազատ, անկախ ապրելու, ժողովրդավարական արժեքները վերականգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նոր՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը կշարունակի այն բոլոր դրական ավանդույթները, որոնք եղել են նախկին գումարման ազգային ժողովներում։ Նոր ԱԺ—ն կունենա իր նոր ոճը, սակայն կարեւորը ձեւը չէ, այլ բովանդակությունը. պետք է ընդունվեն հասարակության համար կարեւոր օրենքներ, եւ բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է լինի քաղաքական մշակույթի շրջանակներում եւ միտված լինի մեր հասարակության խնդիրների լուծմանը։
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը երեկ Սարդարապատի հուշահամալիրում պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։ Նա հավաստիացրեց, որ կառավարության կազմի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 30—ի երեկոյան։
«Այդ օրը տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կքննարկվեն ԱԺ—ի եւ կառավարության հետ կապված հարցեր։ Մայիսի 31—ին կառավարությունը հրաժարական կտա, եւ օրենքով սահմանված կարգով կձեւավորվի նոր կառավարություն։ Սակայն հաղթանակած Սարդարապատում ես հաղթանակած կուսակցության անունից պետք է ասեմ, որ ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնները կմնան ՀՀԿ—ի տնօրինության տակ, որովհետեւ այս ընտրություններին կուսակցությունը ստացավ ընտրողների գերակշիռ մեծամասնության վստահության քվեն, ուստի Հանրապետականը, որպես պատասխանատու ուժ, իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը թե օրենսդիրում եւ թե գործադիրում»,–ասաց Է. Շարմազանովը։
Պատասխանելով հարցին, թե կդառնա՞, արդյոք, ԲՀԿ—ն ընդդիմություն, թե ոչ, Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այլ քաղաքա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր մայիսի 6—ին տեղի ունեցած ընտրություններում 5—րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրվածներին կհանձնվեն պատգամավորական մանդատները։ 5—րդ գումարման Ազգային ժողովն ունենալու է վեց խմբակցություն՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Ժառանգություն» եւ ՀՅԴ։

Մինչ այս, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի համար թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու համար ժամկետ էր տրվել, որն ավարտվել էր մայիսի 25—ին։
Հանրապետական կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել 67 թեկնածուներ, «Բարգավաճ Հայաստանից» ինքնաբացարկ հայտնողների թիվը 28—ն էր, «Հայ ազգային կոնգրեսից» ինքնաբացարկ հայտնել են երկուսը՝ Լեւոն Տեր—Պետրոսյանը եւ Արամ Սարգսյանը, «Օրինաց երկիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնել են 3—ը՝ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը եւ Արմեն Երիցյանը։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այստեղից ինքնաբացարկ հայտնել է միայն մեկը՝ Լարիսա Ալավերդյանը, իսկ դաշնակցությունից՝ Արտյուշա Շահբազյանը եւ Կարինե Հարությունյանը։
Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 31—ին, սակայն չի բացառվում, որ ինքնաբացարկները շարունակվեն։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Օրհասական պահերին հայ ժողովուրդը իր գոյությունը պահպանելու համար բազմիցս կարողացել է համախմբվել եւ, որպես մեկ բռունցք, համոզիչ եւ վերջնական հարված հասցնել թշնամուն։ 94 տարի առաջ Սարդարապատի հերոսամարտում հայ ժողովուրդը տոնեց իր պատմության փառավոր հաղթանակներից ամենակարեւորը. դարեր շարունակ պետականությունից զրկված ազգը կարողացավ ապացուցել իր իրավունքը՝ ունենալու սեփական պետականություն։ Եվ այդ մեծ հաղթանակը հետագայում ոգեշնչեց նաեւ նոր այլ հաղթանակների։
Հանրապետության տոնի, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 94—րդ տարեդարձի առիթով երեկ տոնակատարություն էր Սարդարապատի հուշահամալիրում։ Հերոսամարտում ընկած զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ—ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Տոնակատարությանը մասնակցում էին նաեւ մայրաքաղաքի ու մարզերի բնակչությունը, սփյուռքահայեր, օտարերկրացիներ։
Երկրի ղեկավարը ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։ Նորին սրբությունը կատարեց աղոթք՝ մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Հյուրերն այցելեցին նաեւ Հայա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 538 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

CNN հեռուստաալիքի լրագրողը հոդված է հրապարակել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի քաղաքական գատնիքների մասին, որտեղ անդրադարձել է նաեւ մրցույթին Հայաստանի չմասնակցելուն:

«Հարեւան Հայաստանը մարտին հայտարարել է, որ բոյկոտում է մրցույթը, այն բանից հետո, երբ Ադրբեջանի հետ սահմանին զինվոր է սպանվել»,-գրել է լրագրող Թիմ Հյումը:
Հոդվածում նաեւ խոսվում է քվեարկությունների աշխարհաքաղաքական դասավորության մասին: Ներկայացվում է փորձագետների տեսակետները, ըստ որոնց այդ դասավորությունը կարելի է բաժանել երեք խմբի` Բալկաններ (Խորվաթիա, Մակեդոնիա, Սլովենիա, Հունաստան, Կիպրոս, Սերբիա, Չեռնոգորիա, Թուրիքա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Ալբանիա եւ Ռումինիա), Վարշավյան պակտի երկրներ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Վրաստան եւ Մոլդովա), ինչպես նաեւ «վիկինգների կայսրության» երկրներ (Նորվեգիա, Շվեդիա, Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Էստոնիա, Լատվիա եւ Լիտվա):
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եթե դուք չեք սիրում հայերին, ապա ես հայ եմ». Սաակաշվիլի

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱՄՆ-ում Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Վրաստանի հիմնական հաջողություններից է համարել երկրում բնակվող բոլոր էթնիկ խմբերի հավասար իրավունքներ ունենալը.
«Այն մարդիկ, որոնք մեր երկրում հանդես են գալիս որոշակի խմբերի դեմ, սովորաբար լավ ֆինանսավորվում են տարբեր երկրներից: Նրանք շատ լավ ֆինանսավորում են ստանում: Հաջողությունը հիմնաում է նրա վրա, որ վրաց ժողովուրդը հարգում է բոլոր ազգերին:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Սաակաշվիլին հայ է, հրեա, կաթոլիկ: Պատասխանը մեկն է. եթե դուք չեք սիրում ադրբեջանցիներին, ես ադրբեջանցի եմ, եթե դուք չեք սիրում հայերին, ես հայ եմ, եթե դուք չեք սիրում հրեաներին, ապա չեք կարող մեկ այլ տեղ գտնել ինձանից ավելի հրեայի: Դա է իմ հայրենասիրությունը, և դա է ապահովում Վրաստանի հաջողությունը, քանի որ մենք կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 452 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը Տոկիոյի Աքադեմիհիլլզ բիզնես կենտրոնում կազմակերպել էր աշխատաժողով «Չբացահայտած Հայաստան՝ տնտեսական համագործակցության և ներդրումների հնարավորություններ» խորագրով:
Աշխատաժողովը կայացավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, տնտեսության, առևտրի և արդյունաբերության նախարարության, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO), ինչպես նաև Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպության (ROTOBO) աջակցությամբ և նվիրված էր Հայաստանի տնտեսական իրավիճակին, երկրում ձևավորված գործարար մթնոլորտին, գործարարության մշակույթին և ՀՀ կառավարության կողմից վարվող ներդրումային քաղաքականությանը: Ճապոնիայի կառավարական կազմակերպություններից բացի աշխատաժողովին մասնակցեցին ճապոնական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սիրիայի Հոմս քաղաքում հարձակում է եղել հայկական եկեղեցու և «Իսահակյան» հայկական դպրոցի վրա: Այս մասին մայիսի 22–ին հայտնել էր «Nouvelle d'Armenie»–ն։ Հարձակվողները եղել են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներ:
Ընդդիմադիրների գրոհած դպրոցը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկվում է Դամասկոսի հայոց թեմին: Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա շրջանում, որը բնակեցված է մեծամասամբ քրիստոնյա արաբներով:
Ընդդիմադիր ուժերը, որոնք թալանել են հայկական եկեղեցին, դպրոցը վերածել են հիվանդանոցի և իրենց հանգստավայրի: Սիրիական բանակը զերծ է մնում տվյալ շրջանին հարվածելուց, քանի որ այնտեղ քաղաքացիական մեծ բնակչություն կա:
Ինչպես eMedia.am–ի հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Սիրելի շրջանավարտներ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար շատ հիշարժան օրվա` Վերջին զանգի առթիվ:
Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք` լի նորանոր բացահայտումներով ու նվաճումներով:
Համոզված եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները կօգնեն Ձեզ ճիշտ ճանապարհ ընտրել կյանքում և պատվով անցնել այն` արդարացնելով Ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Լինելով Հայաստանի անկախ հանրապետության սերունդ` դուք կյանք եք մտնում մեր նորօրյա պատմության հերոսական դրվագներով դաստիարակված, առավել ազատ ու անկաշկանդ մտածողությամբ և հաջողությունների հասնելու մեծ վճռականությամբ: Եվ ես վստահ եմ` դուք դառնալու եք մեր պետության արժանավոր զավակները, մեր երիտասարդ ժողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 693 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024