ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 08:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 267 268 269 270 271 ... 312 313 »
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարություն է ընդունվել, որտեղ նշվում է, որ ՀՀԿ-ն հանդես է գալիս որպես հանրային համերաշխության եւ բազմակողմանի համագործակցության համոզված կողմնակից:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն եւ շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը:
Մենք շնորհակալ ենք մեր ժողովրդին եւ քաղաքական ուժերին այն բանի համար, որ բոլորիս մասնակցությամբ հաջողվեց լավ ընտրություններ անցկացնել մեր երկրում:
Մենք շնորհակալ ենք մեր կուսակցությանը տրված գնահատականի եւ նորից վստահելու համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավարտում է քաղաքական խորհրդակցությունների շարքը` խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ձեւավորված դրական միջավայրն ամրապնդելու եւ զարգացմանը միտված համագործակցային մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Մայիսի 31-ին Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին ընդառաջ` ՀՀԿ-ն հայտարարում է.
1. Ստանձնելով ԱԺ-ում քաղաքական մեծամասնությանը ՀՀ Սահմանադրությամբ վերապահված պատասխանատվությունների ողջ ծավալը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.   
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ: 
Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին: 
Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակների իրականացում և հաջողություններ, մեր աշխատակիցների և իմ կողմից ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, որը մեր սիրելի հայրենիքի հզորացման և բարգավաճման ճանապարհն է: 
Շնորհավորում ենք նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ` տիկին Ա. Առաքելյանին, Ա. Երիցյանին և դպրոցների ուսուցիչներին ու ծնողներին` աշակերտների հասունության և դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
Ռոբերտ Գրիգորյան
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 3530 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ այն աշխատատեղեր կստեղծի մի շարք ոլորտներում
Կառավարության երեկվա նիստում զարգացման մեկ այլ ծրագրի էլ հավանություն տրվեց. խոսքը փոքր եւ միջին քիմիայի ոլորտին է վերաբերում՝ ընթացիկ եւ հաջորդ տարվա կտրվածքով։ Ծրագրից խոսեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Ըստ նշյալ ծրագրի, փոքր եւ միջին քիմիան խիստ գիտատար ոլորտ է, որն ուղղված է փոքրաքաշ, փոքրատոննաժ (գրամներից, կիլոգրամներից մինչեւ մի քանի տասնյակ տոննա) բազմատեսակ անհատական օրգանական, էլեմենտօրգանական, պոլիմերային, ինչպես նաեւ անօրգանական, կոմպոզիցիոն ու հատուկ նշանակության նյութերի ստեղծմանն ու արտադրությանը։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրությունները սկզբունքորեն տարբերվում են խոշոր քիմիական արտադրություններից, քանի որ միավորում են հիմնարար գիտության, տեխնոլոգիաների նորագույն նվաճումները, իսկ արտադրանքի շուկայական արժեքը, բարձր ավելացված արժեքի շնորհիվ, համեմատելի է, իսկ երբեմն նաեւ գերազանցում է ոսկու եւ թանկարժեք քարերի գները։ Փոքր եւ միջին քիմիայի արտադրական պահանջարկը պայմանավորված է մարդկային գործունեության բազմաթիվ բնագավառներում՝ բժշկություն, էլեկտրոնիկա, գյուղատնտեսություն, շինարարություն, մեքենաշինություն, կենցաղ եւ, առաջին հերթին, գիտական հետազոտություններում՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա՝ առաջադրված հատկություններով օժտված նոր նյութերի լայն տեսականու կիրառությամբ։
Այս ոլորտում համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը բնութագրվում է արագ փոփոխվող եւ նորացվող տեսականու շարունակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 535 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6—ի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին ԿԸՀ–ից տեղեկացրել են, որ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչեւ մայիսի 25—ը՝ 18։00։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ դրանից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի արձանագրություն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու վերաբերյալ։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24—ի ժամը 18.00–ի դրությամբ ստացել է 101 ինքնաբացարկի դիմում։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրանցից 28—ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են, 67—ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն «Ա1+»—ի հետ զրույցում նշել է, որ ինքնաբացարկ ներկայացրած ԲՀԿ—ականների թվում են՝ ԲՀԿ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Արթուր Թամրազյանը, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին շրջանում ամենաքննարկվող քաղաքական հարցը, թե, արդյոք, ԲՀԿ—ն կդառնա՞ կոալիցիայի անդամ, թե՞ ոչ, երեկ ստացավ իր պատասխանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ասված է.
«Ընտրությունների արդյունքներով՝ ԲՀԿ—ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն։ Ելնելով վերը նշյալից՝ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը։
ԲՀԿ—ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում։ Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական—քաղաքական կյանքում։
Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը՝ ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի»։
Եվ այսպես, ԲՀԿ—ն կոալիցիայի մաս չի կազմում։ Այս կապակցությամբ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլի մեկնաբանությունը տեսանելի է հայտարարության մեջ։ Այնտեղ ամեն ինչ պարզ ասված է, եւ այլեւս ավելացնելու ոչինչ չկա։ 
Սակայն կոալիցիա չմտնելը չի նշանակում, որ կուսակցությունը տեղափոխվում է ընդդիմադիր դաշտ։ «Մենք ոչ իշխանական եւ ոչ էլ ընդդիմադիր դաշտում ենք, մենք այն դաշտում ենք, որտեղ ժողովուրդն է»,–ասաց Ն. Զոհրաբյանը եւ հավելեց, որ իրենք պատրաստ են այդ ճանապարհին համագործակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում ընդունվել է ՀՀԿ հայտարարությունը։ Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել քննարկված հարցերի վերաբերյալ։
«Մեր համագործակցությունը ՕԵԿ—ի հետ կշարունակվի կոալիցիայի շրջանակում եւ դա շատ բնական է։ Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, դա բացառապես իրենց որոշումն է՝ որպես քաղաքական ուժ, դա իրենց ներքին խնդիրն է, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա»,–տեղեկացրել է Շարմազանովը։
Նրա խոսքերով, ԳՄ նիստի ընթացքում որեւէ կադրային փոփոխության, այդ թվում՝ վարչապետի ու ԱԺ նախագահի պաշտոնների, ինչպես նաեւ նախարարական պորտֆելների վերաբերյալ չի քննարկվել։
Շարմազանովը վստահեցրել է, որ որպես ԱԺ—ում մեծամասնություն կազմող ուժ՝ ՀՀԿ—ն կստանձնի թե՛ ԱԺ նախագահի, թե՛ կառավարության ղեկավարի պաշտոնները։
ՀՀԿ մամուլի խոսնակի հավաստմամբ, մինչեւ մայիսի 31—ը կգումարվի ՀՀԿ գործադիր մարմնի եւս մեկ նիստ, որի ժամանակ կքննարկվեն նոր ձեւավորվելիք կառավարության վերաբերյալ հարցեր։
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀՀԿ թեկնածուն միանշանակ լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվելու են Արմեն Աշոտյանը եւ Գագիկ Մելիքյանը, մայիսի 25–ին մեկնելու է Մոսկվա՝«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին մասնակցե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանին ուղղված ցանկացած սպառնալիքը ենթադրում է ուղղակի սպառնալիք ՀԱՊԿ ամբողջ համակարգին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժայի՝ նախօրերին արված այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական քայլերի դեպքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները կսատարեն պաշտոնական Երեւանին։
«ՀՀ—ին ուղղված սպառնալիքը նաեւ սպառնալիք է ուղղված ՀԱՊԿ ամբողջ համակարգին, եւ Հայաստանի նկատմամբ որեւէ ոտնձգության դեպքում կազմակերպությունը ուղակիորեն հանդես է գալիս որպես կոնֆլիկտի կողմ»,–ասել է Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Կարծում եմ, որ Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը եւ ՀԱՊԿ կողմից ՀՀ—ում անցկացվելիք զորավարժությունները առաջին հերթին ազդանշան էր Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում, եւ կազմակերպության անդամ երկրները վճռական են իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,–նշել է քաղաքագետը։
Հրանտ Մելիք—Շահնազարյանը անդրադարձել է նաեւ այլ հարցերի։ Մասնավորապես, խոսելով ԼՂՀ զինված ուժերի կողմից ադրբեջանցիների դեմ ուղղված պատժիչ գործողությունների եւ Ադրբեջանի ԶՈւ—ի կողմից կորուստները թաքցնելու փաստի մասին, նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, թաքցնելով ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում գրանցված կորուստների մասին տեղեկությունները, փորձում է ադրբեջանական հասարակությանը զե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստ, որում ընդունված որոշումների մասին կուսակցությունը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Հիմք ընդունելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական խորհրդատվությունները, շարունակել քաղաքական համագործակցությունը 2008, 2009թթ. ստորագրված քաղաքական փաստաթղթերի ոգուն համապատասխան՝ նպատակաուղղել ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով լուծելու համար։
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հիմք ընդունելով կուսակցական կազմակերպություններից ստացված առաջարկները եւ համակողմանի վերլուծելով 2012 թ. մայիսի 6—ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոշել է լուծարել ՕԵԿ համայնքային, տարածքային եւ մարզային բոլոր կառույցները եւ ս.թ. հունիսի 1—ից ձեռնարկել կուսակցության վերակազմավորման, կառուցվածքային փոփոխությունների եւ կուսակցությանը անդամագրման կարգի կատարելագործման գործընթաց։ Կուսակցության քաղխորհուրդը տեղեկացնում է, որ կուսակցության անդամատոմսի նոր նմուշի ընդունման կապակցությամբ հին անդամատոմսերը համարվում են անվավեր։
«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման գործընթացը նպատակաուղղվելու է ներկուսակցական ժողովրդավարության զարգացմանը, կուսակցության անդամների անձնական պատասխանատվության բարձրացմանը, կուսակցության որդեգրած քաղաքական արժեհամակարգին չդավանող պատահական մարդկանցից ձերբազատվելուն։
Կուսակցության անդամներ այսուհետեւ կարող են դառնալ առնվազն երկու կուսակցականի երաշխավորություն ստացած եւ թե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կովկասագիտությունը դեռեւս հայագիտության զարգացման վաղ շրջանից ձեռքբերումներ ունի՝ հայկական մշակութային ժառանգությունը, էթնոսը ներկայացնելու եւ մի շարք այլ առումներով։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ «Կովկասագիտության զարգացման ներկա փուլում, սակայն, մենք լուրջ ձեռքբերումներ չունենք, մինչդեռ այսօր այդ հարցը խիստ հրատապ է»,– ասել է Է. Մինասյանը։ Նրա խոսքով՝ «Այսօր, անկախության պայմաններում կովկասյան տարածաշրջանի երկրներում աշխատելու առումով խիստ հրատապ է ոչ միայն հետազոտողներ, այլեւ դիվանագիտական աշխատողներ պատրաստելու խնդիրը, ինչպես հայագիտական մեր միջավայրում, այնպես էլ միջազգային ասպարեզում մրցակցության դիմանալու առումով։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր հարեւան երկրներում մշտապես լայն մասշտաբների հասնող պատմության կեղծումներ են տեղի ունենում»։ Դեկանի խոսքով՝ մայր բուհն այս բացը լրացնելու համար հատուկ ուշադրություն է դարձնում խնդրին։ 2011—ին ԵՊՀ—ի պատմության ֆակուլտետի կովկասագիտության մասնագիտացումն ընտրեցին 8 մագիստրոսներ։ Նոր ուսումնական տարում նախատեսված է կովկասագիտության ուսումնասիրություն նաեւ բակալավրիատում. հատկացված է 50 տեղ, որից 5—ն՝ անվճար, իսկ մեկը՝ բանակից զորացրվածների համար։
Պատմական գիտությունների դոկտոր—պրոֆեսոր Հայրապետ Մարգարյանը նկատել է, որ սա Հայաստանում կովկասագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու առաջին փորձը չէ։ «Խնդիրները շատ բարդ են, եւ մենք մեր հարեւաններին ակնհայտորեն զիջել ենք մինչեւ այժմ։ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտության ուսումնասիրությունը հին պատմություն ունի, նրանք արդեն մշակված ավանդույթներ ունեն, եւ այս առումով խնդիրներ չունեն»,–նշել է նա։ Մարգարյանի խոսքով՝ դժվար է գտնել մասնագետների, ովքեր լեզվաբանական կրթություն են ստացել եւ կարող են դաս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ, ժամը 17։45—ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Մելիք—Ադամյան փողոցի թիվ 2 շենքի տանիքը։ Այդ հասցեում տեղակայված է Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։
Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Ժամը 18։45—ի դրությամբ հրդեհը մարվել է։
Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ հրշեջների արհեստավարժության շնորհիվ հնարավոր է եղել կրակը շուտ տեղայնացնել եւ հանգցնել, շենքին մեծ վնաս չի հասցվել, հիմնականում այրվել է տանիքը։
Զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ վարկածներ դեռեւս չկան։
Վ. Գաբրիելյանի խոսքով, հնարավոր է, որ հրդեհը բռնկված լինի ոչ թե շենքի ներսից, այլ դրսից, միաժամանակ նա հերքել է տեղեկությունները, թե հրդեհը պայթյունի հետեւանք է՝ ասելով, որ պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն, որից հետո լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի տանիքում տեղի ունեցած հրդեհը չի խոչընդոտի առաջիկա հինգշաբթի կուսակցության գործադիր մարմնի նիստի անցկացմանը։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք նիստերն անցկացնում ենք նկուղային հարկում, որին որեւէ վնաս չի հասցվել»,–ասաց նա։
Շարմազանովը նշել է, որ միջադեպի վերաբերյալ համապատասխան մարմինները կքննեն բո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024