ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 01:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 269 270 271 272 273 ... 312 313 »
Թուրքիայում 2 տարի առաջ ստեղծված «Դերսիմցի հայերի» միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատասխանել է թուրքական Akit թերթի լրագրողի հարցերին։
Միհրանը նշել է, թե Թուրքիայում շատ են թաքնված հայերը՝ կոչ անելով նրանց՝ չվախենալ եւ վերադառնալ արմատներին։ Նա պնդել է, թե Դերսիմի ժողովրդի 75 տոկոսն ունի հայկական արմատներ, որոնց մի մասն ալեւի է դարձել, մյուս մասը՝ քրդացել։
Անդրադառնալով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի արմատների հետ կապված պնդումներին՝ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը նշել է, թե Քըլըչդարօղլուի մայրը հաստատ հայ է եւ դա գիտեն այդ տարածաշրջանում բոլոր ապրողները։ «Սակայն Քըլչդարօղլուն նախընտրում է հերքել հայկական արմատները՝ դրանով վիրավորելով իր մորը։ Այն շրջանը, որտեղ ապրում է Քըլչդարօղլուն, հայկական բնակավայր է։ Դերսիմում բոլորը գիտեն դրա մասին։ Նրա մոր անունն էլ Էմոշ է, ում նաեւ Յեմուշ են անվանում»,-ասել է Գյուլթեքինը։
«Դերսիմցի հայերի» միության նախագահը նշել է, թե ժամանակին եղել է քրդական HADEP կուսակցության անդամ՝ շեշտելով, որ ներկայումս էլ քրդական « Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) մեջ բազմաթիվ հայեր կան։  «Քրդական կուսակցությունը հայերի հանդեպ մեծ հարգանք է տածում՝ ընդունելով, որ նրանք բազմաթիվ անօրինությունների են ենթարկվել։ Սակայն քրդերի մեջ հայերի հանդեպ սառը վերաբեմունք ունեն կրոն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Լրագրողների հետ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախապես հայտարարված հանդիպումը, որի ընթացքում պետք է ներկայացվեր նրա հայտարարությունը, չկայացավ։ Հետընտրական Հայաստանի վերաբերյալ Ր. Հովհաննիսյանի հայտարարությունը գրավոր տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը։ Հանրությանը եւ ԶԼՄ—ներին հուզող բոլոր հարցերին «Ժառանգության» առաջնորդը կպատասխանի հունիսի 2—ին կայանալիք համագումարում եւ դրանից հետո։ Այդ հարցերը վերաբերում են մասնավորապես նոր խորհրդարանում «Ժառանգության» խորհրդարանական կազմին։
Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին «Ժառանգությունը» չի ներկայանալու։
«Ժառանգության» առաջնորդի հայտարարությունում, մասնավորապես, ասված է, որ ընտրության արդյունքներից իրենք գոհ չեն, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը, շարունակելով իր համեստ հասարակական ծառայության վաղեմի ավանդույթը, սպասարկելու է քաղաքացու—ազգի շահերը. «Մենք այսպես կգործենք առկա բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր եղանակներով եւ ի հեճուկս հավանական ամեն տեսակ խոչընդոտների»։
Հայտարարության մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվեցին «Ժառանգությանը»՝ մաս կազմելով իրենց օգտին գրանցված ձայներին։
«Հունիսի 2—ին իր քաղաքացիական ռահակիցների (զինակիցների,–ըստ Հ. Խուրշուդյանի) ու հանրային գործընկերների հետ համալիր քննար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 455 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2011—ի մայիսին Եվրամիությունն ավարտեց Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայումը։ «Ավելին՝ ավելիի դիմաց» քաղաքականությանը համահունչ՝ ԵՄ—ն ընդլայնում է օժանդակությունը բարեփոխումներ ստանձնած ԵՄ հարավային եւ արեւելյան հարեւան երկրներին։

Երեկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որը գնահատում է նոր քաղաքականության արդյունքներն առաջին տարվա ընթացքում։ Այն նաեւ առաջարկում է ճանապարհային քարտեզ՝ «Արեւելյան գործընկերության» իրականացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։
Բարեփոխումների խրախուսման տրամաբանությամբ՝ ԵՄ—ն օժանդակել է քաղաքական բարեփոխումներ ձեռնարկած իր գործընկերներին։
Սեպտեմբերին մեկնարկեց Քաղաքացիական հասարակության գործիքը ԵՀՔ բոլոր երկրների համար՝ 26 մլն եվրո առաջնային բյուջեով եւ 2012—2013 թվականների համար նախատեսված նույն չափի լրացուցիչ բյուջեներով։
«Նախորդ տարվա ընթացքում մենք կրկին սկսեցինք մեր Հարեւանության քաղաքականությունը։ Այժմ մենք տեսնում ենք վերանայման արդյունքները, որոնք միտված էին ուժեղացնելու օժանդակությունն այն երկրների նկատմամբ, որոնք ավելի մեծ առաջընթաց ունեն ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների առումով։ Որոշ երկրներում տեսնում ենք լուրջ առաջընթաց։ 
Մյուսների դեպքում մենք պետք է քաջալերենք քաղաքական ղեկավարությանը՝ բարեփոխումների ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու համ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20—ամյակին եւ ՀԱՊԿ—ի ստեղծման 10—ամյակին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ քայլերին։ Քննարկվել են ՀԱՊԿ—ի գործունեության անցած տասը տարիների ընթացքում կազմակերպության հիմնական արդյունքները։
Նստաշրջանի ավարտին ընդունվել է համատեղ հռչակագիր, որտեղ գնահատական է տրվել միջազգային իրավիճակի զարգացման հիմնական միտումներին, ՀԱՊԿ—ի գործունեությանը։ Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները հիշյալ փաստաթղթով նաեւ հաստատել են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի նպատակներին եւ սկզբունքներին նվիրվածությունը, արտաքին քաղաքականության, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, անդրազգային մարտահրավերներին եւ անվտանգությանն ու կայունությանն սպառնացող վտանգներին հակազդեցության բնագավառում դաշնակցային հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամությունը։
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հռչակագիրն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայում Գլաուհաու լաբորատորիայի աշխատակիցներից մեկը պատահաբար գցել է մայաների մոգական գանգը, եւ այժմ լրատվամիջոցներն անփույթ աշխատակցին մեղադրում են, որ նրա պատճառով մայաների կանխատեսած աշխարհի վերջը տեղի կունենա:
Աշխատակիցը գցել է հրաբխային ապարներից 1000 տարի առաջ պատրաստված գանգը, որը լուսանկարելու ընթացքում անվանել էին Կուաուտեմոկ, գրում է  The Daily Mail-ը:
Արդյունքում պոկվել էր  ներքին ծնոտի  մեծ մասը: Քանի դեռ գիտնականները տխրում են, որ տեղի է ունեցել «ողբերգություն», գանգի տեր պատմաբան Թոմաս Ռիթերը վստահեցնում է, որ Քուաութեմոքի անհաջող անկումը «չի առաջացնի աստվածների զայրույթը», եւ պետք չէ վախենալ  աշխարհի կործանումից: 
Լեգենդը պատմում է, որ մայայի գանգն առեւանգվել էր Տիբեթից մի խումբ նացիստների կողմից, որոնք ուղեւորվել էին Շանգրիլան որոնելու` 1937-1939 թվականների ընթացքում: Այնուհետեւ այն պատկանել է ռեյխսֆյուրեր Հենրիխ Հիմլերին, որից հետո նրա տերն է դարձել նացիստի ձերբակալությանը ներկա գտնված բրիտանացի զինվորը: Միայն դրանից հետո է այն&nbs ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` քվեարկության արդյունքների վերաբերյալ :
Հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները` հանձնաժողովն ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել որոշում` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին: Համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ են ընտրվել.
<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ընտրական ցուցակից 28 պատգամավոր,
<<Ժառանգություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր,
<<Հայ Ազգային կոնգրես>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից 7 պատգամավոր,
<<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` 40 պատգամավոր,
<<Օրինաց երկիր>> կուսակցության ընտրական ցուցակից 5 պատգամավոր:
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ—ն կրկին ահազանգում է հրադարարի խախտման դեպքերի մասին՝ անհրաժեշտ համարելով հրաժարվել ուժի կիրառումից եւ, մասնավորապես, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Սրան զուգահեռ հայ—ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում չեն դադարում հրադադարը խաթարող միջադեպերը։ 
Հաղթանակի եւ խաղաղության օրը հայ—ադրբեջանական սահմանում խաղաղ չի անցել. գիշերային ժամերին ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի հայկական գյուղերը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Գնդակոծությունների հետեւանքով հիմնականում վնասվել են տների տանիքները։
Չինարի եւ Մովսես համայնքների ղեկավարները հաստատել են լուրը։ Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասել է, որ ադրբեջանցիների կողմից գյուղի տների, դպրոցի, մանկապարտեզի ուղղությամբ կրակոցները կրկնվում են շաբաթական երեք—չորս անգամ։
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշել է, որ իրենց գյուղում կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։ Բնակիչները, սակայն, չեն հուսահատվում։ «Շատ բարձր տրամադրությամբ սեղանները գցել, երգում ենք եւ Հաղթանակի օրն ենք նշում»,–ասել է գյուղապետը։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Մովսես գյուղերում մայիսի 8—ի լույս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաղթանակի զբոսայգում երեկ տեղի ունեցած տոնական միջոցառման ժամանակ լրագրողները առիթից օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց հարցերն ուղղեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ վարչապետին։
«Ցանկալի կլինի, որ եթե մեզ մոտ ձեւավորվի կոալիցիա, այն լինի գաղափարական, նույնն էլ՝ ընդդիմության մոտ»,–նշեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա նաեւ հայտարարեց, որ չի կարող ասել, թե Հանրապետական կուսակցությունն ում հետ է նոր կոալիցիա կազմելու։ «Կգա օրը, եւ կիմանանք, ձեզ հետ՝ նաեւ ես»,–ասաց Ս. Նիկոյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ ստեղծվել են եզակի հնարավորություններ, որպեսզի ձեւավորվի գաղափարական կոալիցիա եւ հզոր ընդդիմություն։ «Հզոր ընդդիմություն ասելով՝ ես նկատի ունեմ եւ գաղափարական ընդդիմություն, եւ զուտ ներկայացվածության առումով։ Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, կուզենայի դա։ Խորհրդարանում միշտ էլ անհրաժեշտ է հզոր ըննդիմության ներկայացվածությունը։ Այդպիսի ընդդիմությունը երկրի կայունության եւ դինամիկայի փոփոխությունների շատ կարեւոր գործոն է»,–ասաց նա եւ հավելեց, որ չի ցանկանում պարզաբանել, թե որ քաղաքական ուժին է տեսնում որպես ընդդիմություն։
Անդրադառնալով ընտրությունների որակին՝ նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի արձանագրվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է մայիսի 6—ին տեղի ունեցած քվեարկության վերահաշվարկի մասին դիմումները։ Վերահաշվարկ իրականացնելու պահանջ է ներկայացվել համամասնական ընտրակարգով 17, մեծամասնականով՝ 33 ընտրատեղամասերում։ Վերահաշվարկն իրականացվում է մայիսի 8—ից։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ վերահաշվարկն իրականացվում է հրապարակային, դիմումատուի մասնակցությամբ։ Այն բաց է դիտորդների, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Նա նշեց, որ վերահաշվարկը պատասխան կլինի նաեւ լցոնումների մասին շրջանառվող լուրերին։
ԿԸՀ նախագահը մանրամասնեց, որ համամասնական ընտրակարգով վերահաշվարկի դիմում ստացվել է ՀԱԿ—ի 4 վստահված անձից՝ 8 տեղամասերում (ընդհանուրի 0.4 տոկոսը), ԲՀԿ—ից դիմում է ներկայացրել 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), «Ժառանգություն» կուսակցությունից՝ 1 վստահված անձ՝ 1 տեղամասում (0.05 տոկոս), ՕԵԿ—ից՝ 5 վստահված անձ՝ 5 տեղամասում (0.2 տոկոս)։ Եվս մեկ ընտրատեղամասում վերահաշվարկ կանցկացվի ԿԸՀ—ի սեփական նախաձեռնությամբ։
Տ. Մուկուչյանը մեկնաբանեց նաեւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ այս ընտրություններում բաժանվել է 2 եւ կես մլն դոլար ընտրակաշառք. «Չգիտեմ՝ ինչի հիման վրա են կատարվել նման դատողություններ, ինչ վիճակագրու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկացի լրագրող Ռութ Հիլլը «Washington Times»—ի էջերում կիսվել է Հայաստան կատարած այցի՝ իր տպավորություններով։
«Թեեւ Թուրքիայի, Արեւելյան Եվրոպայի եւ Արեւմտյան Ասիայի միջեւ ընկած Հայաստանը 301թ. աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, սակայն ժամանակակից աշխարհում այս երկիրն ավելի շատ «հայտնի» է 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության փաստով, քան որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն։
Հայաստանի բնակչության 94%—ը քրիստոնյաներ են։ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հիմնվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից 2—ի՝ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի կողմից եւ շարունակում է անկախ մնալ թե կաթոլիկ, թե ուղղափառ եկեղեցիներից»,–գրում է լրագրողը։
Հիլը Հայաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների համար առաջնային հետաքրքրությունների ցանկում առանձնացնում է Գեղարդի վանքը։ 
Գեղարդում պահվող սուրբ մասունքներից ամենագլխավորը խաչված Քրիստոսին վիրավորած գեղարդն է։
«Ուշադրության են արժանի նաեւ Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոցի ավերակները, Սանահինի եւ Հաղպատի վանքերը։
Հայաստանը գրավիչ է զբոսաշրջիկների համար նաեւ իր չքնաղ ալպիական մարգագետիններով, հնագույն լեռնաշղթաներով, ինքնատիպ ազգային խոհանոցով եւ այլ արժեքներով։ Դարերի խորքից առ այսօր պահպանված հայկական մշակույթը զբոսաշրջիկներին հոգեկան բավարարվածություն եւ քրիստոնեության սկզբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.05.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024