ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 14.11.2018, 10:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [730]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [594]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 272 273 274 275 276 ... 280 281 »

Հունվարի 19—ին պոլսահայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 5—րդ տարելիցի առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում։ Սգերթի ցուցարարները քայլել են դեպի Շիշլի թաղամաս, որտեղ 2007—ի հունվարի 19—ին թուրք ոճրագործը «Ագօս» շաբաթաթերթի խմբագրատան առաջ հրազենային կրակով սպանել էր Դինքին։
Թուրքական «Milliyet» առցանց օրաթերթի տեղեկացմամբ՝ ցուցարարների թիվը գերազանցել է 20 հազարը։ Խմբագրատան շենքին փակցվել է Դինքի մեծադիր նկարը՝ «Այս դատը չպիտի այսպես ավարտվի» մակագրությամբ։ Սգերթի մասնակիցները լուռ ծածանել են «Արդարության համար, Հրանտի համար», «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» պաստառները՝ այդ կերպ հայտնելով իրենց դժգոհությունը թուրքական դատաիրավական համակարգի նկատմամբ։
«CnnTurk» լրատվական ծառայությունն էլ տեղեկացնում է, որ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ—CHP) երիտասարդները բողոքի միջոցառում են կազմակերպել Անկարայում՝ քննադատելով Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը։ Ցուցարարները կրել են «հավասարություն, եղբայրություն, արդարություն» կարգախոսներով ճերմակ հագուստ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը թուրքական «Kanal D» հեռուստատեսության եթերից պատասխանելով հայտնի լրագրող Մեհմեթ Ալի Բիրանդի հարցերին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռի վերաբերյալ՝ ասել է. «Վճռաբեկը կարող է բոլորովին այլ վճիռ կայացնել։ Եվ այդ պատճառով էլ ճիշտ չի լինի հիմա դատավճռի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անել։ Հավատում եմ, որ այս գործում արդարացի որոշում կկայացվի»։
Բիրանդի այն հարցին, թե արդյոք այս վճիռը բավարարե՞լ է վարչապետին, Էրդողանը պատասխանել է. «Հասարակության խիղճը հանգիստ չէ, սակայն մեղավորի վերաբերյալ կայացված այս վճիռը չի փոփոխվի։ Ցմահ բանտարկությունը ամենածանր պատիժն է, քանի որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 198 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետն անդրադարձել է բնակչությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին, նշել այս ասպարեզում հաջողություն արձանագրած եւ թերացող ոլորտները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը տե՛ս առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն, մասնավորապես, չորս ոլորտներում՝ վարչարարական բեռի կրճատման նպատակով. դրանք են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները։ Իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում էապես կրճատվել են ձեռնարկությունների գրանցման ժամկետը, հարկային հաշվետվությունների եւ վճարումների պարբերականությունը, «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է ստուգումների հաճախականությունը, տնտեսավարողները հնարավորություն են ստացել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ այլն։ Համաձայն «Doing Business 2012» զեկույցի, Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարեւորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 177 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18—ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային։ Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան—Եվրոպական միություն համագործակցության հեռանկարները։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 164 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 19.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուան իրականությունից դուրս և անհեթեթ հայտարարություն է արել` ասելով, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ «դրանք իրենց հողերն են»։

«Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,– Շարմազանովն ասել է այսօր տարծած հայտարարությունում։

«Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե՛ հայերը, թե՛ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:

Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»- ասել է Շարմազանովը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 144 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին։
Նախագահը բարձր է գնահատել ԵԽ ԽՎ—ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը։ Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽ ԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել։
ԵԽ ԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո։ Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են։
Հանդիպման ժամանակ նախագահը եւ Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 158 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին կայանալիք ընտրությունների անցկացմանը՝ դրանք ժողովրդավարական չափանիշներով կազմակերպելու եւ անցկացնելու հարցում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնից «ՀՀ»—ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը՝ ԵԱՀԿ—ի Երեւանյան գրասենյակի կողմից։
Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը՝ օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։
Սա հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր է լինելու՝ նպատակ ունենալով օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին։
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության հմտությունները՝ արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների՝ ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման հարցում, ամրապնդել եւ սատարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով՝ 2012 եւ 2013 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո։
Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի բնակչության համար, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ—ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Այս ծրագիրը միաժամանակ ուղղված է ընտրական հանձնաժողովների, ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 162 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին։
Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010—2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը։
Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված եւ հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. «Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, եւ այսօր 148 երիտասարդներ, ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, «Լույս» հիմնադրամի շահառուներն են։
Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է։ Մինչեւ 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով։ Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, եւ այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում։ Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար։
ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր։ Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք եւ սպասում ենք նոր առաջարկությունների»,—ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 189 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 16—ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը Ազգային ժողովում հանդիպեց ԵԽ ԽՎ—ում Ազգային ժողովի պատվիրակության անդամների եւ խորհրդարանական խմբակցությունների հետ։
ԵԽ ԽՎ—ում ԱԺ պատվիրակության հետ հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նշեց, որ եռօրյա այցի ընթացքում նպատակ ունի ծանոթանալ արդարադատության եւ ոստիկանության ոլորտներում կատարված բարեփոխումների եւ մարտյան դեպքերի հետաքննության ընթացքին։ Վեհաժողովը գտնում է, որ Հայաստանում զգալի դրական փոփոխություններ են իրականացվել, սակայն եղել են նաեւ թերություններ, որոշ խնդիրներ ոստիկանության եւ արդարադատության համակարգերում դեռ լուծված չեն։ Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ համազեկուցողն ասաց, որ հունվարի 16–ին՝ ՀԿ—ների հետ հանդիպման ժամանակ պարզ է դարձել, որ հասարակության ակնկալիքները առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների որակից այս անգամ այլ են։
ԵԽ  ԽՎ—ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ պարոն Պրեսկոտին հետաքրքրող հարցերին՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները բոլոր ուղղություններով լուրջ քայլեր են իրականացրել, թեեւ դեռ շատ անելիքներ կան։ Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ ոստիկանության եւ արդարադատության համակարգերի բարեփոխումների հարցում աճել է խորհրդարանի դերը, ինչը շատ կարեւոր է։ Խոսելով առաջիկա ընտրություններից՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ընտրությունների որակը բարելավելու համար էական նշանակություն ունի նաեւ լրամշակված ընտրական օրենսգիրքը, որը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նշվեց, որ օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ կանխարգելիչ մեխանիզմներ։ Պարոն Հարությունյանը օրենքի կիրառման հարցում կարեւորեց քաղաքական կամքը, ինչը, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 188 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 12—ին Թուրքիայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտորնի տնօրեն, խորհրդարանի անդամ Սինան Ույղանը ամերիկյան «Farda» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Անցյալ 400 տարվա ընթացքում, թեեւ Թուրքիան շատ երկրների հետ է առճակատել, մասնավորապես՝ Ռուսաստանի, սակայն Իրանի ու Սիրիայի հետ որեւէ խնդիր չի ունեցել։ Այսուհանդերձ, Սիրիա հասած «արաբական գրանունը» մեծ հավանականությամբ ընթացիկ տարում նաեւ Իրան է հասնելու, ուստի, Անկարան հարկադրաբար Թեհրանի հետ առճակատման կգնա»։ Ույղանի ասածների մեջ ճշմարտություն կլիներ, եթե 1918թ. հունիսի 18—ին, երբ ռուսական զորքերը լիովին դուրս բերվեցին Իրանի Ադրբեջան նահանգից, թուրքերը «իսլամական միասնություն» կարգախոսով կրկին չներխուժեին Իրան։ Նշյալ կարգախոսի ներքո թուրքերը նորից աչքի ընկան բնակչության հանդեպ իրենց հատուկ դաժանություններով ու բռնություններով, որոնց մասին Իրանի պատմագրության մեջ առկա են բազմաթիվ փաստեր։ Պատմաբան Ալի Ազարին այս առնչությամբ գրել է. «Օսմանյան զորքերը մտան Թավրիզ եւ սկսեցին Ադրբեջանում բնակչության հացահատիկի շտեմարանները թալանել։ Թուրքերի կողոպուտին ու թալանին չափ ու սահման չկար։ Նրանց կատարած դաժանություններն ու բարբարոսությունները պարկեշտ գրիչն ի վիճակի չէ նկարագրել։ Թուրքաբարո ասպատակությունների աղտոտ նպատակները բացահայտ էին։ Նրանք, օգտվելով ստեղծված իրավիճակից, ի հատուցում իրենց կորցրած տարածքների, որոնք պատերազմից առաջ թուրքական գաղութ էին, ցանկանում էին Ադրբեջանը միացնել Օսմանյան կայսրությանը, իրականացնելով համաթուրքական ծրագրեր»։ Այլ կերպ ասած՝ ավելի ճիշտ այդ ընթացքում Իրանը որեւէ քայլ չի արել ընդդեմ Թուրքիայի, իսկ վերջինս, ըստ երեւույթին, ընդդեմ այլ երկրների իր կատարած քայլերը խնդիր չի համարում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա հիշենք, որ 1998թ. Թուրքիան զորքերը տեղակայելով Սիրիայի սահմանի վրա, սպառնում էր Սիրիային, եւ զորքը հեռա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 189 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շփման գծում հետաքննություն անցկացնելու մեխանիզմների վերաբերյալ վերջին շրջանում նկատվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում։ Դրանից բխող միանգամից մի քանի հարցեր են առաջանում, ինչը, կարծում եմ, ԵԱՀԿ ղեկավար մարմիններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն»,–մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցում 2011 թ. դեկտեմբերի 22—ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Ըստ պատգամավորի՝ առաջինն այն հանգամանքն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հետ է կանգնում իր կողմից ստանձնած պարտականություններից, ինչը նա ստանձնել էր դեռեւս 2010 թվականի մարտին, Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած երեք նախագահների հանդիպմանը։
«Ցավոք, նման պահվածքը բնութագրական է պաշտոնական Բաքվին։ Մի կողմից Ադրբեջանը միջնորդների ներկայությամբ հավանություն է տալիս նրանց իսկ առաջարկներին, մյուս կողմից դրժում է իր իսկ կողմից տված խոստումը»,–ասել է Գ. Մինասյանը։
Երկրորդ կարեւոր հանգամանքը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ արդեն որերոդ անգամ ադրբեջանական տեսակետը հակադրվում է ԵԱՀԿ—ի նման հեղինակավոր կառույցի անդամների տեսակետներին, քանզի միայն Ադրբեջանն է դեմ հանդես եկել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը։
«Եվ ամենակարեւորը, այդ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունն անմիջականորեն կապված է մարդկային կորուստների հետ, եւ Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ մարդկային զոհերը, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների մահվան հանգամանքն իրենց համար որեւէ արժեք չունի։ Հայկական կողմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը մեծ ուշադրություն կդարձնի այս հանգամանքների վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 230 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018