ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 21.02.2019, 05:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [580]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [455]
Մշակույթ [14]
Հասարակություն [756]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [171]
Քաղաքականություն [604]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 276 277 278 279 280 ... 289 290 »

Փետրվարի 13—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարարը դրական գնահատեց Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը։
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկեցին այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթնաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը։
Արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ մասնավորապես Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Այս ենթատեքստում ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 149 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործողության ժամկետի նշում չունեցող վարորդական վկայականների գործողության ժամկետը երկարացվել է 6 ամսով՝ մինչեւ 2012 թվականի հունիսի 30—ը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ճանապարհային ոստիկանությունից, ավելորդ հերթերից խուսափելու եւ պատշաճ որակի ծառայություն մատուցելու նկատառումներից ելնելով քաղաքացիներին խնդրվում է վարորդական վկայականների փոխանակումը չթողնել ժամկետը լրանալու վերջին օրերին։
Ժամկետի երկարաձգումը կատարվել է 2011 թվականի դեկտեմբերի 8—ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 127 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները դարձան Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ։ Ինչպես Բրյուսելից «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, ԵԺԿ—ի ասամբլեայում կայացվել է որոշում եւ քննարկման արդյունքում երեք կուսակցությունները ստացել են դիտորդ անդամի կարգավիճակ, որը ոչ Եվրամիության անդամ երկրների համար միակ կարգավիճակն է։ «Սա նշանակում է ամբողջությամբ մասնակցել ԵԺԿ—ի քաղաքական կյանքին, եւ մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար։ Վստահ եմ, որ այս հնարավորությունը երկրի ապագա քաղաքական կյանքում նոր հնարավորություններ կարձանագրի»,–ասել է Զաքարյանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 175 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Այս տարվա փետրվարին հրապարակվել են աշխարհի համալսարանների վեբոմետրիքս դասակարգման («Webometrics Ranking of World Universities», www.webometrics.info) արդյունքները, որոնց համաձայն՝ Երեւանի պետական համալսարանն իր ցուցանիշներով նախկին 2856—րդ տեղից բարձրացել է 1880—րդ հորիզոնական։
Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից ու հիշեցնում, որ ռեյտինգավորվել են աշխարհի շուրջ 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000—ը եվրոպական են, 7000—ը՝ ամերիկյան, 6000—ը՝ ասիական եւ այլն։
Այսպիսով՝ Երեւանի պետական համալսարանը ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանի բուհերի մեջ առաջատարն է։ Նշենք, որ Վրաստանի առաջատար բուհը՝ Թբիլիսիի պետական համալսարանը, հայտնվել է աղյուսակի 2464—րդ հորիզոնականում, Ադրբեջանի՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող Խազար համալսարանը (Khazar University) զբաղեցնում է 6233—րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը 8833—րդն է։
«Webometrics»—ն աշխարհի ճանաչված բուհեր ռեյտինգավորող կազմակերպություններից մեկն է։ Դասակարգման աղյուսակը կազմելիս հաշվի են առնվում հիմնական 4 չափանիշներ՝ պաշտոնական կայքի էջերի քանակը որոնման Google.com, Yahoo.com, Live.com (msn), Exalenq.com կայքերում, այլ ռեսուրսներից դեպի բուհի պաշտոնական կայք կատարված արտաքին հղումների քանակը, կայքում առկա փաստաթղթերի քանակն ու գիտական աշխատանքների հղման ինդեքսը։
Դեռեւս 2010 թվականին ԵՊՀ—ն «Webometrics»—ի աղյուսակում զբաղեցնում էր 4392—րդ տեղը, 2011 թվականի սկզբին 4651—րդն էր, 2011 թվականի ամռանը ցուցանիշը հասել էր 2856—ի։ «Webometrics»—ն իր ուսումնասիրության արդյունքները ներկայացնում է տարին երկու անգամ՝ տարվա սկզբին եւ կեսին։
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 169 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ—ռուսական տնտեսական համագործակցությանը։ Կարեւորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է դառնալ խոշոր ծրագրերի շուրջ հայ—ռուսական համագործակցության նախագծերից մեկը։
Սերգեյ Կիրիենկոն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ Հայաստանում արդյունավետ հանդիպումներ է ունեցել, այցելել է նաեւ Մեծամորի ատոմակայան, դիտել գործող էներգաբլոկի, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի համար նախատեսվող տարածքը։ «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքը, որն այժմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իրականացնում է, բաց է ե՛ւ ՄԱԳԱՏԷ—ի, ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Ատոմակայանների օպերատորների համաշխարհային ասոցիացիայի համար։ Սա շատ ճիշտ մոտեցում է ե՛ւ գործող կայանի աշխատանքի, ե՛ւ նրա անվտանգության լրացուցիչ միջոցների, ե՛ւ նոր շինարարության տեսանկյունից»,–ասել է «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն։
Ս. Կիրիենկոն բարձր է գնահատել նաեւ ՀԱԷԿ—ի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության աստիճանը եւ նշել, որ մշակված է հետագա համագործակցության հստակ աշխատակարգ։
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ներդր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 217 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 08.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետությունում 2012 թվականի հունվարի 1—ի դրությամբ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 274 հազար 300 մարդ։ 2011 թվականի հունվարի 1—ի համեմատ գրանցվել է ՀՀ բնակչության 0.4 տոկոսի աճ, այն է՝ 11 հազար 700 մարդ։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հանրապետության մշտական բնակչության թվաքանակի հաշվարկը դեռեւս իրականացվում է 2001 թվականի մարդահամարի տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով բնական եւ մեխանիկական տեղաշարժերը։ Նա մեկ անգամ եւս նշեց, որ 2011 թվականի հոկտեմբերին անցկացրած մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն այս տարվա հոկտեմբերին, իսկ ՀՀ—ում առկա եւ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ վերջնական արդյունքները հանրությանը կներկայացվի միայն 2013 թվականին։
Հանրապետությունում նախնական օպերատիվ ցուցանիշներով 2011 թվականի հունվար—դեկտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 43 հազար 447 կենդանի ծնունդ։ Այդ ցուցանիշը 3.1 տոկոսով նվազել է 2010 թվականի համեմատ։
Եթե 2010 թվականին գրանցվել էր մեռելածնության 847 դեպք, ապա 2011 թվականին՝ 851 դեպք, այսինքն՝ 1000 կենդանի ծնունդի հաշվով գործակիցը եղել 19.2, 2010 թվականի 18.5—ի փոխարեն։
Հանրապետությունում ծնելիության միջին գործակիցը կազմել է 13.3 պրոմիլ։ Այն գերազանցվել է Երեւանում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 13.9, Արմավիրում՝ 13.8, Կոտայքի մարզում՝ 13.6։ Ամենափոքր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 10.5, Տավուշի մարզում այն 11.4 է, իսկ Վայոց ձորի մարզում՝ 11.6։
2011 թվականին ծնվել է 23 հազար 160 տղա եւ 20 հազար 287 աղջիկ, այսինքն՝ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա։ Նորածիններին առավել հաճախ տրվող անունների ցուցակը տղաների համար գլխավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ընդդիմությունը գոհունակություն է հայտնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Սաակաշվիլին հունվարի 30-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանն ասել էր, որ 2013 թվականին Վրաստանը կունենա նոր նախագահ:
Ինչպես հաղորդում է ռուսական vz. ru-ն, «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության քաղաքական քարտուղար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, որ «Սաակաշվիլին ամենաբարձր մակարդակով խոստովանել է, որ ավարտում է նախագահի քաղաքական կարիերան»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիայի գլխավորած կուսակցության համար այս հայտարարությունը նշանակում է, որ «Սաակաշվիլին իրեն համարում է անցյալի քաղաքական գործիչ»:
«Ազատ ու արդար ընտրությունների ճանապարհով իշխանության ղեկին պետք է գա նոր, այլընտրանքային քաղաքական ուժ»,- ասել է Պետրիաշվիլին:
Քաղաքական քարտուղարը նաև գոհունակություն է հայտնել Բարաք Օբամայի հայտարարության առնչությամբ, ով այս տարվա խորհրդարանական ու հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Վրաստանի իշխանությունները ժողովրդավարական ճանապարհով փոխանցելու անհրաժեշտություն էր հայտնել:
Ալասանիայի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը կոալիցիա է կազմել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ:
&nb ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 157 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Ֆրանսիայի ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն «հիասթափված» է, որ սենատորները և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:
Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից, գրում է Le Figaro պարբերականը:
«Ինձ համար օտարերկրյա պետության ճնշումը չի կարող աղդեցություն ունենալ Մարդու իրավունքների պաշտպանության և Ֆրանսիայի վեհության վրա: Սակայն առաքելությունը դեռ ավարտված չէ: Այժմ սահմանադրականները պետք է ներկայացնեն իրենց փաստերը և գիտեմ, որ նրանցից շատերը պաշտպանում են տեքստի սահմանադրականությունը », - ասել է նա:
Պարբերականը հավելում է նաև, որ սենատորները և պատգամավորները բողոքարկում են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ի երջանկություն Անկարայի և ի տխրություն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:
Tert.am
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 189 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31—ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ հանդիպեց համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանին ուղեկցում էր ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը, ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ «Պատիվ է ՀՀ ԶՈՒ կազմավորման օրվան նվիրված արարողություններից ու միջոցառումներից անմիջապես հետո ընդունել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ում հանդեպ հարգանքը մեծ է՝ որպես պատերազմի միջով անցած մարդու»,–նշեց համալսարանի ռեկտոր Ժոել դը Մորզելեկը՝ հավելելով, որ միանում է հայ ժողովրդին՝ զինված ուժերի կազմավորման 20—ամյակի շնորհավորանքներին։ Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց դասախոսներին ու ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Վերջում Ժոել դը Մորզելեկը Սեյրան Օհանյանին շնորհեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի տասնամյակի շքանշան։ «Որպես զինվորական ես սովորություն ունեմ շքանշաններ ստանալիս արտասանել. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը» խոսքերը։ Այս դեպքում պետք է հավելեմ նաեւ, որ այսուհետեւ ծառայում եմ նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանին»,– ասաց նախարարը։ Նախարարության անունից որպես շնորհակալություն երիտասարդներին բարձր մակարդակով կրթություն տալու ու հայրենասիական ոգով դաստիարակելու համար՝ համալսարանին նվիրեց արծաթյա հուշապատկեր, իսկ համալսարանի դասախոսական կազմին՝ ռեկտոր Ժոել դը Մորզելեկի գլխավորությամբ, պարգեւատրեց ՀՀ ՊՆ ռազմական համագործակցության մեդալով։
Ֆրանսիայում Հայաստանը երբեւէ չի ունեցել ռազմական կցորդ, եւ արդեն որոշում է կայացվել, որ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը լինելու է նաեւ ռազմական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 154 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնական անելիքը վերաբերում է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ենթակառուցվածքի ներդրմանը, սոցիալական ինտեգրված ծառայությունների ձեւավորմանը, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը։ Այս մասին երեկ կառավարությունում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը։
Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կենսունակությունն ապահովելու համար նախ պետք է դրա ենթակառուցվածքները ներդնել։ Ըստ այդմ, 2011թ. ստեղծվել է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգ, որը միասնական տեղեկատվական համակարգ է, եւ որը պետք է կիրառվի այս տարի։ «Կենսաթոշակային համակարգի թերությունները ստիպեցին, որպեսզի ստեղծենք մի համակարգ, որը կբացառի այդ թերությունները եւ հետագայում մեզ կօգնի ճշգրիտ աշխատել»,— ասաց Ա. Գրիգորյանը։ Բանն այն է, որ կենսաթոշակային տարածքային 51 ծառայություններում առանձին տեղեկատվական բազա էր վարվում։ Հիմա բազան միասնական է։ Իսկ սա նշանակում է, որ՝ 1. կենսաթոշակային ցանկերում կբացառվի «մեռած հոգիների» առկայությունը։ Հենց մահացած մարդու տվյալը գրանցվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոններում, նախարարությունն առցանց կստանա այդ տվյալը եւ արդեն հաջորդ ամիս կդադարեցնի կենսաթոշակի վճարումը։ 2. Քաղաքացու՝ սահմանը հատելուն պես տվյալը կգրանցվի դարձյալ միասնական տեղեկատվական բազայում եւ կդադարեցվի կենսաթոշակի վճարումը։ Բայց սա չի նշանակում, թե քաղաքացին վերադառնալուն պես կենսաթոշակ չի ստանա։ Այլ կերպ՝ այնպես է արվել, որ բացակայող կենսաթոշակառուն թոշակ չստանա։ Իսկ վերադառնալուն պես, օրենքի համաձայն, կստանա նաեւ բացթողնված ամիսների դիմաց (օրենքով սահմանված ժամկետների սահմաններում, իհարկե)։
Մի խոսքով, նախարարի հավաստմամբ, բազան ստեղծելիս այնպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 173 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Փետրվար 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019