ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 14.11.2018, 11:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [560]
Կրթություն և գիտություն [36]
Մարզային [14]
Պաշտոնական [433]
Մշակույթ [14]
Հասարակություն [732]
Սպորտ [1]
Տեսակետ [46]
Տարածաշրջան [71]
Զանազան [158]
Քաղաքականություն [595]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 278 279 280 281 »

Այսօր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է
Հերթական ծննդյան օրը երկրի նախագահի համար հերթական աշխատանքային օրն է, ինչպես, ասենք, կառավարության համար՝ հերթական նիստի օր, ընդդիմությունն էլ այդ օրն իր աշխատանքն ունի՝ հանրահավաք է անում։ Այսինքն, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, ինչպես ժողովրդավարական կամ ժողովրդավարության ուղին բռնած երկրներում՝ իշխանությունը զբաղված է իր գործով, ընդդիմությունը՝ իր, բոլորն էլ այն համոզմունքով, որ իրենց գործունեության մեկնակետն ու նպատակակետը ժողովուրդն է։ 
Մեր հասարակության համար ընդհանուր առմամբ թեմաներ կան, որոնք թեեւ կոնկրետ այդ՝ երկրի նախագահի ծննդյան օրվան չեն վերաբերում, բայց շարունակական են՝ վաղուց սկսված եւ դեռ, ըստ ամենայնի, երկար շարունակվող։ Անկախ դրանց բնույթից, բոլորի միջով այսօր անցնում է երկխոսության՝ որպես հասարակությունը հանուն երկրի ապագայի համախմբող երաշխիքի, գաղափարը, որ տեւական ժամանակ փայփայվում ու չարչրկվում է, իմաստավորվում ու իմաստազրկվում, ձեւ ստանում ու ձեւախեղվում։ Այսօր աշխարհում երկխոսություն ասվածի կարիքը կարծես թե կա ամենուրեք՝ երկխոսություն պետությունների միջեւ, արժեհամակարգերի միջեւ, կրոնների ու գաղափարների միջեւ, երկխոսություն հասարակությունների միջեւ եւ միեւնույն հասարակության մեջ, ժողովուրդների միջեւ եւ նույն ժողովրդի մեջ … Ամեն ինչ կախված է նրանից ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 218 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնադրամը հրատարակել է ուսումնասիրությունները
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հինադրամը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսումնասիրություններ էր իրականացրել եւ դրանք ամփոփել հավաքածուում։ Հրատարակության շնորհանդեսը երեկ կայացավ։ Ինչպես տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հավաքածուն ներառում է վերականգնվող էներգետիկայի ուղեցուցային ծրագիրը, փոքր հիդրոկայանների զարգացման սխեման, արեւային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ եւ մի շարք այլ նյութեր (այսօր սրանց մանրամասն չենք անդրադառնա, քանզի «ՀՀ»—ն արդեն ներկայացրել է)։ Միջոցառման նպատակներն են՝ մեծացնել մասնավոր սեփականություն համարվող եւ մասնավոր հիմունքներով օգտագործվող–վերականգնվող էներգիայի արտադրության դերը, հեշտացնել ոլորտում ներդրումների ներգրավումը եւ հայտնաբերել ոլոտի հավանական ներդրողներին։
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես եւ ֆինանսապես շահավետ վերականգնվող էներգիայի ներուժը, ինչպես նաեւ սահմանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչեւ 2013թ.), միջնաժամկետ (մինչեւ 2015թ), եւ երկարաժամկետ (2020թ.եւ հետո)՝ հեռանկարում։
Ուղեցույցը համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ եւ աղքատ է հանածո վառելիքով։ Մեր երկիրը հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի եւ գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ։ Սակայն, ինչպես նշված է ուղեցույցում, Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 268 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «ողջամիտ» է համարել Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեի առաջարկը՝ Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ։ «Ասավալ—դասավալի» թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ եթե Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Աբխազիայից, Վրաստանը կարող է բանակցություններ սկսել առանց միջնորդների։ Շեւարդնաձեի խոսքով, Աբխազիան այլեւս երբեք չի դառնա Վրաստանի սովորական տարածաշրջան եւ կորսվել է որպես միացյալ պետության մաս։ Նա կարծում է, թե երկու երկրների ժողովուրդները կարող են գոնե խաղաղ գործակցել, հաղորդում է RBC—ն։


Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 196 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց նորագույն տեխնոլոգիաների, որոնք ներթափանցել են արդեն մեր կյանքի բոլոր ոլորտները, եւ հատկապես՝ կրթության համակարգ։ Միայն ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա կազմակերպվող կրթությունը, որը նախ եւ առաջ հիմնված է երեխայի անհատական հատկանիշների եւ ստեղծագործական կարողությունների վրա, կարող է ապահովել հետագա սերնդի համար լավագույն ապագան։ Ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ ստեղծվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կոչված է ծառայելու իր նպատակին։ Այն կառուցվում է Երեւանի Աջափնյակ համայնքում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կենտրոն, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12—ին։ Նախագահը ծանոթացավ իրականացված աշխատանքներին, շրջեց շենքում, զրուցեց շնորհալի երիտասարդների հետ. «Թումո»—ում ուսումնառություն ստացող երիտասարդները նախագահին մանրամասն ներկայացրին իրենց ստացած կրթության էությունը, նորարարական գաղափարները։
«Թումո» կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը ԱՄՆ—ում գրանցված «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ հիմնադիրն է, որի հայաստանյան մասնաճյուղը սկսել է գործել 1997թ.՝ զբաղվելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախագծմամբ։ Գիտակցելով Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16—ին քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Nouvelles dÕArmenie»—ն, քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել արտաքին գործերի եւ բրիտանական ազգերի համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հոուելը, բարոնուհի Շլիդա Ֆլեդերը, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Որեւէ կասկած չկա, որ հայերի նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը պատճառ է դարձել հարյուր հազարավոր հայերի սպանության՝ ինչպես ռազմական ուժի, այնպես էլ սովի եւ հիվանդությունների միջոցով։ Այն երբեք չպետք է մոռացվի»,–նշել է Դ. Հոուելը՝ շեշտելով, որ այդ մասին երբեք չպետք է մոռանալ, սակայն, ըստ նրա, ներկայումս հայ եւ թուրք ժողովուրդները պետք է միասնաբար աշխատեն ընդհանուր պատմությունն ընդունելու համար։ «Մենք աջակցում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կօգնեն նրանց բաց, անկեղծ եւ կառուցողական կերպով հաղթահարել բոլոր խոչընդոտները, սակայն չպետք է սպասենք նրանց եզրակացություններին»,–շեշտել է նախարարը։
«Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Մեկ ու կես միլիոն մարդ է սպանվել 1915 թվականին։ Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, ուր այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան, եւ պետք է ասեմ, որ այն պակաս ազդեցիկ չէր, քան Հոլոքոստի թանգարանը։ Այնտեղ պահված են անհերքելի ապացույցներ. այդ ժամանակաշրջանի բոլոր պետությունները ճանաչել էին այն, ինչը տեղի էր ունեցել։ Ժամանակն է, որ մենք էլ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Շ. Ֆլեդերը։
«Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործող լրագրողների եւ գրողների համար լուրջ վտանգներ կան Թուրքիայում։ Դպրոցական դասագրքերում էլ մերժվում է Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 188 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հերթական լրատվական «սենսացիան» եւ դրա հերքումը
Երբեմն հայրենական լրատվամիջոցները կարող են ցանկացած քաղաքական գործչի ցանկացած հայտարարություն վերածել իսկական սենսացիայի, «օրվա հայտարարության», որի մասին հետագայում կխոսեն շատերը։ Այստեղ հաշվի չի առնվում, թե իրականում ինչ է ասել այդ քաղաքական գործիչը, ինչ է ի նկատի ունեցել եւ այլն։ Հերթական «սենսացիոն» հայտարարութան հեղինակը ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր։ Երեկ նրա ասուլիսից հետո լրատվամիջոցների մի մասը լուր տարածեց, թե իբր պատգամավորը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահը պատրաստ է օրենքով սահմանված կարգով քննարկելու Ազգային ժողովի լուծարման հարցը, այսինքն՝ քաղաքական օրակարգում այդ հարցն առկա է։
Օգտվելով Ազգային ժողովի երեկ տեղի ունեցած արտահերթ նիստից, փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նման հայտարարություն եղել է, եւ եթե այո, ապա ի՞նչ է նկատի ունեցել պատգամավորը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ Հանրապետական կուսակցությունում չի քննարկվել Ազգային ժողովը լուծարելու մասին որեւէ հարց։
«Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը չէր կարող նման հայտարարություն անել»,–հավելեց Գ. Սահակյանը։ Միաժամանակ պատգամավորը հերքեց մամուլում շրջանառվող եւս մեկ «պոպուլյար» լուր, ըստ որի՝ այս անգամ Ազգային ժողովում է քննարկման դրվելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ ՀՀ վարչապետի հրաժարականի հարցը։ Գ. Սահակյանը նշեց, որ նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում եւ տեղի ունենալ չեն կարող։
Վերադառնանք Հ. Հակոբյանի «հայտարարությանը». ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը նույնպես նշեց, որ հրավիրված ասուլիսում պատգամավորը չի ասել, թե հանրապետության նախագահը պատրաստ է սահմանված կարգով քննարկել Ազգային ժողովը լուծարելու հարցը, ինչպես որոշ լրատվամիջոցներ նե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 175 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման արտոնություն ստացած ընկերությունները 
Ճգնաժամային 2008-ը ստիպեց վերանայել մեր երկրի տնտեսական քաղաքականությունը, քայլեր ձեռնարկել տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբՙ առավել կարեւորելով իրական հատվածի զարգացումը: Կառավարության կողմից արդյունաբերության զարգացման ուղղությամբ խրախուսիչ քայլերից էր 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ընկերությունների համար ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը 3 տարի ժամկետով երկարաձգելու որոշումը: 2009-2011-ին, արտադրություն ստեղծելու կամ ընդլայնելու ծրագրեր ունեցող 15 ընկերություններ օգտվել են այդ արտոնությունից: Ի՞նչ արդյունքներ են արձանագրել նրանք: Մեր այս հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարությունից ստացանք հետեւյալ տեղեկատվությունը: 
2009-ին ԱԱՀ վճարման արտոնություն ստացած ընկերություններից «Նատֆուդ» ընկերությունը մսամթերքի արտադրության նոր գործարան պետք է կառուցեր Երեւանի Նոր Նորք շրջանում: Ներկայումս կառուցվել են բետոնե եւ արդյունաբերական հատակները, տեղադրվել տաքացման, սառեցման եւ օդորակման համակարգերը, մոնտաժվել էլեկտրասնուցման համակարգը: Գործարանի շահագործումը նախատեսված է հունիսի վերջին: Սյունիքի մարզի Շամբ գյուղում «Շամբ բիզնես» ընկերությունը եւս արդեն կառուցել է գյուղմթերքների վերամշակման նոր գործարան: Սննդարդյունաբերական մեկ այլՙ «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունը կառուցում է գյուղմթերքների վերամշակման արտադրամաս, որի մեկնարկը նախատեսված էր 2010-ի վերջին: Սակայն աշխատանքները հետաձգվել են ապրանքների մատակարար ընկերության պատճառով, եւ ծրագրի մեկնարկը տեղի կունենա 2011-ի վերջին: 
«Յուքոմ» ընկերությունը ներդրել է WiMax, ինչպես նաեւ «Էրիկսոն» ընկերության հետ համատեղ` GPON տեխնոլոգիան, ինչը հնարավորությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոլորտը մրցունակության խնդիրներ ունի
Հայաստանում թեթեւ արդյունաբերությունն իր լավագույն օրերը չի ապրում։ ԽՍՀՄ—ում ու նրա սահմաններից դուրս մեծ պահանջարկ ունեցող եւ իսկական բրենդի վերածված հայկական տրիկոտաժն այսօր պարզապես գոյատեւում է։ Հանրապետության առաջատար համարվող «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան, ուր երեկ այցելել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տարեկան կարողանում է 150 մլն դրամի արտադրանք տալ։ Ընդ որում, ճգնաժամային շրջանը հաղթահարելուց հետո արտադրական անգամ նման ոչ տպավորիչ ծավալներ ապահովելը ընկերության ղեկավարներին այնքան էլ հեշտ չի տրվում։ Մի քանի տարում մեծ դժվարությամբ ձեռք բերված շուկաները՝ հիմնականում ռուսական, ճգնաժամի ընթացքում կորսվեցին։ Եւ հիմա «Տոսպ»—ում փորձում են վերագտնել դրանք։
Հիմնականում մանկական հագուստ, շապիկներ, ներքնազգեստ եւ տարատեսակ համազգեստներ։ Սա ընկերության հիմնական արտադրատեսականին է, սակայն, շուկայի պահանջարկին զուգահեռ, այն երբեմն—երբեմն փոփոխվում է։ Ինչպես համաշխարհային, այնպես էլ ներքին շուկան գրաված չինական եւ թուրքական արտադրանքները «Տոսպ»—ում մրցակցությունից դուրս են համարում։ Ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկու բնորոշմամբ՝ նրանք մեծ են ու ծանր։ «Տոսպ»—ում բամբակե գործվածի հումքն ամբողջովին ներկրվում է Միջին Ասիայից եւ Թուրքիայից, ինչն իր հերթին է նվազեցնում տեղական արտադրանքի գնային առումով մրցունակո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մաքսիմ Վերներ

Ֆրանսիայի նախագահական ընտրություններին կառաջադրվի հայ թեկնածու Մաքսիմ Վերները: 21-ամյա ուսանող Մաքսիմ Վերները որոշել է մասնակցել 2012-ի նախագահական ընտրություններին: Նա արդեն հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որը վերնագրված է` "Երիտասարդներ բոլոր տարիքների, միացեք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար”:

 Մաքսիմի մայրը ֆրանսահայ է:

Վերներն առաջարկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 169 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԳՁՕ—ն դուրս է մղում բնական օրգանիզմին եւ զրկում նրան «ձայնի իրավունքից»
Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին՝ «ՀՀ»—ն մտահոգություն էր հայտնել վերջերս շուկայում առկա սննդամթերքում հայտնաբերված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների՝ ԳՁՕ—ների առկայության հետ կապված՝ հակիրճ ներկայացնելով ընդհանրապես աշխարհում այդ բնագավառի իրավիճակը։ Փաստ է՝ մեր դռանն էլ այդ ուղտը չոքեց։ Դե եթե կա խնդիր, ուրեմն անհրաժեշտ է լուծում։ Մինչեւ սա քննարկելը, արծարծենք այն հարցը, թե ինչո՞ւ են ստեղծվում տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները, ինչի՞ կարող է հանգեցնել ԳՁՕ—ով հարուստ սննդամթերք գործածելը եւ այլն։
Մասնագիտական հարթությունում փնտրտուքը մեզ համար պարզաբանեց, որ աշխարհում 70—ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ—ի տեխնոլոգիան, եւ ստեղծվեց նոր ուղղություն մոլեկուլյար գենետիկայում՝ գենային ինժեներիան։ Գենային ինժեներիայի կարեւոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսերի, նաեւ՝ կենդանիների ստեղծումը։ Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, գիտնականներն անվանեցին ց տրանսգեն կամ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ։ Գենային ինժեներիայի մեթոդները թույլ տվեցին իրականացնել տրանսգենեզ, այսինքն՝ գենը մի օրգանիզմից տեղափոխել մեկ ուրիշ օրգանիզմի մեջ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 1626 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Նոյեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018