ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 16:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 282 283 284 285 286 ... 312 313 »
Անդրանիկ Մարգարյան՝ իր գործի ու երկրի նվիրյալը (տեսանյութ)
2007թ.-ի մարտի 25-ին կյանքից հեռացավ ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանը: Սակայն նրա մահից հինգ տարի անց էլ մեծ է կորստի ցավը: Անդրանիկ Մարգարյանը մեծ քաղաքական գործիչ էր, մտավորական: Ընկերները նրան «իսկական հայ» էին անվանում: Անդրանիկ Մարգարյանի մասին խոսում էին որպես լավ ընկերոջ, ազգային ու պետական մեծ գործչի, շփվելու մեծ մշակույթ ունեցող մարդու մասին: Մարդ, ով ցանկացած շահ ստորադաս էր համարում ազգի ու պետության շահերից:
Անդրանիկ Մարգարյանը հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։
1992թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993-ից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005թթ.`ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ։
1972-74-ին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-78-ին` Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով, նոր ձեւավորվելքի խորհրդարանը պետք է նոր փոփոխություն կատարի "Ընտրական օրենսգրքում"։
Փոփոխությամբ նաեւ հայրենքից դուրս գտնող մեր քաղաքացիները՝ երկքաղաքացիները, պետք է մասնակից դառնան իշխանությունների ձեւավորման գործում։ Քաղաքական գործիչը վստահ է` ընտրելու նրանց հնարավորության արգելափակումը ձեռնտու է իշխանություններին։ Այս պարագայում, ըստ նրա, երկխաղաքացիության ինստիտուտն ինքնանպատակ է դառնում։ Նա հավաստիացրեց, որ գալիք խորհրդարանում ՀՅԴ-ն հանդես է գալու "Ընտրական օրենսգրքում" համապատասխան փոփոխության նախաձեռնությամբ:
Վահան Հովհաննիսյանը նաեւ մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ փոքր քաղաքական ուժերի առաջնորդներն ընդգրկվում են ավելի հզորների ցուցակներում։ Ընտրություններին պակաս թվով քաղաքական ուժերի մասնակցությունը ամենեւին չի խոսում քաղաքական դաշտի բարելավման մասին, հատկապես այն դեպքում, երբ այդ միաձուլումները գաղափարական հենքի վրա չեն։
"Մարդիկ սիրում են ունենալ իրենց փոքր կուսակցությունը՝ բարեկամներով համալրված, եւ երբ այդ միավորումը չի մասնակցում ընտրություներին, հիասթափվում է նաեւ ընտրողը, իսկ սա նույնպես ձեռնտու է իշխանություններին",- ասաց Վահան Հովհաննիսյանը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

"Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի 7-րդ ընտրատարծքից հանել է իր թեկնածությունը։ 
Այստեղ նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր՝ մրցակից դառնալով գործարար Սամվել Ալեքսանյանին եւ ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանին։ Փաստը հատկապես անհանգստացրել էր վերջինիս ճամբարին, ովքեր հայտարարել էին, թե Հովհաննիսյանը պառակտում է ընդդիմությունը։
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» կուսակցության աջակիցներին արդեն մի քանի օր է ինչ զանգվածաբար հարցաքննությունների են հրավիրում` փորձելով պարզել` ինչո՞ւ են այդ մարդիկ որոշել աջակցել նորաստեղծ ընդդիմադիր շարժմանը:
Ընդդիմության կողմնակիցներին հարցաքննում են երկրի Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները, որոնց հետաքրքրում է հատկապես շարքային քաղաքացիների` ընդդիմությանը ցուցաբերած ֆինանսական օգնությունը:
Վրացական աղբյուրների պնդմամբ` հարցաքննության ծանուցագրեր են ուղարկվել Վրաստանի հարյուրավոր քաղաքացիների։
Amnesty International կազմակերպության Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Նատալյա Նոզաձեն «Ազատություն» ռադոիակայանի վրացական ծառայությանը փոխանցել է. - «Մենք կոչ ենք անում Վրաստանի  իշխանություններին շատ զգուշորեն գործել եւ զերծ մնալ մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց: Հայտնի են դեպքեր, երբ հարցաքննությունները տեւում են մի քանի ժամ, եւ դրանց ընթացքում ընդդիմության ակտիվիստին նույն հարցն է տրվում` ինչո՞ւ ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 506 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել. մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ և ԿԸՀ:
«Ըստ Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: «Ես արդեն իրավաբաններ եմ գործուղել Օդեսա և Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի և ելքի պատճենները` ամիս-ամսաթվով, և ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի կարողանանք ցույց տալ իրականությունը»,- ասել է Հակոբյանը:
Սակայն Սարոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի պարագայում, սակայն, ռուսական զենքի համամասնությունն ավելի մեծ է, փաստում է SIPRI հեղինակավոր վերլուծական կառույցը։

2002 թվականից ի վեր Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներն ավելացրել է 164 տոկոսով, աշխարհի ավելի քան 100 պետությունների թվում զբաղեցնելով  38-րդ հորիզոնականը` գնված սպառազինությունների ծավալով: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի այսօր հրապարակած զեկույցի տվյալները:
Ռազմական խնդիրներով` մասնավորաբար, սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում նշում է, որ Ադրբեջանը սպառազինության լայնածավալ գնումներն իրականացնում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծագած վեճի պատճառով:
«Թեեւ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ի պատասխան Ադրբեջանի կողմից կատարվող գնումների` իրենք եւս նմանատիպ գնումներ կիրականացնեն, այնուհանդերձ, վերջին 10 տարիներին ներկրված սպառազինությունների քանակով Հայաստանը հետընթաց է արձանագրել», - ասված է զեկույցում։ Ներկրված զենքի եւ զինամթերքի ծավալներով 2002 - 2006 թվականներին Հայաստանը 71-րդ տեղում էր, այժմ, ըստ շվեդական հետազոտական կենտրոնի տվյալների, հայտնվել է  84-րդ տեղում:
Ինչ վերաբերում է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկացի սենատորները ապրիլի 24-ի նախաշեմին կրկին փորձում են շրջանառության մեջ դնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հերթական բանաձեւը: Այս անգամ որպես բանաձեւի համահեղինակներ հանդես են գալիս Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ու Իլինոյսը ներկայացնող հանրապետական Մարկ Քըրքը:
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի փոխանցմամբ` երկու սենատորներն այժմ զբաղված են իրենց մյուս գործընկերների ստորագրությունները հավաքելով: Այդ գործընթացի ավարտին Մենենդեսն ու Քըրքը պատրաստվում են նախագիծն  ուղարկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախագահության նախկին դեմոկրատ թեկնածու Ջոն Քերիին, որը եւս ժամանակին հստակորեն արտահայտվել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Ամերիկացի սենատորները բանաձեւի այս նախագծում 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակում են որպես Ցեղասպանություն` նշելով, որ այդ իրադարձություների արդյունքում տեղահանված 2 միլիոն հայերից մեկուկես միլիոնը զոհվել են:
«Միացյալ Նահանգների Սենատը կոչ է անում նախագահին, որպեսզի նրա քաղաքականությունը արտացոլի մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանությունների հանդեպ ամերիկյան քաղաքականության ողջ էությունը` անդրադառնալով նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին եւ ըմբռնելով նման բանաձեւը չընդունելու բացասական հետեւանքները», - նշված է Ռոբերտ Մենենդեսի եւ Մարկ Քըրքի պատրաստած օրինագծում:
Բանաձեւի նախագծում նաեւ ասված է. - «Սենատը կոչ է անում նախագահին` ապրիլքսանչորսյան իր ուղերձում մեկուկես միլիոն հայերի սպանությունը հստակորեն բնութագրել որպես Ցեղասպանություն»:
«Մենք բարձր ենք գնահատում սենատորներ Մենենդեսի եւ Քըրքի ջանքերը, որոնց նպատակն է մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող այս խնդրում Միացյալ Նահանգներին դնել ճիշտ ուղու վրա», - հայտարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Վրաստանի ամեն երկրորդ բնակիչը համոզված է, որ Ռուսաստանի Դաշնությունն իրական վտանգ ու սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի պատվերով Վրաստանում փետրվարի վերջին եւ մարտի սկզբին անցկացված հարցման արդյունքները:
Չորեքշաբթի օրը Թբիլիսիում հրապարակված այս հետազոտության նպատակն էր պարզել Վրաստանում տիրող տրամադրությունները` հատկապես երկրի քաղաքացիների վերաբերմունքը արտաքին քաղաքականության խնդիրներին:
Հարցման մասնակիցների 30 տոկոսը, անդրադառնալով ռուս - վրացական հարաբերությունների ներկա վիճակին, նշել է, որ պաշտոնական Մոսկվան իրոք վտանգ է ներկայացնում Վրաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, այդ սպառնալիքը, հարցվածների այս մի խմբի համոզմամբ, երբեմն չափազանցված է ներկայացվում վրացական հանրությանը:
Հարցմանը մասնակցած վրացիների եւս 8 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես որեւէ վտանգ վրացական պետականության գոյությանը չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է արեւմտյան կառույցների հետ Վրաստանի հարաբերություններին, ապա հարցվածների ճնշող մեծամասնությունը` 74 տոկոսը աջակցում է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարության` Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը:
Հարցվածների 70 տոկոսը դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Հետազոտության մասնակիցների 59 տոկոսը, սակայն, դժվարացել է նշել, թե, իրենց կարծիքով, ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի համոզմամբ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն պետք է ներկայացված լինի ամբողջ Եվրամիությունը։
Այդ դրույթը տեղ է գտել հանձնաժողովի այսօր ընդունած բանաձեւում, որը լիագումար նիստում վավերացվելուց հետո կփոխանցվի Եվրահանձնաժողովին` Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում կիրառվելու համար։
Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում։
Նմանօրինակ փաստաթուղթ հանձնաժողովն ընդունել է նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունների համար։
Հայաստանին վերաբերող օրինագիծը կազմել է լեհ պատգամավոր Տոմաշ Պյոտր Պորեմբան։
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիչարդ Ջոզվիակի փոխանցմամբ, Մինսկի խմբի ֆորմատի փոփոխությունն առաջարկել է Կանաչների կուսակցությունը ներկայացնող օրենսդիր Ուլրիկե Լունաչեկն Ավստրիայից։
«Նա ներկայացրել է լրամշակումը եւ, որքան էլ դա անսպասելի էր ու որքան էլ դրան դեմ էր զեկույցի հեղինակը, լրամշակումն ընդունվել է դրան կողմ տրված քվեների աննշան մեծամասնությամբ»,- ասում է Ջոզվիակը։
Լրամշակմանը հավանություն են տվել օրենսդիրներ հիմնականում սոցիալիստների եւ ազատականների խմբավորումներից, ովքեր ցանկանում են, որ Եվրամիությունը Մինսկի խմբում փոխարինի Ֆրանսիային։
Արդյո՞ք այս լրամշակման ընդունումը նշանակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Փարիզի դիրքի թուլացում։ Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ պաշտոնական Բաքում դժգոհություն է հայտնել ֆրանսիացիների գործողություններից եւ պնդել, թե համանախագահ այդ երկիրը միանշանակ սատարում է Հայաստանին։
Նույն կարծիքն է հայտնել Անկարան, պնդելով, թե ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ փորձելով քրեականացնել դրա հերքումը, Փարիզը հաստատել է, որ այլեւս անկողմնակալ միջնորդ չի հանդիսանում։
Այս ընդունված փաստաթուղթը կարող է որոշակի ոգեւորություն առաջաց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երիտասարդական. ԵՄ-ն խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ

2012-2013 թվականներին Եվրոպական հանձնաժողովը ամրապնդելու է Արևելյան գործընկերներության երկրների`Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում` օժանդակելով երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանն ու մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում:
Միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով (բյուջեն`3 մլն. եվրո), որի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին նախադրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը և Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով:
Նախատեսվում է, որ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն շուրջ 1400 լրացուցիչ ծրագրեր ընդգրկելով շուրջ 21 000 պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից և ցանցային գործունեությունների մասնակիցներից: Ֆինանսավորման մեծացման հարցը ենթակա է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաստատմանը: Որոշման ընդունումը ակնկալվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Ֆինանսավորուման նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող, գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը: Նման մոտեցումը հիմնված է Եվրոպական հանձնաժողովի կողմից տարածաշրջանում իրականացված գնահատման վրա:
«Արևելյան գործընկեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024