ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 283 284 285 286 287 ... 312 313 »
33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում:
The Washington Post-ը գրում է, որ հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել: Այս  մասին ասել է գլխավոր դատախազի օգնական Լենի Բրյուերը:
Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է:
Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։
Ըստ գործի նյութերի, բանտում նստած Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները, գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ, որոնց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:
Նրանց հանցագործություններից տուժել են տասնյակ մարդիկ Կալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Թեքսասում:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են այս թեմային եւ քննարկում, թե որքանով է նպատակահարմար եվրոպական մրցույթի անցկացումը բռնապետական քաղաքականություն որդեգրած  երկրում։
«Նոր կասկածներ են ի հայտ գալիս մրցույթը հյուրընկալելու՝ Ադրբեջանի կարողության վերաբերյալ», - գրում է այսօր բրիտանական «Ինդեփենդենթը» եւ նշում, որ մրցույթից ընդամենը երկու ամիս առաջ իշխանությունները տեղի երաժիշտներին բռնության են ենթարկել ու ազատազրկել՝ նախագահ Ալիեւին քննադատելու համար։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի ժամանակ երկու երիտասարդ ադրբեջանցի երաժիշտներ քննադատել են Ալիեւին ու նրա ընտանիքի անդամներին, ինչից հետո դատարանը նրանց տասնօրյա կալանքի է դատապարտել՝ խուլիգանություն կատարելու համար։ Ավելի ուշ երաժիշտները ասել են, որ ազատազրկումից բացի ոստիկանները նաեւ ծեծել են իրենց ու զրկել հարազատների ու փաստաբանների հետ տեսակցելու իրավունքից։
«Զավեշտալի է, որ «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելուց  ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունը ուժ է գործադրում՝ երաժիշտներին լռեցնելու ու ազատազրկելու համար», - այս առթիվ հայտարարել է միջազգային «Ամնեսթի» իրավապաշտպան կազմակերպությունը եւ կոչ արել անկախ հետաքննություն իրականացնել միջադեպի վերաբերյալ։
«Ադրբեջանն այս մրցույթը ընկալում է որպես իր տնտեսական աճն ի ցույց դնելու հնարավորություն եւ միլիոնններ է ներդնում, որպեսզի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռ. Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի դեմ. մամուլ

Հայաստանի ներքաղաքական կյանքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո:
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ: Ի դեպ, ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ասում են, դա չի թաքցնում: Ամեն ինչ որոշելու է խորհրդարանական ընտրությունների ելքը` թե արդյոք ՀՀԿ-ն կունենա՞ մեծամասնություն, և թե որքան պատգամավոր կունենա ԲՀԿ-ն:
Թերևս պատահական չէ, որ Քոչարյանն այժմ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մակարդակներում: Ասում են`
Քոչարյանն ու Սարգսյանը գրեթե չեն շփվում, և կոնկրետ հարցերի շուրջ կան լուրջ տարաձայնություններ: Նախագահականում այս առթիվ անհանգստություն կա. դրա համար բավական է նայել, թե որքան խայտաբղետ է ՀՀԿ ցուցակը, և թե որքան շատ ու տարբեր հոսանքների մարդկանց են ներառել այդ ցուցակում` անգամ ՀՀԿ-ական յուրայիններին երկրորդ պլան մղելու գնով:
Ավելին` ներիշխանական կյանքին հետևողները կնկատեն, որ իշխանության ներսում լուռ պայքար է ընթանում: Սա է նաև պատճառը, որ նախագահականը որոշակի գործողություն է ծավալում ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար»:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու դեպքում շրջանառության մեջ նոր սկզբունքներ կդրվեն. փորձագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին վերջին տարիներին շատ է խոսվել և Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նմանօրինակ բանաձևի նախագիծ ներկայացնելը, կարծես, փորձ է՝ իրականացնելու այդ գաղափարը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
«Գուցե այս հարցում կոնկրետությո՞ւն կա, և փորձում են առաջարկնե՞ր անել: Իհարկե, Եվրամիության մոտեցումները ԼՂ հակամարտության հարցում շատ հեղհեղուկ են: Ինչպե՞ս կարող են կառույցի 27 անդամ երկրներ այսքան նուրբ հարցի շուրջ մեկ ընդհանուր եզրի գալ: Մի խնդիր պարզ է. ԵՄ-ը փորձում է իրականացնել այն ծրագիրը, որ ԼՂՀ-ն իր համար բաց լինի, և ինքն այնտեղ մուտք գործի առանց որևէ խոչընդոտի»,- նշեց նա:
Փորձագետի խոսքով, բանաձևի նախագիծը կյանքի կոչվելով՝ ստատուս քվոյի շուրջ լրջագույն փոփոխություններ տեղի կունենան: «Եթե տարիներ շարունակ խնդրի շուրջ մեկ մոտեցում է եղել, ապա նախագծի ընդունմամբ, հնարավոր է, շրջանառության մեջ դրվեն բոլորովին այլ սկզբունքներ: Միաժամանակ, կարծում եմ, որ հակամարտության կողմերը եվրոպական կառույցից կպահանջեն գործընթացի վերաբերյալ ավելի կոնկրետ նպատակներ ներկայացնել»:
Ամփոփելով՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ նախագծին «թթու է նայում» նաև Ադրբեջանը: «Եթե, օրինակ, ԵՄ-ն, առանց Ադրբեջանին հաշվի առնելու, Լեռնային Ղարաբաղում ներկայացուցչություն բացի, պարզ է՝ դա նրան դուր չի գա»,- բացատրեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, Հայաստանի վե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը՝ ԵՄ աչքերով

Վրաստանն ու Մոլդովան 2011 թվականի վերջին մեծ առաջընթաց գրանցեցին՝ ԵՄ–ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի (ԽՀԱԱՀ) հիմնական հանձնարարությունների իրականացման գործում: Եվրոպական հանձնաժողովի առաջարկությամբ` ԵՄ անդամ երկրները բանակցությունների մեկնարկի վերաբերյալ իրենց համաձայնությունը տվեցին դեկտեմբերի 2-ին: Նախապատրաստական տեխնիկական բանակցությունները կայացան հունվարի 18-ին Մոլդովայի, իսկ հունվարի 31-ին` Վրաստանի հետ: ԵՄ Առևտրի հանձնակատար Կարլ դե Գուխտի այցի շրջանակներում կայացել է բանակցությունների պաշտոնական մեկնարկը` Մոլդովայում՝ փետրվարի 27-ին և Վրաստանում՝ փետրվարի 28-ին: Ուկրաինայի հետ Եվրամիությունը բանակցային գործընթացում է, սակայն համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել: Ցանկում են նաև շատ այլ երկրներ, օրինակ` Սինգապուրը, Կանադան, Հնդկաստանը և այլն:
ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցչությունից «Առաջին լրատվական»-ին պարզաբանեցին, որ բանակցային գործընթացը չունի հստակ ժամանակացույց, սակայն հարկ է նշել, որ այդ գործընթացը մանրազնին աշխատանք է, որը կարող է մի քանի տարիներ տևել: Խնդիրների առումով պետք է նշել, որ յուրաքանչյուր կողմ ունի հիմնական նպատակներ և հստակ սահմանագծեր, որոնք այն ցանկանում է պաշտպանել:
Դա, ինչ խոսք, բնական է, սակայն կարևոր է այն, որ կողմերը երկուստեք ներգրավվեն բանակցային գործընթացում՝ ձգտելով միասնաբար աշխատել ԽՀԱԱՀ ընդհանուր նպատակի ուղղությամբ: Այս մոտեցմամբ բոլոր խրթին հարցերը կհաղթահարվեն` փոխադարձաբար բավարարելով երկու կողմերի սպասելիքները:
Ըստ ԵՄ ներկայացուցչության՝ առաջին հերթին Հայաստանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Քաղաքական հարցերով զբաղվող ոստիկանները խստագույնս կպատժվեն` Վ. Գասպարյան. մամուլ 

«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՀՀ ոստիկանությունում խորհրդակցություն է եղել, որը մի փոքր այլ, ոչ ավանդական ընթացք է ունեցել:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է տվել` ամեն ինչ անել համապետական ընտրությունները հարթ ու առանց միջադեպի անցկացնելու համար:
«Մենք բոլորի ոստիկանությունն ենք, չկան կուսակցություններ, չկա ընդդիմություն, չկա իշխանական ուժ: Բոլորը մեր քաղաքացիներն են: Եթե կա հակաօրինական գործողություն, պիտի անմիջապես պատժվի` որ կողմից էլ որ դա լինի»,-ասել է Գասպարյանը` ավելացնելով, որ ոստիկանների գլխավոր զենքը գրագետ աշխատանքն է:
«Աժ ընտրություններից առաջ ոստիկանության համակարգում կբացվեն նաև հատուկ հեռախոսահամարներ, ՀՀ բոլոր մարզերում ու հեռավոր գյուղերում կստեղծվեն ոստիկանական արագ արձագանքման խմբեր, որոնք անմիջապես պետք է գնան ահազանգերի հետքերով»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գասպարյանը ոստիկանության բոլոր բաժինների ու վարչության պետերին, փոխոստիկանապետերին Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի օրինակով բացատրել է, որ եթե առաջիկայում որևէ ոստիկան իր լիազորությունները գերազանցի ու զբաղվի քաղաքական հարցերով, խստագույնս կպատժվի:

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործադիրի երեկվա նիստում ընդունվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը վճարման ենթակա մեր երկրում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին» որոշման նախագիծը։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որոշման նախագծով առաջարկվում է 4—րդ եռամսյակում ծախսված վճարման ենթակա 205 մլն դրամը վճարել «ՀայՌուսգազարդ»—ին։ Վարչապետը նկատեց, թե այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ այն նպատակ ունի սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետությունից, որպեսզի նրանց մինչեւ 300 խմ—ի համար ավելի էժան գներով գազ մատակարարվի։
Փաստորեն, այդ ընտանիքները 1 խմ գազի համար վճարում են ոչ թե 132 դրամ, այլ՝ 100 դրամ։ «Այն իր դրական ազդեցությունը թողել է, եւ նրանք իրենց ընտանեկան բյուջեները տնտեսել են այդ գումարներով։ Սա ունենալու է շարունակական բնույթ»,–շեշետեց վարչապետը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 2011 թ. ապրիլի 1—ից սահմանվել է 132 դրամ։ Սակայն կառավարությունը որոշել է սոցիալապես անապահով խավերին 2011թ. ապրիլի 1—ից 300 խմ գազի համար սահմանել արտոնյալ գին, այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 1 խմ գազը մատակարարվում է 100 դրամով։
Որոշումը քիչ ավելի մանրամասնենք։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվեց ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած եւ չբաշխված շահույթների հաշվին 204.8 մլն դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ որպես անապահով ընտանիքների կողմից 2011թ. հոկտեմբեր—դեկտեմբերին սպառած բնական գազի հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 489 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չորրորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրինագծերն էլ կարեւոր են. դրանք կանոնակարգում են մեր պետության մեջ առկա իրավահարաբերությունները։ Այս մասին մարտի 22—ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
«Յուրաքանչյուր խորհրդարան շատ օրենքներ է ընդունում, որոնք համարվում են աղմկահարույց»,–ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանը նման օրինագծերից համարեց ոչ միայն ÒԱրտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե, այլ նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրինագծերը։ «Վերջինս գրեթե չորս տարի գտնվում էր Ազգային ժողովի օրակարգում եւ չէր քվեարկվում։ Այն դրվեց քվեարկության եւ չընդունվեց, քանի որ կոալիցիոն գործընկերներից մեկը բոյկոտեց։ Դա ավելի աղմկահարույց էր»,–կարծիք հայտնեց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության մասին օրինագիծը եթե դրվեր քվեարկության երեք տարի առաջ, ապա ավելի հանգիստ կընդունվեր, քան հիմա՝ նախընտրական շրջանում։
Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող է ստանալ ավելի սուր եւ անցանկալի բնույթ, ասաց Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ—ում իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ համագործակցությանը։
«Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ես նորմալ եմ գնահատում անկախ նրանից, որ կարող է ինչ—որ ժամանակ ստիպված լինենք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել։ Դա խորհրդարանին հարիր աշխատաոճ է։ Ուրիշ խորհրդարաններում այլ մոտեցումներ կան. բանը հասնում է ծեծկռտուքի, հայհոյանքների եւ այլն»,– ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանի ներկայացմամբ՝ եթե նույնիսկ խորհրդարանի դահլիճում լինում են որոշակի լարվածություն, որոշ տհաճ միջադեպեր, մեկ ժամ անց դրանք անմիջապես հարթվում են, պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Օղակ» գործողությունը փաստացի Սովետական Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացված վերջին հանցագործությունն էր, որից հետո սկսվեց պատերազմական փուլը։ «Օղակ» օպերացիան սկսվել է 1991 թվականի ապրիլի 30—ին ու շարունակվել մինչեւ օգոստոսի 20—ը։ Այդ օպերացիայի ժամանակ մենք ունեցել ենք հայ ժողովրդի ինքնապաշտպանության փայլուն օրինակներ»,– «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ» գործողություն. ապրիլ—օգոստոս 1991» ֆիլմի առաջին՝ «Արցախ» կոչվող մասի շնորհանդեսի ժամանակ ասաց ֆիլմի հեղինակ եւ ստեղծագործական խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից։
«Օղակ» գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բոլոր գյուղերում թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են կողոպտիչների կողմից։ Սպանվել է մոտ 100 մարդ, տեղահանվել՝ գրեթե 10.000, ավելի քան 600 գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մ. Գրիգորյանն ասաց, որ ֆիլմում տեղ են գտել եզակի տեսակադրեր, որոնք մինչ այժմ որեւէ տեղ չեն ցուցադրվել։
«Ընդհանրապես, «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, շատ են նաեւ արտասահմանցի ականատեսների վկայությունները։ Այս ամենը հանդիսացել է ֆիլմի հիմքը»,–ասաց նա։
Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին այդ գործողությունների ականատեսներ գետաշենցի Էլմիրա Հակոբյանը, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, ովքեր ներկաներին պատմեցին իրենց հիշողություններից, տպավորություններից։ Ներկա էր նաեւ Գետաշենի ինքնապաշտպանության հերոս, Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) սկսում է մայիսի 6—ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական իր առաքելությունը։ Հայաստանը, որպես ԵԱՀԿ անդամ, հրավիրել է ԺՀՄԻԳ—ին՝ հետեւելու ընտրություններին։
Առաքելությունը, որը ղեկավարում է Ռադմիլա Շեկերինսկան, կազմված է 12 երկրներ ներկայացնող 13 միջազգային փորձագետներից, ինչպես նաեւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են Հայաստանի ողջ տարածքում։ Բացի այդ, ներգրավվելու են նաեւ 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր հետեւելու են ընտրությունների ընթացքին եւ հաշվարկման գործընթացին։ Նրանք երկու հոգուց կազմված խմբերով տեղաբաշխվելու են հանրապետության ողջ տարածքում, հետեւելու են ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ արդյունքների ամփոփմանը։ «Առաքելության ներկայացուցչականության հարցը քննարկվել է կենտրոնական գրասենյակում, ու կողմերը հանգել են այն որոշման, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին համապատասխան եզրակացություն ունենալու համար 274 դիտորդների ներկայությունը բավական է»,–երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ընտրության արդարացիությունն ապահովելու հարցն ընկնում է տեղական իշխանությունների վրա, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի առաքելությունը նպատակ չունի փոխարինելու իշխանություններին։ «Եկել ենք դիտելու, այլ ոչ խառնվելու ու պարտադրելու։ Մեր դերը սահմանափակվում է նրանով, ինչ լիազորել է մեզ ԵԱՀԿ—ն։ Դիտարկել, գնահատել ու համապատասխան առաջարկներ պատրաստել. սա է լինելու մեր անելիքը»,–ասաց Ռ. Շեկերինսկան։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի կողմից գործուղված դիտորդները առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 378 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024