ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 21:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 286 287 288 289 290 ... 312 313 »

Երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները գտնվում են ոչ միայն հայ, այլեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախընտրական գործընթացներին, նշեց, որ իրենք հետեւում են նախընտրական գործընթացներին, միաժամանակ աշխատանքներ տանում քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ, որպեսզի ընտրությունները լավ ընթանան։ Դիվանագետն անձամբ լավատեսորեն է տրամադրված ընտրությունների կայացման հարցում։
Ջոն Հեֆֆերնը հույս հայտնեց, որ ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ՝ քվեարկության օրը կապահովվեն ընտրական օրենսգրքով ամրագրված բոլոր պայմանները, մասնավորապես՝ լրատվամիջոցներում կապահովվի հավասար հասանելիություն բոլոր կողմերի համար, կլինեն նաեւ խաղի հավասար պայմաններ։ Նա նշեց, որ իրենց կողմից պատրաստ են ցուցաբերել գործընթացին անհրաժեշտ աջակցություն։
Խոսելով հետընտրական փուլում հնարավոր բացասական զարգացումների մասին՝ ԱՄՆ դեսպանն ընդգծեց, որ ապագայի համար ենթադրություններ անել չի կարող՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ լավատես է ընտրությունների հարցում։ «Կա լավ ընտրական օրենսգիրք, եւ մենք ակնկալում ենք, որ այն նորմալ կերպով կիրականացվի ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ՝ մյուսների կողմից։ Հետագայի համար ենթադրություններ անել չենք կարող, պարզապես կհետեւենք եւ կտեսնենք»,–եզրափակեց ամերիկացի դիվանագետը։ hhpress.am

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը սխալ է համարում, որ Հայաստանում քաղաքական հարցերը լուծվեն «փողոցում»։ Այս մասին նա հայտարարեց երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ թե՛ ՀԱԿ մյուս գործիչները, թե՛ կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը ասել են, որ քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական գործընթացների միջոցով, օրինականության շրջանակներում։
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա, բանախոսի համոզմամբ, ՀԱԿ—ը միանշանակ կլինի խորհրդարանում։
Վահագն Խաչատրյանը նաեւ չբացառեց խորհրդարանում ՀԱԿ—ի եւ իշխանությունների համագործակցությունը։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում տեղի ունեցավ «Բայրամյան» սոցիալական բարեգործական եւ «Թոփ Մենեջմենթ» կրթախորհրդատվական հասարակական կազմակերպությունների դիմումների քննարկումը։ Հանձնաժողովի անդամների կողմից միաձայն մերժվեցին նշված ՀԿ—ների՝ դիտորդների հավատարմագրման մասին դիմումները։ Նիստում միաձայն որոշում կայացվեց՝ 2012 թ. մարտի 22—ին Չափնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ սահմանելու մասին։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով՝ նույն տեղամասում ե՛ւ քարտուղարի, ե՛ւ նախագահի պաշտոնը չի կարող բաշխվել կոալիցիա ձեւավորած կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ։
Հանձնաժողովը հերթական նիստում միաձայն մերժեց քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Սուքիասյանի դիմումին, համաձայն կարգի, ծանոթացել են հանձնաժողովի բոլոր անդամները, ԿԸՀ համացանցային էջում տեղադրված է եղել պատշաճ ծանուցում։
«Ներկայացված դիմումը չի կարող հանդիսանալ ԿԸՀ խնդրո առարկա, քանի որ նշված իրավասությունը պատկանում է համապատասխան ԸԸՀ—ին, ուստի հասցեատերը պիտի լիներ հենց ԸԸՀ—ն»,–նշեց Մուկուչյանը։ Օրենքի համաձայն՝ ոչ հասցեական դիմումը եռօրյա ժամկետում վերահասցեագրվում է համապատասխան մարմնին՝ այդ մասին ծանուցելով դիմողին։
Քաղաքացի Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին մարտի 17—ին դիմում է ներկայացվել՝ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մարտի 15—ի թիվ 25/01—15311 գրությունը հաշվի չառնելու եւ Խաչատուր Սուքիասյան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, լրանում է կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների փաստաթղթերի ներկայացման ժամկետը։
Մարտի 21—ին միայն երեք կուսակցություններ են ներկայացրել իրենց համամասնական ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ կուսակցություններն են Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 75 հոգանոց ընտրացուցակ։ Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
Ռուբեն Թովմասյան, Վազգեն Սաֆարյան, Տաճատ Սարգսյան, Գագիկ Մանուկյան, Երջանիկ Ղազարյան, Դոնարա Նալբանդյան, Արմեն Եղիազարյան, Բորիս Գյուրջյան, Դավիթ Հարությունյան, Անդրանիկ Ղուկասյան։
Հայտնի դարձան եւս մի քանի քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին երկու տասնյակում ընդգրկված անձանց անունները։
Մայիսի 6—ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցություն համամասնական ցուցակը գլխավորելու է Վահան Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Կարինե Հարությունյան, Արմեն Բաբայան, Արամայիս Գրիգորյան, Միքայել Մանուկյան, Կարեն Շահմուրադյան, Ռուզան Առաքելյան, Արա Նռանյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գեւորգյան, Վահրամ Թամազյան, Նունե Պետրոսյան, Մարտուն Մաթեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան Ալեքսանյան, Լիլիթ Գալստյան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում դասավորությունը այսպիսին է՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Վարդան Վարդանյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, Հարություն Քուշկյան, Հմայակ Հովհաննիսյան, Միքայել Մելքոնյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Արթուր Թամազյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Թամարա Պողոսյան, Վահե Էնֆիաջյան, Ռուբեն Գեւորգյան, Վահան Բաբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 498 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին։
Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին, որը մեծ նվիրումով մինչեւ այժմ իրականացնում էր իր նախորդը՝ նվիրակ Կլաուդիո Գուջերոտտին։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնեական աշխարհի համախմբման գործում, այլեւ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, խաղաղության պահպանման հարցում։
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ 2000թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ընդգծելով, որ այդպիսով Սուրբ Աթոռն իր ներդրումն ունեցավ հետագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման գործում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ ՀՀ սահմաններից դուրս հայկական հուշարձանների ու խաչքարերի պահպանման խնդրում Սուրբ Աթոռի դիրքորոշումն ու երախտագիտություն հայտնել այդ հարցում աջակցության համար։
Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ բարձր մակարդակի վրա է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկխոսությունը։
Նախագահը հաճույքով է վերհիշել անցյալ տարվա դեկտեմբերին Սուրբ Աթոռում Նորին սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI—ի հետ իր ջերմ, հետաքրքիր եւ արդյունավետ հանդիպումը։
Հանրապետության ղեկավարը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 494 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կենտրոնական Իտալիայում գտնվող Ռիետի (նախկինում՝ Լատիում) քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 20—ին միաձայն բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին «Nouvelles dÕArmenie»—ին տեղեկացրել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Մետաքսյա Վանոյանը։ Ռիետի քաղաքն ունի շուրջ 48 հազար բնակչություն։
Այս տարվա փետրվարի 18—ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել նաեւ իտալական Թուրին քաղաքը։
Բացի այդ, Իտալիա—Հայաստան բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովը պատրաստվում է Իտալիայի խորհրդարանին ներկայացնել ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ բանաձեւը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 716 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության 15—ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա շնորհավորեց ՕԵԿ—ականներին կուսակցության հիմնադրման 15—ամյակի կապակցությամբ, մաղթեց հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ—ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ։ Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ «Օրինաց երկիրը» հիմնադրվեց, ամրացավ, կայացավ եւ շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում։
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ—ը մեծ ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել։
«Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է։ Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ»,–ասաց նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ «Օրինաց երկիրը» առաջնորդվել է բարոյական չափանիշներով։
Հանրապետության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ՕԵԿ—ականները այսուհետեւ եւս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, եւ մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաեւ ձեր ակտիվ մասնակցությամբ։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում հաջողություններ»,–ասաց նախագահ Սերժ Ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 499 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի մասին հայտարարեց ՀՀ պետական լեզվով։ Այնուհետեւ ֆրանսերենով շարունակեց. «Ֆրանկոֆոնիայի սեզոնն արդեն սկսվել է։ Մենք մեկամսյակի փոխարեն նախընտրում են գործածել սեզոն արտահայտությունը, հատկապես որ որոշակի միջոցառումներ կունենանք նաեւ մայիսին։ Ստացվում է մարտ, ապրիլ, մայիս՝ Ֆրանկոֆոնիայի գարուն։ Այս սեզոնը հրաշալի մեկնարկ ունեցավ եւ հիանալի է ընթանում»։
Ֆրանսերեն լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը ձեւավորվել է ավելի քան 40 տարի առաջ, երբ 1970—ին Նիամեյում ստեղծվեց ներկայիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ «Մշակութային եւ տեխնիկական համագործակցության ասոցիացիան»։ Ֆրանկոֆոնիան որպես շարժում միավորում է 75 պետություն, որոնցից 56—ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19—ը հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով։ Բոլոր այս երկրներում Ֆրանկոֆոնիայի օրը, շաբաթը, մեկամսյակը տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրը վերածվեց շաբաթի, այնուհետեւ մեկամսյակի։ Մեր հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2004թ.՝ որպես դիտորդ։ Իսկ 2008թ. Հայաստանին շնորհվեց կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ։ Այս տարի էլ Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ մենք ունեցանք լիիրավ անդամի կարգավիճակ։ Եվ որպես այդպիսին՝ 2012—ին, կարելի է ասել, բավականին ծանրաբեռնված ենք։
«Այս տարի լայն ծրագիր է ներկայացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Մեկամսյակի շրջանակներում ֆրանկոֆոն դեսպանները դեսպանությունների մակարդակով եւս միջոցառումներ են պատրաստել»,–տեղեկացրեց Հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչպես արդեն հայտարարվել էր՝ ՍԻՄ կուսակցությունը խորհրդարանի ընտրություններին կմասնակցի ՀՀԿ—ի հետ համատեղ։ Կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ բացի իրենից ՍԻՄ—ից ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել են նաեւ կուսակցության փոխնախագահ Արտակ Գրիգորյանը եւ կուսակցության երիտթեւի ղեկավար Ռաֆայել Ավետիսյանը։
Հայկ Բաբուխանյանը փաստում է, որ ՍԻՄ—ը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր համագործակցում է ՀՀԿ—ի հետ, եւ երկու կուսակցությունները մշտապես ունեցել են գաղափարական ընդհանրություններ. «ՀՀԿ—ն իր համամասնական ցուցակում ընդգրկելով հասարակական եւ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների՝ ստեղծում է ժողովրդական լայն ճակատ»։
Բաբուխանյանը հույս ունի, որ ՀՀԿ—ի համամասնական ցուցակը 50 տոկոս ձայն կհավաքի։
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա ՍԻՄ նախագահը կարծում է, որ խորհրդարանում, անկասկած, ներկայացված կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես ՕԵԿ—ը, ՀՅԴ—ն, «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաեւ ՀԱԿ—ը, ըստ Բաբուխանյանի, պետք է աշխատանք տանեն եւ ապացուցեն ընտրողներին, որ արտահայտում են այս կամ այն շերտերի շահերը։
Ցուցակի ամենավերջին տեղերում գտնվող գործիչն էլ կարող է հայտնվել ԱԺ—ում, քանի որ ցուցակի առաջին տեղերը զբաղեցնում են գործադիր իշխանության ներկայացուցիչները։ ՀՀԿ համամասնական ցուցակը նման կերպ բնորոշեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը. «Ցուցակի մեծությամբ մենք հասարակությանը եւ աշխարհին ցույց ենք տալիս, թե ինչ թիմով ենք պատրաստվում աշխատել»։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2010թ. համաշխարհային առեւտրի ծավալը հասել է ավելի քան 15 տրլն դոլարի։ Միեւնույն ժամանակ, ըստ «European Information Technology Observatory»—ի գնահատականի, գիտատար եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի շուկայի ծավալը 2010թ. գերակշռել է 2 տրլն եվրոն։ Հայաստանին անհրաժեշտ է փորձել զբաղեցնել իր տեղը այս աճող եւ երկրի ռազմավարական զարգացման համար հեռանկարային շուկաներում։ Այս կարծիքին է «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը, որ, ինչպես ասել ենք, ՀՀ—ում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է։ Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ընկերությունն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում։
«Սիտրոնիկս Արմենիա»—ի ներկայացուցիչները սկսել են նախնական բանակցությունները մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ՝ ծրագրավորվող ԱՏԳ—ներում նրանց աշխատելու կապակցությամբ։ Նախնական բանակցությունների արդյունքում որպես գործընկեր ներկայանում են (ընկերության տվյալներն են) «Գլաքսո Սմիթ Կլայն»—ը (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը), «Փարավան» կազմակերպությունների խումբը (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի ոլորտում), «Քարգո Մեթրիքս»—ը (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների եւ ՏՏ ոլորտում լուծումների եւ ծրագրերի մշակման առաջատարներից մեկը), «Ֆաբթեչ»—ը (միջազգային կազմակերպություն. կենսատեխնոլոգիական եւ դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի եւ հագեցման ծառայություններ մատուցող), «Բայսթրոնիք լազեր»—ը (շերտային մետաղի եւ այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող)։
Ինչու է «Սիտրոնիկս Արմենիա»—ն ազատ տնտեսական գոտու տարածք ընտրել «ՌԱՕ Մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024