ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 290 291 292 293 294 ... 312 313 »

Մոլոդովայի վարչապետը և խոսնակը պատրաստ են վտանգի դեպքում փախչել Ռումինիա 

Մոլդովայի իշխանությունները, հնարավոր է, օգնության խնդրանքով դիմեն Ռումինիային, եթե նախագահական ընտրությունների օրը իրադրությունը դուրս գա վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ բարձրաստիճան աղբյուրին:
Օգնությունը կարող է ցուցաբերվել ռումինական ոստիկանության ստորաբաժանումներ ուղարկելու ձևով՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև ստորագրված համագործակցության շրջանակներում: Բացի այդ, ատառոց դեպքերում ուսումնասիրվում է Մոլդովայի կառավարությունը և խորհրդարանը Բուխարեստ տեղափոխելու հավանականությունը, որի համար արդեն չվերթ է պատվիրվել:
Մարտի 13-ին Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ, որի ժամանակ կտրականապես պահանջել է կարգուկանոն հաստատել նախագահի ընտրությունների հարցով խորհրդարանի հատուկ նիստի օրը: Աղբյուրի տեղեկության համաձայն՝ վարչապետը համոզված չէ, որ Մոլդովայի ուժայինները կարող են ինքնուրույն կարգավորել այդ օրը երկրում տիրող իրավիճակը այն դեպքում, եթե երկրում տեղի ունենան ընդդիմության փողոցային ցույցեր: Բացի այդ, երկրի ոստիկանների մեծ մասը իրենք են քրեական հետապնդման մեջ գտնվում 2009 թ. ընդդիմադիր, այժմ արդեն վարչապետ Վլադիմիր Ֆիլատի կազմակերպած ցույցը ցրելու համար:
Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 16-ին:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 421 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրերս կհրապարակվի ՀԱԿ-ի կարգախոսը`«500 հազար ձեռներեցով Հայաստան»

«Երկու մոնոպոլիստ բախվել են իրար, չես իմանա, թե ով է ճիշտ, հնարավոր չէ պարզել: Երկուսի սահմանած գներն էլ անընդունելի են»,- այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով «Արմավիա» ավիաընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև ծագած վեճը:
Ըստ նրա՝ այս 2 ընկերությունն էլ անհիմն բարձր գներ են սահմանել, և սարսափելի թանկ օդանավակայանն է հիմնական պատճառը, որ հայությունը չի գալիս Հայաստան: Այս վեճում, Հ. Բագրատյանի խոսքով, 2 մոնոպոլիստներից մեկը՝ «Զվարթնոց»-ը, առայժմ ավելի ուժեղ դուրս եկավ: Նա նշեց, որ պետք է աշխատեր նաև «Էրեբունու» թռիչքուղին, մինչդեռ այդտեղից չեն թռչում, որովհետև «Զվարթնոցը» դրա դեմ կբողոքեր: Հ.Բագրատյանը չբացառեց, որ «Արմավիան» ուզում է սնանկանալ:
Նախկին վարչապետը խնդրի լուծումը տեսնում է մենաշնորհները դադարեցնելու մեջ, և այդ դեպքում 2 ընկերությունն էլ կտուժեր, փոխարենը կշահեր ավիացիան: Եվ դա պետք է անի կառավարությունը:
«Նոր Հայաստան է պետք, մրցունակ Հայաստան, որտեղ ՓՄՁ-ները կազմում են ՀՆԱ-ի 60%-ը, որտեղ կլինի ոչ թե 12 հազար ակտիվ հարկ վճարող, այլ 400-500 հազար: Օրերս կհրապարակվի ՀԱԿ-ի կարգախոսը`«500 հազար ձեռներեցով Հայաստան»»,- ասաց Հ. Բագրատյանը:
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ նիստում քննարկվել է բացառապես մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ առաջադրումների հարցը։ Որոշվել է, որ ՀՀԿ—ն պատրաստվում է առաջադրել կամ պաշտպանել 33 մեծամասնական թեկնածուի։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մարտի 13—ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ Երեւանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի Հայաստան—Իրան դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատման 20—ամյակին նվիրված «Հայ—իրանական 20—ամյա համագործակցության ճանապարհով» թեմայով գիտաժողով։ Այն կազմված էր երկու՝ պաշտոնական բացման եւ գիտական մասերից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ով կարեւորեց երկու երկրների փոխհարաբերություններն ու դրանց բազմակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ—ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ ալի Սաղայիանը։ Նա Իրան—Հայաստան փոխհարաբերությունները սերտ եւ բարեկամական գնահատելով՝ շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման օրվանից որդեգրել է հարեւան երկրների հետ բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու քաղաքականություն։ Դեսպանը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը որպես կապող օղակ իսլամական աշխարհի ու քրիստոնեության միջեւ։
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ երկու երկրների միջեւ մշակութային կապերը զանգանում են առավել դինամիկ՝ ներառելով մշակույթի բոլոր բնագավառները։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխհարաբերություններին, Իրան–Հայաստան գազատարի կառուցումը համարեց Հայաստանի էներգետիկ անվտանգության կարեւոր գործոն, հավելեց նաեւ Մեղրիի ՀԷԿ—ի կառուցման կարեւորության մասին։ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով բարձր գնահատեց Իրանի աշխարհաքաղաքական դիրքը եւ նրա դերը տարածաշրջանում, անդրադարձավ ինստիտուտում տասնամյակների ընթացքում իրանագիտական ոլորտի ուսումնասիրություններին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 590 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կուսակցական գրասենյակներում այս օրերին համեմատաբար ակտիվ են՝ ցուցակներ, կարգախոսներ, ծրագրեր եւ այլն։ Եթե որոշ ուժեր համագումարի միջոցով են հստակեցնում անելիքները, ապա շատ կուսակցությունների բավարարում է նաեւ ղեկավար մարմնի նիստը կամ փոքր ձեւաչափով որեւէ հավաք։ Որոշներն էլ հավատարիմ են մնում նախորդ ընտրությունների իրենց ռազմավարությանը։
Արտախորհրդարանական շատ ուժեր այս անգամ եւս կփորձեն խորհրդարան մտնել։ Նախընտրական զարգացումների եւ ակնկալիքների շուրջ զրուցեցինք նրանցից որոշների ներկայացուցիչների հետ։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է ընտրապայքարին եւ ընտրությունների է գնում Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ։ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը «ՀՀ»—ին ասաց, որ խոսքն այստեղ ոչ թե այս երկու քաղաքական ուժերի միավորման, այլ միասնական ցուցակով մասնակցելու մասին է։ Կոմունիստները մեծամասնական թեկնածուներ չեն առաջադրելու. ֆինանսական հնարավորությունները չեն ներում։
Ընտրական գործընթացին վերաբերող բոլոր հարցերը կհստակեցվեն այս շաբաթ անցկացվելիք կենտրոնական կոմիտեի պլենումի ժամանակ։ Կոմունիստների կարգախոսը, սակայն, արդեն հայտնի է. «Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ, քանդեցին ժողովրդավարները»։
Ռուբեն Թովմասյանը նախընտրական մթնոլորտը բնորոշեց իբրեւ «հրաձգային պայքար»։ Նա նկատեց, որ քաղաքական ուժերը չեն ուզում որեւէ կերպ բացահայտել ցուցակներն ու իրենց քարոզչության ռազմավարությունը. «Ազատ եւ արդար ընտրությունների դեպքում մեզ համար կանխատեսում ենք 10—15 տոկոս աջակցություն»։

«Ընդդիմությունը միատարր չէ. հանուն ինչի՞ միավորվենք»

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երբեք հեղափոխական փոփոխությունների ճանապարհը որեւէ երկրում չի հանգեցրել վերջնական դրական փոփոխությունների, ինչի վառ վկայությունն են արաբական երկրներում վերջին շրջանի զարգացումները։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Մանվել Բադեյանը։
Վերջինիս կարծիքով, երկրի զարգացման միակ ճանապարհը էվոլյուցիոն, «վերեւից» կատարվող փոփոխություններն են։
Նա շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունը, որպես իշխող ուժ, գիտակցում է, որ անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, ինչի մասին են վկայում ՀՀԿ 13—րդ համագումարում հնչեցված շեշտադրումները։
Ըստ Մանվել Բադեյանի, այս փաստը գիտակցում է եւ հեղափոխական ճանապարհից որեւէ լավ բան չի ակնկալում նաեւ ժողովուրդը։ Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բանախոսը նշեց, որ ՀՀԿ—ն պայքարելու է բացառապես քաղաքական մեթոդներով եւ բացառելու է ընտրակեղծիքներն ու օրինախախտումները։
Բադեյանը վստահ է, որ Հանրապետական կուսակցությունը կհաղթի առաջիկա ընտրություններում։
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը յուրօրինակ հաշվետվություն էր կուսակցության գործունեության, տարվող արտաքին եւ ներքին քաղաքականության հետ կապված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշել է, որ շեշտադրումները վերաբերում էին հայ–թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ղարաբաղյան հիմնախնդրին։
«Բոլոր շեշտադրումները բավականին համարձակ էին եւ ընդգծվեց յուրօրինակ պատասխատվության զգացումը»,–ասել է Սահակյանը։
Անդրադառնալով կարգախոսին՝ «Հավատանք, որ փոխենք», ՀՀԿ պատգամավորը նշել է, որ մամուլը շատ մակերեսորեն էր հասկացել այն՝ վերածելով բառախաղի։ «Իրականում կարգախոսի գաղափարը ավելի խորն է։ Մենք հավատացինք ու անկախացանք, եւ պետք է մեր «ես»—ը չկորցնելով՝ կարողանանք ճիշտ ժա ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկացի զինվորի կողմից 16 խաղաղ բնակիչի սպանությունից հետո ԱՄՆ չի շտապելու ամերիկյան զորամիավորումներն Աֆղանստանից դուրս բերելու հարցում: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, միջազգային զորամիավորումները պետք է դուրս բերվեն պատասխանատու ժամկետներում:

 Սպանության հետեւանքով արդեն լարվել են հարաբերություններն Աֆղանստանի եւ ամերիկյան զորամիավորումների միջեւ:

 Նշենք, որ նախապես որոշված ժամկետների համաձայն, ամերիկյան զորամիավորումները պետք է դուրս բերվեն Աֆղանստանից 2014-ին:

 Քանդահար նահանգի գյուղերից մեկում խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացած զինվորականը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ադրբեջանում մարդու իրավունքները խախտվելու, այլակարծությունը խեղդվելու պատճառով մայիսին Բաքվում անցկացվելիք "Եվրատեսիլ-2012" երգի միջազգային մրցույթը բոյկոտելու համար միջազգային հասարակայնությանն ուղղված կոչերն ավելանում են: Այս մասին հայտնել է բրիտանական "The Guardian" թերթը:
Թերթը հայտնել է, որ "Իսլանդիան մտադիր է չմասնակցել մրցույթին, իսկ Հոլանդիան, Ֆրանսիան եւ Իռլանդիան միացել են բոյկոտի արշավին":
Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի աղետալի վիճակի մասին հրապարակումներով հանդես են եկել նաեւ "Amnesty International" եւ "Human Rights Watch"  կազմակերպությունները:
Թերթը մեջբերել է "Amnesty International"-ի ղեկավարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տեղակալ Ջոն Դալհուսենի հետեւյալ կարծիքը. "Ադրբեջանի կառավարությունը, որը դաժանորեն ցրում է խաղաղ ցույցերը եւ շարունակում մարդկանց բանտեր նետել, չի կարող ժողովրդավարության արժանի ներկայացուցիչ լինել: Ադրբեջանի իշխանությունը պետք է հասկանա, որ անցկացվելիք մրցույթի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 7—ին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունեցել Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ալի Աքբար Սալեհիի, Ահմեդ Դավութօղլու եւ Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը, որի օրակարգում զետեղված էին տարածաշրջանային խնդիրներ, Կովկասում տիրող իրավիճակը, զենքի ու թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի, տնտեսական համագործակցության ընդլայնման եւ այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ խիստ կարեւորվել է եռակողմ բանակցությունների շարունակականությունը տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Հայտարարությունում նշված է, որ քննարկվել է նաեւ Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղին Նաիջեւան—Ջուղա—Թավրիզ երկրաթուղուն միացնելու հարցը։ Բացի այդ, որոշում է ընդունվել, որ հերթական հանդիպումը տեղի ունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին՝ Վանում, որը նույնպես խոստումնալից չի կարող լինել։ Մինչեւ եռակողմ հանդիպումը նախարաների միջեւ տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, ընդ որում, Սալեհին եւ Դավութօղլուն քննարկել են 5+1—ի հետ Իրանի բանակցությունների հարցը՝ վերջինիս միջուկային ծրագրերի շուրջ։ Հարկ է նշել նաեւ, որ թե հայտարարության բովանդակությունը եւ թե դռնփակ անցկացված նիստի վերաբերյալ լրատվությունը վկայում են, որ նրանց առաջին համատեղ նիստի ոգեւորությունից շատ բան չի մնացել, չնայած հաճոյախոսությունների պակաս չի զգացվել։
Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. մարտի 17—ին, Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքում, որտեղ կողմերի միջեւ 9 կետից կազմված համաձայնություն էր ձեռք բերվել, այդ թվում. ա) մասնակից երկրների տնտեսական զարգացմանը եւ բնակչության կենսամակարդակի բարցրացմանն ուղղված մշակել ու իրականացնել համատեղ նախագծեր առեւտրատնտեսական տարբեր՝ արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի ու կապի, էներգետիկայի, գիտության եւ տեխնոլոգի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի իշխանությունների համար մտահոգության առիթ կա. ԵՄ հետ անդամակցության բանակցությունների համապատկերում Անկարայի դիրքերը տեւական ժամանակ անփոփոխ են, մինդեռ ԵՄ—ը շարունակում է ընդլայնման գործընթացին միտված գործողություններն այլ երկրների հետ։ Խորվաթիայի հետ բանակցությունները մոտեցել են հաջող ավարտին. առաջիկա ամիսներին այս երկիրը կհամալրի ԵՄ ընտանիքը։
Օրերս էլ Եվրամիության ԱԳ նախարարները հավանության արժանացրեցին Սերբիային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհումը։
Թուրքիային ԵՄ—ում անցանկալի հայտարարելու իրողության դիմաց ԵՄ որոշ երկրներ «փոխհատուցման» ձեւեր են գտնում, ասենք՝ մրցանակներ։ Թուրքիայի անդամակցելուն դեմ արտահայտվող երկրներից մեկում՝ Գերմանիայում, Էրդողանին «եվրոպական» մրցանակ է սպասվում։
Մարտի 17—ին Գերմանիայի Բոխում քաղաքում 8—րդ անգամ 11 նոմինացիաներում կհանձնվի «Steiger Award» մրցանակը, որը նախատեսված է հանդուրժողականության, մարդկայնության, շիտակության, Եվրոպայի հետ համատեղ շարժվելու համար։ «Ողորմածություն» կատեգորիայում այն կտրվի Շվեդիայի թագուհի Սիլվիային, «հանդուժողականության» կատեգորիայում՝ ԳԴՀ նախկին նախագահ Հորսթ Քյոլերին, իսկ ահա «Եվրոպա» կատեգորիայում պարգեւատրվելու է Թուրքիայի վարչապետը։
Իր այս որոշումը «Steiger Award»—ը, մասնավորապես, պայմանավորել է այն բանով, որ «Տարիներ շարունակ Էրդողանը ջանք է թափում իր երկրում ժողովրդավարական շրջադարձի համար։
Որոշումը, սակայն, քննադատության թիրախ է դարձել Գերմանիայի քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներում։
Գերմանահայերի խորհուրդը հայտարարել է այդ կապակցությամբ բողոքի ակցիաներ անցկացնելու մասին։
«Էրդողանը եւ նրա կառավարությունը հետամուտ են, որ Գերմանիայում ներգաղթյալները չինտեգրվեն»,—այս կապակցությամբ արված գրավոր հայտարարության մեջ մեկնաբանում է գերմանահայերի կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը։
Նա բարձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024