ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 291 292 293 294 295 ... 312 313 »

«ՀՀԿ 13—րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ծրագրային ելույթում եւս մեկ անգամ արժեւորվեց ազգային պահպանողական աշխարհընկալումը, դրա արդիականությունը։ Եվս մեկ անգամ ներքաղաքական դաշտին ու ամբողջ աշխարհին հասկանալի դարձավ, որ ՀՀԿ—ի եւ մեր երկրի բռնած քաղաքական կուրսը՝ եվրաինտեգրումը, ինչպես նաեւ մեր գաղափարախոսությունը՝ ազգային պահպանողականությունը, համադրելի են»,–անդրադառնալով ՀՀԿ 13—րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթին, «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ դրանով շատ ու շատ գործիչների եւ վերլուծաբանների հույսերը, ովքեր փորձում են այս աշխարհընկալումների մեջ հակադրություններ գտնել, հօդս ցնդեցին, ինչը հատկապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջերս ՀՀԿ—ն անդամակցեց Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը՝ ԵԺԿ—ին (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)։
«ԵԺԿ—ն եւս դավանում է այդ գաղափարական արժեհամակարգին, որի հիմքում, իհարկե, ընկած են ընտանիքը, ազգային արժեհամակարգը, լեզուն պահպանելու հիմնադրույթները։ Փորձել հակասություն գտնել եվրոպական արժեհամակարգի, դեմոկրատական արժեհամակարգի եւ այն արժեհամակարգի մեջ, ինչին դավանում է ՀՀԿ—ն՝ իր ստեղծման օրից մինչեւ հիմա, շինծու եւ կեղծ փորձ է, որն ուղղված է խեղաթյուրելու մեր գաղափարախոսությունը եւ խոչընդոտելու փորձ՝ ՀՀ ինտեգրման գործընթացին»,–ասել է Է. Հովհաննիսյանը։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 487 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հնարավոր չէ անտարբեր անցնել Մեծամորի քաղաքապետարանի առջևով: Երբ մուտք ես գործում ԵԿՄ Մեծամորի տարածքային բաժանմունք, քո առջև բացվում է Արցախյան պատերազմի թոհ ու բոհով շնչող հերոսների և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող թանգարան հիշեցնող նախասրահը, որի պատերին փակցված վահանակներն ու նկարները, Արցախյան պատերազմի սուրբ մասունքները ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 13-րդ համագումարին: Համագումարում Սերժ Սարգսյանը հանդես է եկել հաշվետու զեկույցով:

Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարևորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության և ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում: Եվ դա օրինաչափ է:
Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում և իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ողջ միջավայրն է փոխվել, արտաքին ու ներքին մարտահրավերներն են փոխվել, խնդիրներն ու դերակատարներն են փոխվել: Իսկ Հանրապետականը շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը` հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից և մոմե թևերով արևին հասնելու գայթակղությունից:
Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում և երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները և իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Այս տարիներին կուտակած հս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 544 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթեց "Քեզ համար, Հայաստա'ն” կարգախոսով: Ինչպես միշտ, այս տարիներին ևս, Հայաստանն է եղել գերագույն արժեքը մեր գործունեության և մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում: Հինգ տարի  շարունակ մենք ամրացրել ենք մեր պետականությունը, ավելացրել նրա պաշտպանողական ունակություններն ու ճկունության մակարդակը:
Չնայած արտաքին մարտահրավերներին ու ներքին բարդություններին` հետևողական ու դժվար աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է`
- պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում,
- բացել քաղաքական համակարգը` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը,
- փոխել քննադատության մասին տարիներ շարունակ արմատավորված կարծրատիպերը և վերականգնել ընդդիմախոսների` այլ կարծիք ունենալու իրավունքը,
- ցուցաբերել նախաձեռնողականություն և հստակություն տարածաշրջանային գործընթացներում` հանդես գալով որպես միջազգային հանրության պատասխանատու և կանխատեսելի անդամ,
- Հայաստանի և Սփյուռքի ջանքերի համադրմամբ` շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը,
- ՀՀ համակողմանի աջակցությամբ` ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը,
- նոր սպառազինության և տեխնիկայի ներդրմամբ` հզորացնել մեր պաշտպանական ներուժը:
Վստահաբար, մենք շարունակելու ենք պահպանել և ամրապնդել ձեռք բերվածը:
Ներկա իրողությունները վկայում են, որ ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ Հայաստանի շարունակական զարգացման համար, և ՀՀԿ-ն պատրաստ է բազմապատկել ջանքերը` երկրի հետագա առաջընթացն ապահովելու ուղղությամբ:
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 610 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի վերաբերյալ մեկնաբանություններ են արել մի շարք քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բրուսելյան այցը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում։ Քաղաքագետը նշել է, որ հանդիպումների բովանդակությունը, ինչպես նաեւ այն, թե ինչ պաշտոնական անձանց հետ են անցկացվել դրանք, ցույց են տալիս, որ Հայաստանը միջազգային եւ եվրոպական քաղաքականության մեջ այսօր դիտվում է որպես հուսալի գործընկեր տարածաշրջանում, որը կատարում է իր վրա դրված խնդիրներն ու պարտականությունները։
«Եվրոպականացման քաղաքականությունը, որը Հայաստանը վերջին տարիներին իրականացնում է որոշակի հաջողությամբ, իր դրական արձագանքն է գտնում եվրոպական կառույցների կողմից, եւ դրա ապացույցը խորացվող համագործակցությունն է տարբեր ուղղություններով»,– ասել է Մարկարովը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանը բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, եւ պատահական չէ, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր գնահատականի արժանացրին վերջին տարիներին երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Մասնավորապես, ի ամփոփումն ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նշել է. «Նախագահին ուղղված իմ ուղերձը այսօր շատ պարզ է. մենք լիովին աջակցում ենք նախագահի ձեռնարկած բարեփոխումներին ու արդիականացման օրակարգին եւ նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմանը»։
«Մենք գիտակցում ենք երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը ու կարեւորում առավել խոր ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը»,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ երկրում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ի շահ ժողովրդի, ի շահ քաղաքացու։
Վերջինիս հետ համամիտ է ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 550 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը  հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ։ Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ պարոն Շուլցին իր նոր պաշտոնում հանդիպելու եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար։
Կցանկանայի մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ—ի հետ մեր հարաբերություններում թե՛ խորհրդարանական, եւ թե՛ գործադիր մակարդակներում։
Մենք կարեւորում ենք Եվրոպական խորհրդարանի դերակատարությունը Հայաստան—ԵՄ խորացող համագործակցության համատեքստում։ Դինամիկ զարգացում են ապրում Հայաստան—ԵՄ միջխորհրդարանական կապերը, ինչպես երկկողմ՝ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ, այնպես էլ բազմակողմ՝ Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրանեսթի ձեւաչափերում։
Բոլորովին վերջերս՝ փետրվարի 22—23—ին, Երեւանում տեղի ունեցավ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որը այս կառույցի առաջին հանդիպումն էր գործընկեր երկրում։ Հավատացած ենք, որ Եվրանեսթը կլինի այն հարթակը, որի շրջանակներում կարող են լավ հնարավորություններ ստեղծվել ինչպես երկկողմ միջխորհրդարանական կապերի, այնպես էլ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար։ Ուրախ էինք նաեւ նույն ժամանակահատվածում մեզ մոտ հյուրընկալել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 468 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը մարտի 6-ի երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած ՀՀ եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել՝ նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերգտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են:

Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը:

Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ: Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:

Եվրամերձեցման քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 566 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հարգելի համաքաղաքացիներ` գարնանային այս գեղեցիկ օրը միջազգային հանրությունը նշում է որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մարտի 8-ը մեզանում տարիների ընթացքում դարձավ այն գեղեցիկ և ցանկալի տոներից մեկը որին սպասում ենք յուրատեսակ սպասումով ու հուզմունքով: Այս օրը մեկ անgամ ևս առիթ է տալիս մեծարելու կանանց և մայրերին,  արտահայտել նրանց հանդեպ մեր տածած սերն ու հարգանքը, հիշելով նրանց վաստակը ընտանիքի պահպանման, երեխաների դաստիարակման, հասարակական գործունեության և աշխատանքի տարբեր բնագավառներում:
Հայ իրականության մեջ կինը պաշտվել ու մեծարվել է ըստ պատշաճի: Նրա կերպարը սրբացվել է ու հանդիսացել ներշնչանքի և արարման աղբյուր: Ընտանեկան արժեքների կրողը և սերունդներին փոխանցողը հայ մայրն էր, որը լինելով ընտանիքի սյունը` վառ պահեց հայ օջախի ճրագը, բարոյական վեհ հատկանիշների շնորհիվ ազգապահպան ջահ ու կենսատու տաճար հանդիսացավ, անաղարտ պահելով մայրենին, հայրենի մշակույթը, սովորույթյուններն ու ծեսերը:
Հայրենասիրություն, աշխատասիրություն, հոգևոր հարստություն և բարոյական բարձր հատկանիշներ. ահա ոչ այն ամենը, ինչը մենք տեսնում ենք հայ կանանց և մայրերի մեջ:
Հարգելի կանայք. քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում ենք համայնքի բոլոր կանանց և մայրերին մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում ենք Ձեզ առողջություն, երջանկություն և կապույտ երկինք:  Թող միշտ գարուն լինի Ձեր սրտերում և անափ գեղեցկություն`  Ձեր այնքան փխրուն հոգիներում:
Ռոբերտ Գրիգորյան
Մեծամորի քաղաքապետ
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 723 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (2)

ՄԱԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի՝ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Դեսպան Նազարյանը նշում է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին եւ իրավապաշտպաններին, ովքեր հարցականի տակ են դրել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի իշխանությունների վարկածը։
ՄԱԿ—ում տարածված ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվում են այդ ժամանակահատվածի մարտական գործողությունների մանրամասներն ու նշվում է, որ «…Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների եւ հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականներն ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները»։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ «բոլոր փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան հարցում մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ՝ քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի։ …Կանոնավոր կերպով խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը՝ պաշտոնական Բաքուն փորձում է միջա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը։ «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,–Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան։ «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ—բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը։ Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին—առանձին եւ բոլորիս համար միասին։ Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,–հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահն իր ներածական խոսքում այնուհետեւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան–սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի։
Նա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024