ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 ... 312 313 »

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է.
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի ներկայացուցիչներ, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար: Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո սա նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ այս ավանդույթի համար, որովհետեւ մենք նաեւ խորհրդարանների միջեւ գործակցության շատ մեծ օրակարգ ունենք: Ընդ որում՝ նկատի ունեմ ոչ միայն օրենսդրությունների սինխրոնացումը, այլեւ՝ մենք ունենք անվտանգային ընդհանուր մարտահրավերներ եւ ռազմավարական ընդհանուր տեսլական, եւ այդ ռազմավարական տեսլականը պետք է անընդհատ համակցվի, քննարկվի, եւ ձեւավորվի ընդհանուր ռազմավարական բովանդակություն: Ես ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ գործակցությանը նոր լիցք է հաղորդվել, եւ փոխվստահության շատ բարձր մակարդակ կա, ինչը, իհարկե, շատ է հեշտացնում բոլորիս աշխատանքը եւ նախադրյալներ ստեղծում դրա արդյունավետության համար:
Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության՝ մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 196 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի արտահանումը

Հայաստանը չունի սեւ եւ գունավոր մետաղների արտադրություն, այն դեպքում, երբ վերոնշյալ ապրանքատեսակները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Սրան զուգահեռ տարիներ շարունակ հանրապետությունից մեծ ծավալներով արտահանվում են սեւ եւ գունավոր մետաղների ջարդոններ ու թափոններ: 2017 թ. Հայաստանից արտահանվել են 8000 տոննա սեւ մետաղի, 2472 տոննա պղնձի թափոն եւ ջարդոն, մոտ 2000 տոննա ալյումին: Արտահանման մոտավորապես նույն չափաբաժինը պահպանվում է նաեւ մյուս տարիներին: 2018 թ. Հայաստանից արտահանվել է 12 հազար տոննա սեւ եւ գունավոր մետաղների ջարդոն:
2019 թ. վերոհիշյալ մետաղների եւ դրանցից պատրաստված ապրանքների արտահանման ծավալը կազմել է մոտ 350 մլրդ դրամ: Նորանկախ Հայաստանում սեւ եւ գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը հիմնական արտահանման ճյուղերից էր, եւ այդ տարիներին այնպիսի մեծ ծավալներով էր արտահանվել, որ այսօր հումքի լուրջ խնդիրներ կարող են ծագել տեղական արտադրության համար:
2019 թ. ամփոփված վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում եղել է 167 մլրդ դրամի մետաղական ապրանքների արտադրություն: Մեր երկրում գործում են մոտ 30 մետաղագործական եւ մետաղամշակման ընկերություններ: Դրանցում արտադրությունն ամբողջությամբ կամ հիմնական մասով հիմնված է տեղական մետաղական ջարդոնի եւ թափոնի օգտագործման վրա: Մի շարք ընկերություններ մետաղական լարերն արտադրում են բացառապես տեղական հումքով, ինչը զգալիորեն նվազեցնում է դրանց ինքնարժեքը: Հայաստանում դեռեւս առկա մետաղական ջարդոնների եւ թափոնների քանակը շատ սահմանափակ է, իսկ նման արտադրանքի համար հումքի ներկրման դեպքում դրանցից պատրաստվող արտադրատեսակների գներն անխուսափելիորեն կբարձրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 200 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կատարվել է 2336 թեստավորում:
«Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն` այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են տանը: Մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են: Այս իմաստով վիճակը լավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա: «Կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին:

 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը։
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՀԿ—ի միջեւ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։
Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու համատեքստում։ Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ—ներում կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում։ Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ։ Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները։ Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 218 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գործողություններն ուղղված են սահմանադրական ճգնաժամի վերացմանը

Ազգային ժողովը 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ հինգ տասնյակից ավելի պատգամավորների ներկայացրած՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, կարելի է ասել, փոխարինեց հետաձգված Սահմանադրական հանրաքվեին։ Նախագծով դադարեցվեցին 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ նոր դատավորների կազմի համալրումից հետո տեղի կունենա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը։ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ դատարանի 9 անդամից 3—ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կդադարեցվեն։
Աժ—ի կողմից ընդունված այս օրինագիծը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Քննադատություններն առավել սրվեցին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո։ Փաստաթղթում հանձնաժողովը ճանաչեց Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ եւ Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։ Հանձնաժողովը կարծում էր, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական կիրարկման միջեւ ընկած ժամանակահատվածը երկար է եւ կհետաձգի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող դրական արդյունքների ստացումը։ Այս խորհրդատվական կարծիքից զատ, Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ Սահմանադրական դատարանի կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ եւ անհապաղ փոփոխությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 204 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա

1941 թ. հունիսից առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներառելով մոտ 30 պետություն, ընդհուպ մոտեցավ Խորհրդային Միության սահմաններին։ Արեւմուտքում այլեւս չկային ուժեր, որոնք կարող էին կանգնեցնել նացիստական Գերմանիայի բանակի ընթացքը, որն այդ ժամանակ արդեն եվրոպական 12 պետություն էր գրավել։ Գերմանիայի համար հերթական ռազմաքաղաքական նպատակը, որն իր նշանակությամբ գլխավորն էր, հաղթանակն էր ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Ընդունելով որոշում Խորհրդային Միության հետ պատերազմելու վերաբերյալ եւ շեշտը դնելով նրա «կայծակնային» բնույթի վրա՝ գերմանական ղեկավարությունը պլանավորել էր ավարտել այն 1941 թ. ձմռանը։ «Բարբարոսա» պլանի համաձայն՝ ԽՍՀՄ—ի սահմանների մոտ Գերմանիայի գլխավոր շտաբը տեղակայեց հատուկ ընտրված, լավ պատրաստված հսկա բանակ՝ այն հույսով, որ հանկարծակի առաջին հարվածի քանդարար հզորությունը, ավիացիայի կենտրոնացված ուժերի, տանկերի ու հետեւակի ցատկի հետեւողականությունը երկրի կենսականորեն կարեւոր քաղաքական ու տնտեսական կենտրոնների նկատմամբ կարող է անհրաժեշտ արդյունք ապահովել պլանավորված ժամանակում։
Ավարտելով զորքերի կուտակումը՝ Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց մեր երկրի՝ Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը գերմանաֆաշիստական նվաճողների դեմ։
1418 երկար օր ու գիշեր ԽՍՀՄ-ի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, ընթանում էին դեպի հաղթանակ։ Անասելի ծանր էր այդ ճանապարհը։ ԽՍՀՄ-ը տեսավ եւ պարտությունների դառնությունը, եւ հաղթանակների ուրախությունը, բայց կասեցրեց նացիստական ուժերի առաջընթացը, բեկում մտցրեց պատերազմում, ազատագրեց երկրի տարածքները, իսկ ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգավորների կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին եւ ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամներին։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 89 «կողմ» ձայնով։
Օրինագծի ընդունմամբ դադարեցվեց ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ։
Ազգային ժողովը որոշեց Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով չդիմել Սահմանադրական դատարան։
Խորհրդարանի արտահերթ նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի արտահերթ նիստին։
Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովը դրական կարծիք է ներկայացրել ՍԴ-ի վերաբերյալ իշխանությունների հարցադրումներին։
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը՝ հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը։
Սահմանադրական դատարանի դատավ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 232 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք դիվանագետը կգլխավորի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը

Հունիսի 17-ին կայացած քվեարկությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլկան Բոզքըրը։ Թուրք դիվանագետը ստացել է 193 երկրներից 178-ի ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Նշենք, որ Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է տարածաշրջանային հինգ խմբերի միջեւ ռոտացիոն սկզբունքով։ Այս անգամ արեւմտաեվրոպական եւ այլ պետությունների խմբի ներկայացուցչի հերթն էր. այս խումբը ներառում է նաեւ Թուրքիան։ Բոզքըրը դիվանագիտական ծառայության մեջ է 1972 թվականից, իսկ 2011—ից Թուրքիայի խորհրդարանի անդամ է եւ նախկինում զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ ԵՄ—ի հետ հարցերի նախարարի պաշտոնը։
Թուրք դիվանագետը միակ թեկնածուն էր, մյուս պետությունները չէին ներկայացրել իրենց թեկնածուին, եւ ընտրությունը պետք է լռելյայն լիներ, սակայն Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի, այնուհետեւ նաեւ ԱՄԷ—ի պահանջով կայացել էր քվեարկություն։
Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը լրացուցիչ լծակներ է տալիս Թուրքիային, եւ կառույցը ներկայացնող քաղաքական գործիչն իր զրույցներում, պաշտոնական դիրքորոշումներն արտահայտելիս, նաեւ որոշակի կազմակերպչական հարցեր լուծելիս կամ որպես պաշտոնատար անձի հետ հանդիպումներ ունենալիս կարող է ոչ այնքան հայանպաստ վարքագիծ դրսեւորել։ «Թեեւ միջազգային կառույցը կայացած է, ունի երկար պատմություն եւ լուրջ փորձառություն ներքին աշխատանքների կազմակերպման առումով, եւ անձինք չեն կարող խաթարել կառույցի աշխատանքները, սակայն նրանք՝ որպես ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներ, կարող են իրենց խոսքում ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 246 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1918-20 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը գործադրեցին հնարավոր բոլոր քայլերը պետականության կայացման, կայունացման, ամրապնդման հարցում։ Հայտնի է, որ Բաթումի պայմանագրով նախատեսված 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը 1920-ին հասավ 70 հազարի։ 1919 թ. Բրիտանիայի աջակցությամբ Կարսի մարզը միացվեց Հայաստանին, իսկ Ղարաբաղը, Նախիջեւանն ու Զանգեզուրը Փարիզի խաղաղարար վեհաժողովի որոշմամբ համարվում էին վիճելի տարածքներ, բայց ՀՀ ազդեցության ներքո էին։
Սակայն պատմության անիվը սկսեց պտտվել այլ ուղղությամբ. արդեն 1919–ից ձեւավորվում է քեմալ-բոլշեւիկյան համագործակցությունը։ Դրա հիմքերը դրվել էին 1918 թ. Մուդրոսի զինադադարով, երբ Քառյակ դաշինքը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունը, պարտություն կրեցին Առաջին աշխարհամարտում։ Փարիզի խաղաղարար վեհաժողովում հաղթած տերությունները պատրաստվում էին կնքել պայմանագրեր, որոնցով նոր աշխարհաքաղաքական քարտեզն էր ձեւավորվելու։ Փարիզի վեհաժողովի ամբողջ ընթացքը ցույց էր տալիս, որ նախ՝ դադարելու էր գոյություն ունենալ Օսմանյան կայսրությունը՝ զրկվելով ահռելի տարածքներից, դրվում էր նաեւ Թուրքիայի գոյության խնդիրն ընդհանրապես եւ ենթադրվում էր, որ ապագա Թուրքիան կզբաղեցնի անկախ Հայաստանի չափ՝ 175 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Մյուս կողմից՝ Անտանտի երկրները պայքարում էին խորհրդային Ռուսաստանի՝ բոլշեւիզմի դեմ։
«Նման պայմաններում տրամաբանական էր այդ երկու պետությունների հարաբերությունների սերտացումն ընդհանուր «թշնամու՝ միջազգային իմպերիալիզմի» դեմ։ Օբյեկտիվորեն այս համագործակցությունն ուղղվեց նաեւ Հայաստանի դեմ որպես «միջազգային իմպերիալիզմի օջախի»։ Դրա մասին բարձրաձայնվեց 1920 թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարի ժամանակ, ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ ժողովրդի պատմության մեջ 1918 թ. մայիսյան հերոսամարտերն ունեն ճակատագրական նշանակություն։ Եթե այդ օրերին հայ ժողովուրդը չմիավորվեր եւ չջախջախեր թշնամուն, այսօր չէինք ունենա ազատ եւ անկախ հայրենիք։
Սակայն Սարդարապատի ճակատամարտին նվիրված գրքերում, ինչպես նաեւ դասագրքերում ճակատամարտին ռուսների մասնակցության մասին ոչ մի հիշատակություն չկա։
1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քայքայվեց ռուսական Կովկասյան ռազմաճակատը, ռուս զինվորների եւ սպաների մի զգալի մասը թողեց Կովկասը, Արեւմտյան Հայաստանի տարածքները եւ մեկնեց Կենտրոնական Ռուսաստան։ Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ռուս զինվորների մի մասը, այնուամենայնիվ, մնաց Հայաստանում եւ մասնակցեց ինչպես 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, այնպես էլ հայկական բանակի ձեւավորմանը։
1918 թ. մարտի 5—ին կազմավորվեց առանձին հայկական կորպուս, որի հրամանատարն էր գեներալ Նազարբեկյանը, իսկ շտաբի պետը՝ ցարական բանակի գեներալ—մայոր Եվգենի Վիշինսկին (1873—1918), ով 1917 թ. ապրիլի 7—ից ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետն էր։
Հայկական կորպուսի շտաբը Դիլիջանում էր եւ զբաղվում էր հայկական զորքերի գործողությունների կարգավորմամբ ու պլանավորմամբ։ Հայկական կորպուսի շտաբի աշխատողների մի զգալի մասը ռուսներ էին։ Շտաբի օպերատիվ բաժնի պետն էր պորուչիկ Ներշովը, իսկ օպերատիվ բաժնում աշխատում էին շտաբս—կապիտան Նիկոլայ Շումովը, պոդպորուչիկներ Միխայիլ Մեդվեդեւը, Մելենտի Դվերնիցկին եւ ուրիշներ։
Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսին թուրքերը հարձակվում են միանգամից երեք ուղղությամբ, որոնցից ամենագլխավորը Սարդարապատի ուղղությունն էր։ Այս ուղղությամբ թշնամու դեմ հանդիման կանգնած էր Երեւանյան զորախումբը՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ Ջոկատի մարտականությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024