ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 04:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 6 7 ... 312 313 »

2020 թ. լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամյակը։ Համոզված եմ, որ այն համայն հայության կողմից կնշվի ըստ պատշաճի։ Անձամբ կարեւորում եմ ոչ միայն խոշոր միջազգային գիտաժողովի անցկացումը, այլեւ միջոցառումների շարքի կազմակերպումը ողջ տարվա ընթացքում, որոնց հիմնական թիրախը պետք է լինեն երիտասարդները։ Նրանք պետք է պատրաստ լինեն բարենպաստ պայմաններ առաջանալու դեպքում գիտական բարձր մակարդակով եւ ժամանակակից աշխարհին ընկալելի մոտեցումների հիման վրա համաշխարհային դիվանագիտության օրակարգ բերել Հայկական հարցը։ Իսկ որ ոչ այնքան հեռու ապագայում այդպիսի պայմաններ կստեղծվեն, դրանում չեմ կասկածում։ Մերձավոր Արեւելքը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, մտնում է իր պատմության մի նոր փուլ, որի արդյունքում կբարձրանա այդ երկրների սահմանների վերաձեւման կամ էլ նոր պետությունների առաջացման հարցը, ինչն անխուսափելիորեն կառաջացնի հետաքրքրություն Սեւրի պայմանագրի նկատմամբ, քանի որ այն զգալի չափով նպաստել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզի ձեւավորմանը։ Դա հնարավորություն կտա արդիականացնելու Հայկական հարցի վերաբերյալ միջազգային քննարկումները։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։
Հայկական հարցին տրվում են տարաբնույթ բնութագրումներ։ Այսպես, օրինակ, նշվում է, թե Հայկական հարցը ներկա փուլում ենթարկվել է փոփոխությունների եւ հանդես է գալիս որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարց։ Գոյություն ունի նաեւ մեկ այլ մոտեցում, համաձայն որի Հայկական հարցն ունի երկու փուլ. առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փուլն է, իսկ երկրորդը՝ ցեղասպանության հետեւանքների վերացումը, այսինքն՝ տարածքային պահանջատիրության փուլն է։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ ներկայումս հայությունն իր ողջ ուժերը պետք է ներդնի առաջին փուլը հաջողությամբ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աստանայի գործընթացի անդամ երկրների միջեւ հակասությունները սրվում են

Սիրիայում իրավիճակը կրկին բարդացման միտում ունի։ Փետրվարի 27-ին, ռուսական ուժերի աջակցությամբ, Իդլիբ նահանգի Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչների դեմ իրականացված օդային հարձակումից զոհվել է 33 թուրք զինվոր, եւ, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 36—ն էլ վիրավորվել է։ Էրդողանն այս առնչությամբ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո, ըստ թուրքական աղբյուրների, այդ երկրի զինված ուժերն սկսել են թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը եւ ոչնչացնել դրանք։ Միաժամանակ ԱԳ նախարար Չաուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վերջինիս խոսնակը, անդրադառնալով հեռախոսազրույցին, նշել է, որ Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը եւ պահանջել անհապաղ դադարեցնել այն։ Նա նաեւ Իդլիբում ներքաշված բոլոր ուժերից պահանջել է ներկա վտանգավոր պայմաններում ջանք չխնայել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք էլ ավելի են վտանգելու այստեղ տիրող աղետալի հումանիտար վիճակը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ—ն կանգնած է ՆԱՏՕ—ում իր դաշնակցի կողքին, միաժամանակ, Սիրիայից եւ նրան աջակցող Իրանից ու Ռուսաստանից պահանջել է անմիջապես վերջ դնել Իդլիբի վրա հարձակումներին։
Յենս Ստոլտենբերգը երեկ, ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը գումարվել էր Թուրքիայի պահանջով՝ քննարկելու Իդլիբի իրադրության շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 278 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։
–Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ իրավական փաստերի նպատակային օգտագործման համար։ Ի՞նչ չի արվել այս առումով։
–Իրավական բնույթի այս փաստերի մեծ մասը դուրս է շրջանառությունից, տեղեկատվական պայքարի մեր ճակատից։ Բայց Մինսկի խմբում, այնուամենայնիվ, գիտեն, որ հետխորհրդային ժամանակահատվածում ԼՂՀ—ն մի այլ կարգավիճակ է ձեռք բերել, քան մինչ այդ եղել է։ Խորհրդային Միության տրոհումից հետո ԼՂՀ—ն Անդրկովկասում եւ տարածաշրջանում ձեռք է բերել ինքնուրույն արժեք, որովհետեւ խոշոր տերություններից ամեն մեկը գիտի, որ այստեղ Ադրբեջանը վերահսկողություն չունի, եւ այն կարելի է օգտագործել որպես տարածաշրջանի կառավարման գործոն։ Արցախը գլոբալ քաղաքական գործոն է։ Մենք հաճախ չենք գիտակցում եւ չենք օգտագործում այն։ Մինսկի խմբի համանախագահները գիտեն Արցախն Ադրբեջանին ուղղակի այդպես վերցնել–տալու որոշման հակաիրավական բնույթը եւ շահագրգռված էլ չեն հարցի շուտ կարգավորմամբ։ Մյուս կողմից՝ կա բարոյական—իրավական խնդիր։ Բռնության դեպքեր են եղել Ղարաբաղի նկատմամբ։ Օրինակ՝ 1918 թ. Անգլիան բռնությամբ Արցախին ստիպում էր, որ ենթարկվի Ադրբեջանին։ Խորհրդային Միությունը գրեթե նույն բանն է ասել, եւ ամբողջովին Ադրբեջանին է տրվել Լեռնային Ղարաբաղը։ Ամեն անգամ լեգիտիմ ձեւով կայացած մի երկրամասը քանի՞ անգամ կարող է ինքնորոշվել, եւ քանի՞ անգամ կարելի է բռնություն գործադրել նրա ազատ արտահայտած կամքի նկատմամբ։ Միջնորդներն այդ բանը գիտեն եւ դրա համար էլ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեկ դեպքում Արցախը չի համաձայնում, մյուս դեպքում՝ Ադրբեջանը։
–Հակամարտության լուծման ո՞ր նախագծերն են հատկապես արժանի հիշատակման։ Դրանցով ի՞նչ նոր մոտեցումներ էին առաջարկվում։
–Մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 255 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բաքվի նպատակը պարզ է՝ կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին

«...Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները։ Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին։ Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին։ Դա բացառվում էր...»,–Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովի՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2—ի համարում հրապարակված հարցազրույցից մի հատված։
Ամեն տարի փետրվարյան այս օրերին Ադրրբեջանի իշխանությունները Խոջալուի 1992 թ. ռազմագործողությունների կապակցությամբ հակահայկական հիստերիա են բորբոքում՝ նպատակ ունենալով կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ Աղդամի եւ Նախիջեւանիկ բնակավայրի մերձակայքում Խոջալուի շուրջ 100 քաղաքացիական անձանց դաժան սպանությունը որակելով «ցեղասպանություն»՝ Բաքուն անամոթաբար հանդես է գալիս զոհի կարգավիճակում եւ Սումգայիթ քաղաքում՝ հայերի կոտորածների հերթական տարելիցի նախաշեմին փորձում քողարկել շարունակվող հակահայկական դրսեւորումները։
Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին՝ Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանդորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված, ամեն կերպ ճգնում սեփական ձեռագիրը բ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 248 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել

Բաքվում 1990 թ. հունվարին տեղի ունեցած հայերի ցեղասպանությամբ սկիզբ դրվեց Ադրբեջանից հայերի բռնագաղթի չորրորդ փուլին։
«1990 թ. հունվարյան կոտորածներից մազապուրծ տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն, հազարավոր ընտանիքներ էլ Բաքվի նավահանգստից լաստանավերով դարձյալ հասցվեցին Կասպից ծովի հանդիպակաց ափը՝ Կրասնովոդսկ։ Բռնագաղթածներից շատերն ադրբեջանցի հրոսակների պատճառած խոշտանգումների հետեւանքով մահացան ճանապարհին»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշում է պատմաբան Գեւորգ Ստեփանյանը՝ մեջբերելով ականատեսի վկայություն. «Երբ «Խորհրդային «Կալմիկիա» նավը Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաք հասավ, պարզվեց, որ մի տղամարդ ու կին՝ երկար տարիների ամուսիններ, չդիմանալով խոշտանգումներին, հոգեկան տառապանքներին, ճանապարհին հանկարծամահ են եղել»։
Այդտեղից գաղթականներից շատերը մեկնում են Երեւան, Ստավրոպոլ, Կրասնոդար եւ այլ քաղաքներ։ 1990 թ. հունվարին, ընդամենը 10—15 օրում, Ստեփանյանի խոսքով, Հայաստանի Հանրապետություն բռնագաղթեց ավելի քան 10.000 փախստական, որոնց վկայությամբ՝ Բաքվում կատարված վայրագությունները գերազանցել են նույնիսկ սումգայիթյան ողբերգության հրեշավոր պատկերները։ Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել, մտավորականներ, մշակույթի գործիչներ. «Այլ խոսքով՝ այդ տարիների Բաքվի հասարակության սերուցքը»։ Պատմաբանը նկատում է՝ Բաքվում եւ հարակից շրջաններում վանդալիզմի եւ եղեռնագործության երեւույթները խստագույնս դատապարտեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը։ 1990 թ. փետրվարի 19—ի որոշման մեջ ասված է. «Պահանջել ԽՍՀՄ Գե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 262 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական նախատեսվող հանրաքվեն փաստացի բնական լյուստրացիայի ճանապարհ է, որով ակամա գնաց իշխանությունը։ Քաղաքական մեր ուժերն ու գործիչները բացահայտվում են ու հանրությանը ներկայանում իրենց քաղաքական ամբողջական դիմանկարով։ Այդ դիմանկարի լուսավոր ու ստվերոտ կողմերով։ Հասարակությունը հնարավորություն է ունենում մեկ առ մեկ ճանաչելու նրանց, հասկանալու, թե ո՞վ ով է։ Ինչպիսի՞ն է յուրաքանչյուրի քաղաքական նախապատվությունը, եւ թե ո՞րն է նպատակը, որի համար դուրս են գալիս հրապարակ ու լրատվական այս կամ այն հարթակից փորձում հասարակությանը մատուցել իրենց դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Իսկ հարցը գիտենք, թե որն է՝ խնդիր կա՞ այսօր Սահմանադրական մեր դատարանում, թե՞ ոչ։ Եվ եթե այդ խնդիրը կա, անհրաժե՞շտ է գնալ այն լուծելու ճանապարհով, թե՞ ոչ։ Ճանապարհն էլ հստակ է՝ հարցը թողնվում է ժողովրդի վճռին, այսինքն՝ սահմանադիրն ինքն է որոշում իր Սահմանադրական դատարանի ճակատագիրը։
Բայց, իհարկե, քաղաքական ուժերի մի մասը համաձայն չէ դրան։ Ավելի ճիշտ՝ համարձակությունը չի զորում ասելու, որ Սահմանադրական դատարանում խնդիր չկա, բայց այ, այդ նույն համարձակությունը զորում է, որպեսզի քննադատի ու դուրս գա պրոբլեմը լուծելու փաստի դեմ։ Ու որպեսզի ամեն ինչ սիրուն մատուցվի, հորինում է հազար ու մի հեքիաթներ. ճանապարհը իրավական չէ, օրենքի այս կետը պահպանվեց, բայց այս մեկը չպահպանվեց, այս հարցը այսպես քննվեց, բայց այն մեկը՝ այնպես։ Ու այսպես՝ շարունակ։
Մի խոսքով՝ թեմային մոտենալու փոխարեն պտտվում են թեմայի շուրջը։ Պտտվում են, պտտվում, ու այնպես չի լինում, որ հանդիպեն բուն հարցին ու բաց աչքերով նայեն, թե այն ի՞նչ է իր մեջ պարունակում իրականում։
Եվ այս պարագայում, երբ հանրաքվեի մասին հրապարակավ խոսվում, քննարկումներ են արվում, եթե կողքից ուշադիր նայես, յուրաքանչյուր քաղաքական ուժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 260 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 26-ին արցախցիները պետք է հիշատակեն այդ ոճիրի զոհերին
«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ։

–Հայկական կողմն ի՞նչ ունի հակադարձելու այն պնդմանը, թե Արցախն անկախացել է Ադրբեջանի տարածքներում։
–Մենք մի կողմից գործ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այդ սկզբունքների հետ, մյուս կողմից՝ դրանցից բխող, իբրեւ թե Ադրբեջանին իրավաբանորեն պատկանող տարածքների հետ։ Ցավոք, երբեւիցե հնչեղություն չենք տվել այն բանին, որ որեւէ պետության միջազգային ճանաչումը չի նշանակում, որ նրա բոլոր տարածքներում նրա իշխանությունն օրինական է, եւ երկրորդ՝ դա բոլորովին չի նշանակում, թե ճանաչումը կարող է չեղարկել այդ տարածքների վերաբերյալ կնքված ու գործող միջազգային պայմանագրերը։ Եթե, ասենք, Ինդոնեզիան ճանաչել է մերօրյա Ադրբեջանը՝ Խորհրդային Միության սահմաններով, դա բնավ չի նշանակում, թե Ինդոնեզիան չեղարկել է Կարսի գործող պայմանագիրը։ Կարսի պայմանագիրը գործում է մինչ օրս, եւ Ադրբեջանի իշխանությունն այդ տարածքների վրա բխում է Կարսի պայմանագրից կամ դրա հետեւանքներից։ Օրինակ, Աբխազիայի դեպքում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան ասացին, որ այդտեղ գործող միակ փաստաթուղթը Կարսի պայմանագիրն է։ Կարսի պայմանագիրը գործում է, եւ երկիրը ճանաչելու որեւէ քաղաքական ակտ, իրավական փաստաթղթերի մեջ ներառելի չէ։ Մեր կողմը կամ չգիտի, կամ ավելորդ վախ ունի միջնորդներից՝ այս բանն ասելու համար։ Ասելու, որ այո, դուք ճանաչել եք, բայց դա բնավ չի նշանակում, թե այդ տարածքներն օրինաբար են պատկանում նրանց, դա չի նշանակում, որ գործող պայմանագրերը ճանաչման ակտով չեղարկվում են։ Առավել եւս, որ Նախիջեւանի դեպքում Թուրքիան ու Ռուսաստանն արդեն բարձրաձայնել են Կարսի պայմանագրի գերակայությունն այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 228 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ

1988-ի փետրվարի 20-ին ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ—ին վերամիավորելու մասին» որոշման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների արձագանքը չուշացավ։ Այն, «իրավական» գնահատականից բացի, բնականաբար, արտահայտվեց միջնադարյան բարբարոսությանը բնորոշ հանցագործություններով, հակառակորդի զինված հարձակումներով եւ ջարդերով, ավերածություններով։ Պատմական որոշումն ընդունելուց ընդամենը մեկ օր անց Ստեփանակերտի վրա թուրք բաշիբոզուկների զանգվածային աննախադեպ հարձակման թիրախ դարձավ մայրուղու վրա գտնվող Ասկերան շրջկենտրոնը։
Հանդիպելով ժողովրդի ուժեղ դիմադրությանն ու ետ շպրտվելով քաղաքի (Ասկերանի) մատույցներից, ազերի իշխանություններն արցախյան շարժումը գլխատելու եւ իրենց նպատակին հասնելու համար հետագայում պիտի հրեշավոր նոր հանցագործություններ ծրագրեին՝ կազմակերպելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մինգեչաուրի եւ մյուս բնակավայրերում ապրող հայերի զանգվածային ջարդերը։
«Ասկերանի հերոսական դիմակայության վերաբերյալ հրապարակումներ, անշուշտ, եղել են, սակայն, իմ համոզմամբ, ուշագրավ շատ փաստեր ու մանրամասներ առայսօր անհայտ են մնում ընթերցողներին։ Մինչդեռ ժամանակն է, որպեսզի դրանք բացահայտվեն եւ «գաղտնազերծվեն»՝ լույս սփռելով այն իրողությունների վրա, որոնք Ադրբեջանի հայատյաց, թշնամական քաղաքականության պայմաններում անհնար էին դարձնում արցախցիների կեցությունը, նրանց հետագա գոյատեւումը»,–կարծում է արցախյան շարժման ակտիվ մասնակից Սլավիկ Առուշանյանը, ով Ասկերանի՝ փետրվարի 22—ի իրադարձությունների վերաբերյալ, որպես ականատես եւ վավերագիր, հայտնվելով բախումների կիզակետում, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ ու անառարկելի հեղինակություն է։ Այսինքն, բանակի հետ կապված՝ ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում ու Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է»,–օրերս Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջին շրջանում բանակում զինվորների մահվան 13 ողբերգական դեպքը բոլորի վրդովմունքի պատճառը դարձան։ Բազմաթիվ սրտացավ մարդիկ արտահայտում են իրենց արդարացի դժգոհությունը, սեփական փորձի հիման վրա առաջարկներ անում, իսկ բանակից խուսափած ու զորանոց չտեսած բազմաթիվ «վայ փորձագետներ» ու «վայ իրավապաշտպաններ» «վերլուծություններ» են անում, բանակի ուղղությամբ ցեխ շպրտելով՝ մեղավորներ են փնտրում, դեմոնիզացնում են որոշ կերպարներ, ատելության խոսք են գեներացնում ու թեժացնում հանրային դժգոհությունը։ Նման մարդիկ ինչ—ինչ նպատակներով օգտագործում են զոհվածների ընտանիքների ողբերգությունը եւ իրավիճակից լուծում առաջարկելու փոխարեն վերքի վրա աղ են լցնում, ինչպես, օրինակ, մի «վայ իրավապաշտպանի» պարագայում, ում խառնակիչ պահվածքից հետո, մեղմ ասած, դուրս են հրավիրել հոգեհանգստի արարողությունից՝ լարված մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու համար։
Բանակը փակ կառույց է, իսկ պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվական պասիվության պարագայում բացը լրացվում է ապատեղեկատվություն պարունակող աղբով։ Որոշ մարդիկ չեն տարբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից, բայց վստահությամբ հայտարարում են՝ «մեղավորը ՌՈ պետն է, հենց նրան հեռացնեն, բոլոր խնդիրն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 227 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստում քննարկվել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը եւ Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության եւ մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը եւ ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը։ Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաեւ՝ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները։ Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, եւ այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 220 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.02.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024