ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

« 1 2 3 »
Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի և այլ երկրների միապետների հետ:

 Ուսումնասիրությունները պարզել են, որ մ.թ.ա. 18-րդ դարից սկսած Խուրրի-Միտանի պետությունը կարևոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սոֆիա-ՀակոբյանՍոֆիա Հակոբյան

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Գիտություն | Դիտումներով Просмотров: 535 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տերյան Անժելա«Արմենոիդ» մարդաբանական տիպերՊատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման, սերման միասնականություն արտահայտող մարդկանց ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Գիտություն | Դիտումներով Просмотров: 632 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

angela-teryanՇատ վաղուց բարեբեր, շեն քաղաքներով ու գյուղերով Հայաստանն իր վրա է հրավիրել մոտ ու հեռու ապրող տարբեր ցեղերի ուշադրությունը և հաճախ է ենթարկվել նրանց հարձակումներին: Հաճախ թշնամիներին տրվել է արժանի հակահարված: Սակայն եղել են նաև ծանր ժամանակներ և թշնամին հաջողություն է ունեցել, որի արդյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Գիտություն | Դիտումներով Просмотров: 850 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նա թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը:

Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների  նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 548 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 1982 թվականի հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9:55-ին Հայաստանի ատոմակայանում ահազանգ հնչեց: Կառավարման կենտրոնի ցուցատախտակի վրա վառվող լույսերը հուշում էին, որ կարճ միացման հետևանքով հրդեհ էր բռնկվել ԱԷԿ-ի առաջին էլեկտրաբլոկի տեխնիկական ջրերի մղիչ պոմպերի էլեկտրաշարժիչում: Այլ աղբյուրների տեղեկություններով` պայթյուն էր որոտացել գեներատորում: Ժամը 10:00-ին կանչ արձանագրվեց Հրշեջ ծառայությունում, իսկ 5 րոպե անց մեկը մյուսի ետևից սկսեցին անջատվել կայանի շահագործումն ու անվտանգությունն ապահովող համակարգերը: Եվս հաշված րոպեներ, և խզվեց կապը միացյալ էներգահամակարգի հետ: Սրահները թաղվեցին ծխի ու մթության մեջ: Ղեկավարությունը տեղյակ էր, որ երկրորդ էներգաբլոկը գտնվում էր վերանորոգման փուլում, իսկ առաջինն աշխատում է ամբողջ հզորությամբ: Սակայն դեպքերի նման զարգացում ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող: Դեռ որևէ հստակ տեղեկություն չունենալով վտանգի ծավալների մասին` անմիջապես հրահանգ տրվեց ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասին տարհանել: Սակայն բոլորը չէ, որ հեռացան: Բազմաթիվ մասնագետներ` անտեսելով հնարավոր հետևանքները, շարունակում էին ելքեր որոնել չարաբաստիկ ընթացքը կասեցնելու համար: Միայն թե դա նրանց չէր հաջողվում: Վթարին հաջորդած առաջին ժամերի ընթացքում իրավիճակը գնալով բարդանում էր: Ո՛չ հրշեջների, ո՛չ օպերատիվ աշխատակիցների ջանքերը որևէ արդյունք չէին տալիս: Ի հայտ էին գալիս հրդեհի նոր օջախներ, տարբեր հատվածներում լսվում էին մեծ ու փոքր պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Արտառոց բաներ | Դիտումներով Просмотров: 559 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.03.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրահայտ փաստ է՝ հայությունն իր պետականությունը կերտում է, հիրավի, բարդագույն պայմաններում։ Այդուհանդերձ, աշխարհում կա եւս մեկ պետություն, որ նույնպես գտնվում է մշտական արտաքին վտանգի պայմաններում, բայց հաջողությամբ զարգանում է. խոսքն Իսրայելի մասին է։ Ստորեւ մենք կանդրադառնանք Իսրայելում ստեղծված պատերազմի, ահաբեկչությունների արդյունքում տուժածներին առաջին հոգեբանական օգնության ցուցաբերման մեթոդիկային, որն արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում է այդ երկրում, եւ որի փորձը կարող է օգտակար լինել նաեւ մեզ համար։

Անվտանգության խնդիրն Իսրայելի հասարակության համար երբեք չի կորցնում իր արդիականությունը. Իսրայելն ապրում է ամենօրյա վտանգի պայմաններում։ Ընդ որում, այդ վտանգն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղորոշում։ Այն առնչվում է այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Նման պայմաններում Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի իր պաշտպանությունը տեսնում է հզոր բանակի եւ ուժային կառույցների մեջ։ Ավելին. Իսրայել պետության եւ նրա բանակի հզորության գրավականներից մեկը, թերեւս, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է երկրի պաշտպանության գործում իր անձնական պատասխանատվության չափը։ Հենց դրանով, ինչպես նաեւ երկրի մարդկային ռեսուրսները օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությամբ է պայմանավորված, օրինակ, աղջիկներին բանակ զորակոչելը։ ՈՒ թեեւ աղջիկների զինծառայությունը նախատեսված է ԶՈՒ օժանդակ ստորաբաժա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 534 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք ավանդաբար հեռացնում ենք մեզ Բյուզանդական կայսրությունից՝ ընդունելով այն որպես Հայաստանի դեմ պատերազմող երկիր։ Սակայն արդեն ութերորդ դարի երկրորդ կեսից Բյուզանդիան թե՛ բնակչության մեծամասնությամբ, թե՛ կառավարող իշխանությամբ ավելի շատ հայկական էր, քան հունական, ընդ որում՝ հայազգի բյուզանդական մեծամեծերից ոմանք վիթխարի դեր են ունեցել աշխարհի պատմության մեջ։ Նշված ժամանակաշրջանից Բյուզանդիան դառնում է մեր ժողովրդի գոյության մի մասը, որը մենք ոչ մի դեպքում անտեսելու իրավունք չունենք։
Առաջին բյուզանդական հայ կայսրը եղել է Վարդանը (711—713 թթ.), նրան հաջորդել են Անաստասը (713—715թթ.) եւ Թեոդորոսը (715—717թթ.)։ 813—820 թթ. բյուզանդական թագը կրել է Լեւոն V—ը։ Նրա օրոք ձուլված ոսկե դրամները մինչ այսօր պահպանվում են Աթենքի՝ Բյուզանդիայի թանգարանում։ Հույն եւ սլավոնական պատմիչները նրան անվանում են հանցագործ, քանի որ նա փորձել է հայ քրիստոնեություն տարածել ողջ երկրում։
Իններորդ դարի կեսից կայսրական գահը անցնում է հայերին՝ մինչեւ տասնմեկերորդ դարի կեսերը, որից հետո Բյուզանդիան արագորեն գլորվում է դեպի իր վախճանը։
Այս ամենի հիշատակման պատճառը արքայադուստր Աննան է, որը եղել է բյուզանդական հայ թագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 630 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքի՝ շուրջ 30 միլիոն բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք անցյալ դարի 20–ականներից, հանուն իրենց քաղաքական ու հասարակական իրավունքների, երբեմն քաղաքական եղանակներով, երբեմն էլ զինված ապստամբությամբ պայքարել են կենտրոնական իշխանությունների դեմ։ Քրդերը պահանջում էին ինքնավարություն, մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք եւ այլն։ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք նրանք առավել խիստ հալածանքների են ենթարկվել, դաժանաբար ճնշվել է նրանց պայքարը։ Օրինակ, անցյալ դարի 70—ականների սկզբներին քրդերը, ինքնավարության պահանջով ապստամբեցին Բաղդադի դեմ։ Ապստամբներին Վաշինգտոնի հովանավորությունը պայմանավորված էր Թեհրան—Բաղդադ փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամով, իսկ Իրանի շահը ԱՄՆ—ի դաշնակիցն էր։ Ահա թե ինչու՝ 1975թ., երբ կնքվեց Իրան—Իրաք ալժիրյան խաղաղության պայմանագիրը, Սպիտակ տունն առանց քրդերին տեղեկացնելու, դադարեցրեց աջակցությունը, որի հետեւանքով Բաղդադին հաջողվեց դաժանաբար ճնշել ապստամբությունը, շուրջ 100 հազար քրդեր հարկադրված հեռացան իրենց բնակավայրերից եւ ապաստան գտան Իրանում։

Մարտի 16—ին նշվեց Հալաբչեի աղետի տարելիցը։ 1987թ. մարտի 16—ին իրան—իրաքյան պատերազմի թերեւս վերջին օրերին Սադամն Իրանի սահմանից ոչ շատ հեռու գտնվող քրդաբնակ Հալաբչե քաղաքն իր քիմիական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ—բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանին մերկացնող ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին բանավեճի ժամանակ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «Asbarez»—ը, Քոքսը նշել է, որ իր «ներդրումն» այդ քննարկմանը բացասական է լինելու, քանզի իր ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է։ «Սակայն այն, ինչ ասելու եմ, տեղեկություն եւ վկայություն է հենց առաջին ձեռքից։ Տարածաշրջան եմ այցելել 78 անգամ, այցերիցս շատերը եղել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ 
Ես այցելել եմ Ադրբեջան 1991—ին, որտեղ հանդիպեցի նախագահի եւ քաղաքական գործիչների հետ։ Ես զարմացած էի հայերի բացահայտ էթնիկ զտումների փաստով։ Ես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելեցի եւ հանդիպեցի ադրբեջանցիների, ովքեր ապրում էին տներում, որոնք պատկանել են այն հայերին, ովքեր վտարվել էին Ադրբեջանի լավ մշակված փաստաթղթային քաղաքականության արդյունքում։ «Օղակ» գործողության ծրագրի շրջանակներում հայ գյուղացիներին շրջապատել էր ադրբեջանական զորքը, որը սպանեց, խոշտանգեց եւ քշեց նրանց իրենց հողից»,–նշել է Քոքսը։
Բրիտանացի գործիչը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանում հայերը մշտապես զոհ են եղել եւ օրինակ է բերել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ «Ես եղել եմ ադրբեջանցիների կողմից նախապատրաստված պատերազմական հանցագործությունների վկան, որոնցից մեկը Մարաղայի գյուղացիների կոտորածն է։ Ես այնտեղ տեսել եմ կտրված գլուխներով դիակներ։ Այցելել եմ նաեւ Խոջալու եւ կվկայեմ, որ այնտեղ իրականացված դաժան եւ ողբերգական դեպքեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 486 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-10 11-20 21-25
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024