ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 15.12.2018, 12:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [4]
Ընտանիք [0]
Տեսակետ [8]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

« 1 2 3

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:
Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:
Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:
Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 237 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը հայտարարել է, որ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտն ունեցել է կովկասյան արմատներ։

Le Figaro-ն գրում է, որ գիտնականը կայսրի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել է Շատորու քաղաքում գտնվող նապոլեոնյան թանգարանից, որտեղ պահվում են նրա մազերի մի փունջ ու մի քանի փաստաթուղթ։ Լյուկոտը, որն իրեն համարում է մոլեկուլյար ծագումնաբանության հիմնադիրը, ԴՆԹ-ն ուսումնասիրել է մի քանի «տեսանկյունից» այդ թվում բացահայտել է սեռական քրոմոսոմի պրոֆիլը, ինչը թույլ է տվել բացահայտել Նապոլեոնի գենետիկ տվյալները և մայրական և հայրական կողմից։ Պարզվել է, որ Նապոլեոնի գեների մի մասը համապատասխանում է Մերձավոր Արևելքի բնակչության գեներին, ինչը հաստատվում է նաև հենց կայսրի տեղեկություններով, ըստ որոնց նա իր նախնի է համարել Իտալիայի Սարցանա քաղաք գաղթած մի վարձկանի։

Լյուկոտի առաջին բացահայտումներից հետո նրան է դիմել Նապոլեոնի եղբոր ժառանգներից մեկը՝ Ժերոմ Բոնապարտը, որն առաջարկել ստացված արդյունքները համեմատել իր ԴՆԹ-ի նմուշի հետ։ Բոնապարտների Y քրոմոսոմները նույնական են եղել, ինչը թույլ է տվել ավելի կոնկրետ համոզվել, որ Բոնապարտներն ունեն ոչ թե արաբական, այլ կովկասյան գեներ։

Այլ գիտնականներ ընդունելով Լյուկոտի ստացած արդյունքների լրջությունը, կոչ են անում նոր հետազոտություններ անցկացնել այլ լաբորատորիաներում; Շատերի կարծիքով, ավելի մանրակրկիտ ուսումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Գիտություն | Դիտումներով Просмотров: 179 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սյուզաննա Մուրադյան 12 տարեկան. 
"Ինձ թվում է աղջնակը խոստումնալից բանաստեղծ կդառնա":
ՌՈՒԹ.

Մայրիկիս
Դու, իմ մայրիկ թանկագին,
Իմ անուշիկ, իմ անգին:
Դու իմ ծաղիկ գեղատես,
Դու իմ լուսին լուռ ու հեզ:
Դու իմ սրտի մի մասնիկ,
Դու իմ կլանքի հույս ու միտք,
Դու իմ արև, իմ նշխար,
Իմ ապավեն, իմ աշխարհ:

ԱՐԱՐԱՏԻՆ
Սուրբ է, որբ է Արարատը:
Խինդ է, խանդ է Արարատը:
Թեև` պապիկ ճերմակահեր`
Երիտասարդ է Արարատը:
Լույսի ջահ է Արարատը:
Հույսի ռահ է Արարատը:
Աստծուց ընծա` պարգև - նվեր`
Հայ Տան գահն է Արարատը:

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դարեր ի վեր տառապանք ես դու կրել,
Դարեր ի վեր քեզ ջարդել են, կոտորել:
Դարեր ի վեր դու մի ձեռքում մաճ բռնած,
Իսկ` մյուսում զենք բռնած ես արարել:
Իմ ժողովուրդ, դու միշտ կանգուն կմնաս,
Օրըստօրե հզորանաս, բազմանաս:
Եվ գալիքիդ մեծ հավատ ու լույս խառնած
Կորցրածիդ կրկին պետք է տեր դառնաս:
Այո, եթե միասնական, կուռ լինենք,
Մեկս մեկին սիրենք, ոչ թե այպանենք,
Փույտ չէ` նետի թե ոսոխը մեզ ձեռնոց.
Մենք նրան մեր հին, սուրբ հողից կվանենք:

ԶԻՆՎՈՐԸ
Այդ ով է մեզ պաշտպանում
Երբ խաղում ենք մենք բակում:
Երբ մենք քնած ենք լինում,
Ով է մեր քունը հսկում:
Ով է զսպում ոսոխին,
Ուղղած նրան իր զենքը:
Պաշտպան կանգնած իր հողին,
Ով է զոհում իր կյանքը:
Դա զինվորն է քաջարի
Ամուր կանգնած դիրքերում:
Արծիվն է մեր սարերի
Իր սուրբ պարտքը կատարում:
 
ՀԱՅՈՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ
Ամրացում Прикрепления: նկար 1
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Rut | Օր: Дата: 16.05.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-10 11-20 21-23
Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2018