ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 22 » ​ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
13:21
​ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՆՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Վիլնյուսի հիասթափությունները եվրոպական կողմից էին, Ռիգայում երջանիկ չեն Վրաստանն ու Ուկրաինան

Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովը, որ երեկ մեկնարկեց ու այսօր էլ շարունակվում է Եվրոպական խորհրդում նախագահող Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովից ու դրան հաջորդած հատկապես ուկրաինական իրադարձություններից հետո ավելի հավակնոտ օրակարգով ու ակնկալիքներով է փորձելու հասցեագրել այն խնդիրները, որ ԵՄ կողմից ընկալվում են որպես ռուսական ազդեցություն Արեւելյան գործընկերների վրա:

Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության ծրագիրն ավելի հավակնոտ դառնալու արդեն ոչ թե հիմքերն ունի, այլեւ դրսեւորումները: Նախապես ոչ այնքան խնդրահարույց ընկալվող տարածաշրջանն այժմ ԵՄ կողմից դիտարկվում է որպես ավելի բարդ, քանի որ արեւելյան գործընկերների վրա Ռուսաստանի ազդեցության արդյունքում եվրոպական ինտեգրման ուղղության համար պետք է բարձր վճարել, եթե ընդհանրապես այդ ուղղությամբ հնարավորություն կա նայելու:

Ամեն դեպքում, մինչեւ գագաթաժողովի հիմնական երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումը ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության ծրագրի հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Պառլըմենտ մագազին-ում հրապարակված հոդվածում հայտարարել էր, որ Եվրոմիությունը ձգտելու է ավելի սերտ ու անհատական հարաբերությունների Արեւելյան գործընկերության բոլոր վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի հետ, անկախ ԵՄ հետ հարաբերությունների առումով այդ երկրների անհատական հավակնությունների մակարդակից:

Այս համատեքստում փաստացի Ռիգայի գագաթաժողովը վերահաստատելու,ամրապնդելու է Արեւելյան գործընկերության ռազմավարական նշանակությունը: Հանի խոսքերով, գագաթաժողովը վերաբերում է ԵՄ եւ իր վեց գործընկերների հարաբերություններին, եւ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ: Մինչդեռ դատողությունների ընդհանուր ուղղվածությունը, ինչպես նաեւ մեկնաբանություններն ավելի շուտ տեղիք են տալիս համոզվելու, որ թեեւ տեղի ունեցողն ուղղված չէ ուղղակիորեն Ռուսաստանի դեմ, բայց փորձ է արվում անել հնարավորը` հնարավոր նվազագույնի հասցնելու ռուսաստանյան ներգրավվածությունն ու ազդեցությունը նույն արեւելյան գործընկեր երկրներում:

Մյուս կողմից, դատելով եվրոպական տարբեր երկրների ղեկավար օղակների հայտարարություններից, բոլորը չէ, որ ցանկանում են ներգրավվել ու առավել եւս աջակցել Արեւելյան գործընկերության երկրներին ինչպես խոստումներ, այնպես էլ կոնկրետ ու նոր համաձայնագրեր առաջարկելու մոտեցմանը: ԵՎ սա էլ եւս մեկ հանգամանք է հապացույց այն տեսակետի, որ Հարեւանության ծրագրի շրջանակներում ԵՄ-ը ավելի շատ մտահոգ է Ռուսաստանին հակադարձելու ձգտմամբ, քան այն մարտահրավերներով, որոնց առաջ կանգնած են գործընկեր երկրները:

Մոտ 6 տարի առաջ Արեւելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկով Եվրոմիությունը փաստացի ավելի հեռահար առաջարկների էր պատրաստ` առաջարկելու իր հարեւանների ինտերգրում ԵՄ շուկա, մարդկանց շարժունություն, սերտ քաղաքական կապեր: Այսօր ակնհայտ է, որ հենց այդ ակնկալիքների իրագործելիության մեջ թերահավատ դառնալու պատճառով գործընկեր երկրներից «առաջանցիկները» հիասթափություն են ապրում:

Հաջողակներն ու ձախողակները

Այս անգամ գագաթաժողովում հավաքվել են գնահատելու ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների հարաբերություններում գրանցված առաջընթացը Վիլնյուսի գագաթաժողովից հետո, ինչպես նաեւ հստակեցնելու եւ սկսելու հետագա քայլերի առնչությամբ նոր ռազմավարության ուղենշումը: Այս ամենն ուղեկցվում է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ Ասոցիացման համաձայնագրերի կնքումից հետո ստեղծված իրավիճակի եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ գաղափարների փոխանակմամբ:

Արեւելյան գործընկերության մեջ 6 երկիր է, որոնցից երեքը` Մոլդովան, Ուկրաինան ու Վրաստանը, իրենց արդեն իսկ ստորագրված ու իրագործման փուլում հայտնված Ասոցիացման համաձայնագրերով կազմում են «Հաջողակների խումբը» այն դեպքում, երբ մեր հարեւան Ադրբեջանի ու ԵՏՄ կտրվածքով «հարեւան» Բելառուսի հետ Հայաստանն էլ համարվում է «ձախողվածների» ակումբի անդամ:

Հաշվի առնելով, որ ակնկալվող 4-ից միայն երկուսի` Մոլդովայի ու Վրաստանի հետ Վիլնյուսում Ասոցիացման համաձայնագիր ստորագրելու հանգամանքը Ռիգայի գագաթաժողովում շեշտադրումներ է փոխել, Ռիգայում նկատի կունենան նաեւ Ուկրաինայում տիրող պատերազմական վիճակն ու Ղրիմի առնչությամբ տեսակետների տարբերությունը, որպեսզի գործընկերներին ի ցույց դրվի ԵՄ պատրաստակամությունը խորացնելու հարաբերությունները: Այս համատեքստում է, որ ինչպես Մոլդովան, այնպես էլ Վրաստանն ու Ուկրաինան մեծ ակնկալիքներ ունեին, բայց ամեն ինչ վկայում է այն մասին, որ դրանք դեռեւս կմնան չբավարարված:

Եթե Մոլդովայի համար վիզաների տրամադրման դյուրացումից ազատական ռեժիմին անցումն իրողությունների շարքից է, Վրաստանի այդօրինակ սպասումները դեռեւս չեն արդարանալու, թեեւ Վրաստանում մեծ հույսեր էին կապում հենց Ռիգայի գագաթաժողովի հետ:

Եվ քանի որ Վրաստանում ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումից հետո առանձնակի փոփոխություններ դեռեւս չեն զգացվում, անցած ժամանակահատվածն էլ բավականին կարճ էր, այդուհանդերձ, հիասթափության առկայությունը ոչ միայն կառավարության, այլեւ ժողովրդի մակարդակով է, քանի որ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի վերջին հարցումների համաձայն` եվրոատլանտյան եւ եվրոպական ինտեգրման ջատագով Վրաստանում հարցվածների մոտ 30 տոկոսը հնարավոր է համարում Եվրասիական տնտեսական միությանը միանալու հեռանկարը:

Ռուսաստանի ավելի մեծացող նշանակության ֆոնին Ուկրաինայի պարագան եւս դառնում է երկիմաստ: Այն, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Ուկրիանան հրաժարվեց ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը, եւ դա արվեց միայն Մայդանից ու բազմաթիվ զոհերից հետո, Ռիգայի գագաթաժողովում նվազեցրել է հնարավորությունները` Եվրոպական Միությունից ավելին ստանալու համար:

Ամեն դեպքում, արդեն իսկ առկա տեղեկատվության համաձայն, Ուկրիաինային առաջարկվող քայլերը չեն համապատասխանում ուկրաինական ակնկալիքներին, հատկապես երբ եվրոպական կողմից ավելի շատ փորձում ու ավելին ասել են ուզում Ռուսաստանին` պարզաբանելու, թե Արեւելյան գործընկերությունը ոչ թե քաղաքական գերակայության հարց է, այլ Եվրոպայի սահմաններից անդին ավելի բարգավաճ ու կայուն իրավիճակ ունենալու ցանկություն:

Բելառուսի պարագայում խնդիրները մնացել են, լուծումներ չեն տրվում, ուստի Ռիգայի գագաթաժողովում այդ առումով ոչ մի փոփոխություն չի ակնկալվում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս ինքը հետաքրքրված չէ Արեւելյան գործընկերությամբ, քանի որ ավելի նախընտրելի ձեւաչափ է համարում Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: Այդ առնչությամբ էլ Եվրոմիությունում սպասում են, թե ինչ առաջարկներ կանի Ադրբեջանը նման համաձայնագրի բովանդակության առումով: Ասվածի տրամաբանության մեջ էլ տեղավորվում է Ադրբեջանի նախագահի բացակայությունը Ռիգայի գագաթաժողովում, եւ ոչ մի կերպ անհրաժեշտություն ու կարիք չկա դա մեկնաբանել որպես արհամարհանք: Ալիեւ կտրսերը, ըստ այդմ, չունի առայժմ որեւէ առաջարկ, որ կարող է ներկայացնել եվրոպական կողմին:

Միեւնույն ժամանակ, տարբեր մակարդակներում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների ու բռնություների քննադատությունը ադրբեջանական ղեկավարության սրտով չէ, եւ առանց այն էլ անկարեւոր գագաթաժողովին չմասնակցելու միջոցով Ալիեւ կրտսերը վերաբերմունք է արտահայտում իրեն քննադատողներին:

Ի դեպ, «Ազգն» արդեն ներկայացրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում Ռիգայում չէր ծրագրվում, ուստի մեկնաբանությունները, թե Ալիեւ կտրսերը չի ցանկացել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, հիմնազուրկ են:

Նոր բանակցություններ Հայաստանի հետ

Արեւելյան գործընկերների շարքում Հայաստանն ավելի առանձնանում է: Այսօր շատ ու շատ մեծ է հավանականությունը, թե Հայաստանի հետ նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկի մասին հայտարարություն կարվի, փաստաթղթի տեսքով, որն էլ վերջին շրջանում ամենաակտիվ քննարկումների ու շրջանառության մեջ էր: Ակնհայտորեն նոր փաստաթուղթը չի լինի Ասոցիացման համաձայնագիր, թեեւ ամենայն հավանականությամբ աշխատանքները կտարվեն հենց նախկինում բանակցված փաստաթղթի հիման վրա` առանց մաքսային հատվածին առնչվող դրույթների:

Նախկինի հետ հիմնական տարբերությունը կլինի ոլորտային մոտեցումը այն դեպքում, երբ գրեթե 4 տարի նախկինում բանակցված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի նախագծում ընդգրկված էին բոլոր ոլորտները: Բացի այդ, եթե նախկինում Ասոցիացման համաձայնագիրը փաստացի երկու փաստաթուղթ էր` քաղաքական ու տնտեսական մասերով, նոր տարբերակով մեկ փաստաթղթում կներկայացվեն երկու բնագավառներում համագործակցության հնարավորությունները:

Նոր համաձայնագիրը պետք է նաեւ համապատասխանի ԵՏՄ անդամ Հայաստանի հնարավորություններին ու ցանկություններին:

Եվ կարծես ԵՄ անդամ երկրների կողմից հնարավոր է դարձել հաստատելու Եվրոհանձնաժողովին տրամադրվող բանակցային նոր մանդատ, որի շրջանակներում էլ կարող են մեկնարկել նոր համաձայնագրի բանակցությունները: Ամեն դեպքում, մանդատի համար արդեն դիմում արվել է Եվրոխորհրդարան: Այլապես պակաս նշանակություն կունենար Ռիգայի գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախագահի մակարդակով, երբ Վրաստանը ներկայացնում է վարչապետը, Ադրբեջանը` արտգործնախարարը: Ուկրաինայի դեպքում այլ գործոնների ազդեցությամբ թերեւս գագաթաժողովին հայտարարված է նախագահի մասնակցություն ճիշտ այնպես, ինչպես Մոլդովայի պարագայում:

Հայաստանի օրինակը Պրահայի, Վարշավայի, Վիլնյուսի գագաթաժողովներից հետո Ռիգայի շրջանակներում դառնում է վկայություն, որ Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ այսուհետեւ կօգտագործվի տարբերակված մոտեցում: Այսօր բանակցությունների մեկնարկի հայտարարության դեպքում Հայաստանն իրապես կարող է դառնալ Արեւելյան գործընկերության ձեւաչափում բացառություն այն իմաստով, որ նախկինում կիրառված որեւէ մոտեցման մեջ չի տեղավորվում այն ընթացքը, որով շարժվում է Հայաստանը:

Ռիգա, Լատվիա

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 588 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024