Բարի գալուստ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք
Սիրելի՛ հայրենակից, ողջունում եմ Ձեզ ՀՀ Արմավիրի մարզի պաշտոնական կայքում։
Այստեղ Դուք կգտնեք ոչ միայն մարզպետի աշխատակազմի ամենօրյա գործունեությանը վերաբերող, այլև աշխատակազմի կառուցվածքի, մարզպետի, մարզային ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, համայնքների ավագանիների ընդունած որոշումների, պաշտոնական փաստաթղթերի, համայնքային ենթակառուցվածքների զարգացման, հանրությանը հետաքրքրող այլ տեղեկությունների մասին բազմաբովանդակ տեղեկատվություն:
Պաշտոնական կայքի միջոցով Ձեզ կներկայացվի նաև հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները:
Մենք կարևորում ենք հանրային իրազեկումն ու գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև յուրաքանչյուրիդ կարծիքն ու դիտողությունը, պատրաստ ենք լսել ձեր դիտարկումներն ու անել հնարավորը մարզպետի աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման համար։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյան
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը
17.04.2024
Մարզի ղեկավարը հետևել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
16.04.2024