ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 07:56
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հասարակություն » Ես իմ երկրի քաղաքացին եմ » Գրական գործեր (Բանաստեղծություններ, սոնետներ, չափածո ստեղծագործություններ..)
Գրական գործեր
RutДата: Չորեքշաբթի, 29.06.2011, 19:22 | հաղորդագրություն # Сообщение # 1
Բուրգեր
Խումբ Группа: Բարեկամներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 3
Ստատուս Статус: Օֆֆլայն
ԳԱՅԼՆ ՈՒ ԷՇԸ
Գայլը մի օր գովեց էշին.
– Օ~, Սողոմոն Իմաստուն,
Ի`նչ ես կապել քեզ չոր փշին,
Երբ գարին է նույնիսկ թույն
Քեզ պես հսկա հանճարին:
Դու չամիչով պետք է սնվես,
Որ ուղեղդ թարմ մնա,
Որ քեզ նման էշեր ծնես,
Որ աշխարհը հիանա:
Դու չգիտես նույնիսկ գինը
Քո թանկագին սմբակի.
Չէ որ կրում է այն գիրը,
Սողոմոնի կնիքի:
Այնտեղ գրված է- կդառնաս
Դու անպայման շահնշահ,
Շրջապատված ամենահաս
Ջորիներով թիկնապահ:
Արի տանեմ, նստիր գահիդ,
Վայելիր սե~ր, մեծարա~նք,
Լսի`ր խորհուրդը ծեր գայլիդ,
Փալանդ թող, եկ, գնանք:
Դե` ինչ էշ էր կասեք անշուշտ,
Բայց տես բանը աշխարհի.
Պատասխանեց գայլին անկուշտ,
Էշը հոգնած ու բարի.
– Գնա, եղբայր, միտքդ գեշ է,
Հին առակից շահ չկա.
Հավիտյանս էշը` էշ է,
Շահնշահը` շահնշահ:
25.07.87թ.

ՇՈՒՆՆ ՈՒ ԴՈԴՈՇԸ
Ես հոգեբանի ժեստեր չեմ անում-
Փորձով է ծածկված կյանքիս առիքը:
Մեկ գերհոգնածի քունը չի տանում,
Մեկ էլ անբանի - լսենք առակը:

Ամբողջ օրը որս հալածած շունը,
Հոգնած կծկվել էր տան շեմքի առջև:
ՙԱղվեսը խաբեց՚: Չէր տանում քունը:
ՙԽաբեց լակոտիս իր պոչ` շեկ քուրջով՚:

Մեռնելու աստիճան քնել էր ուզում,
Սակայն ուղեղը դառնում էր բորբոք:
ՙԱխր ո`ւր էիր այդպես վռազում.
Չէ~, դեպքն այս մտքից դուրս չի գա երբեք՚:

Հիշեց, թե ինչպես այդ շեկ սատանան,
Իր քթի տակից պոչը փախցրեց,
Ինքն էլ- /լվերը վրան շատանան/-
Իր հիմար դունչը սզնու մեջ խրեց:

Այս մտքերի հետ - մի ժռոց լսվեց.
Դոդոշն էր, - Ի`նչ է, քունդ չի տանում:
Ես էլ մորեխի կոշտ ու չոր մսից
Այն չեմ - երկու ժամ պոչ էի ծամում:

Շունը ցնցվեց. ՙՆզովք` և սա` պոչ,
Աղվեսն է ճամփել- ստոր, խաբեբա:
Այնինչ դոդոշը թերևս անկոչ,
Բայց հյուր էր միմիայն ու փիլիսոփա:

Ահ, Տերն է տվել մեզ շունչ, կերպարանք,
Եվ լեզուներն են տարբեր` հաչ, կոչ, գոչ:
Նայիր, մենք ողորկ չինուհիներ ենք,
Իսկ դուք, բրդոտ եք դնչից մինչև պոչ:

Շունը գռմռաց,- գորտ քեզ եմ ասում,
Պիղծ միս ես, թե չէ կասեիր` մեղա:
Չքվիր, քեզ այգում օձն է սպասում,
Գնա ու նրա պոչի հետ խաղա:

Ու խորհեց շունը. ՙՍա է պատկերը.
Քո դուռն է կտրում մեծառեխ մի գորտ,
Եվ էլ ինքդ չես քո գլխի տերը:
Թեև ինքը ոչ պոչ ունի, ոչ պորտ:
2002

ԱԶԱՅԻՆ ԱՂԵՏԸ
Եթե առնետը հագնում է ֆրակ,
Օձիքին ունի թիթեռնիկ-փողկապ,
Ի’նչպես չգրես այդ մասին առակ,
Երբ մուսան է քո հետ կապում շաղկապ:

Ամերիկայից առնետն այդ նավով,
Հասել էր Փոթի ու հետո Նաիրի:
Այստեղ հակերից բաժանվեց ցավով.
ՙՕգնության ֆոնդին թող դժոխքն այրի՚:

Սակայն առնետը- առնետ է մնում,
Թեկուզ նա լինի հեռու Նյու-Յորքից,
Բնազդը նրան նկուղ է տանում.
– Ողջո`ւյն քաջերին իմ արյունակից:

Սա մուտք չէր, այլ մի իսկական ֆուրոր.
Շշմեց, շլացավ նկուղ-ոստանը:
Կանանց քայլքի մեջ զգացվեց շորոր,
Իրար խառնվեց ողջ գերդաստանը:

Կատակ բան հո չէ’ր- իրենց մերկ ցեղին,
Պատիվ էր բերել մի այդպիսի սիր:
Եվ խոսքս իրո`ք կլինի տեղին,
Եթե ասեմ, որ ծնվեց թաքուն սեր:

Սիրահարվեց ողջ գեղեցիկ սեռը.
Ծածուկ նայվածքնե~ր, օդային համաբույր
Ներկայացրեց իր հպարտ դստերը,
Դշխո-թագուհին. ՙՄեր թանկագին հյուր,

Հուսով եմ կընտրես մի տոհմիկ աղջկա
Քեզ կյանքի ընկեր: Մեզ մոտ` Ասիայում,
Նրբավարության ավանդույթ չկա:
Ո’վ էր այնտեղ ձեր շապիկն օսլայում:

Հե`յ, ծվծվացեք, նվագածուներ,
Պետք է հյուրի հետ մենք կադրիլ պարենք՚:
Օ~, առնետային ինչ ցնծություն էր:
Այստեղ պետք է մի զավեշտ պատկերենք.

Կրծողներն ունեն իրենց անուրջը`
Կրծել ինչ որ կա` ընկած թե կանգնած:
Այնպես որ- մինչև կադրիլի վերջը,
Առնետի վրա էլ շոր չմնաց:

Ու սովորական մի առնետ հառնեց`
Շեկ և տեղ-տեղ էլ` մաշկը մազաթափ:
Դշխոն ամոթից իր սիրտը բռնեց,
Իսկ մի գեր տիկին, ընկավ ուշաթափ:

Իսկ մի ծեր առնետ, որն ակնոց ուներ,
Այս դեպքն անվանեց ազգային աղետ.
ՙՊատկերացանո`ւմ եք թե ազգն ինչ կաներ,
Եթե շորով գար ֆալուսը ճաղատ՚:
15-27.07.97
 
0663444165aДата: երկուշաբթի, 29.05.2023, 17:39 | հաղորդագրություն # Сообщение # 2
Բուրգեր
Խումբ Группа: Հաճախորդներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 0
Ստատուս Статус: Օֆֆլայն
cool cool cool cool

Ավելացված է (29.05.2023, 17:43)
---------------------------------------------
try some thingh

 
Ֆորում » Հասարակություն » Ես իմ երկրի քաղաքացին եմ » Գրական գործեր (Բանաստեղծություններ, սոնետներ, չափածո ստեղծագործություններ..)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:

Copyright Metsamorcity.do.am © 2024