ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 16.12.2017, 03:35
Ողջույն Հյուր | RSS
[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
Էջ 1-րդ 1-ից1
Ֆորում » Հասարակություն » Ես իմ երկրի քաղաքացին եմ » Առականի
Առականի
RutДата: Չորեքշաբթի, 29.06.2011, 19:30 | հաղորդագրություն # Сообщение # 1
Բուրգեր
Խումբ Группа: Բարեկամներ
Հաղորդագրություններ Сообщений: 4
Պարգևներ Награды: 3
Ստատուս Статус: Օֆֆլայն
ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ
Շերեփուկն էր լողում լճում
Ու քթի տակ երգ մրմնջում.
– Ձկների մեջ ես մի հատ եմ,
Լիճ- մատանու անգին ակն եմ,
Վաղը, այո` կմեծանամ
Եվ թագուհի ձուկ կդառնամ:
Մեծանում էր նա օրեցօր,
Երգեր երգում թե հին, թե նոր,
Երգի հետ կապն իր չէր խզում,
Թեև ձայնն էր արդեն խզվում:
– Կդառնամ ես կռվակեռաս,
Կառքերն առած կգան դուռս
Եվ մրահոն և առնական
Կտրիճ տղերք արքայական:
Կկարկառեմ սակայն ձեռքս,
Որ մեծ լինի առքս ու փառքս,
Արքայորդուն հուրաչ հուրեր:
Եվ երգում էր տիվ ու գիշեր:
Մինչև մի օր տեսան նրան.
Դարձած մի գորտ մեծաբերան:
26.07.87թ.

ԲՈՐԵՆԻՆ ՈՒ ՎԱԳՐԸ
Առյուծի զարմը նստել էր ճաշի,
Ճաշը գոմեշ էր մի սևակաշի:
Եվ երբ բոլորը կերա~ն, լիացա~ն,
Արմավենու զով շուքի տակ անցան,
Լեշին մոտեցավ քաղցած բորենին,
Սկսեց լափել ոսկորն ու կաշին:
Անցնում էր վագրը:
– Եկ, եղբայր վագր, շա`տ չես ուշացել,
Ու թեև ես դեռ լավ չեմ կշտացել,
Բայց ասում են` ով հյուրասեր լինի,
Գիշերը հանգիստ խղճով կքնի:
– Շնորհակալ եմ,- վագրը որոտաց,
– Իրոք ես դրա համար չեմ ծնված:
Իմն աղեղնավիզ ցուլն է կենդանի
Եվ եթե մի օր կերս այս լինի,
Թող ինձ անվանեն քոսոտ բորենի:
30.08.87թ.

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը մոտեցավ փաթաթվեց սարին.
– Ահա եկավ ու բոլորեց տարին,
Մեր հարկը ինչո’ւ չես տալիս, այ սար.
Թե’ քեզ դարձնեմ հողին հավասար,
Որոտ ու կայծակ թափելով գլխիդ:
Բեր, քեզնից կուզեմ մի դեզ մալաքիդ,
Անքանակ ոսկի, զմրուխտ, ադամանդ:
Բ`աց գանձատունդ:
– Խղճա, օ մեծ ամպ, քո պարտապանին,
Բայց գանձատունս հսկում է քամին,
Լուր եմ ուղարկել` շուտով նա կգա
Եվ քո ոսկին ու հակինթը կտա:
Ու երբ սուրալով քամին սար գնաց,
Խեղճ ամպից միայն թաց տեղը մնաց:
Դու միայն ամուր կպիր քո հողին-
Ժամանակն ի չիք կանի ոսոխին:

ԳՆԴԱՍԵՂՆ ՈՒ ԱՍԵՂԸ
Գնդասեղն էր ձեռք առնում ասեղին:
– Այդ թելն ինչո’ւ ես կպցրել պոչիդ,
Ինչ է ծովերում չկա’ մարգարիտ:
Տես, ոնց եմ զուգվել ես տեղը տեղին:
Կարկատանդ թող, իմ գեղեցկուհի,
Եկ այս փողկապին բազմենք միասին,
Ես` քեզ` թագավոր, դու ինձ թագուհի
Ես քեզ` արեգակ և դու ինձ լուսին:
Ասեղն ամոթից մի օր թաքնվեց:
Եվ երբ տիրուհին նրանց չգտավ,
Հանկարծ գնդասեղն իր միտը ընկավ
Վերցրեց, տնտղեց` անօգուտ մի բան,
Եվ զայրույթից այն երկու կես արվեց:

ԱՌԱԿՍ ՄԵԶ ՑՈՒՑԱՆԵ
ԱՐՔԱՅԱԶՆ ՀԱՂԱՐՋԵՆԻՆ
Այգու մի անձուկ, ստվերով մասում,
Տերը տնկեց մի հաղարջենու թուփ,
Եվ դեռ չկպած, աչքերը դեռ խուփ,
Տեսեք ծառերին նա ինչ է ասում:

– Թագավորական, հին տոհմից ենք մենք,
Ամբողջ անտառն է մեզ երկրպագում,
Իսկ թե ինչ քաղցր պտուղներ ունենք,
Այդ մասին արջն է ասում իր երգում:

Ես զարմանում եմ,- անցավ նա առաջ-
Հսկա ծառեր ենք ապրած մի-մի դար
Եվ չեք կռահել մեր մեծ տան առաջ,
Հարճեր ուղարկել` ձեր շիվը դալար:

Օ~, իմ փշամատ քույր ու եղբայրներ,
Ձեր մագլցարան ծառերը դեռ կա’ն,
Արդյոք հղո’ւմ եք կծու համբույրներ
Նրանց, ովքեր ձեր փշերը կգան:

Այստեղ տանձենին էլ չհամբերեց.
– Ձա°գ, դու պատահմամբ թուփը չե’ս լինի
Այն մացառուտի, ում պտուղներից
Թզուկներն են հար պատրաստում գինի:
10-11.07.97

ՃՐԱԳԹԱԹՆ ՈՒ ՃՐԱԳԸ
Ճրագթաթը լեզու ելավ
Ու ճրագին. ՙլսիր ցմփոր,
Հոգիս կերար, էլ բավ եղավ.
Նստած գլխիս տարին բոլոր,

Լուսավորիչ ես ձևանում,
Երդվում են քո լույսով մարդիկ,
Իսկ ինձ համալ են անվանում:
Այ վերջանան դրանց որդիք:

Էությունդ եթե պարզեն-
Տարողություն ես լոկ նավթի:
Ու ապակիդ եթե ջարդեն-
Ծուխդ աշխարհը կզավթի:

Եվ ճրագը չդիմացավ.
– Չարն է սրտիդ նստած, ով վատ
Երբ մարդն ինձ միտք հղացավ,
Աշխարհում չկար ճրագթաթ:
10-11.07.97
 
Ֆորում » Հասարակություն » Ես իմ երկրի քաղաքացին եմ » Առականի
Էջ 1-րդ 1-ից1
Որոնել:

Copyright Metsamorcity.do.am © 2017