ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 12:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 2 » 2011 թվականի ժողովրդագրական պատկերը /Գրանցվել է մշտական բնակչության թվաքանակի աճ/
18:41
2011 թվականի ժողովրդագրական պատկերը /Գրանցվել է մշտական բնակչության թվաքանակի աճ/

Հանրապետությունում 2012 թվականի հունվարի 1—ի դրությամբ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 274 հազար 300 մարդ։ 2011 թվականի հունվարի 1—ի համեմատ գրանցվել է ՀՀ բնակչության 0.4 տոկոսի աճ, այն է՝ 11 հազար 700 մարդ։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հանրապետության մշտական բնակչության թվաքանակի հաշվարկը դեռեւս իրականացվում է 2001 թվականի մարդահամարի տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով բնական եւ մեխանիկական տեղաշարժերը։ Նա մեկ անգամ եւս նշեց, որ 2011 թվականի հոկտեմբերին անցկացրած մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն այս տարվա հոկտեմբերին, իսկ ՀՀ—ում առկա եւ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ վերջնական արդյունքները հանրությանը կներկայացվի միայն 2013 թվականին։
Հանրապետությունում նախնական օպերատիվ ցուցանիշներով 2011 թվականի հունվար—դեկտեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 43 հազար 447 կենդանի ծնունդ։ Այդ ցուցանիշը 3.1 տոկոսով նվազել է 2010 թվականի համեմատ։
Եթե 2010 թվականին գրանցվել էր մեռելածնության 847 դեպք, ապա 2011 թվականին՝ 851 դեպք, այսինքն՝ 1000 կենդանի ծնունդի հաշվով գործակիցը եղել 19.2, 2010 թվականի 18.5—ի փոխարեն։
Հանրապետությունում ծնելիության միջին գործակիցը կազմել է 13.3 պրոմիլ։ Այն գերազանցվել է Երեւանում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 13.9, Արմավիրում՝ 13.8, Կոտայքի մարզում՝ 13.6։ Ամենափոքր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 10.5, Տավուշի մարզում այն 11.4 է, իսկ Վայոց ձորի մարզում՝ 11.6։
2011 թվականին ծնվել է 23 հազար 160 տղա եւ 20 հազար 287 աղջիկ, այսինքն՝ յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով ծնվել է 114 տղա։ Նորածիններին առավել հաճախ տրվող անունների ցուցակը տղաների համար գլխավորում է Նարեկը, այնուհետեւ Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս, Սամվել, ապա աղջիկներինը՝ Մանե, Միլենա, Մարի, Էլեն, Նարե, Անի, Աննա, Անահիտ, Մարիամ, Մերի։
2011 թվականի հունվար—դեկտեմբերին մահվան դեպքերը կազմել են 28 հազար 30 դեպք, որը 2010 թվականի համեմատ աճել է 0.4 տոկոսով։ Մահացության միջին ցուցանիշը, այն է 8.6—ը, գերազանցվել է Լոռու մարզում՝ 10.3, Տավուշում՝ 10.1, Շիրակում՝ 9.9, Արագածոտնում՝ 8.8։ Իսկ այդ ցուցանիշը միջինից ցածր է Գեղարքունիքում՝ 7.9 պրոմիլ։ 2010 թվականի հաշվարկներով կյանքի միջին տեւողության սպասվող ցուցանիշը 74.1 է, տղամարդկանց համար 70.6 տարին է, իսկ կանանց համար՝ 77.2 տարին։
Մահացության պատճառների մեջ գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 47.9 տոկոս, որը սակայն նախորդ տարվա համեմատ նվազել է 1.8 տոկսով։ Դժբախտ դեպքերը, վնասվածքները, թունավորումները կազմում են մահացության ընդհանուր թվի 4.8 տոկոսը, 2010—ի համեմատ աճ է արձանագրվել 8.1 տոկոսով։ 1.6 տոկոսով աճել է նաեւ նորագոյացություններից մահացությունների ցուցանիշը եւ կազմել ընդհանուր մահերի 20 տոկոսը։ 6.1 տոկոս է կազմում շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը՝ աճելով 4 տոկոսով, մարսողական օրգանների հիվանդություններից մահվան ելքով դեպքերը 2010 թվականի համեմատ աճել են 7.8 տոկոսով եւ կազմել 6.2 տոկոս։
2011 թվականին 9.6 տոկոսով աճել է գրանցված ամուսնությունների թիվը եւ կազմել է 19706 դեպք, 2010 թվականին գրանցվել էր 17984 ամուսնություն։ Եթե 2010—ին հազար բնակչի հաշվով գրանցվում էր 5.5 ամուսնության դեպք, ապա 2011—ին այն դարձել է 6։ Ամուսնալուծությունների դեպքերը աճել են 6.4 տոկոսով՝ կազմելով 3188 դեպք, իսկ 2010—ին՝ 2997 դեպք։ 2011 թվականին 1000 գրանցված ամուսնությանը բաժին է ընկել 162 ամուսնալուծության դեպք՝ նախորդ տարվա 167—ի համեմատ։
Կարինե Կույումջյանը թեեւ հուսադրող համարեց վերջին տարիներին ծնելիության, ինչպես նաեւ ամուսնությունների առումով որոշակի աճը, սակայն նշեց, որ Հայաստանը շարունակում է դասվել այն երկրների շարքին, որտեղ ծնելիությունը համարվում է ցածր։ Ծնելիության գումարային գործակիցը, այսինքն՝ մեկ կնոջ կողմից ծնվող երեխաների թիվը կազմում է 1.5—1.6 տոկոսը, փաստորեն չապահովելով անգամ բնակչության պարզ վերարտադրողականությունը։
Ազգային վիճակագրական ծառայությունը ոստիկանության տեղեկատվական կենտրոնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա մշակել եւ ամփոփել է նաեւ ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերի վերաբերյալ ցուցանիշները։ Այսպես՝ 2011 թվականի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 647 դեպք, որը նախորդ տարվա 592—ի համեմատ աճել է 9.3 տոկոսով։ 647 դեպքերից 195—ն ավարտվել է մահվամբ, իսկ 452—ն ընդամենը փորձեր են եղել։ Ինքնասպանությունները նախորդ տարվա համեմատ նվազել են, 2010 թ. մահվան ելքով ավարտվել է 225 դեպք։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունները եւ ինքնասպանության փորձերը հիմնականում կատարվում են գործազուրկների եւ թոշակառուների կողմից։ Եթե ինքնասպանություն են կատարում 30—65 տարեկանները, հիմնականում տղամարդիկ, ապա ինքնասպանությանը փորձեր կատարում են առավել շատ 30—65 տարեկան անձինք, որոնց մեջ կրկին գերակշռում են տղամարդիկ, ինչպես նաեւ 18—29 տարեկան անձինք։ Վերջին խմբում գրեթե հավասար թիվ են կազմում կանայք եւ տղամարդիկ։ Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքում 27.7 տոկոսը դիմում է սուր կտրող, ծակող գործիքների, 24.6 տոկոսը՝ դեղամիջոցների կամ այլ նյութերի օգնությանը, 21.8—ը՝ կախվելու, 16.5 տոկոսը՝ բարձրությունից նետվելու եւ 9.4 տոկոսի դեպքում է, որ ընտրվում են այլ եղանակներ։ Ինքնասպանության դեպքերի 60 տոկոսը կախվելու միջոցով է վերջ տվել կյանքին, իսկ 20 տոկոսը՝ բարձրությունից նետվելու ճանապարհով։
2011 թվականին հանրապետությունում հաշվառվել է 7894 մարդ, իսկ հաշվառումից դուրս եկել 11630 մարդ, բացասական հաշվեկշիռը կազմել է 3736 մարդ։
Անդրադառնալով բնակչության տեղաշարժերին՝ Կ. Կույումջյանը նշեց, որ ոստիկանության անձնագրային բաժինների կողմից տրամադրված տվյալները, որոնք ներառում են նաեւ ներքին տեղաշարժերը, չեն բնութագրում բնակչության միգրացիոն տեղաշարժերն ամբողջությամբ։
Միգրացիոն պատկերը փոքր—ինչ ավելի հստակեցնելու համար տվյալներ են տրվում նաեւ սահմանահատումների վերաբերյալ։ 2011—ից անցում է կատարվել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացվող ցուցանիշների հրապարակմանը, որը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ սահմանահատումների վերաբերյալ, մասնավորապես ըստ քաղաքացիության, սեռային, տարիքային խմբերի եւ այլն։ Ըստ այդ տվյալների՝ ընդհանուր սահմանահատումների դեպքում մուտքը դեպի հանրապետություն 2011 թվականին կազմել է 1 մլն 945 հազար 168, իսկ ելքը՝ 1 մլն 988 հազար 938, հաշվեկշիռը բացասական է եւ կազմել է 43 հազար 820։
ՀՀ քաղաքացիների կողմից 2011 թվականին իրականացրած սահմանահատումների մուտքը կազմել է 1 մլն 38 հազար 404, իսկ ելքը՝ 1 մլն 87 հազար 830, ՀՀ քաղաքացիների ելքի եւ մուտքի հաշվեկշիռը բացասական է եւ կազմել է 49 հազար 126։ Հայաստանի Հանրապետություն Վրաստանի քաղաքացիների մուտքը կազմել է 303 հազար 929, իսկ ելքը՝ 301 հազար 309, հաջորդը ՌԴ քաղաքացիներն են, որոնց մուտքը կազմել է 297 հազար 155, իսկ ելքը՝ 294 հազար 450։ Իրանի քաղաքացիների մուտքը կազմել է 139 հազար 560, ելքը՝ 138 հազար 894, ԱՄՆ—ի քաղաքացիներինը՝ մուտքը՝ 22 հազար 315, ելքը՝ 22 հազար 668։ Սահմանահատումների առումով 66 տոկոսը տղամարդիկ են, իսկ 34 տոկոսը՝ կանայք։ hhpress.am
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 737 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024