ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 00:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 16

Եվրոպայի էներգետիկական միջանցքը Ռուսաստանի ձեռքն անցնելու ամենամեծ վնասը Ադրբեջանն է կրելու։ Նման կանխատեսում է արել 1977—1981 թթ. ԱՄՆ նախագահ Ջիմ Քարտերի միջազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին՝ իր կողմից մշակված աշխարհաքաղաքական նոր սցենարի հրապարակման ժամանակ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Տրիբունա» լրատվական կայքը, հայտնի վերլուծաբանի պատրաստած սցենարը հաշվարկված է ԱՄՆ—ի ներկայիս առաջատար դիրքը Չինաստանին եւ Հնդկաստանին «հանձնվելուց» հետո ժամանակաշրջանին։ Բժեզինսկին գտնում է, որ ԱՄՆ—ի՝ աշխարհում առաջատար դիրքը կորցնելուց հետո ամենադժվար օրերն անցկացնելու են Վրաստանը, Թայվանը, Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Աֆղանստանը, Պակիստանը, Իսրայելը եւ Մերձավոր Արեւելքի երկրները։
8 հոդվածներից բաղկացած սցենարում ամերիկացի վերլուծաբանը Հարավային Կովկասի մասով հայտնում է, որ այդ փոփոխությունից ամենամեծ վնասը կրելու է Վրաստանը։ «Այդ փոքրիկ երկիրը ենթարկվելու է Ռուսաստանի կողմից ճնշումների։ 1991 թ. մինչ օրես ԱՄՆ—ն Վրաստանին 3 մլրդ դոլար օգնություն է հատկացրել։ Միայն 2008 թ. օգոստոսին՝ Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Վաշինգտոնը Թբիլիսիին 1 մլրդ դոլարի օգնություն է կատարել»,–հայտնել է նա։ Նշելով, որ աշխարհաքաղաքական այդ փոփոխությունը ազդեցություն է ունենալու նաեւ հարավկովկասյան պետությունների վրա՝ Բժեզինսկին նշել է, որ դրա արդյունքում Ռուսաստանն իր վերահսկողության տակ է առնելու Եվրոպայի հարավային էներգետիկական միջանցքը։ «Արդյունքում Մոսկվան ճնշում է գործադրելու Եվրոպայի քաղաքական շրջանակների վրա։ Միեւնույն ժամանակ, այդ իրադարձությունների ֆոնին դոմինոյի էֆեկտին համապատասխան՝ Ադրբեջանը լուրջ վնասներ է կրելու»,–կանխատեսել է Զբիգնեւ Բժեզինսկին։ hhpress.am

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 552 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024