ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 05:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 21

Տեղական ժողովրդավարության կայացման կարեւորագույն խնդիրը լուծելու ճանապարհին Հայաստանի իշխանություններն ունեն անհրաժեշտություն՝ ուսումնասիրելու մեր համայնքների՝ որպես սոցիալական հանրույթների, հատկությունները կամ մարդկանց տրամադրությունները, քանզի տեղական ժողովրդավարությունը մեծամասամբ պայմանավորված է նաեւ դրանով։ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ—ի զարգացման ծրագրրի հետ տարբեր առիթներով նման հետազոտություններ կատարել է։ Սակայն առաջին անգամ մեր երկրում խնդիր դրվեց ուսումնասիրել մեր համայնքներում սոցիալական միասնության իրավիճակը, ինչն արտահայտվում է ոչ միայն ընտանիքների մակարդակով համերաշխության ինդեքսով, այլեւ ընդհանուր առմամբ անհատի՝ իր համայնքի նկատմամբ վերաբերմունքով, համայնքի խնդիրների լուծմանը նրա ներգրավվածությամբ։
Լայնամասշտաբ այս ուսումնասիրությունն իրականացվել է ՄԱԿ—ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ Կովկասյան հետազոտությունների ռեսուրսային կենտրոնի ջանքերով։ Հետազոտության հիման վրա մշակվել են սոցիալական միասնության ամրապնդման համար իրականացվելիք միջոցառումների չորս հնարավոր ծրագրեր, որոնք հանրային քննարկումների են դրվել Երեւանում, Գորիսում եւ Ախուրյանում։ Երեկ ներկայացվեցին հետազոտության արդյունքները եւ քննարկումների ընթացքում բնակչության կողմից արտահայտված դիրքորոշումների ամբողջականությունը։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե սոցիալական աղճատվածությունը կարող է խոչընդոտել համայնքների զարգացմանը, ապա սոցիալական միասնականությունը, որը մեզ բոլորիս կապող յուրօրինակ սոսինձ է, բացում է նորանոր դռներ, ընդլայնում բարգավաճման հնարավորությունները, աջակցում խոցելի խմբերին։ Սակայն այսօր մարդիկ հաճախ միասնական են միայն ընտանեկան կամ խնամի—ծանոթ—բարեկամական շրջանակներում, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 507 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ գործադիր իշխանությունը երկու օր առաջվա նիստում որոշեց հավանության արժանացնել մեր կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկը։ Երեկ մենք որոշ մանրամասներ ճշտեցինք էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։
Ըստ այդմ, ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ներկայացվել է Հորդանանի ատոմային էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Քարամ Աջաջի կողմից։ ՀՀ եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունները, նշելով, որ ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործումը օժանդակում է տնտեսության բազմակողմանի զարգացմանը, ինչպես նաեւ նպաստում է գիտատեխնիկական նորագույն մշակումների, առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը եւ հնարավորություն է տալիս պահպանելու օրգանական վառելիքի բնական պաշարները, նպատակահարմար են գտել համագործակցել հետեւյալ ուղղություններով՝ 1. իրենց տարածքներում միջուկային էներգաբլոկների կառուցման, դրանց անվտանգ շահագործման եւ տեխնիկական ցուցանիշների բարելավման, 2. ռադիոակտիվ թափոնների վերամշակման եւ պահպանման, 3. ԱԷԿ—ների անվտանգության ապահովման նորմատիվ—տեխնիկական փաստաթղթերի մշակման, 4. միջուկային եւ ճառագայթային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության, 5. բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառման, 6. փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման բնագավառներում, 7. գիտության եւ տեխնիկայի բնագավառում հիմնարար ու կիրառական հետազոտությունների զարգացման, 8. ինչպես նաեւ հասարակությանը ատոմային էներգիայի օգտագործմանը տեղեկացնելու հարցերում։
Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը բոլորեց իր 10—ամյակը։  Այն անկախ Հայաստանի պատմության վերջին 10 տարիների ուղեկիցն է եւ դարձել է մեր պետականության կայացման ու ամրապնդման հիմնական մեխանիզմներից մեկը։ Այս ընթացքում ստեղծվեցին այնպիսի նախադրյալներ, կառուցակարգեր եւ ավանդույթներ, որոնք այսօր արդեն ապահովում են համակարգի անշրջելիությունը։ Հետագայում ինչպիսի վերափոխումների էլ ենթարկվի համակարգը, այն հիմնված է լինելու արդեն ստեղծվածի վրա։
Քաղաքացիական ծառայության համակարգն իր նոր տասնամյակը սկսում է ապագային ուղղված զարգացման ռազմավարական ծրագրերով, որոնք պետք է բարձրացնեն համակարգը որակական նոր մակարդակի։ Այսօր համակարգն արդիականացման, ընթացակարգերն ու ենթակառուցվածքները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, քաղծառայության համալրման, ուսուցման, քաղծառայողների համար կարիերային առաջխաղացման, հաշվետվողականության բարձրացման նոր մեթոդներ ներդնելու խնդիր է հետապնդում։ Նպատակակետը որակյալ քաղաքացիկան ծառայություն, պրոֆեսիոնալ բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներ ունեցող քաղաքացիական ծառայող ունենալն է, պետական ծառայողի եւ պետական ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը։
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը երեկ նշվեց Հայաստանի պետականության համար կարեւորագույն այս կառույցի 10—ամյա հոբելյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով քաղծառայողներին, նշեց, որ այս 10 տարիների ընթացքում կատարվել է մեծ եւ ծավալուն աշխատանք, որի նպատակն է եղել ամրապնդել պետականությունը՝ նաեւ քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով։ Նա հիշեցրեց, որ առաջին հերթին պետական ծառայության ոլորտը պայմանավորված է այն մասնագետներով, ովքեր ներգրավված են այդտեղ։ Պետությունը հենց քաղա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024