ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 17:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 31


Հունվարի 31-ին, ողջ հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Ինչպես տեղեկանում ենք Meteo-TV.am կայքից, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի արևմտյան տեղումնաբեր ևս մեկ զանգվածի ազդեցությամբ: Լեռներում և նախալեռներում կլինի ձյուն, հովիտներում` թաց ձյուն և ձնախառն անձրև:
Առանձին վայրերում հնարավոր են առատ տեղումներ: Մայրաքաղաք Երևանում տեղումները կլինեն ձյան և ձնախառը անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանն այս գիշեր կբարձրանա 5-8 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 20-23մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն: Փակ կլինեն Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը։
Գեոմագնիսական դաշտն անկայուն կլինի, այնպես որ սրտանոթային խնդիրներ ունեցողներին խորհուրդ է տրվում խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



««Հանրապետական» կուսակցությունը պահել է կոռեկտությունը կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» հետ բանավեճում: Tert.am –ի հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
««Հանրապետական» կուսակցությանը ոչ ոք չի կարող պայթեցնել, որովհետև բոլորը հասկանում են, որ ՀՀԿ-ին պայթեցնելը վտանգավոր է»,- ավելացրեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ երեկ ողջ օրը կոալիցիոն «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կենտրոնական դեմքերն ու մամուլի խոսնակները հանդես էին գալիս փոխադարձ հայտարարություններով, որոնք կարելի է պայմանականորեն անվանել. «ո՞վ ում կպայթեցնի»: Լրատվական կայքերում ծավալված հեռակա բանավեճի հիմնական հերոսներն էլ «քաղաքական փուչիկներն» ու ասեղներն էին, ինչի կապակցությամբ «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հումորով գրել էր ֆեյսբուքյան իր էջում. «Պարզվեց, որ Վինի Պուխը քաղաքական ենթատեքստով մուլտֆիլմ է, որ փուչիկով օդ բարձրացող Վինին ԲՀԿ-ից է, դավադիր եւ փուչիկը պայթացնող Պիտաչոկը` ՀՀԿ-ից: Պիտաչոկը երբ ուզի, Վինիին երկնքից կիջացնի երկիր: Երևի էն մեղուներն էլ Ժառանգությունը, ՀՅԴ-ն ու մնացածն են»:
Ամեն դեպքում, Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե նորմա՞լ է, օրինաչա՞փ է, որ կոալիցիոն գործընկերները փոխադարձաբար իրար պայթեցնելու մասին մտքեր են փոխանակում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն կոռեկտության սահմաններում է եղել: Ինչ վերաբերում է երևույթին, ապա այն Շարմազանովը սովորական աշխատանքային է որակում:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



Թեև անկախության տոնի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի բանակների շքերթները շատ էին տարբերվում իրարից, հատկապես նրանով, որ Ադրբեջանի բանակը փայլում էր հագուստով և տեխնիկայով, դա ընդամենը շոու էր և մարտունակության առումով դեռ ոչինչ չի նշանակում, այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին: Նախ այստեղ կարևոր է մարդու գործոնը, այսինքն այսօր մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն: Նրանք գիտեն, որ մենք հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել»,- ասաց Տեր-Թադևոսյանը, ով հայտնի է նաև Կոմանդոս մականունով:
«Մեր զինվորը գիտի թե ինչպես է պետք գործածել զինվորական տեխնիկան: Այս ամբողջը կապված է իրար հետ և բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը»- ավելացրեց Կոմանդոսը:
Նրա խոսքով` հայոց բանակի մարտունակության մասին գիտեն նաև միջազգային կազմակերպությունները, որոնց հետ համագործակցության ժամանակ մեր զինվորները գրանցել են բարձր ցուցանիշներ:
Անդրադառնալով բանակում շարունակվող սպանություններին՝ նա նշեց, որ պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել, բարեփոխումներ իրականացնել և շտկել իրավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանը համոզված է, որ երկրի իշխանությունները չպետք է հաշվետու լինեն բակային հեղինակություններին:
Այս լրագրողների հետ հանդիպմանը Եսայանն ասաց, որ այսօր պետության համար ամենակարևորը առաջադրանքը թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:
«Մեր իշխանության ներկայացուցիչները չպետք է հաշվետու լինեն քուչի տղերքին, որոնք իրենց համար ձայներ կապահովեն»,- ասաց նա:
Եսայանի խոսքով՝ այսօր անհրաժեշտ է նաև վերականգնել մարդկանց հավատը դատական համակարգի նկատմամբ:
«Խոսեք ժողովրդի հետ, գտեք մարդիկ, ովքեր հավատում են դատական համակարգին և օրենքի առջև բոլորի հավասարությանը: Պետք է անկախացնել դատական համակարգը և չքավորի աշխատավարձով չպահել դատավորներին»- ասաց նա:
Հարցին, թե ինչ արեցին ՀՅԴ պաշտոնյաները երկրում կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, երբ ունեին քաղական պորտֆելներ, Բագրատ Եսայանը պատասխանեց` ասելով, որ մեկ կամ երկու պաշտոնյան անզոր են զգալի փոփոխություններ կատարել, եթե ողջ համակարգն է կոռումպացված:
«Մենք երբեք չենք ունեցել այնքան իշխանություն, որպեսզի կա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)



«Աշխատելու նպատակով Թուրքիայում գտնվող Հայաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում սովորող երեխաները երկյուղած սպասում են Օտարերկրացիների կացության մասին նոր օրենքին, քանի որ նոր կանոնակարգումները, հնարավոր է, որ հանգեցնեն երկրից շատ օտարերկրացիների վտարմանը»,–գրում է անգլալեզու Hurriyetdailynews պարբերականը։
Hurriyetdailynews–ի հետ զրույցում հայկական մասնավոր Մխիթարյան դպրոցի (գտնվում է Ստամբուլ քաղաքում) տնօրեն Գարեգին Բարսամյանն ասել է, թե այդ «սպասողական վիճակը» «հոգեկան ցնցում է» երեխաների համար։
«Այս երեխաները մեծացել են Թուրքիայում, այստեղ են կրթություն ստանում։ Եթե ետ ուղարկվեն, նրանց կյանքը գլխիվայր շուռ կգա»,–նշել է Բարսամյանը։
Նոր օրենքի համաձայն օտարերկրացիները Թուրքիայում բնակվելու իրավունք կունենան 90 օր միայն. այդ ժամկետը լրանալուց հետո պետք է լքեն Թուրքիայի տարածքը, իսկ վերադառնալ կարող են 3 ամիս անց միայն։ Նախկինում օտարերկրացիները, Թուրքիայում երեք ամիս բնակվելուց հետո, կարող էին մեկ օրով լքել այդ երկրի սահմանը, ապա վերադառնալ՝ ևս 3 ամիս մնալու թույլտվությամբ և այդպես շարունակ։
Բարսամյանը տեղեկացրել է, որ Ստամբուլի հայկական դպրոցներում հայաստանցի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դուռը փակում են, ծխնելույզից է մտնում. Թուրքիան նման կերպ Մինսկի խումբ է ուզում խցկվել՝ իբրեւ «անաչառ» եւ շահագրգիռ միջնորդ։ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու Ֆրանսիայի մտադրության պատճառով թուրքական կողմը համարում է, որ Փարիզը «կողմնակալ» է Ղարաբաղի կարգավորման հարցում։
«CNN Turk»—ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «եկել է ժամանակը», որ քննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրսբերման հարցը. «Եթե գոյություն ունի երկու ազգ, որոնց մտահոգում է ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա թուրքերն ու ռուսներն են։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում գտնվել է 2 օր, մինչդեռ Ադրբեջանում՝ ընդամենը մի քանի ժամ։ Նա բացահայտորեն ցույց տվեց իր կողմնակալությունը։ Ես՝ որպես տվյալ ոլորտի մարդ, հայտարարում եմ, որ անհնար է դարձել Ֆրանսիայի կողմից այդ առաքելության շարունակումը։ Մենք քննարկելու ենք այդ հարցը։ Ես անձամբ այդ մասին առաջարկ կուղղեմ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Եկել է դրա քննարկման ժամանակը։ Կա՛մ Թուրքիան այդ սեղանի շուրջ բազմելու է որպես իրավահավասար անդամ, կա՛մ էլ Ֆրանսիան լքելու է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդպիսին է Թուրքիայի դիրքորոշումը»։
Բաքվում Թուրքիայի դեսպանությունը եւս հայտարարել է, թե ավելի լավ կլիներ, որ Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պարտականություններից։
Թուրքիայի այս հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի մոտեցմանը։ Նկատենք, որ Բաքուն եւ Անկարան աղմուկ են բարձացրել Մինսկի խմբի «կողմնակալ» կառուցվածքի շուրջ Սոչիի եռակողմ հայտարարությունից ընդամենը օրեր անց։ Իսկ այդ հայտարարությունում ասված է. «Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ—ը եւ Ֆրանսիան այդ կար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նույն նպատակներով, բայց տարբեր մոտեցումներով. Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը հենց այսպես է բնութագրվում։ Արդեն 10 տարի է, ինչ ԲԽ—ն զբաղված է միջմշակութային կապերի ստեղծմամբ։ «Կարեւորվում է ոչ այնքան Հայաստանում ներկայությունը, որքան Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մշակութային կապերի հաստատումը։ Մշակութային ոլորտի մեր գործունեություն նպաստում է եվրաինտեգրմանը»,— երեկ Հայաստանում ԲԽ—ի գործունեության 10—րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը։
«Եթե մարդիկ մասնակցություն են ունենում մեր ծրագրերին, հասկանում են մեր արժեքները, ուրեմն կարող ենք ասել, որ ընդհանուր մոտեցման կարիք ունեցող հարցերում կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Իսկ եվրաինտեգրման գործընթացին աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձվում»,—նկատեց ՀՀ—ում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Քեթրին Լիչը։
ԲԽ—ի ներկայացուցիչները հաջողության նախապայմանը համարում են համագործակցությունը։ Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոների հետ, կազմակերպվում ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ եւ սեմինարներ։ Միայն նախորդ տարի արվեստի բնագավառի ծրագրերին մասնակցել, թատերական ներկայացումներն ու ֆիլմերը դիտել է շուրջ 450.000 մարդ։
Խորհուրդն իր ձեռագիրն ունի նաեւ կրթության եւ հասարակության բնագավառներում։ Այստեղ իրականացրած «WoMen in Politics», «EU skills» եւ «Active Citizens» ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Տասը տարիների ընթացքում Բրիտանական խորհուրդը համակարգել է Չիվնինգ եւ Ջոն Սմիթ կրթաթոշակները՝ Միացյալ Թագավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել իշխող կոալիցիայի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավար անձինք։
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ սա սովորական հանդիպում է եղել։ «Որքան ընտրությունները մոտենան, այնքան մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպումները, կոալիցիոն նիստերը հաճախակի կդառնան, եւ պետք չէ դրանից զարմանալ»,–ասել է նա։
Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, Շարմազանովն արձագանքել է. «Դեռ ընտրություններին շատ ժամանակ կա, եւ կոալիցիոն հանդիպումներն էլ շարունակական բնույթ կկրեն»։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 31.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024