ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 28

Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհուրդը եզրակացություն է ընդունել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առնչությամբ։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Եվրոպական խորհրդի մամլո ծառայությունից, ԵՄ ԱԳ նախարարները ողջունել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցությունը միության հետ։
«ԵՄ—ն վերահստատում է իր հիմնական շահերը տարածաշրջանում, այդ թվում անվտանգության եւ կայունության հաստատումը, ժողովրդավարական բարեփոխումները, էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային զարգացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը»,–նշված է եզրակացության մեջ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Վարշավայում 2011թ—ի սեպտեմբերի 30—ին ընդունված Արեւելյան գործընկերության համատեղ հայտարարության մեջ ընդգրկված դրույթների իրականացմանը, մասնավորապես հստակ նախանշված Òավելին ավելիի դիմացե մոտեցման իրականացմանը։
Հայաստանի մասով մասնավորապես շեշտվում է ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացը։ «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի համար Հայաստանն ապահովել է բոլոր նախապայմանները եւ սպասում է 2012թ. սեպտեմբերին»,–նշված է եզրակացության մեջ։
Նշվում է նաեւ, որ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները առանձին ոլորտներում, ինչի համար ԵՄ—ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ օժանդակությունը։ «ԵՄ—ն հատկապես ընդգծում է մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների կարեւորությունը, որոնք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին»,–շեշտում են ԵՄ ԱԳ նախարարները՝ ընդգծելով, որ համակ ուշադրությամբ հետեւելու են այդ ընտրություններին։
Նախարարները նաեւ ողջունել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը։
Միաժամանակ Ադրբեջանի մասով որպես հիմնական մտահոգության առարկա Եվրոպական խորհուրդը նշե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փետրվարի 27—ի երեկոյան «Միասին» շարժման անդամներն ու համակիրները մոմերով երթ են կազմակերպել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Սումգայիթում զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Մոմերով երթի հարյուրավոր մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում ջահերով կազմել են «NEVER AGAIN» («Այլեւս երբեք») բառակապակցությունը, իսկ Մեծ եղեռնի հուշահամալիրի մշտավառ կրակից վառել են ջահերից մեկը, ապա ֆլեշմոբի բոլոր մասնակիցների ջահերը։
Միասին շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիայով առաջին հերթին նպատակ ունեին հարգել սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը։
«Մեր ակցիան մեսիջ էր՝ ուղղված ողջ քաղաքակիրթ մարդկությանը, նաեւ Ադրբեջանին, որ վերջին շրջանում ակտիվացրել է հակահայ քարոզչությունը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երրորդ երկրների լսարանի համար»,–նկատեց նա։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը նկատելի քայլերով մոտենում է Եվրամիության հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքմանը, ինչի կապակցությամբ երեկ Երեւանում սկսվեցին բանակցությունները։
Բանակցություններում Եվրոպական միությունը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի կառավարությունը՝ արտաքին գործերի նախարարությունը։
Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են վիզաների համար գանձվող ավելի ցածր վճարներ բոլոր քաղաքացիների համար, վճարների վերացում որոշ քաղաքացիների համար, դիմումների ուսումնասիրման առավելագույն 10 օրացույցային օրվա ժամկետ, օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ, որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում, դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում եւ ավելի լավ շարժունակություն անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում։
ՀՀ ԱԳ փոխնախարար, հայկական կողմից բանակցող Զոհրաբ Մնացականյանը լրագրողների առջեւ հայտարարեց, որ վիզաների եւ ռեադմիսիայի համաձայնագրերն առանձին համաձայնագրեր են. առաջինը կարգավորում է վիզաների դյուրացման ռեժիմը՝ դյուրացված փաստաթղթեր, գնային նոր քաղաքականության մշակում, դյուրացված համակարգից օգտվող համապատասխան խմբերի մատնանշում եւ այլն, ռեադմիսիայի համաձայնագիրը կարգավորում է ՀՀ—ում եւ ԵՄ երկրներում գտնվող ոչ լեգալ քաղաքացիներին լեգալ դաշտ բերելու հարցերը։
«Այս գործընթացի նշանակությունը չափազանց կարեւոր է. այն շատ սպասված էր Հայաստանի կողմից եւ մեծ ուշադրություն է առաջացնում հասարակության մեջ»,—ասաց փոխնախարարը՝ շեշտելով, որ գործընթացն ունի նաեւ քաղաքական նշանակություն, այն է՝ Հայաստանը տարբեր մակարդակներում ակտիվ քաղաքական երկխոսության եւ հարաբերության մեջ է ԵՄ—ի հետ։
Ինչ վերաբերում է համաձայնագրերի կնքման ժամկետներին, ապա փոխնախարարն ասաց, որ առկա է փորձ, ցանկություն, վճռականություն. «Մենք չենք խոսում տարիների մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024