ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 16:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29

Փետրվարի 27—ին միջազգային ԶԼՄ—ները հայտնել են, որ Իսրայելի եւ Ադրբեջան միջեւ 1 միլիարդ 600 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել, որով Բաքուն Իսրայելից անօդաչու ինքնաթիռներ ու հակահրթիռային համակարգեր է գնելու։ Տեղեկությունը Թել Ավիվը հաստատել է։ Իսրայելի գաղտնի ծառայութունների (MOSSAD) նախկին ղեկավար Դենի Յաթումը անդրադառնալով այն հարցին, թե Իսրայելը օգտվելով Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների լարվածությունից, ձգտում է էլ ավելի սերտացնել կապերն Ադրբեջանի հետ, եւ որ պայմանագիրը նաեւ նման նպատակ է հետապնդում, նշել է, թե դրա ստորագրման ժամանակը, հավանաբար, պատահականություն է, քանզի այն կարգավորելու, համաձայնեցնելու համար երկար ժամանակ է պահանջվում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ եթե դա համընկել է նպաստավոր պայմանների հետ, ապա կրկնակի շահավետ է Իսրայելի համար։
Սակայն Ադրբեջանը դեռեւս լռում է, ինչը, թերեւս, կարելի է պատճառաբանել նախ նրանով, որ պայմանագիրն ստորագրվել է Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առաջացած խիստ լարվածության պայմաններում, երբ Թեհրանը Բաքվին մեղադրում է Իրանի միջուկային ոլորտի գիտնականների ահաբեկման հարցում «Մոսադի» հետ համագործակցելու մեջ։ Հետեւաբար, կարող է արժանանալ Թեհրանի խիստ բացասական հակազդեցությանը, ինչը, ըստ ամենայնի, այնքան էլ ցանկալի չէ Բաքվին։ Բացի այդ, նման քայլով Բաքուն նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ խախտում միջազգային համաձայնագրերը։
Մենք տարբեր առիթներով անդրադարձել ենք Իրան—Ադրբեջան փոխհարաբերություններում առկա լարվածությանը եւ դրա դրդապատճառներին, այժմ ցանկանում ենք ներկայացնել իրանցի վերլուծաբանի տեսակետները խնդրո առարկայի վերաբերյալ։ Իրանի Իրանական ու եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Վալի Քուզեգար Քալեջին փետրվարի 25—ին, Իրան—Ադրբեջան փոխհարաբերությունների մասին կենտրոնի կայքում հրապարակել է «Լարվածության ուժգնա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ-պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ Պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը ՊՆ համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» և «Պլանավորման և վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացի գնահատում:

Նախարար Օհանյանը և դեսպան Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման և բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սարկոզին կարգադրել է նոր օրինագիծ մշակել

Երեկ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի` հակասահմանադրական ճանաչվելուց հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարգադրել է մշակել նոր օրինագիծ. հաղորդում է  BBC News-ը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհուրդն այդ որոշումն ընդունել է փակգաղտնի քվեարկությամբ:
yerkir.am
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վատիկանը սկսում է հրապարակել իր արխիվային գաղտնի փաստաթղթերը, որոնք ունեն 400 տարվա պատմություն՝ սկսած 1621 թվականից։ Ամենահին փաստաթուղթը 8—րդ դարի թվագրում ունի։ Ինչպես հաղորդում է «HaberTurk»—ը, Կապիտոլիումում բացված ցուցահանդեսում ներկայացվում են 100 գաղտնի փաստաթղթեր, որոնց թվում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրողությունն ապացուցող փաստաթղթեր։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ այս տարվա սեպտեմբեր։
Ինչպես հայտարարել է Վատիկանի գաղտնի արխիվի պետ, եպիսկոպոս Սերջիո Պագանոն՝ փաստաթղթերում առկա են մեծածավալ տեղեկություններ հայերի մասին։ Պագանոն ընդգծել է, որ հրապարակված փաստաթղթերը վկայում են թուրքական զորքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված դաժան խոշտանգումների մասին։
Դեռեւս 2011—ի ամռանը Պագանոն հայտնել էր, որ Հռոմում կբացվի Վատիկանի արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը։ Նա ընդգծել էր, որ ներկայացվող փաստաթղթերի թվում են 1896—ին թվագրված Հռոմի պապ Լեւոն 13—րդի նամակը ուղղված սուլթան Աբդուլ Համիդին, որով կոչ էր արվում դրսեւորել բարեսրտություն եւ դադարեցնել հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը։
Պագանոն ամռանը թուրքական «Vatan»—ին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ շուրջ 100 փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ թուրք զինվորականների գործողությունների վերաբերյալ գրավոր ապացույցներ կհրապարկվեն առանձին գրքով։
Նա ներկայացրել էր նաեւ այդ փաստաթղթերից մի հատված՝ Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորականի վկայությունը. «Մենք մուտք գործեցինք հայկական գյուղեր եւ քաղաքներ ու բոլորին սպանեցինք, առանց հաշվի առնելու նրանց սեռը եւ տարիքը։ Մեզ հետ գյուղեր եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց հայեր, այդ թվում՝ նաեւ հաշմանդամներ, թաքնվում էին դպրոցում, որը գտնվում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 648 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.02.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024