ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:05
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 06

ԱԺ—ի երիտասարդ խորհրդարանականների «Համագործակցություն» խմբի անդամներն Արմավիրի մարզում հանդիպել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի երիտասարդների հետ, ներկայացրել իրենց գործունեությունը, քննարկել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծերը եւ լսել մարզի երիտասարդության առաջարկները։ Արմավիրի մարզում երիտասարդներին հուզում էին սահմանափակ աշխատատեղերի եւ աշխատանքի տեղավորման խնդիրները։
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մարզի ընդհանուր բնութագիրը, ուղղվածությունը, կարողությունները, առկա սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները։ «Մենք աշխատում ենք լինել երիտասարդների կողքին եւ լուծում տալ նրանց խնդիրներին, դուք մեր ապագան եք, եւ ձեր միջից է դուրս գալու մեր երկրի նախագահը, վարչապետը, եւ դուք եք մեր երկիրը պահողները»,— հանդիպման ընթացքում նշեց Արմավիրի մարզպետը։
Աննա Բարսեղյանը երիտասարդական խորհրդարանում ներկայացնում է Արմավիրի մարզը։ «Մենք փորձում ենք վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները, առաջարկել լուծման տարբերակները»,–ասաց նա։  hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 579 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին։
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա։
Վերջին տարիներին հայ—ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար։ Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը։
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային—հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ։
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով։ Անկասկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ։
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Ըստ հանրապետության ղեկավարի, Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը եւ Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու հետեւողական երկխոսությունը։
Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձեւավորված հայ—բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ—բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաեւ եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ եւս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպել է նաեւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին, ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։
«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության եւ մասնագիտացման հարցում։ Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո։ Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար»,–ասել է վարչապետը։
Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ դասախոսներ։ «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում։ Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին եւ կօգնի նաեւ այդ հարցում»,–նշել է Տիգրան Սարգսյանը։
Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ եւ դեռեւս կիրականացվի հանր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 3—ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ առանձնազրույց ունեցել ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, հանդիպման ժամանակ Աթեշյանը անհանգստություն է հայտնել փետրվարի 26—ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված ռասիստական ակցիայի կապակցությամբ եւ նշել, որ թուրքահայ համայնքը մտահոգված է թուրքական պետությունը ներկայացնող նախարարի մասնակցությամբ անցկացված ակցիայում հայատյաց քարոզչություն իրագործվելու փաստով։ Աթեշյանն անընդունելի է համարել ցույցի ժամանակ հայերին վիրավորող պաստառների ցուցադրությունն ու կոչեր եւ կարգախոսներ հնչեցնելը։
«Փետրվարի 26—ին Թաքսիմի հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ բարձրացված պաստառների վրա որոշ գրություններ մտահոգիչ են։ Հայ համայքնի ներկայացուցիչները վրդովված են այնտեղ հնչեցված վիրավորանքների կապակցությամբ։ Որեւէ ազգի չի կարելի վիրավորել»,–ասել է Աթեշյանը։
Իսկ Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում բողոքի ցույց է անցկացվել փետրվարի 26—ին Թաքսիմ հրապարակում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հակահայկական ակցիայի դեմ։
Ինչպես հաղորդում է «CNNTurk» հեռուստաալիքը, ռասայականության դեմ բողոքի ցույցին մասնակցել են Թուրքիայի ադրբեջանցի սոցիալիստները, Անկախություն եւ համերաշխություն» կուսակցության, AKA—DER, «Խաղաղության համար արվեստի ձեռնարկում» կազմակերպության, Վրացական մշակույթի կենտրոնի, Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի, «Jineps» թերթի խմբագրության, Լազական դպրոցի կոլեկտիվի, բազմաթիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մահմուդ Թանալը, լրագրողներ եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։
«Երթ՝ հանուն ռասայականության դեմ ժողովու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024