ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20

Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 2010թ. համաշխարհային առեւտրի ծավալը հասել է ավելի քան 15 տրլն դոլարի։ Միեւնույն ժամանակ, ըստ «European Information Technology Observatory»—ի գնահատականի, գիտատար եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի շուկայի ծավալը 2010թ. գերակշռել է 2 տրլն եվրոն։ Հայաստանին անհրաժեշտ է փորձել զբաղեցնել իր տեղը այս աճող եւ երկրի ռազմավարական զարգացման համար հեռանկարային շուկաներում։ Այս կարծիքին է «Սիտրոնիկս Արմենիա» ընկերությունը, որ, ինչպես ասել ենք, ՀՀ—ում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է։ Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ընկերությունն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում։
«Սիտրոնիկս Արմենիա»—ի ներկայացուցիչները սկսել են նախնական բանակցությունները մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ՝ ծրագրավորվող ԱՏԳ—ներում նրանց աշխատելու կապակցությամբ։ Նախնական բանակցությունների արդյունքում որպես գործընկեր ներկայանում են (ընկերության տվյալներն են) «Գլաքսո Սմիթ Կլայն»—ը (բրիտանական դեղագործական կազմակերպություն, աշխարհում խոշորներից մեկը), «Փարավան» կազմակերպությունների խումբը (ռուսական շուկայում առաջատարներից մեկը անվտանգության համակարգերի ոլորտում), «Քարգո Մեթրիքս»—ը (ամերիկյան կազմակերպություն, բեռնափոխադրումների եւ ՏՏ ոլորտում լուծումների եւ ծրագրերի մշակման առաջատարներից մեկը), «Ֆաբթեչ»—ը (միջազգային կազմակերպություն. կենսատեխնոլոգիական եւ դեղագործական, բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների նախագծման, ինժեներիայի եւ հագեցման ծառայություններ մատուցող), «Բայսթրոնիք լազեր»—ը (շերտային մետաղի եւ այլ հարթ նյութերի լազերային մշակման ոլորտում լուծումներ առաջարկող)։
Ինչու է «Սիտրոնիկս Արմենիա»—ն ազատ տնտեսական գոտու տարածք ընտրել «ՌԱՕ Մա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը կիրակի օրը կայացած նիստում հաստատել է մայիսի 6—ի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը։
250 հոգանոց ցուցակը գլխավորում է Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նրան հաջորդող 19 տեղերում հաջորդականությունը հետեւյալն է՝
Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Տարոն Մարգարյան, Սամվել Նիկոյան, Հրանուշ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Գագիկ Բեգլարյան, Հերմինե Նաղդալյան, Արմեն Աշոտյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Մանվել Գրիգորյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արա Բաբլոյան։
Նույն օրը «Ժառանգությունը» պաշտոնապես հրապարակել է «Ազատ դեմոկրատների» հետ միացյալ թեկնածուների համամասնական ցուցակը։ Այն գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Երկրորդը «Ազատ դեմոկրատներ»—ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, որին հաջորդում են ԱԺ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Ալեքսանդր Արզումանյանը (ԱԴ), քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»), Թեւան Պողոսյանը (անկուսակցական), Մասիս Այվազյանը (ԱԴ), Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն»), Իզաբելլա Աբգարյանը (անկուսակցական), Արման Մուշեղյանը (անկուսակցական), Անուշ Սեդրակյանը (ԱԴ), Անահիտ Բախշյանը («Ժառանգություն»), Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն»), Արաքս Պողոսյանը (անկուսակցական), Կարապետ Ռուբինյանը (անկուսակցական), Հովսեփ Խուրշուդյանը («Ժառանգություն»), Վարդան Խաչատրյանը (անկուսակցական) եւ այլ գործիչներ։
Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակի 250 անդամներն էլ կարեւոր են. այնտեղ անկարեւոր մարդ չկա, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Ռաֆիկ Պետրոսյանն էլ, Հովհաննես Սահակյանն էլ, մյուսներն էլ կան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած եւ Աղավնատուն համայնքներ՝ ծանոթացել ներտնտեսային ոռոգման համակարգերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արագած համայնքում ընթացքի մեջ է Ստորին Հրազդանի II–րդ հերթի ջրանցքի 2,183 կմ հատվածի վերականգնման աշխատանքները, որի արժեքը գնահատվում է 324 մլն դրամ։ Վերականգնման արդյունքում ջրի տարեկան կորուստները կնվազեն մոտ 4,1 մլն խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան մոտ 490 հեկտարով։ Ջրանցքի ջրի կառավարումն իրականացվում է «Խոյ» ՋՕԸ–ի կողմից, որն ընդհանուր առմամբ ունի շուրջ 10 հազար ջրօգտագործող եւ 6 հազար 200 հեկտար հողատարածք։
Ներկայումս արդեն իսկ վերականգնվել է ջրանցքի մոտ 1 կիլոմետրանոց հատվածը, իսկ շինաշխատանքները կավարտվեն 2013թ. ապրիլին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ցանցի վերականգնման աշխատանքների արժեքն է 155 մլն 787 հազար դրամ։ Վերականգնվող բաժանարարների ընդհանուր երկարությունը կազմում է 6,361 կմ, որոնք սպասարկում են 750 ջրօգտագործողների 240 հեկտար տարածք։ Վերականգնման արդյունքում ջրի կորուստները կնվազեն մոտ 1,1 մլն. խոր. մ–ով, ինչի շնորհիվ հնարավոր ոռոգելի տարածքները կավելանան 154 հեկտարով։ Նախատեսված 6,361 կմ–ից արդեն իսկ վերականգնվել է 3,836 կմ–ը։ Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ապրիլի 30–ին։
Աղավնատուն համայնքի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներն իրականացվում են մեկ պայմանագրով, որտեղ ընդգրկված են 12 համայնքներ՝ Թալինի ոռոգման համակարգի Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ համայնքները, Արմավիրի ոռոգման համակարգի Արեւադաշտ, Հացիկ, Նորավան հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


”Հարգելի գործընկերներ,

Վերջին օրերին շատացել են շահարկումները այն մասին, որ ”Քնքշանք” հայ մասոնական օթյակի անդամները ներթափանցել են բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակներ:

Օթյակի Գերագույն խորհուրդը անհրաժեշտ է համարում հերքել այդ լուրը եւ հաստատել, որ մեր եղբայրները ներկայացված են միայն երկու կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում:

Սա ամենեւին չի նշանակում, որ օթյակը չի շարունակելու կիրառել այլընտրանքային գործիքներ օրինաստեղծ աշխատանքների վրա ազդելու համար ԱԺ-ում:

Այս ամենին զուգահեռ ”Քնքշանք” օթյակը կշարունակի պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ”:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 624 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Սաակաշվիլին զինված խմբեր է ձևավորում». Ալասանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արևմտյան Վրաստանի Սամեգրելո շրջանում ստեղծվում են զինված խմբեր՝ իշխանությունների քաղաքական հակառակորդներին ճնշելու համար:
Ալասանիան հավելել է, որ պատրաստ է տվյալ հարցով դիմել Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ). «Միխեիլ Սաակաշվիլին ակտիվորեն զինված խմբեր է պատրաստում: Հիմքեր կան կարծելու, որ այդ խմբերը ստեղծվում են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ այլակարծ քաղաքական գործիչներին, ընդդիմության համակիրներին ու ակտիվիստներին ահաբեկելու, հալածելու, իսկ մի շարք դեպքերում՝ նաև ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու համար:
Այդ զինված խմբերում ընդգրկվել է մոտ 500 մարդ, որոնք չեն հանդիսանում ռեզերվիստներ: Այդ խմբերի կազմավորմամբ զբաղվում է պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հայրը: Մենք մանրամասնորեն տեղեկացված ենք այդ խմբավորումների կենտրոնացման վայրի, սպառազինության ու ֆինանսավորման մասին:
Սակայն ելնելով պետական շահերից և հաշվի առնելով այն, որ մենք գործնականում գտնվում ենք (Ռուսաստանի հետ) ռազմական դիմակայության մեջ՝ ես որոշեցի չհրապարակել այդ ողջ տեղեկատվությունը: Ես այսօր դա կուղարկեմ ԱԱԽ-ին՝ այդ ամենին անհապաղ արձագանքելու համար»:
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԵՄ-ին անդամակցելն ընդամենը թուրքական երազ է». հոլանդացի պատգամավոր

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավոր Բարի Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններից, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է.
«Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 68-րդ նիստը: Չնայած դրան՝ Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի ևս 100 նմանատիպ նիստ, միևնույն է՝ Թուրքիան նորից չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին:
Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչո՞ւ են Թուրքիայում ծաղրանկարչին ծաղրանկար նկարելու համար ձերբակալում, թե ինչո՞ւ են լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչո՞ւ են մարդկանց ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով: Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին:
Բացի այդ, Թուրքիան աջակցում է Գազայի հատվածի ահաբեկիչներին: Թուրքիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենամոտ ընկերն է: Իսլամն ու ժողովրդավարությունը չեն կարող համատեղվել: Բոլոր իսլամական երկրները ժողովրդավարական ոլորտում հետամնաց երկրներ են, որևէ զարգացած երկիր չկա:
Այդ երկրներում անհնար է աշխարհիկ ռեժիմ: Քրիստոնեական երկրներում կրոնն անջատված է պետությունից: Իսլամի պարագայում դա այդպես չէ: Այդ տեսանկյունից իսլամական երկրների վերջը շարիաթն է: Թուրքիայի վերջը նույնպես շարիաթական ղեկավարումն է: Սրանից հնարավոր չէ խուսափել ո՛չ հիմա, ո՛չ վաղը»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչո՞ւ չլուծարվեց ԵվրԱզԷՍ-ը

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովը. նախատեսվում էր, որ այն կլուծարվի, և դրա փոխարեն կստեղծվի Եվրասիական տնտեսական միություն, որն իր գործառույթներով ավելի մոտ կլինի Եվրամիությանը:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, Մոսկվայոմ կայացած գագաթնաժողվում մասնավորապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետք է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում զարգանան ինտեգրացիոն գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ դրանք պետք է տեղի ունենան «ըստ կանխատեսվող սցենարի և, վերջին հաշվով, մինչև 2015 թ. մենք կստեղծենք Եվրասիական տնտեսական միությունը»:
Նա նշել է, որ ԵվրԱզԷՍ-ի լուծարման կամ վերակազմավորման շուրջ սկզբունքային որոշում ընդունվել է դեռ դեկտեմբերին: Ուստի այժմ ամբողջ հարցն այն է, թլե ինչ տեսք կունենա կամ ինչպես կգործի նոր կառույցը: Առայժմ քննարկվում է ընդհանուր կառավարող մարմինների՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման հարցը:
Հենց ոչ կառավարական կառույցների առկայությունն էլ տարաձայնությունների տեղիք է տվել: Մասնավորապես՝ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ին լիարժեք անդամակացությունն իր երկրին որոշ չափով կզրկի ինքնիշխաությունից, ինչն արգելված է սահմանադրությամբ: Նույն պատճառով չեն կարողանում համաձայնության գալ Մոսկվան և Մինսկը: Վերջինս նախընտրում է նոր միությանը տալ «Միասնական տնտեսաակնա տարածություն» անվանումը և պնդում է, որպեսզի հնարավոր լինի միջպետական համաձայնագրերը ազգային մակարդակով արգելափակել:
Մոսկվան իր հերթին կարծում է, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից, որի մեջ պետք է մտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Ադրբեջանին վերաբերող հատվածը զետեղված է Իրանին վերաբերող արդեն մեզ հայտնի հատվածի մեջ. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին…»(1):

Քանի որ, Ռալֆ Պիտերսն իր հոդվածում գործածել է «տարածքային նվիրատվություն» բառակապակցությունը, մենք էլ օգտվենք դրանից եւ նկատենք, որ Ռալֆ Պիտերսը «տարածքային նվիրատվություններ» է կատարել Ադրբեջանի օգտին: Դրանք երեքն են.

1. Քարտեզում բացակայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն նշված չէ ընդհանրապես,

2. Հյուսիսային Իրանի տարածքների հաշվին ընդարձակվելիս` ի շահ Ադրբեջանի <<անհետացել է>> Նախիջեւանի Ինքնավար Մարզը, հասկանալի է, իր իրավական-քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ,

3. Ադրբեջանին որպես <<տարածքային նվիրատվություն>> <<հատկացվել է>> նաեւ Հյուսիսային Իրանի, այսպես կոչված` Հարավային Ատրպատականի տարածքը:

Այժմ հասկանալի է, թե ինչո՞ւ էին այդքան շտապում Ադրբեջանի օրենսդիրները 2012 թվականի փետրվարի 1-ին, երբ` «Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 505 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը

Ա1+ էլեկտրոնային կայքէջի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Կայքը հաղորդում է, որ հանդիպումը տևել է բավական երկար։ Այդ ընթացքում քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։


Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է ՀՀԿ համամասնական ցուցակի մասին։ Նա ընգծել է, որ ցուցակի խոշոր լինելը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը փորձել է հասարակությանը ցույց տալ իր թիմը.

– Մեր ցուցակը կուսակցության դեմքն է,–ասել է բանախոսը։

Շարունակելով իր խոսքը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

–Բնականաբար, բոլորը չեն լինելու ԱԺ–ում, սա պարզապես մեր դիմանկարն է, թե որ մարդկանցով ենք մենք գնում ընտրության։ Ընտրություններից հետո, բնականաբար, մարդիկ կան, որ չեն հրաժարվի իրենց մասնագիտությունից կամ իրենց պաշտոնից: Սա զուտ ներկայացուցչական ցուցակ է։ Իսկ անցողիկ մասը գործող պատգամավորները հիմնականում նորից կլինեն։ Այնպես որ, եթե մեկը գործող պատգամավորներից 100–րդից հետո է գրված, չի նշանակում, որ նա կարող է չանցնի։

Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ի ցուցակը խորհրդային տարիների Կոմկուսի ցուցակ է հիշեցնում, երբ կոլտնտեսություններից էին մարդիկ ներգրավում, գյուղացիների և այլն` նկատի ունենալով ցուցակի ներկայացուցչական լինելը, բայց ԱԺ–ում հարկավոր են օրենսդրական գործունեությամբ զբաղվող գիտակ մարդիկ։ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է, թե ցուցակում ներկայացվածներից ոչ բոլորն են անցնելու խորհրդարան.

– Դուք ասում եք խորհրդային տարիների մասին, ես ինքս խորհրդային տարիներին եղել եմ ընդհատակում, պայքարել եմ Հայաստանի անկախության համար։ Ես էլ այն ժամանակ քննադատում էի խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2012թ. հունիսի 6–ին մոլորակները շքերթ կկազմեն

2012թ. հունիսի 6–ին սպասվում է չափազանց հազվադեպ երևույթ. տեղի կունենա մոլորակների շքերթ, որի ընթացքում Վեներան, Երկիրը և Արգակը կշարվեն ուղիղ գծով։

–Վեներան, Երկիրն ու Արեգակը հունիսի 6–ին կշարվեն ուղիղ գծով։ Նման բան XXI դարում այլևս չի կկնվի։ Երկնային այս  մարմիններից կազմված շքերթն ավելի հազվադեպ է լինում, քան, օրինակ, եթե շքերթի դուրս գային Լուսինը, Երկիրն ու Արեգակը։ Ամառվա այդ օրերին Վեներան կանցնի Արևի  սկավառակով,–պատմել է Պուլկովյան աստղադիտարանի ավագ գիտաշխատող Սերգեյ Սմիռնովը։

Գիտնականի խոսքերով՝ այդ ժամանակ Արևի վրա կնշմարվի սողացող մի փոքրիկ կետ։

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 575 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ամերիա Գրուփ» ընկերության անդամ հանդիսացող «Ամերիա աուդիտ» աուդիտորական-խորհրդատվական ընկերությունն այսուհետ հանդես կգա «Բի-Դի-Օ» ապրանքանիշով: Այդ մասին այսօր` մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նշենք, որ «Բի-Դի-Օ»-ն (Binder Dijker Ott & Co/BDO) աշխարհի 5 հանրահայտ աուդիտորական ընկերություններից մեկն է` տարեկան 5.7 մլրդ դոլար եկամտով: Ընկերությունը 1118 գրասենյակներ ունի աշխարհի 135 երկրներում` 48.8 հազ. աշխատակցով:

«Բի-Դի-Օ»-ի միջազգային կապերի գծով գործակալ Ալեքսանդր Վերենկովի խոսքով` մրցակցությունը Հայաստանի աուդիտի շուկայում շատ բարձր է, քանի որ կան մի շարք ուժեղ ընկերություններ: Ա. Վերենկովը չբացառեց, որ «Բի-Դի-Օ»-ն ձեռք կբերի այլ ընկերությունների: Նրա կարծիքով` հայկական ընկերություններն այլեւս կարիք չեն ունենա բարձրակարգ աուդիտի համար դիմել արտասահմանյան կազմակերպությւոնների, քանի որ նորաստեղծ «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերությունը լիարժեք հանդես է գալիս համաշխարհային այդ բրենդի ներքո: 

Ըստ «Բի-Դի-Օ Արմենիայի» տնօրեն Արթուր Անդրեասյանի` այս գործարքն իրականացնելիս հաշվի են առնվել կանոնակարգող դաշտի փոփոխությունները (խստացումները):

Նշենք, որ սկսած 2009 թ.-ից` բոլոր խոշոր ընկերությունները (որոնց տարեկան հասույթը գերազանցում է 1 մլրդ դրամը) պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, ու դրանց արդյունքները հրապարակել: Ըստ որոշ գնահատականների` խոսքը վերաբերում է մոտ 500 խոշոր ընկերությունների: Հավանաբար` հենց այդ հանգամանքն էլ նպաստել է «Բի-Դի- ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6 %: Այդ մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ:

Նշենք, որ հունվարին տնտեսական ակտիվությունը 4.8 % էր:

Տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ արդյունաբերությունը` աճը 18.5 % է: Գյուղատնտեսությունում զրոյական աճ է, իսկ շինարարությունում առկա է 0.1 % անկում:

Առեւտրի աճը կազմել է 0.6 %, իսկ ծառայություններինը` 9.8%:

Հունվար-փետրվարի միջին ամսական աշխատավարձը 113.4 հազ. դրամ է, աճը նախորդ տարվա համեմատ` 6.4 %:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 778 մլն դոլար (աճը` 11.6 %), որից արտահանումը` 185.1 մլն դոլար (աճը` 12.3 %), իսկ ներմուծումը` 593 մլն դոլար (աճը` 11.4 %):

Դոլարի միջին փոխարժեքը հունվար-փետրվարին կազմել է 388.08 դրամ:

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024