ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 02:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23

Գործադիրի երեկվա նիստում ընդունվեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը վճարման ենթակա մեր երկրում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին» որոշման նախագիծը։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որոշման նախագծով առաջարկվում է 4—րդ եռամսյակում ծախսված վճարման ենթակա 205 մլն դրամը վճարել «ՀայՌուսգազարդ»—ին։ Վարչապետը նկատեց, թե այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու, քանի որ այն նպատակ ունի սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետությունից, որպեսզի նրանց մինչեւ 300 խմ—ի համար ավելի էժան գներով գազ մատակարարվի։
Փաստորեն, այդ ընտանիքները 1 խմ գազի համար վճարում են ոչ թե 132 դրամ, այլ՝ 100 դրամ։ «Այն իր դրական ազդեցությունը թողել է, եւ նրանք իրենց ընտանեկան բյուջեները տնտեսել են այդ գումարներով։ Սա ունենալու է շարունակական բնույթ»,–շեշետեց վարչապետը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 2011 թ. ապրիլի 1—ից սահմանվել է 132 դրամ։ Սակայն կառավարությունը որոշել է սոցիալապես անապահով խավերին 2011թ. ապրիլի 1—ից 300 խմ գազի համար սահմանել արտոնյալ գին, այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 1 խմ գազը մատակարարվում է 100 դրամով։
Որոշումը քիչ ավելի մանրամասնենք։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվեց ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած եւ չբաշխված շահույթների հաշվին 204.8 մլն դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ որպես անապահով ընտանիքների կողմից 2011թ. հոկտեմբեր—դեկտեմբերին սպառած բնական գազի հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 495 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չորրորդ գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրինագծերն էլ կարեւոր են. դրանք կանոնակարգում են մեր պետության մեջ առկա իրավահարաբերությունները։ Այս մասին մարտի 22—ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
«Յուրաքանչյուր խորհրդարան շատ օրենքներ է ընդունում, որոնք համարվում են աղմկահարույց»,–ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանը նման օրինագծերից համարեց ոչ միայն ÒԱրտակարգ դրության իրավական ռեժիմի մասինե, այլ նաեւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրինագծերը։ «Վերջինս գրեթե չորս տարի գտնվում էր Ազգային ժողովի օրակարգում եւ չէր քվեարկվում։ Այն դրվեց քվեարկության եւ չընդունվեց, քանի որ կոալիցիոն գործընկերներից մեկը բոյկոտեց։ Դա ավելի աղմկահարույց էր»,–կարծիք հայտնեց ԱԺ նախագահը։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության մասին օրինագիծը եթե դրվեր քվեարկության երեք տարի առաջ, ապա ավելի հանգիստ կընդունվեր, քան հիմա՝ նախընտրական շրջանում։
Շատ ավելի լավ է, որ հասարակության խնդիրները լուծվեն խորհրդարանում, քան փողոցում, քանի որ այնտեղ մտքերի բախումը կարող է ստանալ ավելի սուր եւ անցանկալի բնույթ, ասաց Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով չորրորդ գումարման ԱԺ—ում իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ համագործակցությանը։
«Խորհրդարանական ընդդիմության գործունեությունը ես նորմալ եմ գնահատում անկախ նրանից, որ կարող է ինչ—որ ժամանակ ստիպված լինենք խոսափողով ձայն բարձրացնել կամ հանդիմանել։ Դա խորհրդարանին հարիր աշխատաոճ է։ Ուրիշ խորհրդարաններում այլ մոտեցումներ կան. բանը հասնում է ծեծկռտուքի, հայհոյանքների եւ այլն»,– ասաց օրենսդիրի ղեկավարը։
Նիկոյանի ներկայացմամբ՝ եթե նույնիսկ խորհրդարանի դահլիճում լինում են որոշակի լարվածություն, որոշ տհաճ միջադեպեր, մեկ ժամ անց դրանք անմիջապես հարթվում են, պ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 526 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Օղակ» գործողությունը փաստացի Սովետական Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացված վերջին հանցագործությունն էր, որից հետո սկսվեց պատերազմական փուլը։ «Օղակ» օպերացիան սկսվել է 1991 թվականի ապրիլի 30—ին ու շարունակվել մինչեւ օգոստոսի 20—ը։ Այդ օպերացիայի ժամանակ մենք ունեցել ենք հայ ժողովրդի ինքնապաշտպանության փայլուն օրինակներ»,– «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ» գործողություն. ապրիլ—օգոստոս 1991» ֆիլմի առաջին՝ «Արցախ» կոչվող մասի շնորհանդեսի ժամանակ ասաց ֆիլմի հեղինակ եւ ստեղծագործական խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից։
«Օղակ» գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բոլոր գյուղերում թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են կողոպտիչների կողմից։ Սպանվել է մոտ 100 մարդ, տեղահանվել՝ գրեթե 10.000, ավելի քան 600 գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մ. Գրիգորյանն ասաց, որ ֆիլմում տեղ են գտել եզակի տեսակադրեր, որոնք մինչ այժմ որեւէ տեղ չեն ցուցադրվել։
«Ընդհանրապես, «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, շատ են նաեւ արտասահմանցի ականատեսների վկայությունները։ Այս ամենը հանդիսացել է ֆիլմի հիմքը»,–ասաց նա։
Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին այդ գործողությունների ականատեսներ գետաշենցի Էլմիրա Հակոբյանը, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, ովքեր ներկաներին պատմեցին իրենց հիշողություններից, տպավորություններից։ Ներկա էր նաեւ Գետաշենի ինքնապաշտպանության հերոս, Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) սկսում է մայիսի 6—ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական իր առաքելությունը։ Հայաստանը, որպես ԵԱՀԿ անդամ, հրավիրել է ԺՀՄԻԳ—ին՝ հետեւելու ընտրություններին։
Առաքելությունը, որը ղեկավարում է Ռադմիլա Շեկերինսկան, կազմված է 12 երկրներ ներկայացնող 13 միջազգային փորձագետներից, ինչպես նաեւ 24 երկարաժամկետ դիտորդներից, որոնք տեղաբաշխվելու են Հայաստանի ողջ տարածքում։ Բացի այդ, ներգրավվելու են նաեւ 250 կարճաժամկետ դիտորդներ, ովքեր հետեւելու են ընտրությունների ընթացքին եւ հաշվարկման գործընթացին։ Նրանք երկու հոգուց կազմված խմբերով տեղաբաշխվելու են հանրապետության ողջ տարածքում, հետեւելու են ընտրատեղամասերի բացմանը, քվեարկության ընթացքին, քվեաթերթիկների հաշվարկմանը եւ արդյունքների ամփոփմանը։ «Առաքելության ներկայացուցչականության հարցը քննարկվել է կենտրոնական գրասենյակում, ու կողմերը հանգել են այն որոշման, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին համապատասխան եզրակացություն ունենալու համար 274 դիտորդների ներկայությունը բավական է»,–երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց առաքելության ղեկավարը՝ հավելելով, որ ընտրության արդարացիությունն ապահովելու հարցն ընկնում է տեղական իշխանությունների վրա, իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի առաքելությունը նպատակ չունի փոխարինելու իշխանություններին։ «Եկել ենք դիտելու, այլ ոչ խառնվելու ու պարտադրելու։ Մեր դերը սահմանափակվում է նրանով, ինչ լիազորել է մեզ ԵԱՀԿ—ն։ Դիտարկել, գնահատել ու համապատասխան առաջարկներ պատրաստել. սա է լինելու մեր անելիքը»,–ասաց Ռ. Շեկերինսկան։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ—ի կողմից գործուղված դիտորդները առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիս կլինե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կազմվել է մեկ սկզբունքով, այն է՝ շարունակել բարեփոխումների շարքը նախընտրական ծրագրի հիման վրա։
«Ցուցակում ընդգրկված են մարդիկ, ովքեր կարող են իրականացնել այդ գործառույթը։ ՀՀԿ—ն հավատում է իր ցուցակում ընդգրկված բոլոր 250 անդամներին»,—հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, որ անցած հինգ տարիների բարեփոխումների նպատակն է եղել ամրապնդել պետության հիմքերը, իսկ դրանց հիմքում քաղաքացու բարեկեցությունն է։
Շարմազանովը հավատացած է, որ ՀՀԿ—ն այն կուսակցությունն է, որի հետ ժողովուրդը կապում է իր խնդիրների լուծումը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ—ի քարոզարշավային մարտավարությանը, ապա կուսակցության խոսնակը վստահ է, որ անկախ նրանից, թե ովքեր կիրականացնեն այն, քարոզարշավը կլինի շատ ներկայանալի. «ՀՀԿ—ի նպատակն է ոչ թե 3—4 կամ 5 տոկոս ավելի ձայն հավաքելը, այլ մեր նպատակն է, որ վստահություն լինի հասարակության մեջ, որ կարողանանք ապահովել ժողովրդավարական ընտրություններ։ Մեզ պետք չեն պյուռոսյան հաղթանակներ, մեզ պետք են նորմալ ընտրություններ, որ ապացուցենք, որ կարող ենք կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ»։
Նա միեւնույն ժամանակ կարծում է, որ իրենց ընդդիմադիր գործընկերները կորդեգրեն «կոռեկտ» մրցապայքարի կանոնները։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից փետրվարի 29—ից մարտի 5—ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների համաձայն՝ եթե ընտրությունները լինեին այս կիրակի, հարցվածների 41 տոկոսն իր ձայնը կտար ԲՀԿ—ին, 37 տոկոսը՝ ՀՀԿ—ին։
Մեկնաբանելով այս արդյունքները՝ Շարմազանովը հիշեցրեց, որ ԲՀԿ—ն 2007—ին էլ ՀՀԿ—ից առաջ էր, սակայն քաղաքական արշավը տվեց իր արդյունքները. «ՀՀԿ—ն ունի կայուն ընտրազանգված, եւ մինչեւ նախընտրական շրջա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 423 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները 2013—ի նախագահի ընտրության նախերգանքն են։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերի միջեւ պայքարն ավելի է խորանում՝ չնայած քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է ապրիլին»։ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար իրական են թվում գործող իշխանությունների այն խոստումները, որ ընտրությունները կլինեն ազատ ու արդար. «Սակայն որքան էլ որ դրանք հավատ են ներշնչում, կհամոզվենք միայն ընտրություններից հետո»։
Հրավիրված ասուլիսում քաղաքագետը կարծիք հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, որոշ քաղաքական ուժեր հանդես կգան պնդումներով, որ ընտրությունները, այդուհանդերձ, կեղծվել են. «Եթե ընտրությունները կայանային այս կիրակի, ապա խորհրդարան, ամենայն հավանականությամբ, կանցնեին 6 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը, ՀՅԴ—ն, «Ժառանգություն—Ազատ դեմոկրատներ» դաշինքը եւ ՕԵԿ—ը»։
Քաղաքագետը նշեց, որ ՀՀԿ—ն, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը եւ ՀՅԴ—ն բոլոր պայմաններում կանցնեն խորհրդարան։ Իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը դրա համար դեռ շատ աշխատանք պետք է ծավալի։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն–«Ազատ դեմոկրատներ» դաշինքին, ապա քաղաքագետի կարծիքով, առանձին—առանձին այս ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն չեն ունենա. «Նրանք ցանկանում են միանալ, որպեսզի ներկայացված լինեն խորհրդարանում, քանի որ ինքնուրույն դա անել չեն կարող։ Ես վստահ եմ, որ եթե նրանք առանձին—առանձին գնային, ավելի քիչ հնարավորություններ կունենային»։ hhpress.am

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ՝ առաջադրումների վերջին օրը, ամբողջացավ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցանկը։ Ժամը 18։00—ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ բոլոր 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դադարեցրել են թեկնածուներից առաջադրման փաստաթղթերի ընդունումը, ինչը սկսվել էր մարտի 12—ից։
Այսպիսով, մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 8 կուսակցություն եւ 1 դաշինք։
ԿԸՀ իրենց համամասնական ցուցակները ներկայացրեցին ՀՅԴ—ն, ՀՀԿ—ն «Ժառանգություն—«Ազատ դեմոկրատներ»—ը, ԲՀԿ—ն, ՀԱԿ—ը, ՕԵԿ—ը։ Մինչ այդ այդ գործն արել էին Դեմկուսը, Կոմկուսը, «Միավորված հայերը»։
Այսպես, ԿԸՀ—ում ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Գրիգորյանը հաստատել է, որ ՀՀԿ ցուցակում ներառված է 253 մարդ։ Նրա խոսքով, այն գրեթե չի տարբերվում նախապես հրապարակված ցուցակից։
ՕԵԿ պատախանատու Գուրգեն Սարգսյանը հայտնել է, որ ցուցակում 178 մարդու անուն է ներառված, այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
ԲՀԿ քաղխորհրդի քարտուղար Ռուբեն Մանուկյանի տեղեկացմամբ՝ իրենց ցուցակը կազմված է 165 հոգուց։
ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մանուշակ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ ՀԱԿ—ի ցուցակը բաղկացած է 120 անձից։
ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելիս «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը հայտնել են, որ օրերս հրապարակած համատեղ ցուցակում որեւէ փոփոխություն չի եղել, այն միասնական է։
ԿԸՀ փաստաթղթեր է հանձնել նաեւ ՀՅԴ—ն՝ 85 հոգանոց համամասնական ցուցակով։
Կուսակցությունների, դաշինքների, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցումը կավարտվի ապրիլի 1—ին։


Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024