ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 15:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 05

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունճյանը խստորեն դատապարտել է Միջին Արեւելքում Թուրքիայի քաղաքականությամբ գոհ լինելու փաստերը: Նա հիմնականում քննադատել է Լիբանանի դպրոցներում թուրքերեն լեզվի ուսուցման փաստը, անգամ եթե թուրքերեն սովորելը պարտադիր չէ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները,  Սապունճյանը նաեւ ավելացրել է, որ թուրքերենի ուսուցումը մշակութային որեւէ արժեք չի կարող ունենալ:

«Այս ջանքերը մեզ կվերադարձնեն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը, որի քաղաքականության հիմքում ընկած է թրքացումը` բոլոր շրջաններում թուրքերեն լեզուն դարձնելով պաշտոնական լեզու»,-նշել է նախարարը:

Նրա կարծիքով  լիբանանցիներն իրենց զարթոնքի շրջանում կարողացել են դիմադրել թուրքական քաղաքականությանը` դպրոցներում ամրապնդելով արաբերենի ուսուցումը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռադիոտեղորոշիչ կայանների վերաբերյալ հայտարարությունը ենթադրում է միջազգային անվտանգության համակարգի նոր վերադասավորում: Նման համոզմունք հայտնեց Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` ընդգծելով, որ միևնույն ժամանակ վարչապետի հայտարարությունն էապես փոխում է տարածաշրջանային համատեքստում Հայաստանի` միջազգային անվտանգության ապահովման դերակատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի ավանդական պատկերացումը: 

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարևոր հայտարարություն արեց, որի համաձայն` եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը փոխհամաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության շուրջ, Հայաստանը պատրաստ է քննարկել իր տարածքը ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար տեղադրելու հարցը:

«Հայտարարության կարևորությունն ընդգծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել երկու հիմնական գործոններ: Առաջինը Հայաստանի պաշտպանության և անվտանգության տեխնիկական ապահովման խնդիրն է»,-նկատեց Դիլանյանը: Եթե Հայաստանում ՌՏԿ-ն տեղակայվի, այն ամենայն հավանականությամբ կլինի «Дарьял» տեսակի (որի RO-7 դիզայնավորված տեսակն է Ադրբեջանում) վերափոխված տարբերակը` հաշվի առնելով Ռուսաստանի` ՌՏԿ համակարգի արդիականացման ներկայիս պլանները: Ըստ երևույթին, խոսքը նորագույն «Воронеж» ռադարի մասին է, որն այժմ համարվում է Ռուսաստանի հակակշիռը Թուրքիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից ռադարների տեղակայման քաղաքականությանը:

«77Я6 Воронеж» վաղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 482 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի կնքման վերաբերյալ հարցն ընդգրկված է Եվրախորհրդարանի գարնանային պլենար նիստի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը, նիստը տեղի կունենա ապրիլի 17-20-ը՝ Ստրասբուրգում:

Օրակարգում է նաև Ադրբեջանի հետ նույն համաձայնագրի ստորագրման հարցը, ինչպես նաև ողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականից: ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է մեր երկրի հետ սկսել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ բանակցությունները, որը մաս է կազմում Ասոցացման համաձայնագրին:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ վարած բանակցությունից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտի» թղթակից Ելենա Չեռնենկոյին բացատրել է, թե ինչու Հայաստանը չի ձգտում դեպի ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը, բայց պատրաստ է քննարկել իր տարածքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի (ՌԼԿ) շինարարության հարցը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ:

- Ի՞նչ եք խոսել Սերգեյ Լավրովի հետ:

- Մենք «անցանք» հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ օրակարգով, բոլոր նախագծերով, որոնք համատեղ իրականացնում ենք այսօր: Քննարկեցինք այն հարցերը, որոնցով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը` ատոմային էլեկտրակայանի նոր բլոկի շինարարությունը, Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատանքը, Հյուսիս-հարավ արագընթաց նոր ավտոմայրուղու շինարարությունը, համագործակցությունը ԵվրԱզԷՍ-ի և ԱՊՀ-ի շրջանակում, տարածաշրջանային խնդիրները, Իրանի և Սիրիայի իրադարձությունների զարգացումը, մի խոսքով, փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի ամբողջ շրջանակը:

- Դուք քննարկել ենք նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման համար: Նրա նախաձեռնությամբ տեղի է ունեցել 10 եռակողմ հանդիպում: Այնուհանդերձ, էական առաջընթացի հասնել չի հաջողվել: Ինչո՞ւ:

- Դա պայմանավորված է նրանով, թե ով ինչ արդյունք էր սպասում բանակցային գործընթացից: Նման կոնֆլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայում ռուսաստանցիների միայն 17 տոկոսն արտասահմանյան անձնագիր ունի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են «Լեւադա կենտրոն»-ի սոցիոլոգները, հիմնվելով հարցման արդյունքների վրա, որն անցկացվել Է երկրի 45 տարածաշրջանների 130 բնակավայրերի չափահաս բնակիչների շրջանում: 1600 հարցվածների մնացած 83 տոկոսն արտասահմանյան անձնագիր չունի:

Հարցման մասնակիցների մեծ մասը նաեւ հայտնել Է, որ իրենք երբեք չեն եղել արտասահմանում (նախկին ԽՍՀՄ-ի երկրների սահմաններից դուրս) ոչ գործերի բերումով (78 տոկոս), ոչ հանգստանալու նպատակով, ոչ Էլ մասնավոր ուղեւորություններով (70 տոկոս):

Ինչպես պարզել են սոցիոլոգները, այժմ գործերի բերումով կամ հանգստանալու նպատակով տարեկան մի քանի անգամ արտասահման Է մեկնում քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը, տարեկան մեկ անգամ՝ 4 տոկոսը, ավելի հազվադեպ՝ 9 տոկոսը:

Միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների 9 տոկոսը հայտնել Է, որ նախկինում եղել են Հայրենիքի սահմաններից դուրս, կատարելով աշխատանքային ուղեւորություններ, իսկ այժմ ոչ մի տեղ չեն մեկնում, եւս 10 տոկոսը նախկինում մեկնում Էին հանգստանալու, իսկ այժմ՝ ոչ:

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 564 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցանկացած թուրք պաշտոնյա, որը կհամարձակվի հերքել Հայոց ցեղասպանությունը Սլովակիայիում, 5 տարի կստանա
Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ապրիլի 4-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ ծաղկեպսակի մատուցման արարողություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի կենտրոնում: Ծաղկեպսակներ մատուցվեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի և այլոց կողմից: Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց, որ նա խիստ կարևորում է Սլովակիայի կառավարության ու պառլամենտի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը և կրկին հայտարարեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա /ինչպես և ցանկացած այլ անձ/ եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստն, անմիջապես մինչև 5 տարվա ազատազրկման կարժանանա: Պարոն Հարաբինը նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը և մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց հետ չհակադրելու հարցում:
Ելույթ ունեցավ նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձևակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 511 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նշել է ՀՀ նախագահը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու—Մարկուլիսին։
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները։ Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները։ «Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր։ Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները։ Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր օրի ամրապնդել։ Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու։ Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,–ասել է Սերժ Սարգսյանը։
Հանրապետության ղեկավարը եւ Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ—կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ։ Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի։ Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,–ասել է Կիպրոսի արտգոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվս մի երկիր, որի հետ Հայաստանի Հանրապետությունը նշում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը. Երեւանը մեծ կարեւորություն է տալիս Ֆինլանդիայի հետ իր համագործակցության զարգացմանը։
Իր ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյիայի հետ Էդվարդ Նալբանդյանի երեւանյան բանակցություններն անցել են կառուցողական եւ արդյունավետ. կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաեւ Եվրոպական միություն—Հայաստան փոխգործակցությունը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ Էդ. Նալբանդյանը հիշյալ հանդիպմանն ասել է՝ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ բազմակողմ գործակցության խորացումը եւ վստահ է, որ այս այցելությունը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ եղած բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման եւ դրանց հետագա զարգացման համար։
Ֆինլանդիայի ԱԳ նախարարը նշել է, որ ուրախ է շարունակել երկխոսությունը տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ։
Նախարարներ Նալբանդյանն ու Տուոմիոյիան անդրադարձել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին։
Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Է. Տուոմիոյիան ասաց, որ միջազգային հարաբերություններում առկա մարտահրավերների վերաբերյալ երկու երկրներն ունեն նման գնահատականներ։
Այդ մարտահրավերներից է, թերեւս, ռասիզմի քարոզումն ու այլատյացության սերմանումը։ Լրագրողներից մեկը հենց այս հարցում մատնանշեց ԵԽ—ի շրջանակներում ընդունված զեկույցներից մեկը, որում մատնանշվում են Բաքվում հայատյացության դրսեւորումները, ինչը ապացուցվեց նաեւ «Եվրանեսթի» ԽՎ—ի ժամանակ։ Այս կապակցությամբ Ֆինլանդիայի ԱԳ նախարարն ասաց, որ իրենք մեծ հարգանքով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 448 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ներուժին «ՀՀ»—ն մանրամասն է անդրադարձել՝ ներակայացնելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, մասնագետների, փորձագետների տեսակետները, հաշվարկները։ Տեղեկացնենք, որ ուսումնասիրություններ է արել նաեւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը, եւ այդ ուսումնասիրության արդյունքները բավականին հուսադրող են։ Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք էներգախնայողությանը՝ որպես սեփական էներգետիկ կայուն աղբյուրի։ Հիմնադրամի համոզմունքով, կայուն աղբյուր է նաեւ կենսաէթանոլը։
Ո՞րն է այս աղբյուրի տեխնոլոգիական ներուժը։ «Հայաստանը, որպես լեռներով պարփակված երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից՝ շարժիչային փոխադրամիջոցների բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար։ Ավելին, վերջին տարիներին աշխարհում նկատվող բենզինի գների անընդհատ աճը արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա։ Սպասվում է, որ բենզինի գները հետագայում է՛լ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով»,—ասում են հիմնադրամի մասնագետները։ Իսկ կենսաէթանոլը, որը շարժիչային վառելիքի խառնուրդ է, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի տեղափոխման, նվազեցնել փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում օգտագործել երկրի ամայի վայրերում աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը, հատկապես քաղաքային բնակավայրերում։
Հիմնադրամն իր ուսումնասիրությունները հրապարակել է, որտեղ ընդհանրապ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 628 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյային։
Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Հայաստանը կարեւորում է սկանդինավյան երկրների եւ մասնավորապես Ֆինլանդիայի հետ համագործակցության զարգացումն ու հարաբերությունների առավել ամրապնդումը։
Հանրապետության ղեկավարի խոսքով, մեր երկիրը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման գործում Ֆինլանդիայի հետաքրքրվածությունն ու ջանքերը, տարածաշրջանի երկրների եւ հիմնախնդիրների նկատմամբ հավասարակշիռ քաղաքականությունը։
Արտգործնախարար Էրկկի Տուոմիոյայը գոհունակությամբ է խոսել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում դինամիկ զարգացող հարաբերությունների մասին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 440 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024